Գլխավոր տեղեկություն
Номер
N 3275-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (23.09.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.09.21-2020.10.04 Պաշտոնական հրապարակման օրը 28.09.2020
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
22.09.2020
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
22.09.2020
Дата вступления в силу
23.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

22 սեպտեմբեր 2020 թ.

N 3275-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՀԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 07-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ N Կ-XX-000589 ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՆԿԱԲԱՐՁԱԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊՐԱԿՏԻԿԱ ՏԵՍԱԿՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2019 թվականի նոյեմբերի 29-ին հարուցված վարչական վարույթի շրջանակներում ՀՀ քաղաք Երևան, Մաշտոցի պողոտա, թիվ 22 շենք հասցեում գործունեություն իրականացնող «ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՀԿ» փակ բաժնետիրական ընկերությունում իրականացված զննման արդյունքը, այն է` ընկերության մանկաբարձ-գինեկոլոգ Սոնյա Սուրենի Երեմյանը վերջին հինգ տարվա ընթացքում չունի վերապատրաստման վկայական, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի, 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 2-րդ հավելվածի 74.1-ին կետ կադրային հագեցվածության 1-ին ենթակետ), և ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և նույն հոդվածի 8-րդ մասի պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Կասեցնել «ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՀԿ» փակ բաժնետիրական ընկերության Առողջապահության նախարարության կողմից 2004 թվականի հուլիսի 07-ին տրամադրված N Կ-XX-000589 լիցենզիայով (ք.Երևան, Մաշտոցի պող. թիվ 22) նախատեսված բժշկական օգնության և սպասարկման մանկաբարձագինեկոլոգիական ընդհանուր պրակտիկա տեսակով զբաղվելու իրավունքը մանկաբարձ-գինեկոլոգ Սոնյա Սուրենի Երեմյանի մասով՝ մինչև խախտման պատճառի վերացումը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՀԿ» փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

6. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

Ա. Թորոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 սեպտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան