Գլխավոր տեղեկություն
Номер
N 1625-Ա
Տիպ
Հրաման
Тип
Հիմնական ակտ (06.05.2021-11.06.2021)
Статус
Չի գործում
Первоисточник
Միասնական կայք 2021.05.03-2021.05.16 Պաշտոնական հրապարակման օրը 11.05.2021
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
05.05.2021
Подписан
Պաշտոնակատար
Дата подписания
05.05.2021
Дата вступления в силу
06.05.2021
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

05 մայիսի 2021 թ.

N 1625-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՈՒԻԳՄՈՐ ՔԼԻՆԻՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 08-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ N Կ-ԲՕ-002530 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ՄԱՆԿԱԿԱՆ ՔԻԹ-ԿՈԿՈՐԴ-ԱԿԱՆՋԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՍԱԿԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, 13-րդ հոդվածի 6-րդ մասը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գրությունը այն մասին, որ «ՈՒիգմոր Քլինիք» փակ բաժնետիրական ընկերությունն իրականացնում է բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային` մանկական քիթ-կոկորդ-ականջաբանական տեսակը` խախտելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման N 5 հավելվածի 18-րդ կետով նախատեսված պահանջը, որի համաձայն`

1. լիցենզավորված անձը լիցենզավորված գործունեությունը սկսելուց առնվազն հինգ աշխատանքային օր առաջ լիազոր մարմին է ներկայացնում գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի համար էլեկտրոնային առողջապահության համակարգն սպասարկող օպերատորի հետ կնքված էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման և սպասարկման պայմանագիրը, համապատասխան որակավորված անձի մասին տեղեկատվություն` կցելով համապատասխան որակավորում ունեցող անձի մասնագիտական կրթության փաստը հավաստող վկայականը և վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստման վկայականը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշումների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վտանգավոր թափոնների վնասազերծման ոլորտում համապատասխան լիցենզիա ունեցող որևէ կազմակերպության հետ կնքված պայմանագիրը, սակայն «ՈՒիգմոր Քլինիք» փակ բաժնետիրական ընկերության կողմից հիվանդանոցային` մանկական քիթ-կոկորդ-ականջաբանական տեսակով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելուց առաջ համապատասխան կադրային փաստաթղթեր չեն ներկայացվել, ուստի ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջով,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Կասեցնել «ՈՒիգմոր Քլինիք» փակ բաժնետիրական ընկերության (Երևան, Կենտրոն Պուշկին փողոց 56 շենք) Առողջապահության նախարարության կողմից 2019 թվականի ապրիլի 08-ին տրամադրված բժշկական օգնության և սպասարկման N Կ-ԲՕ-002530 լիցենզիայով նախատեսված հիվանդանոցային` մանկական քիթ-կոկորդ-ականջաբանական տեսակով զբաղվելու իրավունքը՝ մինչև խախտման պատճառների վերացումը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ՈՒիգմոր Քլինիք» փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

6. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մայիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.06.2021, N 2231-Ա 11.06.2021, N 1625-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան