ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
24 փետրվարի 2021 թ. |
N 570-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԴԵՂԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ (ԴԵՂԱՏՈՒՆ (ԴԵՂԵՐ ՉՊԱՏՐԱՍՏՈՂ)), ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ, ԴԵՂԵՐԻ ՄԵԾԱԾԱԽ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 2-րդ, 3-րդ և 6-րդ ենթակետերը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ հրամանում նշված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից դեղերի արտադրության, դեղերի մեծածախ իրացման, դեղատնային գործունեության (դեղեր չպատրաստող), բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշումների պահանջներին`
Հրամայում եմ`
1. Բավարարել դեղերի արտադրության, դեղերի մեծածախ իրացման, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ Առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.
1) «ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» |
դեղերի արտադրություն |
2) «ՀՈՎԱՐՏ 20» |
դեղերի մեծածախ իրացում |
3) «ԼԱՅՄ-ՖԱՐՄ» |
դեղերի մեծածախ իրացում |
4) «ԻՄՄՈՒՆՈՖԱՐՄ» |
դեղերի մեծածախ իրացում |
5) «Ս.ՆԱԼԲԱՆԴՅԱՆ» |
դեղատնային գործունեություն |
6) «ՎԵԼԼԱ ՖԱՐՄ» |
դեղատնային գործունեություն |
7) «ԻՆՄԵԴ» |
դեղատնային գործունեություն |
8) «ՄԱՍՍԻՄՈ ՋԻՄ» |
դեղատնային գործունեություն |
9) (ենթակետն ուժը կորցրել է 05.03.21 N 690-Ա) | |
10) ԱԲՐԱՀԱՄ ՋԱՄԲԱԶՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
11) ՀՈՎԻԿ ԱԲՐՈՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
12) ԱԼԲԵՐՏ ՄԱՐԴՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
13) ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
14) ԱՐԱՄ ՆԱԶԱՐՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
15) ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՇԻՏԻԿՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
16) «ՇԵՆԳԱՎԻԹ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
17) «ՄԱՍԻՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
18) «ՖԵՆԻՔՍ ՄԵԴ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
19) «ՑԻՏՈ-ԼԱԲ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
20) «ԲԱԳԱՄ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
21) «ՆԻԿՈՄԵԴ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
22) «ԷՈՒԹՅՈՒՆ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
23) «ԳԼՈԲԱՐՄ ՄԵԴ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
24) ԱՆԻ ԱԲՈՎՅԱՆ |
բժշկական օգնություն և սպասարկում |
25) ԼԻԼԻԹ ՆԻԿՈԼՅԱՆ |
բժշկական օգնություն և սպասարկում |
26) ՍՈՒՐԵՆ ԹՈՍՈՒՆՅԱՆ |
բժշկական օգնություն և սպասարկում |
27) ՍԱՐԳԻՍ ՍԱՐԳՍՅԱՆ |
բժշկական օգնություն և սպասարկում |
28) ՎԻԼՅԱՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
բժշկական օգնություն և սպասարկում |
(1-ին կետը փոփ. 05.03.21 N 690-Ա)
2. Վերոնշյալ անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից յուրաքանչյուրին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում այդ հայտերը համարել մերժված:
3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին:
6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:
7. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մարտի 2021 թվական: