Գլխավոր տեղեկություն
Номер
N 3409-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (02.10.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.10.05-2020.10.18 Պաշտոնական հրապարակման օրը 06.10.2020
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
01.10.2020
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
01.10.2020
Дата вступления в силу
02.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

01 հոկտեմբեր 2020 թ.

N 3409-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի ««ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ, ՊԵՐԻՆԱՏՈԼՈԳԻԱՅԻ, ՄԱՆԿԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ Կ-XX-001529, 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 04-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ N Կ-ԲՕ-001685 ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ N Կ-ԲՕ-002188 ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ, ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ, ՆԵՐԶՆՆԱԿԱՆ, ՄԱՆԿԱԿԱՆ ԱՆԵՍԹԵԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ, ՄԱՆԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ, ԱՆԵՍԹԵԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ, ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ, ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇԻՉ` ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ, ԲԻՈՔԻՄԻԱԿԱՆ, ԿԼԻՆԻԿԱԿԱՆ, ԲՋՋԱԲԱՆԱԿԱՆ, ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇԻՉ` ՌԵՆՏԳԵՆԱԲԱՆԱԿԱՆ, ՈՒԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ, ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԱԽՏՈՐՈՇԻՉ, ԱԽՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՆԵՐՔԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ (ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹԵՐԱՊԵՎՏԻԿ) ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 3334-Ա ՀՐԱՄԱՆԸ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը և «ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ, ՊԵՐԻՆԱՏՈԼՈԳԻԱՅԻ, ՄԱՆԿԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին և 29-ին Առողջապահության նախարարություն ներկայացված դիմումը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1.Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 25-ի ««ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ, ՊԵՐԻՆԱՏՈԼՈԳԻԱՅԻ, ՄԱՆԿԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ և ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» փակ բաժնետիրական ընկերության առողջապահության նախարարության կողմից 2011 թվականի մարտի 14-ին տրամադրված Կ-XX-001529, 2012 թվականի ապրիլի 04-ին տրամադրված N Կ-ԲՕ-001685 և 2016 թվականի հոկտեմբերի 12-ին տրամադրված N Կ-ԲՕ-002188 լիցենզիաներով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման մանկաբարձական, գինեկոլոգիական, ներզննական, մանկական անեսթեզիոլոգիական, մանկական վերակենդանացման, անեսթեզիոլոգիական, վերակենդանացման, լաբորատոր ախտորոշիչ` մանրէաբանական, բիոքիմիական, կլինիկական, բջջաբանական, ճառագայթային ախտորոշիչ` ռենտգենաբանական, ուլտրաձայնային, ֆունկցիոնալ ախտորոշիչ, ախտաբանություն, ներքին բժշկական (ընդհանուր թերապևտիկ) տեսակներով զբաղվելու իրավունքը կասեցնելու մասին» թիվ 3334-Ա հրամանի`

1) 2-րդ, 19-րդ, 20-րդ, 21-րդ, 22-րդ, 24-րդ, 25-րդ, 26-րդ և 35-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

2) 18-րդ կետից հանել «նեոնատոլոգիական տեսակը» բառերը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ, ՊԵՐԻՆԱՏՈԼՈԳԻԱՅԻ, ՄԱՆԿԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ և ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» փակ բաժնետիրական ընկերության ընկերությանը:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

 

Ա. Թորոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հոկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան