Գլխավոր տեղեկություն
Номер
N 21
Տիպ
Քաղվածք
Тип
Исходный акт (29.05.2013-01.01.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.05.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.06.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 29 մայիսի 2013 թվականի N 21

 

20. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրին` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 6

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թ.

մայիսի 29-ի նիստի N 21

արձանագրային որոշման

 

ՎԱՐԿ ԹԻՎ -

 

Ֆինանսավորման համաձայնագիր

 

(Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՎ

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ

 

միջև

 

Ամսաթիվ`

, 201_ թ.

 

ՎԱՐԿ ԹԻՎ -_

 

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (այսուհետ` «Ստացող») և ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ (այսուհետ` «Ընկերակցություն») միջև 201_ թ.  -ին կնքված ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ։ Ստացողը և Ընկերակցությունը սույնով համաձայնում են.

 

ՀՈԴՎԱԾ I – ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ, ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

1.01. Ընդհանուր դրույթները (որոնք սահմանված են սույն Համաձայնագրի Հավելվածում) կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը։

 

1.02. Եթե համատեքստն այլ բան չի պահանջում, Վարկային համաձայնագրում մեծատառով օգտագործված բառեզրերն ունեն Ընդհանուր դրույթներում կամ սույն Համաձայնագրի Հավելվածում դրանց վերագրված նշանակությունները։

 

ՀՈԴՎԱԾ II — ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

 

2.01. Ընկերակցությունը համաձայնում է սույն Համաձայնագրում սահմանված կամ դրանում հիշատակված պայմաններով Ստացողին տրամադրել քսաներկու միլիոն ութ հարյուր հազար (22,800,000) Հատուկ փոխառության իրավունքներին (ՀՓԻ) համարժեք գումար (այսուհետ` «Վարկ»)` սույն Համաձայնագրի Լրացում 1-ում նկարագրված ծրագրի ֆինանսավորմանն օժանդակելու նպատակով (այսուհետ` «Ծրագիր»)։

 

2.02. Ստացողն իրավասու է առհանել Վարկի հասույթները` սույն Համաձայնագրի

 

2-րդ Լրացման IV Բաժնի համաձայն։

 

2.03. Ստացողի կողմից վճարման ենթակա Պարտավճարի առավելագույն չափը տարեկան կազմում է Ֆինանսավորման չառհանված մնացորդի մեկ տոկոսի կեսը (1%-ի 1/2)։

 

2.04. Ստացողի կողմից վճարման ենթակա Սպասարկման վճարը տարեկան կազմում է Վարկի առհանված մնացորդի մեկ տոկոսի երեք քառորդը (1%-ի 3/4)։

 

2.05. Ստացողի կողմից վճարման ենթակա տարեկան Տոկոսավճարը կազմում է Վարկի առհանված մնացորդի մեկ և մեկ քառորդ տոկոսը (1.25%)։

 

2.06. Մարման ժամկետներն են յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ը և նոյեմբերի 15-ը։

 

2.07. Վարկի մայր գումարը մարվում է սույն Համաձայնագրի 3-րդ Լրացման մեջ սահմանված մարման ժամանակացույցի համաձայն։

 

2.08. Մարման արժույթը դոլարն է։

 

ՀՈԴՎԱԾ III — ԾՐԱԳԻՐ

 

3.01. Ստացողը հայտնում է Ծրագրի նպատակի իրականացման պարտավորություն ստանձնելու մասին։ Այս իմաստով, Ստացողը Ծրագիրն իրականացնում է ԱՆ և վերջինիս ԱԾԻԳ-ի միջոցով` Ընդհանուր դրույթների Հոդված IV-ի համաձայն, իսկ Ծրագրի 1-ին Մասի (ա) կետի իրականացմանն օժանդակում է ՊԱԳ-ը։

 

3.02. Առանց սույն Համաձայնագրի Բաժին 3.01-ի դրույթների սահմանափակման և բացառությամբ այն դեպքերի, երբ Ստացողը և Ընկերակցությունը ձեռք են բերում այլ համաձայնություն, Ստացողն ապահովում է Ծրագրի իրականացումը սույն Համաձայնագրի 2-րդ Լրացման դրույթների համաձայն։

 

ՀՈԴՎԱԾ IV — ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

4.01. Ուժի մեջ մտնելու ժամկետը սույն Համաձայնագրի ամսաթվին հաջորդող հարյուր քսաներորդ (120) օրն է։

 

4.03. Ընդհանուր դրույթների 8.05 Բաժնի (բ) կետի նպատակներից ելնելով, Ստացողի` սույն Համաձայնագրով ստանձնած պարտավորությունները (բացառությամբ վճարման պարտավորությունների) դադարում են սույն Համաձայնագրի ամսաթվից քսան տարի անց։

 

ՀՈԴՎԱԾ V - ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ, ՀԱՍՑԵՆԵՐ

 

5.01. Ստացողի ներկայացուցիչը վերջինիս Ֆինանսների նախարարն է։

 

5.02. Ստացողի հասցեն է`

Հայաստանի Հանրապետություն

Երևան 0010

Մելիք-Ադամյան փողոց 1

Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարություն

 

Ֆաքս.

 

+374-10-524282

 

5.03. Ընկերակցության հասցեն է`

International Development Association

1818 H Street, N.W. Washington, D.C. 20433

United States of America

 

Հեռագրային հասցե.

Տելեքս. Ֆաքս

INDEVAS

Washington, D.C.

248423 (MCI)

1-202-477-6391

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԵԼ Է ___________, ________________ վերն առաջինը նշված ամսաթվի և տարվա դրությամբ։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 

 

Ում կողմից`

__________________________________

Լիազոր ներկայացուցիչ

 

Անուն _________________________

 

Պաշտոն _________________________

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ

ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ

 

Ում կողմից` __________________________________

Լիազոր ներկայացուցիչ

 

Անուն _________________________

 

Պաշտոն _________________________

 

ԼՐԱՑՈՒՄ 1

 

Ծրագրի նկարագրություն

 

Ծրագրի նպատակն է բարելավել. (i) ՄՄԱ ծառայությունները, (ii) առանձին ՈՎՀ-ի կանխարգելումը, վաղ հայտնաբերումն ու կառավարումը ԱԱՊ օղակում, (iii) Ստացողի տարածքում գործող առանձին հիվանդանոցների արդյունավետությունն ու որակը։

 

Ծրագիրը բաղկացած է հետևյալ մասերից.

 

Մաս 1 Կատարողականի վրա հիմնված ֆինանսավորում` ԱԱՊ հիմնարկներում ՄՄԱ ծառայությունները և ՈՎՀ-ի ծառայությունները բարելավելու նպատակով։

 

(ա) Կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման սխեմայի կիրառում հետևյալ եղանակներով. (i) փոխհատուցում` համապատասխան ԱԱՊ հիմնարկներում համապատասխան սքրինինգային թեստեր կատարելու համար, (ii) Կատարողականի վրա հիմնված խթանների տրամադրում ԱԱՊ համապատասխան հիմնարկներին` դրանց փաստացի կատարողականի մակարդակի դիմաց։

 

(բ) (i) Գործառնական ծախսերի տրամադրում ՊԱԳ-ը` Կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման սխեմայի իրականացման համար, (ii) Կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման սխեմայի իրականացման վերաբերյալ վերապատրաստման – կարողությունների ամրապնդման միջոցառումների կազմակերպում առանցքային շահագրգիռ կողմերի համար, (iii) ԱԱՊ հիմնարկներում սքրինինգային ծրագրերի համար անհրաժեշտ սարքավորումների տրամադրում, (iv) աջակցություն առողջության զարգացման միջոցառումների իրականացմանը, այդ թվում` առողջ ապրելակերպի խրախուսման շուրջ կենտրոնացող ազգային հանրային տեղեկատվական քարոզարշավի կազմակերպմանը, որի նպատակն է բնակչության իրազեկվածության բարձրացումը ՈՎՀ-ներին առնչվող հիմնական ռիսկերի վերաբերյալ։

 

Մաս 2 Առանձին հիվանդանոցների արդյունավետության և որակի բարելավում

 

(ա) Լոռու մարզի հիվանդանոցային ցանցի արդիականացման նպատակով աջակցության տրամադրում, ներառյալ` (i) Վանաձորի բժշկական կենտրոնի արդիականացման և հիմնանորոգման նպատակով շինարարական աշխատանքների նախագծում և իրականացում, բժշկական և թափոնների կառավարման սարքավորումների տրամադրում, (ii) Վանաձորի բժշկական կենտրոնի կառավարման համակարգի, նաև բուժանձնակազմի մասնագիտական հմտությունների ու կարողությունների բարելավմանն ուղղված վերապատրաստման միջոցառումներ իրականացնելու միջոցով աջակցության տրամադրում, (iii) Գյումրիի հիվանդանոցի և սրտաբանության և սրտի վիրաբուժության «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի համար անգիոգրաֆների ֆինանսավորում։

 

(բ) Պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի առաջարկած մասնագիտացված հիվանդանոցային և ամբուլատոր հեմատոլոգիական ծառայությունների որակի բարելավում հետևյալ միջոցներով. (i) արյունաբանական կենտրոնի վերակառուցման և ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոնի ստեղծման համար անհրաժեշտ նախագծերի պատրաստում, (ii) կենտրոնի վերանորոգման և վերակառուցման համար անհրաժեշտ շինարարական աշխատանքների իրականացում, (iii) անհրաժեշտ բժշկական սարքավորումների, կահույքի և պարագաների տրամադրում, (iv) անհրաժեշտ վերապատրաստման ապահովում հիվանդանոցի բուժանձնակազմին և վարչական կազմին, (v) արյան հիվանդությունների բուժման համար բուժման ստանդարտների մշակում և ներդրում (միջազգային չափանիշերին համապատասխան)։

 

(գ) Աջակցություն Ստացողի ազգաբնակչությանն ինտեգրացված ուռուցքաբանական ծառայություններ մատուցելու նպատակով ուռուցքաբանության նոր կենտրոնի ստեղծմանը հետևյալ միջոցներով. (i) տեխնիկական օժանդակություն ուռուցքաբանության կենտրոնի նախագծմանը, (ii) ճառագայթային բուժման կենտրոնի շինարարական աշխատանքների իրականացում, (iii) ախտորոշման և բուժման համար անհրաժեշտ սարքավորումների տրամադրում, (iv) ուռուցքաբանության կենտրոնի համար կլինիկական պրոտոկոլների և բուժման ստանդարտների մշակում։

 

(դ) Աջակցություն հիվանդանոցային սպասարկման որակի բարձրացմանը հետևյալ միջոցներով. (i) քաղցկեղների գրանցման համապարփակ համակարգի մշակում, հիվանդանոցի անձնակազմի վերապատրաստում համաճարակաբանության և վիճակագրության թեմաներով, անհրաժեշտ ՏՏ սարքավորումների տրամադրում վերը (գ) կետում նշված ուռուցքաբանության կենտրոնի վիճակագրության բաժնին, (ii) տեխնիկական օժանդակություն ԱԱԻ-ին` Ստացողի տարածքում գործող բոլոր հիվանդանոցների համար կլինիկական պրոտոկոլներ և բուժման ստանդարտներ մշակելու նպատակով, (iii) Որակի բարելավման ծրագրի ընդլայնում բոլոր մարզերում հետևյալ միջոցներով` (ա) վերապատրաստման կազմակերպում (Ա) հիվանդանոցի բուժանձնակազմի համար` կլինիկական պրոտոկոլների և բուժման ստանդարտների թեմաներով, (Բ) կառավարիչների և հիվանդանոցի որակի հսկողության կոմիտեների համար` որակի կառավարման մեխանիզմների և գործիքների գծով, (C) հիվանդանոցի կառավարիչների համար` բյուջետային կառավարման գծով, և (բ) տեխնիկական օժանդակություն հիվանդանոցներին` Որակի բարելավման ծրագրի գործիքներն ու մեխանիզմները կիրառելու համար։

 

Մաս 3։ Ծրագրի կառավարում

 

Աջակցություն ԱՆ-ը` Ծրագրի տեխնիկական և վարչական կառավարման նպատակով, ներառյալ` անհրաժեշտ գործառնական ծախսերի և աուդիտների ֆինանսավորումը։

 

ԼՐԱՑՈՒՄ 2

 

Ծրագրի իրականացում

 

Բաժին I. Իրականացման միջոցառումներ

 

Ա. Ինստիտուցիոնալ միջոցառումներ

 

1. Ստացողը մինչև Ծրագրի ավարտը, ԱՆ-ի կազմում ապահովում է Ծրագրի ընդհանուր համակարգման պատասխանատվություն կրող իրականացման գրասենյակի աշխատանքն ու պահպանումը (այսուհետ` ԱԾԻԳ)։ Սույն գրասենյակը համալրված է Ընկերակցության պահանջները բավարարող որակավորումներ ու փորձ ունեցող, համարժեք թվով աշխատակիցներով, որոնց թվում են տնօրեն, մոնիթորինգի և գնահատման համակարգող, գնումների մասնագետներ, ֆինանսական կառավարման մասնագետ և Ծրագրի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ այլ աշխատակիցներ` Գործառնական ձեռնարկում սահմանվածի համաձայն։

 

2. Ստացողը ուժի մեջ մտնելու ժամկետին հաջորդող [30] օրից ոչ ուշ կստեղծի և, այնուհետև, կպահպանի. (ա) Ծրագրի կառավարման կոմիտե, որը բաղկացած է ԱՆ և շահագրգիռ այլ կարևոր կողմերի ներկայացուցիչներից և որը պատասխանատու է Ծրագրի իրականացումն ուղղորդելու ու համակարգելու, տեխնիկական առաջադրանքները սահմանելու, տեխնիկական գնահատումներին մասնակցելու և ռազմավարական տեխնիկական օժանդակության մեխանիզմների շուրջ խորհրդատուների հետ անմիջականորեն աշխատելու համար, (բ) Ընկերակցության համար ընդունելի անդամներից կազմավորված ԱԱՊ համակարգող կոմիտե, որը բաղկացած է ԱՆ համապատասխան վարչությունների ու բաժինների, ՊԱԳ և ԱԾԻԳ-ի ներկայացուցիչներից և պատասխանատու է Կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման սխեմայի իրականացումը վերահսկելու և ուղղորդելու համար:

 

3. Ստացողը`

 

(ա) Ուժի մեջ մտնելու ժամկետին հաջորդող վեց ամսից ոչ ուշ ընտրում է Ստացողից անկախ և առողջապահության և սոցիալական ոլորտներում աշխատելու Ընկերակցության համար ընդունելի փորձ և որակավորումներ ունեցող Փոխադարձ հավաստիացման անկախ մարմին, որի հետ կնքում է սույն Լրացման III Բաժնի և Ընկերակցության համար ընդունելի տեխնիկական առաջադրանքի պահանջներին համապատասխանող պայմանագիր` Ծրագրի իրականացման ընթացքում համաձայնեցված արդյունքների տեխնիկական ուսումնասիրություններ կատարելու նպատակով, մասնավոր ուշադրություն դարձնելով համապատասխանությանը ԿՀՖ ձեռնարկում ներառված հավաստիացման արձանագրություններին.

 

(բ) պարտադրում է Փոխադարձ հավաստիացման անկախ մարմնին Ծրագրի իրականացման ընթացքում կատարել տարեկան առնվազն երկու տեխնիկական ուսումնասիրություն և դրանց հաջորդիվ պատրաստել հաշվետվություն, որի շրջանակի ու մանրամասների պահանջները խելամտորեն պահանջում է Ընկերակցությունը.

 

(գ) առաջին իսկ հնարավորության դեպքում Ընկերակցությանն է ներկայացնում Փոխադարձ հավաստիացման անկախ մարմնի վերը` (բ) ենթակետում նշված հաշվետվությունները։

 

4. Ստացողը Ծրագիրն իրականացնում է

 

(ա) Ընկերակցության պահանջներին համապատասխանող Գործառնական ձեռնարկի համաձայն, որն ընդգրկում է Ծրագրի համապատասխան մասերն իրականացնելու կանոնները, մեթոդները, ուղեցույցները, փաստաթղթերի օրինակելի ձևերը և ընթացակարգերը, այդ թվում` (i) Ծրագրի իրականացման գործողությունների մանրամասն նկարագրությունը և Ծրագրի մանրամասնված ինստիտուցիոնալ մեխանիզմները, (ii) Ծրագրով իրականացվելիք բոլոր կիրառելի գործողությունների շրջանակներում բժշկական թափոնների ինտեգրացված կառավարման մոտեցում որդեգրելու ուղեցույցները, (iii) Ծրագրի կառավարման, հաշվապահական հաշվառման, աուդիտի, հաշվետվականության, ֆինանսական, գնումների և մասհանումների ընթացակարգերը.

 

(բ) Ընկերակցության պահանջներին համապատասխանող ԿՀՖ ձեռնարկի համաձայն, որն ընդգրկում է Ծրագրի 1(ա) մասի շրջանակներում Կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման սխեման իրականացնելու կանոնները, մեթոդները, ուղեցույցները, փաստաթղթերի օրինակելի ձևերը և ընթացակարգերը, այդ թվում` (i) իրականացման մեխանիզմները, ներառյալ` ՊԱԳ և ՊԱԳ մարզային մասնաճյուղերի դերերը, (ii) դրամական միջոցների հոսքը և

 

Համապատասխան սքրինինգային թեստերի փոխհատուցման ու Կատարողականի վրա հիմնված խթանների ապահովման մեխանիզմները, (iii) արդյունքների հավաստիացման արձանագրությունները, (iv) ուրճացված հաշվետվություններ ներկայացնելու դեպքում Համապատասխան ԱԱՊ հիմնարկների հանդեպ կիրառելիք տույժերն ու պատժամիջոցները, (v) Համապատասխան ԱԱՊ հիմնարկների և Փոխադարձ հավաստիացման անկախ մարմնի ընտրության համար համապատասխանության չափանիշերը, (vi) Համապատասխան բոլոր սքրինինգային թեստերի միավոր արժեքները, (vii) ԱԱՊ Կատարողականի համաձայնագրի օրինակելի ձև, (viii) կատարողականի վրա հիմնված ցուցանիշեր։

 

5. Սույն Համաձայնագրի և Գործառնական ձեռնարկի կամ ԿՀՖ ձեռնարկի դրույթների միջև հակասության դեպքում գերակայում են սույն Համաձայնագրի դրույթները և, բացառությամբ Ստացողի և Ընկերակցության միջև ձեռք բերված գրավոր այլ համաձայնության, Ստացողը չեղյալ չի ճանաչում, չի փոփոխում, չի կասեցնում, անվավեր չի ճանաչում Գործառնական ձեռնարկը, ԿՀՖ ձեռնարկը կամ դրանց որևէ դրույթ և ապահովում է դրանց կատարումը։

 

6. Ստացողը, սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ժամկետին հաջորդող 30 օրից ոչ ուշ, իրականացնում է Համաֆինանսավորման համաձայնագիրը և ապահովում է, որպեսզի կատարվեն Համաձայնագրի իրականացման կամ Համաձայանգրի ներքո մասհանումների կատարման գծով Ստացողի իրավունքների պահպանման համար բոլոր նախապայմանները։

 

Բ. ԱԱՊ Կատարողականի համաձայնագրեր

 

1. Ծրագրի 1(ա) մասի իրականացումը կազմակերպելու նպատակով Ստացողը, ՊԱԳ միջոցով`

 

(ա) Ընկերակցության հաստատած և ԿՀՖ ձեռնարկում մանրամասն ներկայացված պայմաններով համաձայնագիր է կնքում Համապատասխան յուրաքանչյուր ԱԱՊ հիմնարկի հետ (այսուհետ` ԱԱՊ Կատարողականի համաձայնագիր)` սահմանելով Ծրագրի 1(ա) մասի իրականացմանը և միջոցների օգտագործմանը դրանց մասնակցության տեխնիկական, վարչական ու ֆիդուցիար պայմանները։ ԱԱՊ Կատարողականի յուրաքանչյուր համաձայնագիր ընդգրկում է դրույթներ, որոնց համաձայն տվյալ Համապատասխան ԱԱՊ հիմնարկը պարտավոր է.

 

(i) պատշաճ հոգատարությամբ և արդյունավետությամբ, Ընկերակցության պահանջները բավարարող հանրային առողջապահության, բնապահպանական ու սոցիալական, կառավարման չափանիշերին ու պրակտիկային համապատասխան իրականացնել ԱԱՊ Կատարողականի համաձայնագրերով իրեն վերապահված գործողությունները` ԿՀՖ ձեռնարկին համապատասխան.

 

(ii) պահպանել Հակակոռուպցիոն ուղեցույցների և ԿՀՖ ձեռնարկի պահանջները.

 

(iii) անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների գնումներն իրականացնել սույն Լրացման III Բաժնի պահանջների համաձայն.

 

(iv) վարել համապատասխան փաստաթղթեր, որոնք, հաշվապահական հաշվառման լավագույն պրակտիկայի համաձայն, արտացոլում են ԱԱՊ Կատարողականի համաձայնագրի արդյունքում ստացված ռեսուրսները, կատարված աշխատանքներն ու ծախսերը և ներկայացնել Ստացողին դրանց վերաբերյալ ֆինանսական հաշվետվություններ.

 

(v) հնարավորություն ընձեռել Ընկերակցությանն ու Ստացողին ստուգել գործիքները, աշխատանքները և ԱԱՊ Կատարողականի համաձայնագրին առնչվող բոլոր փաստաթղթերը, պատրաստել և Ընկերակցությանն ու Ստացողին ներկայացնել ԱԱՊ Կատարողականի համաձայնագրին առնչվող բոլոր այն տեղեկությունները, որոնք դրանցից յուրաքանչյուրը կարող է խելամտորեն պահանջել։

 

(բ) ԱԱՊ Կատարողականի յուրաքանչյուր համաձայնագրով իրեն վերապահված իրավունքները և պարտավորություններն իրականացնում է այնպիսի եղանակով, որը պաշտպանում է Ստացողի և Ընկերակցության շահերը և իրագործում Ֆինանսավորման նպատակը և, բացառությամբ Ընկերակցության հետ ձեռք բերված այլ համաձայնության, Ստացողը չի ստորագրում, փոփոխում, չեղյալ կամ անվավեր ճանաչում, կասեցնում, դադարեցնում ԱԱՊ Կատարողականի համաձայնագիրը կամ դրա որևէ դրույթ և ապահովում է դրանց կատարումը։

 

Գ. Հակակոռուպցիոն միջոցներ

 

Ստացողն ապահովում է Ծրագիր իրականացումը Հակակոռուպցիոն ուղեցույցների դրույթների համաձայն։

 

Դ. Անվտանգության մեխանիզմներ

 

1. Ստացողը` ԱՆ միջոցով, Ծրագիրն իրականացնում է

 

(ա) ԲԿՊ-ի համաձայն, և

 

(բ) ԲԿՇ-ի համաձայն և, հաջորդիվ, ԲԿՊ-ների պայմաններին և Ընկերակցության պահանջներին համապատասխան իրականացնում է համապատասխան ԲԿՊ-ները` ապահովելով, որ Ծրագրի որևէ մասով նախատեսված շինարարական աշխատանքները մեկնարկեն Ստացողի կողմից տվյալ տեղանքի համար ԲԿՊ պատրաստելուց և Ընկերակցության կողմից վերջինս հաստատելուց հետո։

 

2. Ստացողն ապահովում է, որ Ծրագրով իրականացվելիք ոչ մի աշխատանք չառաջացնի վերաբնակեցման անհրաժեշտություն։

 

Բաժին II. Ծրագրի մոնիթորինգ, հաշվետվականություն և գնահատում

 

Ա. Ծրագրի հաշվետվություններ

 

Ստացողն իրականացնում է Ծրագրի առաջընթացի մոնիթորինգ ու գնահատում և պատրաստում է Ծրագրի մասին հաշվետվություններ` Ընդհանուր դրույթների 4.08 բաժնի դրույթներին համապատասխան և Ընկերակցության համար ընդունելի ցուցանիշերի հիման վրա։ Ծրագրի մասին յուրաքանչյուր հաշվետվություն ընդգրկում է մեկ օրացուցային կիսամյակ ժամանակահատված և Ընկերակցությանն է ներկայացվում ոչ ուշ, քան տվյալ հաշվետվության ժամանակահատվածի ավարտից մեկ ամիս անց։

 

Բ. Ֆինանսական կառավարում, Ֆինանսական հաշվետվություններ և աուդիտներ

 

1. Ստացողը վարում կամ պահանջում է վարել ֆինանսական կառավարման համակարգ` Ընդհանուր դրույթների 4.09 Բաժնի պահանջների համաձայն։

 

2. Ստացողը պատրաստում և յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ավարտին հաջորդող 45 օրից ոչ ուշ Ընկերակցությանն է ներկայացնում վերջինիս պահանջները բավարարող ձևաչափով և բովանդակությամբ միջանկյալ, աուդիտ չանցած Ծրագրի ֆինանսական հաշվետվություններ, որոնք ընդգրկում են տվյալ կիսամյակը։

 

3. Ստացողի ֆինանսական հաշվետվություններն անցնում են աուդիտ` Ընդհանուր դրույթների 4.09(բ) բաժնի դրույթների համաձայն։ Ֆինանսական հաշվետվությունների յուրաքանչյուր աուդիտ ընդգրկում է Ստացողի մեկ ֆինանսական տարվա ժամանակահատված։ Նման յուրաքանչյուր ժամանակահատվածի աուդիտ անցած ֆինանսական հաշվետվությունները Ընկերակցությանն են ներկայացվում տվյալ ժամանակահատվածի ավարտին հաջորդող վեց ամսից ոչ ուշ ։

 

Բաժին III. Գնումներ

 

Ա. Ընդհանուր

 

1. Ապրանքներ, աշխատանքներ և ոչ խորհրդատվական ծառայություններ։ Ծրագրի, այդ թվում` Կատարողականի վրա հիմնված խթանների համար պահանջվող և Ֆինանսավորման հասույթներից ֆինանսավորվող բոլոր ապրանքները, աշխատանքները և ոչ խորհրդատվական ծառայությունները ձեռք են բերվում Գնումների ուղեցույցների բաժին I-ում սահմանված կամ դրանում հղում կատարված պահանջների և սույն բաժնի դրույթների համաձայն։

 

2. Խորհրդատվական ծառայություններ։ Ծրագրի համար պահանջվող և Ֆինանսավորման հասույթներից ֆինանսավորվող բոլոր խորհրդատուների ծառայությունները ձեռք են բերվում Խորհրդատուի ուղեցույցների բաժիններ I և IV-ում սահմանված կամ դրանցում հղում կատարված պահանջների և սույն բաժնի դրույթների համաձայն։

 

3. Սահմանումներ։ Գնումների առանձին մեթոդները կամ Ընկերակցության կողմից առանձին պայմանագրերն ուսումնասիրելու մեթոդները նկարագրելու համար սույն բաժնում ստորև մեծատառ օգտագործված հասկացությունները, ելնելով հանգամանքներից, հղում են կատարում Գնումների ուղեցույցների II և III բաժիններում կամ Խորհրդատուի ուղեցույցների II, III, IV և V բաժիններում նկարագրված համապատասխան մեթոդին։

 

Բ. Ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնման առանձին մեթոդներ

 

1. Միջազգային մրցակցային գնումներ։ Բացառությամբ ստորև պարբերություն 2-ում ներկայացվածի` ապրանքները, աշխատանքները և ոչ խորհրդատվական ծառայությունները ձեռք են բերվում Միջազգային մրցակցային գնումների հիման վրա կնքված պայմանագրերով։

 

2. Աշխատանքների, ապրանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնման այլ մեթոդներ։ Ի հավելումն Միջազգային մրցակցային գնումների մեթոդին, Գնումների պլանում նշված ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնման պայմանագրերի համար կարող են կիրառվել հետևյալ մեթոդները։

 

Գնումների մեթոդ

(ա) Ստացողի Ազգային մրցակցային գնումների մեթոդը կարող է կիրառվել Ծրագրի ներքո ապրանքների և աշխատանքների ձեռքբերման նպատակով` պայմանով, որ բավարարվում են հետևյալ պայմանները.

(i) այն կազմակերպությունները, որոնց մեծամասնական բաժնետեր է հանդիսանում Ստացողը, չեն ստանում կառավարության համար կազմակերպվող մրցույթներին մասնակցելու հրավեր` բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք իրավաբանորեն և ֆինանսապես անկախ են ու կարող են ներկայանալ որպես այդպիսիք և կարող են գործել առևտրային օրենսդրության շրջանակում.

 

(ii) աշխատանքների խոշոր և բարդ ծրագրերի դեպքում իրականացվում է նախաորակավորում.

 

(iii) նախա- և հետորակավորման չափանիշերը վերաբերում են միայն մրցույթի մասնակիցների նախկին պայմանգրային կատարողականին, ֆինանսական, կառավարչական ու տեխնիկական կարողություններին.

 

(iv) համատեղ ձեռնարկության գործընկերները համապարտ պատասխանատվություն են կրում իրենց պարտավորությունների համար.

 

(v) հայտերի բացման պահին որևէ հայտ չի մերժվում.

 

(vi) հայտերը չեղյալ են հայտարարվում և նոր հայտեր ներկայացնելու հրավեր է տրվում միայն այն դեպքում, երբ բավարարվել են Գնումների ուղեցույցների 2.61 և 2.64 կետերի պայմանները.

 

(vii) հայտի գնահատման բոլոր չափանիշերը քանակապես չափելի են դրամական արտահայտությամբ կամ ներկայացվում են բավարար/անբավարար չափանիշերով.

 

(viii) Ընկերակցության նախնական հաստատում է պահանջվում իրականացման ընթացքում պայմանագրի շրջանակի/պայմանների էական որևէ փոփոխության դեպքում։

 

(ix) Ստացողը պետք է կիրառի Ընկերակցության համար ընդունելի մրցութային ստանդարտ փաստաթղթեր։

(բ) Շոփինգ

(գ) Ուղղակի պայմանագրի կնքում

 

 

Գ. Խորհրդատուների ծառայությունների գնման առանձին մեթոդներ

 

1. Որակի և արժեքի վրա հիմնված ընտրություն։ Բացառությամբ ստորև պարբերություն 2-ում ներկայացված դեպքերի, խորհրդատուների ծառայությունները պետք է ձեռք բերվեն Որակի և արժեքի վրա հիմնված ընտրության մեթոդի հիմքով կնքվող պայմանագրերով։

 

2. Խորհրդատուների ծառայությունների գնման այլ մեթոդներ։ Հաջորդիվ ներկայացված են գնումների այն մեթոդները, բացի Որակի և արժեքի վրա հիմնված ընտրության, որոնք կարող են օգտագործվել Գնումների պլանում նշված պայմանագրերով խորհրդատուների ծառայությունների ձեռքբերման համար։

 

Գնումների մեթոդ

(ա) Որակի վրա հիմնված ընտրություն

(բ) Ֆիքսված բյուջեով ընտրություն

(գ) Խորհրդատուների որակավորման վրա հիմնված

ընտրություն

(դ) Նվազագույն արժեքի ընտրություն

(ե) Մեկ աղբյուրի ընտրություն

(զ) Անհատ խորհրդատուների ընտրության համար

Խորհրդատուների ուղեցույցների 5.1-ից 5.5 պարբերություններում սահմանված ընթացակարգեր

 

 

Դ. Գնումների որոշումների ուսումնասիրություն Ընկերակցության կողմից:

 

Գնումների պլանը սահմանում է այն պայմանագրերը, որոնք ենթակա են Ընկերակցության նախնական ուսումնասիրությանը։ Բոլոր մյուս տեսակի պայմանագրերը ենթակա են Ընկերակցության հետուսումնասիրությանը։

 

Բաժին IV. Ֆինանսավորման հասույթների առհանում

 

Ա. Ընդհանուր

 

1. Ստորև` պարբերություն 2-ի աղյուսակում սահմանված Ընդունելի ծախսերը ֆինանսավորելու նպատակով Ստացողը կարող է առհանել Ֆինանսավորման հասույթները` Ընդհանուր դրույթների Հոդված II-ի, սույն բաժնի դրույթների և Ընկերության կողմից Ստացողին տրված ծանուցման մեջ սահմանված լրացուցիչ ցուցումների համաձայն (ներառյալ` 2006թ. մայիսին հրապարակած «Համաշխարհային Բանկի մասհանումների ուղեցույցները ծրագրերի համար», որոնք ժամանակ առ ժամանակ վերանայվում են Ընկերակցության կողմից և կիրառելի դառնում սույն Համաձայնագրին` նման ցուցումներին հաջորդիվ)։

 

2. Հաջորդող աղյուսակում սահմանվում են Ընդունելի ծախսերի դասակարգերը, որոնք կարող են ֆինանսավորվել Ֆինանսավորման հասույթների հաշվին («Դասակարգ»), Վարկի գումարների հատկացումը յուրաքանչյուր Դասակարգին և յուրաքանչյուր Դասակարգում ֆինանսավորման ենթակա Ընդունելի ծախսերի մասնաբաժինը.

 

Դասակարգ

Վարկից

հատկացված գումարի չափը (արտահայտված ՀՓԻ-ով)

Ֆինանսավորման

ենթակա ծախսերի տոկոսը (ներառյալ հարկերը)

(1) Ծրագրի համար ապրանքներ,

աշխատանքներ, ոչ խորհրդատվական ծառայություններ, գործառնական ծախսեր, վերապատրաստում և խորհրդատուների ծառայություններ, ներառյալ աուդիտներ։

21,180,000

80%

(2) Ծրագրի Մաս 1(ա)-ի

շրջանակներում Կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման սխեմա

1,620,000

100%

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐ

22,800,000

 

Բ. Առհանման պայմաններ, առհանման ժամանակահատված

 

1. Չնայած սույն Բաժնի Ա մասով նախատեսված դրույթներին, վճարումների համար առհանումներ չեն կատարվում.

 

ա. մինչև սույն Համաձայնագրի ամսաթիվը կատարված ծախսերը ֆինանսավորելու համար, բացառությամբ 4,550,000 ՀՓԻ-ին համարժեք գումարը չգերազանցող ընդհանուր գումարի չափով առհանումների, որոնք կատարվում են 2013թ. հունվարի 14-ից մինչև այդ ամսաթիվը ընկած ժամանակահատվածում Դասակարգ (1)-ի Ընդունելի ծախսերի գծով կատարված վճարումները ֆինանսավորելու նպատակով, և

 

բ. Դասակարգ (2)-ով, բացառությամբ այն դեպքերի, երբ Ստացողը ԱՆ-ի միջոցով ներկայացնում է Ընկերակցությանը բավականացնող ապացույցներ, որոնք հաստատում են, որ ԱԱՊ Կատարողական համաձայնագրերին, ԿՀՖ ձեռնարկներին և սույն Լրացման IV.A.1 բաժնի Լրացուցիչ ցուցմունքներին համապատասխան ԱԱՊ հիմնարկներին տրամադրվել են Կատարողականի վրա հիմնված խթանները և կատարվել են սքրինինգային թեստերի դիմաց վճարումները։

 

2. Չնայած սույն Բաժնի Ա մասով նախատեսված դրույթներին, Դասակարգ (2)-ով Ստացողը կարող է կատարել հետևյալ առհանումները;

 

ա. Առհանումները կատարվում են. 1) ամսական կտրվածքով կամ Ստացողի և Ընկերակցության միջև համաձայնեցված այլ պարբերականությամբ, որը հիմնված է մասհանումների հայտերի վրա, որտեղ նշվում են յուրաքանչյուր ժամանակահատվածում համապատասխան ԱԱՊ հիմնարկին Կատարողականի վրա հիմնված խթաններով վճարվելիք գումարները և 2) կիսամյակային կտրվածքով, կամ Ստացողի և Ընկերակցության միջև համաձայնեցված այլ պարբերականությամբ, որը հիմնված է մասհանումների հայտերի վրա, որտեղ նշվում են յուրաքանչյուր ժամանակահատվածում համապատասխան ԱԱՊ հիմնարկին Կատարողականի վրա հիմնված խթաններիով վճարվելիք գումարները։ Վերոնշյալ 1) և 2) կետերին համապատասխան կատարված մասհանման հայտերին կից ներկայացվում են ԿՀՖ ձեռնարկներով սահմանված ուղեկցող փաստաթղթերը։

 

բ. Եթե Ընկերակցությունը ցանկացած պահին որոշում է, որ Ընկերակցության կողմից Դասակարգ (2)-ով Ստացողին տրամադրված գումարի որևէ չափաբաժին օգտագործվել է սույն Լրացման Բաժին III-ի դրույթների խախտմամբ ապրանքների գնման համար, որն իրականացվել է Կատարողականի վրա հիմնված սխեմայով չնախատեսվող կամ սույն Համաձայնագրի և ԿՀՖ ձեռնարկների պայմաններին չհամապատասխանող ծախսերի հատուցման համար, այդ մասին Ընկերակցության ծանուցումը ստանալուց հետո Ստացողը պարտավոր է համապատասխան գումարը անմիջապես վերադարձնել Ընկերակցությանը։

 

3. Փակման ժամկետն է 2019 թվականի դեկտեմբերի 15-ը։

 

ԼՐԱՑՈՒՄ 3

 

Մարման ժամանակացույց

 

Վճարման ամսաթիվ

Մարման ենթակա

վարկի մայր գումար

(արտահայտված տոկոսով)*

Յուրաքանչյուր մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին

 

Սկսած 2018թ. մայիսի 15-ից և մինչև 2027թ.

նոյեմբերի 15-ը ներառյալ

1.65%

Սկսած 2028թ. մայիսի 15-ից և մինչև 2037թ.

նոյեմբերի 15-ը ներառյալ

3.35%

 

* Տոկոսները ներկայացնում են մարման ենթակա Վարկի մայր գումարի տոկոսը, բացառությամբ այն դեպքերի, երբ Ընկերակցությունն այլ պահանջ է սահմանում Ընդհանուր դրույթների 3.03 (բ) բաժնի համաձայն։

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Բաժին I. Սահմանումներ

 

1. «Հակակոռուպցիոն ուղեցույցներ» նշանակում է 2006թ. հոկտեմբերի 15-ին ընդունված և 2011թ. հունվարին վերանայված «ՎԶՄԲ փոխատվությունների և ՄԶԸ վարկերի և դրամաշնորհների միջոցով ֆինանսավորվող ծրագրերում խարդախության և կոռուպցիայի դեպքերը կանխելու և դրանց դեմ պայքարելու ուղեցույցները»։

 

2. «Դասակարգ» նշանակում է սույն Համաձայնագրի 2-րդ Լրացման IV Բաժնում սահմանված դասակարգ։

 

3. «Համաֆինանսավորող» նշանակում է Առողջապահական արդյունքների նորարարության հավատարմագրային հիմնադրամ` բազմադոնորային հավատարմագրային հիմնադրամ, որի կառավարիչն է հանդիսանում Ընկերակցությունը և որը 2010 թ. ապրիլի 10-ին ստեղծվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի կառավարության կողմից։

 

4. Ընդհանուր դրույթների Հավելվածի 11-րդ պարբերության նպատակներից ելնելով, «Համաֆինանսավորում» նշանակում է 1,800,000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, որը Համաֆինանսավորողը տրամադրելու է Ծրագրի 1(ա) մասի ֆինանսավորմանն օժանդակելու նպատակով։

 

5. «Համաֆինանսավորման համաձայնագիր» նշանակում է Ստացողի և Համաֆինանսավորողի միջև կնքվելիք համաձայնագիր, որով նախատեսվում է Համաֆինանսավորում։

 

6. «Խորհրդատուի ուղեցույցներ» նշանակում է 2011թ. հունվարին ընդունված «Ուղեցույցներ. ՎԶՄԲ փոխատվությունների և ՄԶԸ վարկերի և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային բանկի փոխառուների կողմից խորհրդատուների ընտրություն և ներգրավում»։

 

7. «Համապատասխան ԱԱՊ հիմնարկ» նշանակում է ԱԱՊ ցանկացած հիմնարկ (ներառյալ` գյուղական ամբուլատորիաներն ու քաղաքային պոլիկլինիկաները), որը մասնակցում է Ծրագրին ԿՀՖ ձեռնարկում սահմանված ԱԱՊ Կատարողականի համաձայնագրի միջոցով։

 

8. «Համապատասխան սքրինինգային թեստեր» նշանակում է Համապատասխան ԱԱՊ հիմնարկում կատարված բժշկական թեստեր, ներառյալ` շաքարի մակարդակի չափում, ՊԱՊ քսուկ և քսուկի հետազոտություն, նախածննդյան խնամքի թեստեր, ինչպես նաև Ստացողի և Ընկերակցության միջև համաձայնեցված այլ թեստեր, որոնք ԿՀՖ ձեռնարկում սահմանված միավոր արժեքի հիման վրա ենթակա են փոխհատուցման Ծրագրի շրջանակներում։

 

9. «Բնապահպանական կառավարման շրջանակ կամ ԲԿՇ» նշանակում է Ընկերակցության պահանջները բավարարող Ստացողի շրջանակ, որը հրապարակված է և հանրությանը հասանելի է 2012թ. դեկտեմբերի 19-ին, պարունակում է շրջակա միջավայրի պաշտպանության միջոցներ, որոնք առնչվում են Ծրագրին և ընդգրկում. (i) առկա բնապահպանական պայմանները և Ծրագրի իրականացման արդյունքում առաջացող հնարավոր ուղղակի ու անուղղակի բնապահպանական ազդեցությունները նույնացնելու ուղեցույցներ, (ii) շրջակա միջավայրի գնահատումներ կատարելու և, անհրաժեշտության դեպքում, բնապահպանական կառավարման պլաններ մշակելու ուղեցույցներ, (iii) բացահայտված յուրաքանչյուր բացասական ազդեցության գծով առաջարկվող մեղմացման միջոցառումներ, (iv) բացահայտված յուրաքանչյուր դրական ազդեցություն ընդլայնելու միջոցառումներ։

 

10. «Բնապահպանական կառավարման պլան կամ ԲԿՊ» նշանակում է. (ա) պլան, որը հրապարակվել է և ներկայացվել է հանրությանը 2012թ. դեկտեմբերի 27-ին, բավարարում է Ընկերակցության պահանջները և նկարագրում է բնապահպանական, ազդեցության մեղմացման, մոնիթորինգի և ինստիտուցիոնալ միջոցառումները, որոնք կիրառվելու են Ծրագրի իրականացման ընթացքում, (բ) Ստացողի ցանկացած պլան, որը բխում է ԲԿՇ-ից և պատրաստվելու է Ծրագրի իրականացման ընթացքում` նախքան վերջինիս շրջանակներում շինարարական որևէ աշխատանքի մեկնարկը։

 

11. «Ընդհանուր դրույթներ» նշանակում է 2010թ. հուլիսի 31-ի «Միջազգային զարգացման ընկերակցության վարկերի և դրամաշնորհների ընդհանուր դրույթները»` սույն Հավելվածի II Բաժնում սահմանված փոփոխություններով։

 

12. «ԱԾԻԳ» նշանակում է Առողջապահության նախարարի 1996թ. հոկտեմբերի 22-ի թիվ 764 հրամանով ստեղծված և դրա համաձայն գործող Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակը, որին հղում է կատարված սույն Համաձայնագրի 2-րդ Լրացման I.Ա.1 բաժնում, կամ դրա իրավահաջորդը։

 

13. «Փոխադարձ հավաստիացման անկախ մարմին» նշանակում է կազմակերպություն, որին հղում է կատարված սույն Համաձայնագրի 2-րդ Լրացման I.Ա.3 բաժնում։

 

14. «Մարզ» նշանակում է Ստացողի վարչատարածքային բաժանման միավոր կամ նահանգ, իսկ «մարզեր» նշանակում է այդ վարչատարածքային բաժանման միավորների ամբողջությունը։

 

15. «ՄՄԱ» նշանակում է մոր և մանկան առողջություն։

 

16. «ԱՆ» նշանակում է Ստացողի Առողջապահության նախարարությունը կամ դրա իրավահաջորդը։

 

17. «ՈՎՀ» նշանակում է ոչ վարակիչ հիվանդություններ, որոնք վարակիչ չեն, այլ փոխկապակցված են որոշակի ռիսկային գործոնների հետ, օրինակ` անհատի ապրելակերպը, գենետիկան կամ շրջակա միջավայրը, որոնցից յուրաքանչյուրը մեծացնում է նմանատիպ հիվանդությունների հավանականությունը։

 

18. «ԱԱԻ» նշանակում է Ստացողի Առողջապահության ազգային ինստիտուտ կամ դրա իրավահաջորդը։

 

19. «Գործառնական ծախսեր» նշանակում է Ծրագրի իրականացման, կառավարման, մոնիթորինգի և գնահատման նպատակներով ԱՆ և ՊԱԳ կատարած հիմնավոր և անհրաժեշտ ծախսեր, որոնք հաստատվել են Ընկերակցության կողմից` ըստ վերջինիս պահանջները բավարարող բյուջեների, և ընդգրկում են գրասենյակի վարձակալության, գրասենյակային սարքավորումների և պիտույքների, գրասենյակային սարքավորումների պահպանման և վերանորոգման, մեքենաների շահագործման (ներառյալ` վառելիքի ծախսերը) ու վերանորոգման, ճանապարհածախսի, կապի, թարգմանության, բանկային ծառայությունների, հիվանդանոցների ստուգման, փոխադարձ հավաստիացման ծախսերը, ՊԱԳ-ի աշխատակազմի աշխատավարձը և Ընկերակցության հետ համաձայնեցված զանազան այլ ծախսեր, որոնք չեն ընդգրկում ԱՆ և ՊԱԳ պաշտոնատար անձանց և աշխատակիցների աշխատավարձերը։

 

20. «Գործառնական ձեռնարկ» նշանակում է 2013թ. մարտի 10-ով թվագրված և սույն Համաձայնագրի 2-րդ Լրացման I.Ա.4(ա) բաժնում նշված ձեռնարկը։

 

21. «ԿՀՖ ձեռնարկ» նշանակում է 2013թ. փետրվարի 12-ով թվագրված սույն Համաձայնագրի 2-րդ Լրացման I.Ա.4(բ) բաժնում նշված կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման ձեռնարկը։

 

22. «Կատարողականի վրա հիմնված խթաններ» նշանակում է համապատասխան ԱԱՊ Կատարողականի համաձայնագրում և ԿՀՖ ձեռնարկում սահմանված կատարողականի ցուցանիշերի կատարման մակարդակից ելնելով Ստացողի կողմից Համապատասխան ԱԱՊ հիմնարկին ՊԱԳ-ի միջոցով կատարած վճարներն են ապրանքների, աշխատանքների, աշխատավարձային խթանների և ծառայությունների խելամիտ ծախսերի դիմաց։

 

23. «Կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման սխեմա» նշանակում է ԱՆ 2011թ. մայիսի 10-ի թիվ 859-Ա հրամանով ստեղծված ԱԱՊ հիմնարկներին` ըստ գործունեության գնահատման փոխհատուցելու Ստացողի ծրագիրը և ընդգրկում է (ա) Համապատասխան ԱԱՊ հիմնարկների կողմից իրականացված Համապատասխան սքրինինգային թեստերի դիմաց փոխհատուցումը, (բ) Կատարողականի վրա հիմնված խթանների ապահովումը Համապատասխան ԱԱՊ հիմնարկներին` դրանց կատարողականի մակարդակի դիմաց։

 

24. «ԱԱՊ» նշանակում է առողջության առաջնային պահպանում` որպես կենսական առողջապահություն, որը հիմնված է գործնական, գիտականորեն հիմնավոր ու սոցիալապես ընդունելի մեթոդների և տեխնոլոգիայի վրա, ինչպես նաև համընդհանուր հասանելի է համայնքի անհատներին և ընտանիքներին` վերջիններիս լիարժեք մասնակցության միջոցով և ֆինանսապես մատչելի գնով։

 

25. «ԱԱՊ համակարգող կոմիտե» նշանակում է կոմիտե, որին հղում է կատարված սույն Համաձայնագրի 2-րդ Լրացման I.Ա.2(բ) բաժնում։

 

26. «Ծրագրի կառավարման կոմիտե» նշանակում է կառավարման խորհուրդ, որը կստեղծվի ստացողի կողմից ծրագիրը ուժի մեջ մտնելու ժամկետին հաջորդող մեկ ամսվա ընթացքում, որին հղում է սույն Համաձայնագրի 2-րդ Լրացման I.Ա.2 բաժնում:

 

27. «ԱԱՊ Կատարողականի համաձայնագիր» նշանակում է Համապատասխան ԱԱՊ հիմնարկի և ԱՆ-ի միջև կնքված յուրաքանչյուր համաձայնագիր, որին հղում է կատարված սույն Համաձայնագրի 2-րդ Լրացման I.Բ.1 բաժնում։

 

28. «Գնումների ուղեցույցներ» նշանակում է 2011թ. հունվարին ընդունված «Ուղեցույցներ. ՎԶՄԲ փոխատվությունների և ՄԶԸ վարկերի և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային Բանկի փոխառուների կողմից կատարվող ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնումներ» փաստաթուղթը։

 

29. «Գնումների պլան» նշանակում է Ծրագրի համար 2013թ. փետրվարի 12-ին ընդունած Ստացողի գնումների պլանը, որը նշվում է Գնումների ուղեցույցների 1.18 կետում և Խորհրդատուների ուղեցույցների 1.25 կետում և ժամանակ առ ժամանակ վերանայվում` նշված կետերի դրույթների համաձայն։

 

30. «Որակի բարելավման ծրագիր» նշանակում է Ստացողի երեք հիվանդանոցներում այժմ փորձարկվող ծրագիր, որի նպատակն է բարելավել Ստացողի հիվանդանոցային ցանցի որակը։

 

31. «Վերաբնակեցում» նշանակում է Ծրագրի շրջանակում հողերի պարտադրված զավթման ազդեցությունը, որի հետևանքով (i) բացասական ազդեցության է ենթարկվում նման զավթման ազդեցությունը կրող անձանց կենսամակարդակը, կամ (ii) ժամանակավոր կամ մշտական բացասական ազդեցության են ենթարկվում նման անձանց կողմից ձեռք բերված կամ նրանց պատկանող տան, հողի (ներառյալ` տնամերձ, գյուղատնտեսական հողեր կամ արոտավայրեր) կամ այլ շարժական կամ անշարժ գույքի հանդեպ իրավունքը, սեփականության իրավունքը կամ շահերը, կամ (iii) ժամանակավոր կամ մշտական բացասական ազդեցության է ենթարկվում արտադրական միջոցների մատչելիությունը, կամ (iv) ժամանակավոր կամ մշտական բացասական ազդեցության է ենթարկվում բիզնեսը, մասնագիտական գործունեությունը, աշխատանքը և բնակության վայրը կամ բնական միջավայրը։

 

32. «Աշխատավարձային խթաններ» նշանակում է խրախուսական վճար, որը, ԱՆ 2011թ. մայիսի 10-ի թիվ 859-Ա հրամանի համաձայն, վճարվում է ԱԱՊ բուժանձնակազմին (բժիշկներ, բուժքույրեր և կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման սխեմային օժանդակող վարչական աշխատակազմ)` ԿՀՖ ձեռնարկում սահմանված կատարողականի ցուցանիշերի կատարման մակարդակի հիման վրա նրանց գործունեությունը վարձատրելու համար (հետևաբար, նշված ծախսերը հանդիսանում են Ընդհանուր դրույթներում սահմանված Ընդունելի ծախսերի ենթաբաժին)։

 

33. «ՊԱԳ» նշանակում է Ստացողի պետական առողջապահական գործակալությունը, որը ստեղծվել և գործում է Ստացողի 1997թ. դեկտեմբերի 18-ի թիվ 593 որոշման համաձայն, կամ դրա իրավահաջորդը։

 

34. «Վերապատրաստում» նշանակում է Ծրագրի շրջանակում իրականացվելիք վերապատրաստման միջոցառումներ (բացառությամբ խորհրդատվական ծառայությունների), այդ թվում` վերապատրաստման աշխատաժողովների և ուսումնական այցերի մասնակիցների կատարած խելամիտ և անհրաժեշտ ճանապարհածախսը, ինչպես նաև վերապատրաստման աշխատաժողովներին և ուսումնական այցերին ուղղակիորեն առնչվող այլ ծախսերը, որոնք համաձայնեցված են Ընկերակցության հետ։

 

Բաժին II. Ընդհանուր դրույթների փոփոխություններ

 

Ընդհանուր դրույթներում կատարվել են հետևյալ փոփոխությունները.

 

1. Բաժին 3.02-ը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ.

 

«Բաժին 3.02։ Սպասարկման վճար և տոկոսավճար

 

(ա) Սպասարկման վճար։ Ստացողն Ընկերակցությանն է վճարում Վարկի առհանված մնացորդի սպասարկման վճար` Ֆինանսավորման համաձայնագրում նշված դրույքաչափով։ Սպասարկման վճարը հաշվեգրվում է Վարկի գումարների առհանման համապատասխան օրերից և վճարվում է որպես ապառք կիսամյակային կտրվածքով` յուրաքանչյուր մարման օրը։ Սպասարկման վճարը հաշվարկվում է 30-օրանոց տասներկու ամսից կազմված 360-օրանոց տարվա հիմքով։

 

(բ) Տոկոսավճար։ Ստացողն Ընկերակցությանն է վճարում Վարկի առհանված մնացորդի դիմաց տոկոս` Ֆինանսավորման համաձայնագրում նշված դրույքաչափով։ Տոկոսավճարը հաշվեգրվում է Վարկի գումարների առհանման համապատասխան օրերից և վճարվում է որպես ապառք կիսամյակային կտրվածքով` յուրաքանչյուր մարման օրը։ Տոկոսավճարը հաշվարկվում է 30-օրանոց տասներկու ամսից կազմված 360-օրանոց տարվա հիմքով։»

 

3. Հավելվածի 28-րդ կետում («Վճարման ֆինանսավորում.) կատարվել է փոփոխություն` «Սպասարկման վճար» և «Պարտավճար» բառերի միջև ավելացնելով «Տոկոսավճար» բառը։

 

4. Հավելվածում ավելացվել է նոր 32-րդ կետ` «Տոկոսավճարի» հետևյալ սահմանումով, և համապատասխանաբար փոխվել են հաջորդող կետերի հերթական համարները.

 

«32. «Տոկոսավճար» նշանակում է 3.02(բ) բաժնի նպատակներից ելնելով Ֆինանսավորման համաձայնագրում սահմանված տոկոսավճարը։»

 

5. Հավելվածի նոր համարակալմամբ 37-րդ կետում (բնագրում` 36-րդ կետ) («Մարման ժամկետ») կատարվել է փոփոխություն` «Սպասարկման վճարներ» և «Պարտավճարներ» բառերի միջև ավելացնելով «Տոկոսավճարներ» բառը։

6. Հավելվածի նոր համարակալմամբ 50-րդ կետում (բնագրում` 49-րդ կետ) («Սպասարկման վճար») կատարվել է փոփոխություն` 3.02 բաժնին կատարվող հղումը փոխարինելով 3.02(ա) բաժնին կատարված հղումով։