ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ
15 փետրվարի 2021 թ. |
N 1-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 2-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 28-ի N 860-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կանոնադրության 21-րդ կետի 15-րդ ենթակետով`
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի 2015 թվականի մարտի 11-ի«Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման կանոնակարգը, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծումը և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանումը սահմանափակված` տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցիկ փոխադրման նպատակով արգելված տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների վրա տեղեկատվության ցանկերը սահմանելու մասին» N 2-Ն հրամանի.
1) վերնագիրը «ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ» բառից առաջ լրացնել «ԵՎ ԱՐԳԵԼՎԱԾ ՏՊԱԳԻՐ, ԱՈՒԴԻՈՎԻԶՈՒԱԼ ԵՎ ԱՅԼ ԿՐԻՉՆԵՐԻ ՎՐԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ» բառերով:
2) 1-ին կետի 1-ին ենթակետը և N 1 հավելվածի 1-ին կետը«կանոնակարգը» բառից առաջ լրացնել«և արգելված տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների վրա տեղեկատվության Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցիկ փոխադրման» բառերով:
3) N 1 հավելվածը`
ա. վերնագիրը «ԱՐՏԱՀԱՆՄԱՆ» բառից հետո լրացնել «ԵՎ ԱՐԳԵԼՎԱԾ ՏՊԱԳԻՐ, ԱՈՒԴԻՈՎԻԶՈՒԱԼ ԵՎ ԱՅԼ ԿՐԻՉՆԵՐԻ ՎՐԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ» բառերով,
բ. 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12.1 կետով.
«12.1. Լիցենզիա ստանալու համար հայտատուն հայտը և Կանոնակարգի 12-րդ կետի 3-7-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով`«Միասնական հայտ» համակարգում ենթահայտ լրացնելու միջոցով, և ՀՀ ԱԱԾ լիցենզիա կարող է տրամադրել«Միասնական հայտ» համակարգի միջոցով:»,
գ. 15.1 կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15.2 կետով.
«15.2. Եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ) ստանալու համար հայտատուն եզրակացության (թույլատրման փաստաթղթի) նախագիծը և Կանոնակարգի 15-րդ կետի 2-7-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով`«Միասնական հայտ» համակարգում ենթահայտ լրացնելու միջոցով, և ՀՀ ԱԱԾ եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ) կարող է տրամադրել«Միասնական հայտ» համակարգի միջոցով:»,
դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` V գլխով.
« V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՐԳԵԼՎԱԾ ՏՊԱԳԻՐ, ԱՈԻԴԻՈՎԻԶՈՒԱԼ ԵՎ ԱՅԼ ԿՐԻՉՆԵՐԻ ՎՐԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
17. Թույլատրման փաստաթղթի տրամադրման համար հայտատուի կողմից ՀՀ ԱԱԾ տնօրենի անունով, կից գրությամբ ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները.
1) Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում արգելված տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների վրա տեղեկատվության Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցիկ փոխադրման թույլատրման փաստաթղթի տրամադրումը ստանալու մասին դիմումը (հայերեն կամ ռուսերեն տարբերակով),
2) արտաքին առևտրային պայմանագրի, դրան կից հավելվածների և (կամ) դրանցում կատարված լրացումների պատճենները (առկայության դեպքում),
3) հաշիվ-ապրանքագիրը կամ բեռը ուղեկցող այլ փաստաթղթերը,
4) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ ծանուցման մեջ նշում է գեներացված անդորրագրի 20 նիշանոց ծածկագիրը,
5) տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների վրա տեղեկատվության նմուշները՝ ՀՀ ԱԱԾ բանավոր հարցմամբ:
18. Թույլատրման փաստաթուղթը տրամադրվում է հայտատուի կողմից տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների վրա տեղեկատվության նմուշները և համապատասխան փաստաթղթերը ՀՀ ԱԱԾ ներկայացվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:
19. Թույլատրման փաստաթղթի տրամադրումը մերժվում է.
1) հայտատուի կողմից Կանոնակարգի 17-րդ կետում նշված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում,
2) թույլատրում ստանալու համար հայտատուի կողմից ներկայացվող փաստաթղթերում ոչ ամբողջական կամ ոչ հավաստի տվյալների առկայության դեպքում,
3) հայտատուի կողմից տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների վրա տեղեկատվության նմուշները ՀՀ ԱԱԾ ուսումնասիրությանը չներկայացնելու դեպքում,
4) տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների վրա տեղեկատվության ներմուծմամբ, արտահանմամբ կամ տարանցիկ փոխադրմամբ ԵՏՄ անդամ պետությունների ազգային անվտանգությանը վնաս հասցնելու հնարավորությունը հավաստող ուսումնասիրության արդյունքների առկայության դեպքում:»:
2. ՀՀ ԱԱԾ տեղեկատվական անվտանգության և կառավարական կապի գլխավոր վարչության պետին՝ ապահովել սույն հրամանի տեղադրումը ՀՀ ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքի համապատասխան բաժնում:
Գնդապետ՝ |
Ա. ԱԲԱԶՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 փետրվարի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|