Գլխավոր տեղեկություն
Номер
N 290-Ա/2
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (02.03.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.03.22-2021.04.04 Պաշտոնական հրապարակման օրը 02.04.2021
Принят
Կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ
Дата принятия
01.03.2021
Подписан
Կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ
Дата подписания
01.03.2021
Дата вступления в силу
02.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

01 մարտի 2021 թ.

N 290-Ա/2

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ՔԱՐԱԿԵՐՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 2 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» N 125/2 նիստի եզրակացությունը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

 1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ՔԱՐԱԿԵՐՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 2 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը տալ նախադպրոցական կրթական ծրագրով, կրտսեր նախադպրոցական տարիքային փուլով սովորողների համակազմի սահմանային 25 տեղերի թվով, միջին և ավագ նախադպրոցական տարիքային փուլերով սովորողների համակազմի սահմանային 30–ական տեղերի թվով գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Ա.Արշակյանին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժ.Անդրեասյանին:

 

Նախարար`

Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 ապրիլի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան