Գլխավոր տեղեկություն
Номер
N 24
Տիպ
Քաղվածք
Тип
Ինկորպորացիա (24.06.2013-01.01.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.06.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.06.2013
Дата вступления в силу
24.06.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

20 հունիսի 2013 թվականի N 24

13. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎ ՄԱՅԻՍԻ 10-ԻՆ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ-ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 (անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով) 

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2013 թվականի մայիսի 2-ին Երևանում և մայիսի 10-ին Լյուքսեմբուրգում ստորագրված «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցում-երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագրին` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 24

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թ.

հունիսի 20-ի նիստի N 24

արձանագրային որոշման

 

ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ - ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ

 

Ֆինանսական պայմանագիր

 

Հայաստանի Հանրապետության

 

և

 

Եվրոպական ներդրումային բանկի

 

միջև

 

Երևան, մայիսի 2, 2013

 

Լյուքսեմբուրգ, մայիսի 10, 2013

 

Սույն պայմանագիրը կնքվել է

 

Մի կողմից

 

Հայաստանի Հանրապետության`

 

Ի դեմս Հայաստանի

Հանրապետության ֆինանսների

նախարար պարոն Վաչե Գաբրիելյանի

 

 

 

 

(այսուհետ` «Վարկառու»)

 

և մյուս կողմից

 

Եվրոպական Ներդրումային

Բանկի՝ ի դեմս Բաժնի պետ

պարոն Ֆիլիպ Շիմչակի և

Բաժնի պետ պարոն Էմերամ

Բայնդերի,

 

Որը տեղակայված է 98-100

blvdKonradAdenauer,

Luxembourg, L-2950 Luxembourg

(այսուհետ` «Բանկ» կամ ԵՆԲ

 

միջև

 

Հիմք ընդունելով այն որ.

 

(1) Ղեկավարվելով No 1080/2011/EU որոշմամբ Եվրոպական խորհրդարանը և Եվրամիության Խորհուրդը որոշել են երաշխիք տրամադրել Բանկին 2007-2013 թթ.–ին տրամադրված վարկերի և վարկային երաշխավորագրերից բխող կորուստների դեմ ըստ իրենց կանոնների և ընթացակարգերի Եվրամիության սահմաններից դուրս գտնվող և տվյալ Որոշման /(the “EC Guarantee”)/ մեջ թվարկվող երկրներում իրականացվող ծրագրերի համար: Այս երաշխիքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության վրա ըստ վերը նշված Որոշման Հավելված III-ի:

 

(2) Վարկառուի հաղորդմամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ը, որը շահագործում է Երևանի մետրոպոլիտենը (այսուհետ` Շահագործող), իրականացնում է Երևանի մետրոպոլիտենի վթարային վերականգնման ներդրումներ, որը ներառում է հրատապ վերականգման կարիքները, ինչպես նաև անվտանգության ապահովման բարձրացումը, ինչը առավել մանրամասն նկարագրված է սույն պայմանագրի Աղյուսակ Ա-ի Տեխնիկական նկարագրոթյան մեջ (այսուհետ`Տեխնիկական Նկարագրություն):

 

(3) (a) Ծրագրի ներդրումների նախնական ընդհանուր արժեքը` ըստ Բանկի գնահատումների, կազմել է 30,000,000 (երեսուն միլիոն եվրո), իսկ ամբողջական ներդրումային արժեքը` (ներառյալ չնախատեսված տեխնիկական ծախսեր, գնաճ և վերակառուցման ընթացքում առաջացած տոկոսներ) 34, 600, 000 եվրո (երեսունչորս միլիոն վեց հարյուր հազար եվրո):

 

(b) Ծրագրի առաջին փուլը («Փուլ I») ֆինանսավորվել է Բանկի, ՎԶԵԲ-ի և Հարևանության Ներդրումային Ծրագրի միջոցով, և այդ նպատակով Բանկը 2010թ. օգոստոսի 10-ին Վարկառուի և Բանկի միջև կնքված ֆինանսական պայմանագրով /փոփոխվել է 2012թ. Մարտի 12/2012թ. Մայիսի 10/ Վարկառուին տրամադրել է 5,000,000 եվրո (հինգ միլիոն եվրո) գումարի չափով վարկ (այսուհետ՝ Նախկին Ֆինանսական Պայմանագիր):

 

(c) Ծրագրի երկրորդ փուլը – ինչպես մասնավորապես նկարագրված է Տեխնիկական Նկարագրության մեջ – (Փուլ II) Բանկի կողմից գնահատվել է 15, 000, 000 եվրո (տասնհինգ միլիոն եվրո), ուստի Վարկառուի հաղորդմամբ նա մտադիր է ֆինանսավորել Փուլ II-ը հետևյալ կերպ.

 

Աղբյուր

Գումար (միլիոն եվրո)

   

Վարկ ՎԶԵԲ-ից

5

   

Վարկ Բանկից

5

   

ՀՆԾ դրամաշնորհներ

5

   

Ընդամենը Փուլ II-ի համար

15

 

(4) Մանրամասն նկարագրություն (3)-ում (այսուհետ` ՄՆ) սահմանված ֆինանսավորման ծրագիրը իրականացնելու նպատակով Վարկառուն Բանկից հայցել է 5, 000, 000 եվրո գումարի չափով (5 միլիոն եվրո) վարկ:

 

(5) Բանկը, հաշվի առնելով այն փաստը, որ Ծրագրի ֆինանսավորումը իրականացվում է իր գործառույթների շրջանակներում, ինչպես նաև սույն Մանրամասն նկարագրություններում մեջբերված փաստերն ու հաստատումները, որոշում է կայացրել բավարարել Վարկառուի հայցը և սույն Ֆինանսական պայմանագրի շրջանակներում (այսուհետ՝ Պայմանագիր) վերոնշյալին տրամադրել 5,000,000 եվրո (հինգ միլիոն եվրո) գումարի չափով վարկ, այն պայմանով, որ Վարկի գումարը, եթե այն գումարվի նախորդ Ֆինանսական պայմանագրով հատկացված գումարին, չպետք է գերազանցի Մանրամասն Նկարագրություն (3)-ում նշված Ծրագրի ընդհանուր արժեքի 50% (հիսուն) տոկոսը:

 

(6) Վարկառուն իրավունք է ստանում փոխառելու 5,000,000 միլիոն եվրո վարկ` (հինգ միլիոն եվրո) սույն Պայմանագրում սահմանված դրույթների և պայմանների համաձայն:

 

(7) Վարկառուն և Բանկը 2008թ-ի փետրվարի 12/29-ը ստորագրել են Շրջանակային համաձայնագիր (այսուհետ` «Շրջանակային համաձայնագիր»)` համաձայն որի Բանկը կվարի իր գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչը վավեր կլինի և կգործի սույն պայմանագրի գործողության ողջ ընթացքում:

 

(8) Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարար [պարոն Վաչե Գաբրիելյանը] պատշաճ կերպով լիազորվել է ստորագրել սույն Պայմանագիրը Վարկառուի կողմից:

 

(9) Համաձայն 2010թ-ի ապրիլի 30-ի նամակի` Վարկառուն հաստատել է, որ սույն ծրագիրը իրականացվում է Շրջանակային համաձայնագրի շրջանակներում:

 

(10) Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (այսուհետ` ՎԶԵԲ) 2012թ. օգոստոսի 3-ին Վարկառուի հետ կնքել է համաձայնագիր` (այսուհետ` ՎԶԵԲ Վարկային Համաձայնագիր) ըստ որի ՎԶԵԲ-ը Փուլ II-ի ֆինանսավորման համար կտրամադրի մինչև 5,000,000 եվրո (հինգ միլիոն եվրո) ընդհանուր գումարի չափով վարկ (այսուհետ՝ՎԶԵԲ վարկ): Բացի դրանից, ՎԶԵԲ-ը [ ]-ինՓուլ II-ի իրականացման նպատակով Շահագործողի հետ կնքել է ծրագրի համաձայնագիր, ինչպես նաև ծրագրի աջակցման համաձայնագիր Երևանի քաղաքապետարանի հետ (վերոնշյալ համաձայնագրերը, ինչպես նաև ՎԶԵԲ վարկային համաձայնագիրը միասին այսուհետ կկոչվեն «ՎԶԵԲ Վարկային փաստաթղթեր»):

 

(11) Հանձնաժողովը պետք է ֆինանսական համաձայնագիր կնքի Վարկառուի հետ` որի դրույթների համաձայն Հանձնաժողովը Փուլ II-ի իրականացման համար կտրամադրի անհատույց դրամաշնորհ` 5,000,000 եվրո (հինգ միլիոն եվրո) գումարի չափով (այսուհետ` «ԵՄ ֆինանսավորման համաձայնագիր»): Բացի դրանից, Բանկը, ՎԶԵԲ-ը և Հանձնաժողովը կնքել են (ա) «Եվրոպական միության հարևանության ներդրումային ծրագրի (այսուհետ՝ ՀՆԾ) շրջանակներում իրականացվող համագործակցության վերաբերյալ» Շրջանակային համաձայնագիր, որն ուժի մեջ է մտել 2009թ-ի դեկտեմբերի 21-ին (այսուհետ` «ՀՆԾ Շրջանակային համաձայնագիր») և (բ) կնքել են կամ պետք է կնքեն իրականացման համաձայնագիր, ըստ որի կսահմանվեն ՀՆԾ-ի շրջանակներում իրականացվող համագործակցության դրույթներն ու պայմանները` Վարկառուի հետ կնքված իրենց համապատասխան ֆինանսական համաձայնագրերի իրականացման համար (այսուհետ` Իրականացման համաձայնագիր, իսկ ՀՆԾ Շրջանակային համաձայնագրի հետ մեկտեղ ` ՀՆԾ փաստաթղթեր): [Բանկը, ՎԶԵԲ-ը և Հանձնաժողովը համաձայնության են եկել առ այն, որ ՎԶԵԲ-ը, համաձայն ՀՆԾ փաստաթղթերի, կգործի որպես առաջնորդող ֆինանսական կազմակերպություն` կապված ծրագրի վերաբերյալ իրականացվող համագործակցության հետ]:

 

(12) Շահագործողը և Երևանի Քաղաքապետարանը ծրագրի Փուլ II-ի իրականացման նպատակով Բանկի հետ պետք է կնքեն ծրագրի համաձայնագիր (այսուհետ` Ծրագրի համաձայնագիր):

 

(13) Համաձայն Բանկի կանոնադրության պահանջների` Բանկը պետք է ապահովի, որ իր կողմից տրամադրվող դրամական միջոցները օգտագործվեն հնարավորինս ռացիոնալ, Եվրոպական Միության շահերի տեսանկյունից, ինչպես նաև պետք է ապահովի, որ Բանկի վարկային գործառնություննների դրույթներն ու պայմանները համահունչ լինեն ԵՄ համապատասխան սկզբունքներին:

(14) ԵՆԲ-ն գտնում է, որ տեղեկատվության հասանելիությունը էական դեր է խաղում բնապահպանական և սոցիալական ռիսկերի նվազեցման գործում, ներառյալ մարդու իրավունքների խախտումները, կապված այն ծրագրերի հետ, որոնք նա ֆինանսավորում է: ԵՆԲ-ն հետևաբար սահմանել է իր Թափանցիկության քաղաքականությունը, որի նպատակն է բարձրացնել ԵՆԲ Խմբի պատասխանատվությունը իր Շահառուների և ընդհանուր առմամբ ԵՄ քաղաքացիների նկատմամբ` տրամադրելով տեղեկատվությունից օգտվելու իրավունք, ինչը հնարավորություն կտա հասկանալ դրա կառավարումը, ռազմավարությունը, քաղաքականությունը, գործունեությունը և փորձը:

 

Այսպիսով` կողմերը համաձայնեցին հետևյալի մասին.

 

Մեկնաբանություններ ԵՎ սահմանումներ

 

(ա) Մեկնաբանություններ

 

(i) Սույն Պայմանագրում Հոդվածներին, Մանրամասն նկարագրություններին, Ժամանակացույցերին և Լրացումներին արված հղումները, եթե այլ բան սահմանված չէ,հղումներն են սույն Հոդվածներին, Մանրամասն նկարագրություններին, Ժամանակացույցերին և Լրացումներին:

(ii) Սույն Պայմանագրում օրենքի դրույթներին արված հղումները հանդիսանում են հղումներ փոփոխված կամ օրենսդրական կարգով կրկին սահմանված նույն օրենքին.

(iii) Սույն Պայմանագրում որևէ այլ համաձայնագրի կամ գործիքի արված հղումը համարվում է հղում այդ մյուս համաձայնագրին կամ գործիքին` փոփոխված, լրամշակված, լրացված, ժամկետը երկարաձգված կամ վերահաստատված:

 

(b) Սահմանումներ

 

Սույն պայմանագրում

 

Ծանուցման «Ընդունման վերջնաժամկետ» համարվում է`

 

(a) ծանուցման օրվա դրությամբ Լյուքսեմբուրգյան ժամանակով ժամը 16:00-ը, եթե ծանուցումը աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվել է մինչև 14:00 կամ,

(b) հաջորդ օրվա դրությամբ ժամը 11:00, եթե ծանուցումը ցանկացած աշխատանքային կամ ոչ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվել է ժամը 14:00-ից հետո:

 

«Ընդունված տրանշ»-ը Միջոցների փոխանցման առաջարկի այն մասնաբաժինն է, որը պատշաճ կերպով ստացվել է Վարկառուի կողմից` իր դրույթների համաձայն գումարների հատկացման օրվա դրությամբ կամ դրանից առաջ:

 

«Աշխատանքային օր» համարվում է (բացառությամբ շաբաթ և կիրակի օրերը) այն օրը, երբ Լյուքսեմբուրգում գործող Բանկը և առևտրային բանկերը բաց են իրենց գործառնական գործունեության համար:

 

«Հսկման իրավիճակի փոփոխություն»-ը ներկայացված է հոդված 4.03A (3)-ում:

 

«Օրենքի փոփոխություն»-ը ներկայացված է հոդված 4.03A (4)-ում:

 

«Պայմանագիր»-ը ներկայացված է 5-րդ Մանրամասն Նկարագրությունում:

 

«Վարկ»-ը ներկայացված է հոդված 1.01-ում:

 

«Պարտքային գործիք» նշանակում է (a) գործիք, ներառյալ յուրաքանչյուր ստացական կամ հաշվեկշիռ, որը վկայում է վարկի, ավանդի, փոխառության կամ վարկի նման երկարաձգման փոխհատուցման պարտավորության մասին (ներառյալ առանց սահմանափակման յուրաքանչյուր վարկի երկարաձգում ըստ վերաֆինանսավորման կամ վերանախագծման համաձայնագրի), (b) Պարտատոմսերի, պարտքի անդորրագրի կամ պարտքի այլ գրավոր վկայության տեսքով պարտավորություն կամ (c) պարտավորության երաշխիք, որը բխում է այլ պարտքային գործիքից, պայմանով, որ յուրաքանչյուր դեպքում այդ պարտավորությունը կանոնակարգվում է Վարկառուի իրավական համակարգից տարբերվող իրավական համակարգով:

 

«Հետաձգման Փոխհատուցում» նշանակում է փոխհատուցում՝ հաշվարկված հետաձգված կամ կասեցված վճարված գումարի հիման վրա՝ տոկոսադրույքի հետ միասին /զրոյից բարձր թվի դեպքում/ (եթե բարձր է զրոյից), որով.

 

- տոկոսադրույքը, որը կգործեր այս գումարի համար այսպիսի գումարին, եթե այն վճարվեր Վարկառուին Միջոցների փոխանցման սահմանված ամսաթվին

գերազանցում է

 

- EURIBOR-ին (միամսյա դրույք) 0.125% պակաս (12.5 բազիսային կետեր), եթե այս արժեքը զրոյից փոքր է, ինչի դեպքում այն կսահմանվի որպես զրո.

Նման փոխհատուցումը կիրառվում է Ժամանակացույցով սահմանված Միջոցների փոխանցման ամսաթվից մինչև փաստացի միջոցների փոխանցման ամսաթիվը, կամ հանգամանքներից ելնելով, ըստ Պայմանագրի մինչև Ընդունված Տրանշի չեղյալ հայտարարելու ամսաթիվը:

«Միջոցների փոխանցման ընդունում» համարվում է փոխանցված գումարների ստացման վերաբերյալ Վարկառուի կողմից ստորագրված պատճենը:

 

«Վճարված գումարների ընդունման վերջնաժամկետ» համարվում է Միջոցների փոխանցման առաջարկի ժամկետը լրանալու օրն ու ժամը` համաձայն վերոնշյալի:

 

«Միջոցների փոխանցման առաջարկ» համարվում է նամակի այն ձևը, որը նշված է C.1. աղյուսակում:

 

«Խաթարման իրավիճակ» նշանակում է ստորև նշվածներից որևէ մեկը կամ բոլորը.

 

(a) այն վճարման կամ հաղորդակցության համակարգերի կամ այն ֆինանսական էական խաթարում, որոնց միջոցով կատարվում են սույն Պայմանագրով նախատեսված վճարումները կամ

 

(b) այլ իրադարձություն, որի հետևանքով տեղի է ունենում Բանկի կամ Վարկառուի գանձապետարանի կամ վճարումների համակարգի խաթարում /տեխնիկական կամ համակարգային բնույթի/, որը խոչընդոտ է հանդիսանում այդ կողմի համար.

 

(i) կատարել իր Միջոցների փոխանցման պարտավորությունները ըստ Սույն Պայմանագրի կամ

 

(ii) այլ կողմերի հետ հաղորդակցվել,

 

և այդ խաթարումը /լինի դա վերը նշված (ա) կամ (բ) կետերում նկարագրված դեպքերում) չի առաջացել այն կողմի պատճառով, որի գործառնությունները խաթարվել են, և այդ կողմի վերահսկողությունից դուրս է:

 

«ԵՆԲ վարկային հաշիվ» կհամարվի Վարկառուի այն հաշիվը, որի վրա կփոխանցվեն Բանկի կողմից տրամադրվող գումարները, այն հաշիվը, որը Հայաստանի Հանրապետության գանձապետական միասնական հաշվի առանձին ենթահաշիվ է, առանձնացված Վարկառուի այլ ակտիվներից և որից վճարումներ պետք է կատարվեն միայն Ծրագրի իրականացման համար, համաձայն սույն Պայմանագրի, Ծրագրի համաձայնագրի, Ենթավարկային համաձայնագրի և այլ համապատասխան համաձայնագրերի, եթե այդպիսիք առկա են:

 

«Շրջակա միջավայր» նշանակում է հետևյալը, այնքանով, որքանով ազդում է մարդու առողջության և սոցիալական բարեկեցության վրա.

 

(a) կենդանական և բուսական աշխարհ;

 

(b) հող, ջուր, օդ, կլիմա և լանդշաֆտ

 

(c) մշակութային ժառանգություն և մշակութային միջավայր,

 

և ներառում է, առանց սահմանափակման, մասնագիտական և համայնքային առողջության և անվտանգության հարցեր և աշխատանքային պայմաններ:

 

«Բնապահպանական Հաստատում» նշանակում է որևէ թույլատվություն, իրավունք, լիազորություն, համաձայնություն կամ այլ հաստատում, որը պահանջվում է Բնապահպանական օրենքով:

 

«Բնապահպանական Հայց» նշանակում է որևէ հայց, դատական գործ, պաշտոնական ծանուցում կամ հետազոտություն որևէ անձի կողմից, որևէ Բնապահպանական Օրենքի նկատմամբ:

 

«Բնապահպանական օրենքներ» նշանակում է.

(a) ԵՄ օրենսգիրք, ստանդարտներ և սկզբունքներ, ինչպես հատկորոշվել է Բանկի կողմից մինչև սույն Պայմանագրի ամսաթիվը;

(b) հայկական օրենքներ և կանոնակարգեր և;

(c) կիրառելի միջազգային պայմանագրեր

որոնց հիմնական նպատակը Շրջակա միջավայրի պահպանումը, պաշտպանությունն ու բարելավումն է:

 

«EURIBOR» ունի Ժամանակացույց B-ում իրեն վերագրված նշանակությունը:

«EUR» կամ «euro» նշանակում է Եվրոպական Միության Անդամ Երկրների օրինական արժույթ, որը ժամանակ առ ժամանակ հաստատվում է որպես իրենց արժույթ` համաձայն Եվրոպական Միության Պայմանագրի և Եվրոպական Միության Գործունեության Պայմանագրի կամ իրենց հաջորդող պայմանագրերի համապատասխան դրույթների:

 

«Միջոցների հասանելիության վերջնաժամկետ» նշանակում է 2016թ. ապրիլի 16:

 

«Հաստատագրված Փոխարժեք» նշանակում է տարեկան տոկոսադրույք սահմանված Բանկի կողմից կիրառելի սկզբունքների համաձայն, որը ժամանակ առ ժամանակ հաստատվում է Բանկի կառավարման մարմինների կողմից հաստատագրված տոկոսադրույքով վարկերի համար արտահայտված Տրանշի արժույթով, որն ունի համարժեք պայմաններ կապիտալի հետվճարման և տոկոսի վճարման համար.

 

«Հաստատագրված Փոխարժեքով Տրանշ» նշանակում է Տրանշ, որտեղ կիրառելի է Հաստատագրված Փոխարժեքը:

 

«Լողացող Դրույքաչափ»-ը լողացող տոկոսադրույքի հաստատուն տարբերությունն է, այսինքն տարեկան տոկոսադրույքը` սահմանված Բանկի կողմից յուրաքանչյուր հաջորդող լողացող դրույքաչափի ժամանակահատվածին համարժեք EURIBOR-ին գումարած Սպրեդ:

 

«Լողացող դրույքաչափի ժամանակահատված» համարվում է որևէ Վճարման ամսաթվից մինչև հաջորդ Վճարման ամսաթիվը ընկած ժամանակահատվածը. լողացող տոկոսադրույքի առաջին ժամանակահատվածը կհաշվարկվի տրանշի փոխանցման օրվանից:

 

«Լողացող Դրույքաչափով տրանշ» նշանակում է Տրանշ, որտեղ կիրառելի է Լողացող Դրույքաչափը:

 

ՀՀՄՍ՝ (IFRS)-ը Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներն են Միջազգային հաշվապահական ստանդարտների 1606/2002 կարգավորումների հասկացության շրջանակում (IAS Regulation 1606/2002) այնչափ, որչափ որ դրանք կիրառելի են համապատասխան ֆինանսական փաստաթղթերում.

 

«Կանխավճարի փոխհատուցման դեպք»–ը նշանակում է կանխավճար հոդված 4.03A –ում նշված դեպքի համար:

 

«Վարկ»-ը տրանշների հանրագումարն է, որը, համաձայն սույն պայմանագրի, պարբերաբար տրամադրվում է Բանկի կողմից:

 

«Շուկայի խաթարման դեպք» նշանակում է հետևյալ հանգամանքներից յուրաքանչյուրը, երբ.

 

(a) ըստ Բանկի հիմնավոր կարծիքի առկա են իրադարձություններ կամ բացառիկ դեպքեր, որոնք բացասաբար են ազդում Բանկի՝ իր ֆինանսավորման աղբյուրներից օգտվելու իրավունքի վրա;

(b) եթե, Բանկի կարծիքով, ֆոնդերը հասանելի չեն իրենց սովորական ֆինանսավորման աղբյուրներից նմանատիպ Տրանշ պատշաճ ձևով ֆինանսավորելու համար համապատասխան արժույթով կամ/և հետվճարման և/կամ նմանատիպ Տրանշի պրոֆիլի փոխհատուցման համար;

(c) Տրանշը, որի նկատմամբ Լողացող Դրույքաչափով տոկոս է մուծվում կամ կմուծվի.

(Ա) իր ֆինանսավորման աղբյուրներից ֆինանսական միջոցների ձեռք բերման Բանկի ծախսերը, ինչպես հաստատվել է Բանկի կողմից, Լողացող դրույքաչափի ժամանակահատվածին հավասար ժամանակահատվածի ընթացքում նմանատիպ Տրանշը /օրինակ դրամի շուկայում/ կգերազանցի EURIBOR-ը

կամ

(B) Բանկը պարզում է, որ գոյություն չունեն բավականաչափ և բավարար միջոցներ EURIBOR-ը սահմանելու համար կամ հնարավոր չէ հաստատել EURIBOR-ը Ժամանակացույց B-ում պարունակվող սահմանումների համաձայն:

«Էական անբարենպաստ փոփոխություններ» համարվում են Վարկառուի, Երևանի քաղաքապետարանի կամ համապատասխան Շահագործողի վրա բացասաբար ազդող ցանկացած իրավիճակի ու պայմանի փոփոխություն, որոնք, ըստ Բանկի եզրակացության.

 

(1) էականորեն նվազեցնում են Վարկառուի, Երևանի Քաղաքապետարանի կամ Շահագործողի կարողությունը ներկայացնել իր ֆինանսական կամ այլ պարտավորությունները ըստ սույն Պայմանագրի կամ Ծրագրի Համաձայնագրի;

(2) էականորեն նվազեցնում են Վարկառուի, Երևանի Քաղաքապետարանի կամ Շահագործողի ֆինանսական պայմանները կամ հեռանկարները կամ

(3) բացասաբար են ազդում Վարկառուի, Երևանի Քաղաքապետարանի, Շահագործողի կողմից տրամադրվող ցանկացած արժեթղթերի վրա:

 

«Մարման ժամկետը լրանալու ամսաթիվ» համարվում է տրանշի հետվճարման վերջին օրը ` համաձայն հոդված 4.01-ում նշվածի:

 

«Ենթավարկային համաձայնագիր»-ը սահմանված է 1.04 A(k) հոդվածում:

 

«Վճարման ամսաթիվ» համարվում է յուրաքանչյուր տարվա ապրիլի 16-ը և հոկտեմբերի 16-ը մինչև Մարման ժամկետի լրանալու ամսաթիվը, բացառությամբ այն դեպքի, երբ այդպիսի ամսաթիվը չի համարվում Համապատասխան Աշխատանքային օր: Դա նշանակում է.

 

(a) Հաստատագրված Փոխարժեքով Տրանշի համար, հաջորդող Համապատասխան Աշխատանքային Օր, առանց տոկոսի ճշգրտման 3.01 Հոդվածի համաձայն և

(b) Լողացող Փոխարժեքով Տրանշի համար, վճարման ժամկետ կհանդիսանա հաջորդ օրը, եթե այդպիսին առկա է, որը կա տվյալ օրացույցային ամսում, որը և կհամարվի Համապատասխան Աշխատանքային Օր կամ դրան նախորդող համապատասխան աշխատանքային օրը` բոլոր դեպքերում տոկոսադրույքի ճշգրտմամբ, որը ենթակա է վճարման ըստ Հոդված 3.01:

 

«Փուլ-I»-ը ներկայացված է ՄՆ (3) (b)-ում:

 

«Փուլ-II»-ը ներկայացված է ՄՆ (3) (c)-ում:

 

«Նախօրոք վճարվող գումար»-ը Տրանշի այն գումարն է, որը պետք է նախապես վճարվի Վարկառուի կողմից` համաձայն հոդված 4.02A-ի:

 

«Նախօրոք հետվճարման ամսաթիվ» կհամարվի Վճարման ամսաթիվը, երբ Վարկառուն առաջարկում է իրականացնել գումարի նախօրոք վճարում:

 

«Նախապես հետվճարման փոխհատուցում» նշանակում է որևէ մայր գումարի նկատմամբ, որը պետք է նախօրոք վճարվի կամ չեղարկվի՝ ԵՆԲ-ից Վարկառուին փոխանցվող գումար որպես ներկա արժեք /Կանխավճարի վճարման ամսաթվի դրությամբ/, որը գերազանցում է /եթե կա այդպիսին/.

(a) այն տոկոսադրույքը, որը այնուհետև կավելանա Նախօրոք վճարվող գումարին՝ Նախօրոք վճարման ամսաթվից մինչև Մարման ժամկետը լրանալու ամսաթիվը, կանխավճարի չվճարելու դեպքում

(b) այն տոկոսադրույքը, որը կավելանար այդ ժամանակահատվածում, եթե հաշվարկվեր Վերաբաշխման տոկոսադրույքով, 0.15% -ից ցածր (տասնհինգ բազիսային կետ):

 

Նշված ներկա արժեքը պետք է հաշվարկվի Վերաբաշխման տոկոսադրույքին համարժեք զեղչային տոկոսադրույքով՝ կիրառելի յուրաքանչյուր համապատասխան Վճարման ամսաթվի համար:

 

«Նախօրոք վճարման ծանուցում»-ը Վարկառուի կողմից տրվող ծանուցումն է, որում, այլ տվյալներից բացի, նշված են նախօրոք վճարվող գումարի չափը և վճարման ամսաթիվը` համաձայն հոդված 4.02A-ի:

 

“Ծրագիր”-ը սահմանված է ՄՆ (2)-ում:

 

«Ծրագրի Հաշիվ» նշանակում է Շահագործողի հաշիվ, որին Վարկառուն պետք է փոխանցի (i) Վարկի միջոցները Ենթավարկային համաձայնագրի պայմաններին համապատասխան և (ii) ԵՄ Ֆինանսավորման Համաձայնագրով Վարկառուի կողմից ստացված միջոցները համաձայն ԵՄ Ֆինանսավորման Համաձայնագրի պայմաններին և որից վճարումները պետք է միայն կատարվեն Փուլ II-ի իրականացման նպատակով:

 

«Վերաբաշխման տոկոսադրույք» համարվում է հաստատագրված դրույքաչափ, որը կկիրառվի հաստատագրված դրույքաչափ ունեցող վարկերի փոխհատուցման հաշվարկման օրը` արտահայտված նույն փոխարժեքով և որը Մարման ժամկետը լրանալու ամսաթվի դրությամբ կկիրառվի տոկոսադրույքի վճարման միևնույն պայմաններով և հետվճարման կարգով, ինչպես որ Տրանշի դեպքում, որի առնչությամբ առաջարկվում կամ պահանջվում է կատարել կանխավճար: Այն դեպքերում, երբ ժամանակահատվածը 48 ամսից կարճ է (կամ 36 ամիս մայր գումարի մարման բացակայության դեպքում այդ ժամանակահատվածում) կկիրառվի դրամական շուկայի ամենամոտ համապատասխան տոկոսադրույքի համարժեքը, այն է՝ EՍRIBՕR հանած 0.125% (12.5 հիմնական միավորներ) մինչև 12 (տասներկու) ամիս ժամանակահատվածների համար: Այն ժամանակահատվածի համար, որը ընկնում է 12 և 36/48 ամիսների միջև, կախված կոնկրետ հանգամանքից Ռոյթերի կողմից հրապարակված տվյալ արժույթի համար և հաշվարկի ժամանակ Բանկի կողմից դիտարկված տոկոսային սվոպի բիդ-կետերը:

 

«Համապատասխան աշխատանքային օր» նշանակում է օր, երբ Իրական ժամանակի ռեժիմում խոշոր վճարումների արագ կատարման անդեվրոպական համակարգը, որն օգտագործում է նույն ընդհանուր պլատֆորմը և որը մեկնարկել է 2007թ-ի նոյեմբերի 19-ին (TARGET2) բաց է եվրոյով վճարումների համար:

 

«Միջոցների սահմանված փոխանցման ամսաթիվ» համարվում է տրանշի տրամադրման նախատեսված օրը` համաձայն հոդված 1.02C-ի:

 

«Արժեթուղթ և արժեթղթերի տոկասադրույք» համարվում է ցանկացած գրավադրում, գրավ, կալանադրում/կալանք դնելու իրավունք, գանձում, պարտքի զիջում/փոխանցում/, հիփոթեքային գրավ կամ արժեթղթերի տոկոսադրույք, որոնք ապահովում են յուրաքանչյուր անձի կամ համաձայնագրի որևէ պարտավորություն՝ ունենալով նույն ուժը:

 

«Սպրեդ» (փոփոխական տարբերություն) նշանակում է 0.693 տոկոս (վաթսունինը ամբողջ երեք տասնորդական բազիսային կետ)

 

«Տեխնիկական նկարագրություն»-ը սահմանված է ՄՆ (2)-ում:

 

«Տրանշ»-ը սույն պայմանագրի շրջանակներում միջոցների յուրաքանչյուր փոխանցումն է:

 

Հոդված 1

 

Վարկ և վճարումներ

 

1.01 Վարկի գումարը

Սույն պայմանագրով Բանկը Վարկառուի օգտին որոշում է կայացրել և վերջինս համաձայնվել է ընդունել 5,000,000 եվրո (5 միլիոնեվրո) գումարի չափով վարկը Ծրագրի («Վարկ») ֆինանսավորման համար:

 

1.02 Միջոցների փոխանցման ընթացակարգ

1.02Ա Տրանշները

 

Բանկը պետք է հատկացնի Վարկը մինչև հինգ տրանշների ձևով` ՓուլII-ի իրականացման ընթացքի համաձայն: Յուրաքանչյուր տրանշի նվազագույն գումարը կկազմի 1,000,000 եվրո (մեկ միլիոն եվրո), եթե այն չի համարվում Վարկի օգտագործված մաս:

 

1.02Բ Միջոցների փոխանցման առաջարկ

 

Վարկառուի պահանջով, այն պայմանով, որ Հոդված 1.06B-ում նշված որևէ դեպք տեղի չի ունեցել կամ չի շարունակվում տեղի ունենալ, Բանկը պետք է ուղարկի Վարկառուին Միջոցների փոխանցման առաջարկ Տրանշի փոխանցման համար: Վարկառուի կողմից Միջոցների փոխանցման առաջարկի ստացման վերջնաժամկետը լրանում է Միջոցների հասանելիության վերջնաժամկետից 10 (տաս) օր առաջ: Միջոցների փոխանցման Առաջարկը պետք է մատնանշի.

(ա) Տրանշի գումարը,

(բ) Միջոցների փոխանցման սահմանված ամսաթիվը, որը կընկնի Միջոցների փոխանցման առաջարկից առնվազն 15 օր հետո կամ միջոցների ստացման վերջնաժամկետ համարվող օրը կամ դրանից առաջ,

(գ) Տրանշի հիմնական տոկոսադրույքը, լինելով. (i) Հաստատագրված Տոկոսադրույքով Տրանշ; կամ (ii) Լողացող Տոկոսադրույքով Տրանշ համաձայն Հոդված 3.01 հոդվածի համապատասխան դրույթների;

(դ) Տրանշի տոկոսների վճարման պարբերականությունը` համաձայն հոդված 3.01-ում նշված դրույթների;

(ե) Տրանշի վճարման առաջին օրը;

(զ) Տրանշի հիմնագումարի հետ վճարման պայմանները` համաձայնհոդված 4.01-ում նշված դրույթների;

(է) Տրանշի հիմնագումարի հետ վճարման առաջին և վերջին օրերը;

(ը) Հաստատագրված Տոկոսադրույքով Տրանշի և Լողացող Տոկոսադրույքով Տրանշի համար սպրեդը, որը կիրառելի կլինի մինչև Մարման ամսաթիվը;

(թ) Միջոցների փոխանցման ընդունման վերջնաժամկետը:

 

1.02Գ Միջոցների փոխանցման ընդունում

 

Վարկառուն կարող է ընդունել Միջոցների փոխանցման առաջարկը` Բանկին ընդունման վերջնաժամկետից ոչ ուշ ուղարկելով Միջոցների փոխանցման ընդունման ծանուցում: Վերջինս պետք է ուղեկցվի`

 

(ա) ԵՆԲ Վարկային հաշվի IBAN կոդով (կամ համապատասխան ձևաչափով` համաձայն տեղական բանկային պրակտիկայի) և ԵՆԲ Վարկային հաշվի SWIFTBIC-ով, որի հաշվին կփոխանցվեն տրանշի վճարները` համաձայն հոդված 1.02Դ-ի և,

 

(բ) ստորագրող անձի կամ անձանց իրավասության հավաստմամբ, ինչպես նաև նրանց ստորագրության նմուշով կամ Վարկառուի հայտարարությամբ, այն մասին, որ ըստ սույն Պայմանագրի Միջոցների փոխանցման Ընդունման ստորագրման համար լիազորված անձի կամ անձանց լիազորությանը վերաբերող որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:

 

Կասկածից խուսափելու համար, եթե Վարկառուն չի ներկայացրել հավաստագրեր կամ փաստաթղթեր, որոնք մանրամասներ կայացված են (ա) և (բ) վերոնշյալ ենթակետերում կապված նոր միջոցների փոխանցման հետ, համապատասխան Միջոցների փոխանցման Ընդունման հետ միաժամանակ, ապա Բանկը իրավունք ունի ենթադրել, որ նախապես ներկայացված IBAN կոդը, SWIFTBIC-ը և ստորագրելու լիազորությունը շարունակում են մնալ կիրառելի և վավեր:

 

Եթե Միջոցների փոխանցման առաջարկը համաձայն համապատասխան դրույթների մինչև վերջնաժամկետը կամ այդ օրվա դրությամբ պատշաճորեն ընդունվի Վարկառու կողմից, ապա Բանկը պետք է սույն պայմանագրի դրույթների, պայմանների և Միջոցների փոխանցման առաջարկի համաձայն, Վարկառուին հասու դարձնի ընդունված տրանշը:

 

Եթե Վարկառուն մինչև Միջոցների փոխանցման ընդունման վերջնաժամկետի ամսաթիվը պատշաճորեն չընդունի որևէ Միջոցների փոխանցման առաջարկ համաձայն համապատասխան դրույթների, ապա կհամարվի, որ Վարկառուն մերժել է Միջոցների փոխանցման առաջարկը:

 

1.02Դ Միջոցների փոխանցման հաշիվ

 

Միջոցնրը կփոխանցվի ԵՆԲ Վարկային հաշվին, եթե Վարկառուն Միջոցների փոխանցման համար ոչ ուշ քան սահմանված ամսաթվից 15 օր առաջ մինչև առաջին Միջոցների փոխանցման սահմանված ամսաթիվը Բանկին դրա վերաբերյալ գրավոր ծանուցում ուղարկի (IBAN կոդով կամ համապատասխան ձևաչափով` համաձայն տեղական բանկային պրակտիկայի): Վարկառուն հաստատում է, որ նման հաշվին փոխանցված միջոցները կհամարվեն սույն պայմանագրի ներքո իրականացված փոխանցումներ՝որպես Վարկառուի սեփական հաշվին կատարած փոխանցումներ:

Միայն մեկ հաշիվ կարող է նշվել որպես ԵՆԲ Վարկային Հաշիվ:

 

1.03 Միջոցների փոխանցման արժույթ

 

Բանկը պետք է յուրաքանչյուր տրանշը իրականացնի եվրոյով:

 

1.04 Միջոցների փոխանցման պայմաններ

 

1.04Ա Առաջին Տրանշ

 

Տրանշի առաջին փոխանցումը` համաձայն հոդված 1.02-ի, կկատարվի Միջոցների փոխանցման սահմանված ամսաթվի դրությամբ կամ դրան նախորդող աշխատանքային 7 օրերի ընթացքում` Բանկի պահանջներին համապատասխանող (սոսկ իր հայեցողությամբ), հետևյալ փաստաթղթերի և /ապացույց/ տվյալների վերաբերյալ ծանուցում ուղարկելուց հետո.

 

(ա) Իրավաբանական եզրակացություն անգլերեն լեզվով՝ հրապարակված Վարկառուի Արդարադատության նախարարության կողմից Հավելված II-ում սահմանված ձևով: Նման կարծիքը պետք է ձևով և էությամբ ընդունելի լինի Բանկի համար և հիմնավորվի համապատասխան փաստաթղթերով, որոնք վկայում են Վարկառուի՝ Պայմանագիրը կնքելու իրավունքի, ինչպես նաև սույն Պայմանագրի պատշաճ վավերացման մասին Հայաստանի կիրառելի օրենսդրությանը համապատասխան, և հաստատում առ այն, որ Շրջանակային համաձայնագիրը վավերական է և ունի պարտադիր իրավաբանական ուժ և որ Բանկի հիմնավորված կարծիքի համաձայն չի գրանցվել որևիցե դեպք կամ հանգամանք, որոնք բացասաբար կազդեին օրինական, վավերական և պարտադիր իրավաբանական ուժ ունեցող Շրջանակային համաձայնագրի վրա;

.(բ) Համաձայն Բանկի պահանջների` Շահագործողի և Երևան քաղաքի կողմից պատշաճորեն կազմված իրավաբանական եզրակացություն, որը հաստատում է, որ Ծրագրի համաձայնագիրը պատշաճորեն լիազորվել, ստորագրվել և հանձնվել է Շահագործողին և Երևան քաղաքին, ինչպես նաև նրանց կողմից: Սույն եզրակացությունը վերջիններիս համար ստեղծում է իրավաբանական ուժ ունեցող պարտավորություններ, որոնք ուժի մեջ կմտնեն համաձայն իր դրույթների:

(գ) Պատասխանատու անձանց վերաբերյալ անգլերեն լեզվով Հայաստանի Հանրապետության Ֆինանսների Նախարար Վաչե Գաբրիելյանի Վարկառուի անունից սույն պայմանագիրը ստորագրելու իրավունքի վկայագիր:

(դ) անգլերեն լեզվով` Շահագործողի և Երևան քաղաքապետարանի անունից Ծրագրի համաձայնագիրը ստորագրելու իրավունք ունեցող անձանց ստորագրելու իրավունքի մասին վկայագրեր:

(ե) Տվյալներ /ապացույցներ/, որոնք փաստում են, որ Շահագործողը կառավարման և պետական մարմինների կողմից ձեռք է բերել բոլոր անհրաժեշտ համաձայնագրերը, լիազորությունները, լիցենզիաներն ու հաստատումները, որոնք պահանջվում են սույն պայմանագի և Փուլ II-ի իրականացման համար:

(զ) Տվյալներ /ապացույց/, որ ՎԶԵԲ-ի վարկային փաստաթղթերը, ԵՄ ֆինանսական համաձայնագիրը և Իրականացման համաձայնագիրը պատշաճորեն ընդունվել և հանձնվել են, իսկ նրանց ուժի մեջ մտնելու համար նախատեսված պայմանները կատարվել կամ չեղյալ են հայտարարվել, և որ Վարկառուն իրավասու է փոխառություն կատարել:

(է) տվյալներ/ապացույց/ գործակալին հանձնարարված ծառայությունների ընդունման մասին:

(ը) վկայություն, որ ծրագրի իրականացման գրասենյակը, որը հաստատվել է Փուլ I-ի իրականացման ընթացքում գործում է Շահագործողի կողմից համակարգելու, կառավարելու, վերահսկելու և գնահատելու համար ծրագրի իրականացման (այսուհետ՝ «ԾԻԳ») բոլոր խնդիրները, ինչպես նախատեսված է Հոդված [6.0907]-ով, շարունակում է գործել Բանկի պահանջներին համապատասխան և ապացույց առ այն, Բանկի համար ընդունելի միջազգային խորհրդատու՝ Բանկի համար ընդունելի լիազորության շրջանակով գործում է ԾԻԳ-ին տեխնիկական աջակցություն ցույց տալու համար;

(թ) Բանկի կողմից սահմանված կամ ներքոնշյալ (ա) պարբերության իրավաբանական եզրակացության մեջ նշված փոխարժեքի հսկման համաձայնության ձեռքբերման վերաբերյալ տվյալներ/փաստեր, որոնք թույլ կտան Վարկառուին ստանալ վճարումները, հետ վճարել վարկը, ինչպես նաև վճարել ստորև բերված վճարման ենթակա բոլոր տոկոսներն ու գումարները` համաձայն սույն պայմանագրի:

(ժ) տվյալներ/փաստեր/, որ Բանկի պահանջների համաձայն` Շահագործողի հետ կնքվել է ենթավարկային համաձայնագիր, որում սահմանվում է Շահագործողին Վարկի ուղղումը (այսուհետ` «Ենթավարկային համաձայնագիր») և,

 (ի) Ծրագրի համար Շրջակա Միջավայրի և Սոցիալական Ազդեցության Գնահատման (ՇՄՍԱԳ) փաստաթղթի անհրաժեշտության վերաբերյալ վկայագրի թողարկում (որոշում կետերի վերլուծության և ընտրության հիման վրա (screeningdecision) իրազեկ մարմնի կողմից:

 

1.04B Վարկի վերջին 60%-ի փոխանցման համար հատուկ կատարվելիք պայմաններ

 

 Վարկի վերջին 60%-ի փոխանցումը պայմանավորված է Բանկի կողմից և Բանկին բավարարող ձևով և էությամբ (որը կախված է սոսկ իր հայեցողությունից), Միջոցների փոխանցման սահմանված ամսաթվից 7 (յոթ) աշխատանքային օր առաջ ընկնող ամսաթվին կամ այդ ամսաթվին հետևյալ փաստաթղթերի և վկայության ստացմամբ

(a) Այն դեպքում, երբ անհրաժեշտ է ՇՄՍԱԳ փաստաթուղթ, ինչպես նշված է վերոնշյալ 1.04Ա (ի) Հոդվածում՝ Ոչ տեխնիկական եզրակացության /Non-Technical Summary (NTS)/և ՇՄՍԱԳ փաստաթղթի պատճենը և կամ համապատասխան բնապահպանական/շրջակա միջավայրի պաշտպանությանը վերաբերող/ հավաստագիր - ելնելով դրա անհրաժեշտությունից Ծրագրի համար, և

(b) Իրավասու մարմնի կողմից թողարկված հավաստագիր, որը հավաստում է բնակեցման գոտու վրա ազդեցության բացակայության մասին (Ձև Ա կամ դրան համարժեք ձև) Ծրագրի վրա:

 

1.04C Բոլոր տրանշները

 

Յուրաքանչյուր տրանշի փոխանցումը, ներառյալ առաջին տրանշը` համաձայն հոդված 1.02-ի կախված կլինի`

(ա) Բանկի կողմից` իր կանոնադրության համաձայն Միջոցների փոխանցման սահմանված ամսաթվի դրությամբ կամ դրան նախորդող աշխատանքային 7 /յոթ/ օրերի ընթացքում հետևյալ փաստաթղթերի և տվյալների /ապացույցների/ ստացումից.

(i) Վարկառուի կողմից տրամադրվող փաստաթուղթ` կազմված Ժամանակացույց Դ-ի ձևով;

(ii) Միջոցների փոխանցման ընդունման փաստաթուղթը ստորագրման իրավունք ունեցող անձի կամ անձանց իրավասությունը հաստատող փաստաթուղթ և այդպիսի անձի և անձանց ստորագրության նմուշները;

(iii) ՎԶԵԲ-ի վարկային փաստաթղթերը, ԵՄ ֆինանսական համաձայնագիրը և ՀՆԾ փաստաթղթերի լիարժեք գործողության, վավերականության և պարտադիր իրավաբանական ուժ ունենալու մասին ապացույց և ապացույց առ այն, որ Միջոցների փոխանցման բոլոր նախապայմանները կատարվել են.

(iv) տվյալներ /ապացույց/, որոնցում նշված կլինի, որ համապատասխան տրանշի փոխառումը, ինչպես նաև Վարկի ընդհանուր փոխառված գումարը չի գերազանցի Շահագործողի կողմից պայմանագրով ամրագրված ընդհանուր ծախսի գումարը մինչև համապատասխան Միջոցների փոխանցման առաջարկի ամսաթիվը` կապված Փուլ II-ի իրականացման հետ;

(v) հաստատում այն մասին, որ ԵՀ երաշխիքը/EC Guarantee/ վավերական է, ունի պարտադիր իրավաբանական ուժ և համաձայն Բանկի հիմնավորված կարծիքի չի գրանցվել որևիցե դեպք կամ հանգամանքներ, որոնք բացասաբար կազդեին օրինական, վավերական և պարտադիր իրավաբանական ուժ ունեցող ԵՀ երաշխիքի կամ Բանկի կողմից ստորև բերված պահանջների վրա;

(vi) հաստատում, որ Շրջանակային համաձայնագիրը վավերական է և ունի պարտադիր իրավաբանական ուժ և, որ Բանկի հիմնավորված կարծիքի համաձայն չի գրանցվել որևիցե դեպք կամ հանգամանքեր, որոնք բացասաբար կազդեին օրինական, վավերական և պարտադիր իրավաբանական ուժ ունեցող Շրջանակային համաձայնագրի վրա;

(vii) Պայմանագրի կամ Ծրագրի համաձայնագրի կնքման, վավերացման, և իրավաբանական ուժ տալու, ինչպես նաև սույնով նախատեսված գործարքների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթի պատճենը, որի մասին Բանկը Վարկառուին ծանուցել է ցանկացած այլ լիազորության, եզրակացության, երաշխիքի և փաստաթղթի պատճենների տրամադրման անհրաժեշտության մասին;

(viii) Յուրաքանչյուր միջոցների փոխանցումը կախված կլինի Բանկի կողմից համապատասխան Միջոցների փոխանցման ընդունման ծանուցագրի ստանալուց` սահմանված Միջոցների փոխանցման ամսաթվի դրությամբ կամ դրանից առաջ: Ընդունման ծանուցագրում ներառված պետք է լինեն պայմանագրի/պայմանագրերի հաստատված բնօրինակները, որոնցում նշված են վճարվելիք տրանշի կամ արդեն վճարված (ներառյալ վճարված Տրանշները ըստ Նախորդ Ֆինանսական Պայմանագրի) տրանշների նվազագույն ընդհանուր գումարը (եթե առկա են)` համաձայն Վարկի ներքո ֆինանսավորման համար ընդունելի ՏՆ-ի կետերի: Պայմանագիրը կամ պայմանագրերը պետք է իրականացվեն` համաձայն Բանկի պայմանների և,

(ix) Յուրաքանչյուր միջոցների փոխանցումը կախված կլինի Բանկի կողմից համապատասխան Միջոցների փոխանցման ընդունման ծանուցագրի ստանալուց՝ Միջոցների փոխանցման ամսաթվի դրությամբ կամ դրանից առաջ: Ընդունման ծանուցագրում պետք է ներառված լինեն Ծրագրի հաշվի ֆինանսական հաշվետվությունները և հաշիվ-ապրանքագրի վավերացված բնօրինակները, համաձայն որոնց ԵՆԲ Վարկային հաշվին և Ծրագրի հաշվին վճարված նախորդող տրանշի գումարի առնվազն 70%-ը, ինչպես նաև այլ տրանշների գումարների 100 %-ը ծախսվել են Փուլ II-ի իրականացման համար:

(բ) առաջարկված Տրանշի համար Միջոցների փոխանցման սահմանված ամսաթվի դրությամբ.

(i) հոդված 6.12-ում նշված հաստատումներն ու երաշխիքները, ճիշտ են բոլոր առումներով և,

(ii) Սույն պայմանագրի շրջանակներում չպետք է տեղի ունենա դեպք կամ ժամանակի հետ չպետք է ծանուցագիր ստացվի առ այն, որ տեղի են ունեցել.

(Ա) պարտավորության չկատարման դեպք` հոդված 10.01-ի համաձայն

(Բ) կամ նախօրոք վճարման դեպք` համաձայն 4.03-ի, որոնք դեռևս մնում են չշտկված կամ չներված կամ այդպիսին կդառնան առաջարկվող Տրանշի հետևանքով:

 

1.05 Միջոցների փոխանցման ուշացում/հետաձգում

 

1.05Ա Միջոցների փոխանցման ուշացման/հետաձգման հիմքերը

 

Համաձայն Վարկառուի գրավոր պահանջի`

Բանկը կարող է հետաձգել ընդունված ցանկացած տրանշ` ամբողջովին կամ մասամբ՝ Վարկառուի կողմից նշված օրվա դրությամբ, որը կլինի ոչ ուշ քան սահմանված Միջոցների փոխանցման ամսաթվից 6 ամիս հետո և 60 օրից ոչ ուշ՝մինչև Միջոցների փոխանցման առաջարկում նշված Տրանշի առաջին մարման ամսաթիվը: Այդ դեպքում Վարկառուն պետք է վճարի Հետաձգման Փոխհատուցում՝ հաշվարկված ուշացման վճարի գումարի հիման վրա:

Տրանշի ուշացման համար ցանկացած պահանջ կընդունվի միայն այն դեպքում, երբ այն արվել է Միջոցների փոխանցման սահմանված ամսաթվից առնվազն 7 (յոթ) աշխատանքային օր առաջ:

Եթե հոդված 1.04-ում նշված որևէ պայման` համաձայն Բանկի տեսակետի չի կատարվել նշված օրվա կամ Միջոցների փոխանցման սահմանված օրվա դրությամբ, ապա վճարումը կհետաձգվի մինչև Բանկի և Վարկառուի միջև համաձայնեցված ամսաթիվը, Միջոցների փոխանցման բոլոր պայմանների իրականացման ամսաթվից 7 (յոթ) Աշխատանքային Օրից ոչ շուտ (առանց սահմանափակելու Բանկի իրավունքը դադարեցնել կամ չեղարկել Վարկի չվճարված մասի փոխանցումը ամբողջովին կամ մասամբ համաձայն Հոդված 1.06Բ): Այս դեպքում Վարկառուն պետք է վճարի Հետաձգման Փոխհատուցում՝ հաշվարկված ուշացված գումարի հիման վրա:

 

1.05Բ 6 (վեց) ամսով հետաձգված փոխանցվելիք վճարի չեղարկում

 

Բանկը, Վարկառուին ծանուցումներ կայացնելու միջոցով, կարող է չեղարկել ընդհանուր առմամբ ավելի քան 6 (վեց) ամսով հոդված 1.05Ա-ի նշված հանգամանքների պատճառով հետաձգված վճարումը; Չեղարկված գումարը հասու կլինի փոխանցման համար հոդված 1.02-ում նշված պայմանների կատարումից հետո:

 

1.06 Չեղարկում և դադարեցում

 

1.06 Ա Վարկառուի չեղարկման իրավունքը

 

Վարկառուն կարող է ցանկացած ժամանակ Բանկին ծանուցումներ կայացնելու միջոցով, անմիջապես չեղարկել, ամբողջությամբ կամ մասամբ, Վարկի չփոխանցված մասը: Ընդորում, ծանուցագիրը չի կարող վերաբերել Ընդունված Տրանշին, որը թվագրված է ծանուցագրի ամսաթվից հետո 7 /յոթ/ օր առաջ ընկնող ամսաթվով/հաշվի առնելով աշխատանքային օրերը/:

 

1.06 Բ Դադարեցման և չեղարկման Բանկի իրավունքը

 

(ա) Բանկը կարող է ցանկացած ժամանակ Վարկառուին գրավոր ծանուցագիր ներկայացնելու միջոցով, անմիջապես դադարեցնել և/կամ չեղարկել Վարկի չփոխանցված մասնաբաժինը ամբողջությամբ կամ մասամբ` ցանկացած պահի, երբ տեղի է ունենում Հոդվածներ 4.03Ա-ում կամ 10.01-ում շարադրված հանգամանքները կամ առկա է որևէ դեպք կամ հանգամանք, որը որոշ ժամանակ անց կամ ծանուցագրի ներկայացման հետևանքով կհանգեցնի Հոդված 4.03Ա-ում նշված իրողության կամ Հոդված 10.01-ով նախատեսված պարտավորության չկատարման դեպք:

 

(բ) Բանկը նաև կարող է դադարեցնել Վարկի այն մասի տրամադրումը, որի նկատմամբ Բանկը չի ստացել Միջոցների փոխանցման ընդունում Շուկայի խաթարման դեպքի առկայության դեպքում:

(գ) Ցանկացած դադարեցում կտևի այնքան ժամանակ, մինչև Բանկը վերացնի դադարեցումը կամ չեղարկի դադարեցված գումարը:

 

1.06 Գ Փոխհատուցում տրանշի չեղարկման և դադարեցման համար

 

1.06 Գ (1) ԴԱԴԱՐԵՑՈՒՄ

 

Եթե Բանկը դադարի փոխանցել Ընդունված տրանշը, լինի դա փոխհատուցման ենթակա կանխավճարի վճարում կամ հոդված 10.01-ում նշված դեպք, Վարկառուն պետք է վճարի Բանկին Հետաձգման Փոխհատուցում՝ հաշվարկված դադարեցված վճարի գումարի հիման վրա:

 

1.06 C (2) ՉԵՂԱՐԿՈՒՄ

 

Եթե համաձայն հոդված 1.06Ա-ի Վարկառուն չեղարկվում է.

(a) Հաստատագրված Փոխարժեքով Տրանշը, որը Ընդունված Տրանշ է և որը պետք է փոխհատուցվի Բանկին ըստ Հոդված 4.02Բ-ի;

(b) Լողացող Փոխարժեքով Ընդունված Տրանշը կամ վարկի որևէ մասը, բացի Ընդունված Տրանշից, որևէ փոխհատուցում չի վճարվում:

 

Եթե Բանկը չեղարկում է.

 

(i) Հաստատագրված տոկոսադրույքով տրանշ, որը Ընդունված տրանշ է Փոխհատուցելի Կանխավճարային Դեպքից հետո կամ Էական անբարենպաստ փոփոխությունից ի հայտ գալուց հետո կամ համաձայն Հոդված 1.05Բ, Վարկառուն պետք է մուծի Բանկին Կանխավճարի փոխհատուցում, կամ եթե Բանկը չեղարկում է

(ii) Ընդունված տրանշ Հոդված 10.01-ում նշված դեպքի առաջացման պատճառով, ապա Վարկառուն փոխհատուցելու է Բանկին համաձայն Հոդված 10.03:

Փոխհատուցում չի կատարվի բացառությամբ այն դեպքերի, երբ տրանշը չեղարկվում է Բանկի կողմից:

Փոխհատուցման գումարը կհաշվարկվի հաշվի առնելով այն, որ չեղարկված գումարը պետք է վճարված կամ հետվճարված լիներ Միջոցների փոխանցման սահմանված օրվա դրությամբ կամ այն չափով, որ Տրանշի վճարումը ներկայումս հետաձգվել կամ դադարեցվել է չեղյալ համարման վերաբերյալ ծանուցում ստանալու օրվա դրությամբ:

 

1.07 Չեղարկում Վարկի տրամադրման վերջնաժամկետից հետո

 

Միջոցների հասանելիության վերջնաժամկետի հաջորդ օրը, եթե Բանկի կողմից գրավոր այլ տարբերակ չի համաձայնեցված, Վարկի մի մասը, որի նկատմամբ չի կատարվել որևէ Միջոցների փոխանցման Ընդունում համաձայն Հոդված 1.02Գ-ի, պետք է ավտոմատ կերպով չեղարկվի, առանց որևէ ծանուցում ուղարկելու Բանկի կողմից Վարկառուին և առանց կողմերից որևէ մեկի համար առաջացող պատասխանատվության:

 

1.08 Վճարման ենթակա գումարներ` համաձայն Հոդված 1-ի

 

Վճարվելիք գումարները` համաձայն հոդված 1.05-ի, 1.06-ի կվճարվեն եվրոյով: Դրանք կվճարվեն Բանկի պահանջով Վարկառուի կողմից այդ պահանջը ստանալուց հետո 15 (տասնհինգ) օրվա ընթացքում կամ Բանկի կողմից նշված ավելի երկար ժամանակահատվածում:

 

Հոդված 2

 

Վարկը

 

2.01 Վարկի գումար

Վարկը կազմված է Տրանշներից, որոնք վարկի շրջանակներում վճարվում են Բանկի կողմից` համաձայն Բանկի կոմից հաստատված հոդված 2.03-ի:

 

2.02 Հետ վճարման արժույթ, տոկոս և այլ վճարներ

Յուրաքանչյուր տրանշի տոկոսները, հետվճարումները և այլ վճարները Վարկառուի կողմից կատարվում են եվրոյով:

Ցանկացած այլ վճարում կկատարվի Բանկի կողմից սահմանված փոխարժեքով` հաշվի առնելով ծախսերի արժույթը, որը փոխհատուցվելու է վճարման միջոցով:

2.03 Հաստատում Բանկի կողմից

Յուրաքանչյուր Տրանշի վճարումից հետո 10 օրվա ընթացում Բանկը Վարկառուին կփոխանցի մարման ժամանակացույցի աղյուսակը` համաձայն հոդված 4.01-ի, անհրաժեշտության դեպքում նշելով միջոցների փոխանցման օրը, վճարված գումարի փոխարժեքը և այդ Տրանշի հետվճարման պայմաններն ու տոկոսադրույքը:

 

Հոդված 3

 

Տոկոս

 

3.01 Տոկոսադրույք

3.01A Հաստատագրված Տրանշներ

 

Վարկառուն տոկոսադրույքի վճարումը կատարում է Հաստատագրված տոկոսադրույքով յուրաքանչյուր Տրանշի չմարված հաշվեկշռին` Ֆիքսված տոկոսադրույքով, կիսամյակային կտրվածքով Միջոցների փոխանցման առաջարկում նշված համապատասխան Վճարման ամսաթվերին` սկսած տրանշի հատկացման օրվանը հաջորդող առաջին Վճարման ամսաթվից, Եթե Միջոցների փոխանցման ամսաթվից մինչև առաջին Վճարման ամսաթիվը ընկած ժամանակահատվածը 30 օր է կամ դրանից պակաս, ապա կուտակված տոկոսների վճարումը կհետաձգվի մինչև հաջորդ Վճարման ամսաթիվը:

 

Տոկոսը կհաշվարկվի Հոդված 5.01(ա)-ի հիման վրա տարեկան տոկոսադրույքով՝ այն է հաստատագրված տոկոսադրույքով:

 

3.01B Լողացող Դրույքաչափով Տրանշներ

 

Վարկառուն տոկոսադրույքի վճարումը մասերով կատարում է յուրաքանչյուր Լողացող տոկոսադրույքով Տրանշի չմարված հաշվեկշռին համապատասխան Վճարման ամսաթվերին կիսամյակային կտրվածքով, ինչպես դա նշված է Միջոցների փոխանցման առաջարկում` սկսած տրանշի հատկացման օրվանը հաջորդող առաջին վճարման ամսաթվից: Եթե Միջոցների փոխանցման օրվանից մինչև առաջին վճարումը կազմում է 30 օր կամ դրանից պակաս ժամանակահատված, ապա կուտակված տոկոսների վճարումը կհետաձգվի մինչև հաջորդ Վճարման ամսաթիվը:

 

Բանկը Վարկառուին կծանուցի լողացող դրույքաչափի մասին` յուրաքանչյուր լողացող դրույքաչափի սկզբնական ժամանակահատվածի սահմանումից հետո 10 /տաս/ օրվա ընթացքում:

 

Եթե, համաձայն հոդված 1.05-ի և 1.06-ի, տրանշի ցանկացած լողացող դրույքաչափ կիրառվի Միջոցների փոխանցման սահմանված ամսաթվից հետո, ապա EURIBOR-ի համար կիրառելի տոկոսադրույքը կկազմի այնքան, որքան Միջոցների փոխանցման սահմանված օրվա համար:

 

Յուրաքանչյուր լողացող դրույքաչափի բազային ժամանակահատվածի համար տոկոսը կհաշվարկվի` համաձայն հոդված 5.01(բ)-ի

 

Եթե Լողացող Դրույքաչափը լողացող դրույքաչափի բազային ժամանակահատվածի համար ցածր է զրոյից, ապա այն սահմանվում է զրո:

 

3.02 Տոկոսներ ժամկետանց գումարների դիմաց

 

Չհակասելով հոդված 10-ում նշված դրույթները և բացառելով հոդված 3.01-ը, սույն պայմանագրի դրույթների ներքո վճարվելիք ցանկացած ժամկետանց գումարների դիմաց կավելացվեն տոկոսներ` վճարման ենթակա օրվանից ընդհուպ մինչև վճարման օրը: Վերջիններս կհաշվարկվեն EURIBOR-ին համարժեք տարեկան տոկոսադրույքով, +2% (200 բազիսային կետ) և կվճարվեն Բանկի պահանջի համաձայն: EURIBOR-ը որոշելու նպատակով, ինչ վերաբերում է սույն Հոդված 3.02-ին, Ժամանակացույց Բ-ի համապատասխան ժամանակահատվածները պետք է լինեն մեկ ամիս առանց ընդհատումների սկսած այն ամսաթվից, երբ պետք է իրականացվեր վճարումը:

Այնուամենայնիվ, Հաստատագրված Տոկոսադրույքով Տրանշի յուրաքանչյուր ժամկետանց գումարի տոկոս պետք է գանձվի տարեկան տոկոսադրույքով, այն է՝ Հոդված 3.01Ա-ում սահմանված տոկոսադրույքով գումարած 0.25% (25 բազիսային կետ), եթե այդ տարեկան տոկոսադրույքը գերազանցում է նախորդ կետում հատկորոշված տոկոսադրույքը, տրված որևէ ժամանակահատվածի համար:

 

Եթե ժամկետանց գումարը Վարկի արժույթով չէ, ապա պետք է կիրառվի հետևյալ տարեկան տոկոսադրույքը, այն է՝ համապատասխան միջբանկային տոկոսադրույքը, որը սովորաբար պահպանվում է Բանկի կողմից այդ արժութով գործարքների համար գումարած 2% (200 բազիսային կետ), հաշվարկված համաձայն այդպիսի փոխարժեքի համար շուկայական պրակտիկայի:

 

3.03 Շուկայի խաթարման դեպք

 

Ինչ վերաբերում է հատուկ Ընդունված Տրանշին, եթե Շուկայի խաթարման դեպք է առաջանում սույն Պայմանագրի ստորագրման ամսաթվի և Սահմանված վճարման ամսաթվից երկու Աշխատանքային Օր առաջ ընկած ամսաթվերի միջև, ապա Բանկը կարող է ծանուցել Վարկառուին այդ կետի ուժի մեջ մտնելու մասին: Այդ դեպքում պետք է կիրառվեն հետևյալ կանոնները. մինչև Մարման Ամսաթիվը նման Ընդունված Տրանշի համար կիրառվող տոկոսադրույք պետք է լինի Բանկի կողմից սահմանված դրույքաչափը (արտահայտված որպես տարեկան տոկոսադրույք), որը պետք է պարունակի Բանկի կողմից արված բոլոր ծախսերը համապատասխան Տրանշը ֆինանսավորելու առումով՝ հիմնված ներկա պահին Բանկի կողմից կիրառվող ներքին դրույքաչափի կամ Բանկի կողմից հիմնավոր կերպով այլընտրանքային դրույքաչափի սահմանման համար կիրառվող մեթոդի վրա: Վարկառուն պետք է ունենա նման վճարումից հրաժարվելու իրավունք՝ գրավոր ծանուցագրի ներկայացմամբ՝ մինչև ծանուցման մեջ նշված վերջնաժամկետը և պետք է հոգա դրա արդյունքում առաջացած ծախսերը, եթե այդպիսիք լինեն, այդ դեպքում Բանկը չպետք է փոխանցում և համապատասխան Վարկը պետք է հասանելի մնա փոխանցման համար համաձայն Հոդված 1.02B-ի: Եթե Վարկառուն ժամանակին չի հրաժարվում փոխանցումից, ապա կողմերը համաձայնվում են, որ միջոցների փոխանցումը ու դրա պայմանները պետք է լինեն պարտադիր երկու կողմերի համար էլ:

 

Բանկի կողմից Վճարման Առաջարկում նախկինում ծանուցված Տարբերությունը կամ Հաստատագրված Տոկոսադրույքը և սույն Պայմանագրում ծանուցված Սպրեդն այլևս չպետք է լինեն կիրառելի:

 

Հոդված 4

 

Մարումը

 

4.01 Սովորական մարում մասնաբաժիններով

 

(ա) Վարկառուն պետք է մարի յուրաքանչյուր Տրանշ մասնաբաժիններով Միջոցների փոխանցման առաջարկում սահմանված Վճարման օրերին` համաձայն հոդված 2.03-ում նշված մարման աղյուսակում նշված ժամկետներին համապատասխան:

 

(բ) Յուրաքանչյուր մարման աղյուսակ կազմվում է հետևյալ կարգով.

 

(i) Հաստատագրված Դրույքաչափով Տրանշի դեպքում, մարումը պետք է կատարվի կիսամյակային կտրվածքով՝ մայր գումարի հավասար մասերով;

 

(ii) Լողացող Դրույքաչափով Տրանշի դեպքում մարումը պետք է կատարվի մայր գումարի հավասար կիսամյակային մասերով;

 

(iii) յուրաքանչյուր Տրանշի առաջին մարման ամսաթիվը պետք է լինի այն Վճարման Ամսաթիվը, որն ընկնում է Միջոցների փոխանցման սահմանված ամսաթվից 60 օր ոչ շուտ և առաջին Վճարման Ամսաթվից ոչ ուշ, անմիջապես հաջորդելով Տրանշի փոխանցման սահմանված ամսաթվի 4-րդ տարեդարձին և

 

(iv) յուրաքանչյուր Տրանշի վերջին մարման ամսաթիվը համարվում է Միջոցների փոխանցման սահմանված ամսաթվից 4 (չորս) տարվանից ոչ շուտ և 20 (քսան) տարիներից ոչ ուշ ընկած Վճարման Ամսաթիվը:

 

4.02 Նախօրոք վճարում կամովի հիմքերով

4.02Բ Նախօրոք վճարում կատարելու տարբերակներ

 

Համաձայն 4.02Բ-ի, 4.02Գ-ի և 4.04 հոդվածների` Վարկառուն կարող է նախորոք մասամբ կամ ամբողջովին վճարել ցանկացած տրանշ` ներառյալ ավելացված տոկոսները և փոխհատուցուման վճարները`(եթե առկա են) առնվազն մեկ ամիս առաջ ուղարկելով ծանուցագիր, որում կնշվի նախօրոք վճարվելիք գումարի չափը և ամսաթիվը:

 

Նախօրոք վճարման ծանուցագիրը համարվում է պարտադիր և անչեղարկելի` համաձայն հոդված 4.02C-ի:

 

4.02B Նախօրոք վճարի փոխհատուցում

 

4.02B(1) Հաստատագրված Դրույքաչափով Տրանշ

Եթե Վարկառուն հետ է վճարում Հաստատագրված Դրույքաչափով Տրանշը, ապա նա Նախօրոք վճարման ամսաթվին պետք է նաև Բանկին վճարի Նախօրոք վճարման փոխհատուցում:

 

4.02B(2) Լողացող Դրույքաչափով Տրանշ

 

Վարկառուն կարող է հետվճարել Լողացող Դրույքաչափով Տրանշը առանց փոխհատուցման վճարների, յուրաքանչյուր համապատասխան Վճարման Ամսաթվին:

 

4.02C Նախօրոք հետվճարման մեթոդը

 

Բանկը Նախօրոք հետվճարման ամսաթվից ոչ ուշ քան 15 օր առաջ Վարկառուին պետք է ծանուցի նախօրոք վճարվելիք գումարի չափի, դրա հաշվեգրված տոկոսների և համաձայն Հոդված 4.02Բ-ի ենթակա փոխհատուցման վճարների մասին, կամ հանգամանքներից կախված այն մասին, որ փոխհատուցման վճարներ պետք չէ կատարել.

 

Վարկառուն մինչև սահմանված Ընդունման վերջնաժամկետը Բանկին կծանուցի, որ ինքը`

 

(ա) կամ հաստատում է Նախօրոք վճարման ծանուցումը` համաձայն Բանկի կողմից սահմանված դրույթների

 

(բ) կամ հետ է կանչում Նախօրոք վճարման ծանուցագիրը

 

Եթե Վարկառուն` համաձայն վերոնշյալ (ա) պարբերության հաստատի ծանուցումը, ապա այն կատարում է կանխավճար և համարվում է ուժի մեջ մտած, իսկ եթե չեղյալ համարի կամ ժամանակին չկարողանա հաստատել` այն կհամարվի անվավեր: Համաձայն վերոնշյալի` Նախօրոք վճարման ծանուցացիրը կհամարվի պարտադիր և անչեղարկելի:

 

Վարկառուի նախօրոք վճարումը պետք է ուղեկցվի հաշվեգրված տոկոսներով և փոխհատուցման վճարներով, եթե այդպիսին կան, պայմանավորած Նախօրոք վճարման գումարի չափով:

 

4.03 Նախօրոք հետվճարում պարտադիր հիմունքներով

 

4.03A Նախօրոք հետվճարման հիմքերը

 

4.03A(1) Ծրագրի արժեքի կրճատում

 

Եթե Ծրագրի ընդհանուր արժեքը Մանրամասն Նկարագրության (3)-ում նշված թվից իջեցվի մինչև այն մակարդակի, երբ Վարկի գումարը գերազանցի 50%-ը (հիսուն տոկոս), Բանկը, ելնելով անհրաժեշտ կրճատման չափից, կարող է անմիջապես չեղարկել վարկի չփոխանցված մասը և/կամ պահանջել Վարկի նախօրոք վճարումը` Վարկառուին ծանուցում ներկայացնելուց հետո:Վարկառուն պետք է վճարի պահանջված գումարները Բանկի կողմից սահմանված ամսաթվին` ոչ շուտ, քան վճարման պահանջը ներկայացնելու օրվամից 30 (երեսուն) օր հետո:

 

4.03A(2) Այլ համարժեք ԺԱՄԿԵՏԱՅԻՆ վարկ

 

Եթե Վարկառուն կամովի սկզբունքով ամբողջությամբ կամ մասամբ նախորոք վճարի (կասկածից խուսափելու համար վճարումը պետք է ներառի հետգնում կամ չեղարկում, որտեղ կիրառելի է) ցանկացած այլ վարկ, որը տրվել է իրեն ավելի քան 5 տարի ժամկետով (այսուհետ` «Ժամկետային վարկ»), բացի այլ միջոցներից, որի ժամկետը համարժեք է կանխավճարված Ժամկետային վարկի չավարտված վարկին, Բանկը, Վարկառուին ծանուցում ներկայացնելուց հետո, կարող է չեղյալ համարել վարկը և պահանջել կանխավճար կարճաժամկետ բոլոր վարկերի ընդհանուր չմարված գումարի չափով:

 

Համաձայն սույն հոդվածի` «վարկ»-ը կներառի ցանկացած վարկ, պարտատմս կամ այլ ֆինանսական պարտքեր կամ պարտավորություններ, որոնք օգտագործվում են դրամի վճարման կամ ետվճարման համար:

 

4.03A(3) Վերահսկողության փոփոխություն

 

Վարկառուն կպարտավորվի անմիջապես Բանկին տեղեկացնել, եթե Շահագործողի կողմից առաջացել է կամ հնարավոր է առաջանա վերահսկողության որևէ փոփոխություն: Եթե Բանկը իրապես համոզվի, որ առկա է նման փոփոխություն, Վարկառուից կպահանջի խորհրդակցել իր հետ: Սույն խորհրդակցությունը տեղի կունենա Բանկի պահանջից հետո 30 օրվա ընթացքում: Վերոնշյալ խորհրդակցության պահանջից (ա) 30 օր հետո կամ (բ) նախատեսված վերահսկողության փոփոխության դեպքում Բանկը, Վարկառուին ծանուցման միջոցով, կարող է չեղյալ համարել Վարկը և պահանջել նախօրոք վճարել այն` ավելացված/լրացուցիչ տոկոսներով և սույն պայմանագրում նշված բոլոր ավելացված և չվճարված գումարներով հետ միասին: Վարկառուն պետք է վճարի պահանջված գումարները Բանկի կողմից սահմանված ամսաթվին, որը կընկնի պահանջի ներկայացման օրվանից ոչ շուտ, քան 30 օր հետո:

 

Համաձայն սույն հոդվածի`

 

(ա) Վերահսկողության փոփոխություն” առաջանում է այն դեպքում, երբ

 

(i) գործակցող որևէ անձ կամ խումբ հանձն են առնում Շահագործողի նկատմամբ վերահսկողությունը կամ

 

(ii) վարկառուն դադարում է (x) վերահսկել Շահագործողին, կամ (y) հանդիսանալ Շահագործողի կողմից թողարկված բաժնետիրական կապիտալի 100%-ի ուղղակի կամ անուղղակի շահառու սեփականատեր` մասնաճյուղերի միջոցով:

 

(բ) «Գործակցել” նշանակում է համատեղ գործել` ըստ համաձայնագրի կամ փոխհամաձայնության (գրավոր կամ բանավոր ձևով) և,

 

(գ) «Վերահսկում”-ը իրավունք է ղեկավարելու ընկերության կառավարումը և քաղաքականությունը` քվեարկու կապիտալի սեփականցման, պայմանագրի կամ այլ միջոցներով:

 

4.03Ա(4) Օրենքի փոփոխություն

 

Վարկառուն անմիջապես Բանկին պետք է տեղեկացնի, եթե Շահագործողի կամ Վարկառուի հետ կապված առաջացել կամ հնարավոր է առաջանա օրենքի փոփոխություն: Եթե Բանկը իրապես համոզվի, որ առկա է նման փոփոխություն, Վարկառուից կպահանջի խորհրդակցել իր հետ: Սույն խորհրդակցությունը տեղի կունենա Բանկի պահանջից հետո 30 օրվա ընթացքում: Եթե այդպիսի խորհրդակցության համար հարցման ամսաթվից հետո 30 /երեսուն/ օրվա ընքացքում, Բանկի հիմնավորված կարծիքով այդպիսի Օրենքի փոփոխության ազդեցությունը չի կարելի մեղմել Բանկին բավարարող ձևով, ապա Բանկը կարող է Վարկառուին ծանուցում տալով, չեղարկել Վարկի չտրամադրված մասնաբաժինը և պահանջել Վարկի նախօրոք հետվճարումը՝ սույն Պայմանագրով կուտակցված տոկոսների և այլ կուտակված համապաասխան չվճարված գումարների հետ միասին:

 

Վարկառուն պետք է վճարի պահանջված գումարները Բանկի կողմից սահմանված ամսաթվին, որը ընկնում է պահանջի ներկայացման օրվանից ոչ ուշ, քան պահանջի ներկայացման օրվանից առնվազն (30 երեսուն)օր հետո:

 

Համաձայն սույն հոդվածի` «Օրենքի փոփոխության դեպք» նշանակում է ցանկացած օրենքի/ում, կանոնների կամ կանոնակարգերում ընդունման, հրապարակման, կատարման, վավերականացման առնչությամբ ցանկացած փոփոխություն կամ լրացում (ցանկացած օրենքի, կանոնի կամ կանոնակարգի կիրառման կամ պաշտոնական մեկնաբանության մեջ), որոնք ի հայտ են գալիս սույն պայմանագրի կնքումից հետո, և որոնք Բանկի կարծիքով էականորեն բացասական ազդեցություն կունենա սույն Ֆինանսական պայմանագրով Վարկառուի, Ծրագրի համաձայնագրով Երևանի Քաղաքապետարանի կամ Շահագործողի պարտավորությունների կատարման վրա կամ հանգեցնում է կամ ողջամտության տեսանկյունից կարող են հանգեցնել Էական անբարենպաստ փոփոխության:

 

4.03Ա(5) ԱՆՕՐԻՆԿԱՆՈՒԹՅՈՒՆ; ԵՀ ԵՐԱՇԽԻՔ

 

Եթե.

(ա) այն դառնում է անօրինական որևէ կիռարելի իրավասության ներքո Բանկի համար կատարելու սույն Պայմանագրով ենթադրվելիք իր պարտականությունները կամ ֆինանսավորելու կամ սպասարկելու Վարկը; կամ

 

(բ) ԵՀ Երաշխիքի հետ կապված, այն.

 

(i) այլևս վավեր չէ կամ լիարժեք ուժի մեջ չէ;

 

(ii) Պայմանագրի համապատասխան պայմանները չեն կատարվել; կամ

 

(iii) այն այլևս ուժի մեջ չէ Պայմանագրի Պայմանների կամ Վարկառուի կողմից ենթադրաբար համարվում է, որ ուժի մեջ չէ ըստ Պայմանագրի պայմանների,

 

ապա Բանկը անհապաղ տեղեկացնելով Վարկառուին, Բանկը կարող է (x) անհապաղ կասեցնել կամ չեղարկել Վարկի չփոխանցված մասնաբաժինը և/կամ (y) պահանջել Վարկի նախօրոք հետվճարումը այն ասմաթվով, որը Բանկը նշել է իր ծանուցման մեջ:

 

4.03Ա(6) ԵՆԹԱՎԱՐԿԻ ՆԱԽՕՐՈՔ ՀԵՏՎՃԱՐՈՒՄ

 

Եթե, երբևիցե, երբ Վարկը մնում հետչվճարված, Շահագործողը նախօրոք հետվճարի այն, որը իրեն տրված է Վարկառուի կողմից, Բանկը կարող է, ծանուցում տալով Վարկառուին, չեղարկել Վարկի չփոխանցված մասնաբաժինը և Վարկառուից պահանջել նախօրոք վճարել Վարկը՝ բոլոր կուտակված տոկոսների և գումարների հետ միասին, որոնք մնում են չմարված սույն Պայմանագրի ներքո:

 

4.03Ա(7) ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

Եթե (i) ՄՆ-ում ամրագրված որևիցե փաստ էապես փոխվում է և չի շտկվում նյութական տեսանկյունից և այս փոփոխությունը նյութապես վնասում է Բանկի շահերը, որպես Վարկառուի վարկատուի կամ նյութապես կամ էապես ազդում է Ծրագրի իրականացման կամ գործունեության վրա և կամ այնպիսի պարտավորության կատարման վրա, որը այլևս օրինական չէ կամ դադարում է այդպիսին կամ իրավաբանորեն պարտադիր լինելուց կամ (ii) Երևանի Քաղաքապետարանը կամ Շահագործողը չի կատարում Ծրագրի համաձայնագրով իր պարտավորություններից որևիցե մեկը, ապա Բանկը կարող է, եթե այդ իրավիճակը չի շտկվում ողջամիտ ժամանակաշրջանի ընթացքում, չեղարկել Վարկը և պահանջել նախօրոք հետվճարել Վարկը՝ բոլոր կուտակված տոկոսների և գումարների հետ միասին, որոնք մնում են չմարված սույն Պայմանագրի ներքո:

 

4.03B Նախօրոք հետվճարման մեթոդ

 

Բանկի կողմից պահանջված ցանկացած գումար համաձայն հոդված 4.03Ա-ի, բոլոր կուտակված տոկոսների և գումարների հետ միասին, որոնք մնում են չմարված սույն Պայմանագրի ներքո, ներառյալ, սակայն չսահմանափակվելով Հոդված 4.03Գ-ի համաձայն վճարվելիք փոխհատուցման գումարների, պետք է վճարվեն այն ամսաթվին, որը նշված է Բանկի ծանուցագրում:

 

4.03Գ Նախօրոք վճարման համար փոխհատուցում

 

Եթե տեղի ունենա Փոխհատուցելի Նախօրոք վճարման դեպք, փոխհատուցման գումարը, եթե այդպիսին լինի, պետք է սահմանվի ըստ Հոդված 4.02Բ-ի

 

Եթե, ավելին, համաձայն Հոդված 4.03Ա-ի դրույթների, Վարկառուն նախօրոք հետ է վճարում Տրանշը ոչ Վճարման ամսաթվին, այլ ուրիշ ամսաթվին, ապա Վարկառուն պետք է փոխհատուցի Բանկին այնպիսի գումարի չափով, որ Բանկը կմատնանշի, որ անհրաժեշտ է փոխհատուցելու Վճարման ամսաթվից դուրս այլ ամսաթվին գումարի ստացման համար:

 

4.04 Ընդհանուր

 

Նախօրոք հետվճարված գումարը չի կարող կրկին փոխառվել: Սույն Հոդվածը չի կարող հակասել Հոդված 10-ին:

 

Հոդված 5

 

Վճարումներ

 

5.01 Օրերի հաշվարկման մեթոդ

 

Սույն համաձայնագրի շրջանակներում Վարկառուի կողմից վճարվելիք տոկոսները, փոխհատուցման գումարները կամ այլ վճարվելիք գումարներ, որոնք հաշվարկվում են տարվա կտրվածքով, կսահմանվեն հետևյալ մեթոդով.

 

(a) Հաստատգրված դրույքաչափով Տրանշի դեպքում տոկոսների և փոխհատուցման գումարների առումով՝ 360 /երեք հարյուր վաթսուն/ օր և 30 /երեսուն/ օրվանից բաղկացած մեկ ամիս

 

(b) Լողացող դրույքաչափով Տրանշի դեպքում՝ տոկոսների և փոխհատուցման գումարների առումով՝ 360 /երեք հարյուր վաթսուն/ օր և ավարտված օրերի քանակ;

 

5.02 Վճարումների տեղը և ժամանակը

 

Տոկոսներից, փոխհատուցումից և հիմնագումարից բացի այլ գումարները Վարկառուի կողմից կվճարվեն Բանկի պահանջի ստացման ընդունումից հետո 7 (յոթ) օրվա ընթացքում:

Սույն համաձայնագրի շրջանակներում Վարկառուի կողմից վճարվող յուրաքանչյուր գումար պետք է վճարվի Բանկի կողմից ծանուցված համապատասխան հաշվին: Բանկը կնշի հաշիվը` Վարկառուի կողմից առաջին վճարման ենթակա օրվանից առնվազն 15 օր առաջ, իսկ հաշվի ցանկացած փոփոխման դեպքում կծանուցի փոփոխման համար կիրառվող առաջին վճարման օրվանից առնվազն 15 օր առաջ: Ծանուցման այս ժամանակահատվածը չի կիրառվում ըստ Հոդված 10-ի վճարման դեպքում:

Վարկառուի կողմից վճարման ենթակա գումարը կհամարվի վճարված, երբ Բանկը ստանա այն:

 

5.03 Վարկառուի համար փոխհատուցման բացակայություն

 

Ըստ սույն պայմանագրի Վարկառուի բոլոր վճարումները պետք է հաշվարկվեն և կատարվեն առանց որևէ փոխհատուցման (առանց որևիցե գումարի հանման) կամ հակընդդեմ հայցի:

 

5.04 Վճարման համակարգերի խաթարում

 

Եթե Բանկը որոշում է, որ տեղի է ունեցել խաթարում կամ Վարկառուն ծանուցում է Բանկին Խաթարման առաջացման մասին, ապա.

 

(ա) Բանկը կարող է և պետք է Վարկառուի կողմից պահանջի դեպքում խորհրդակցի Վարկառուի հետ նպատակ ունենալով նրա հետ համաձայնեցնել Պայմանագրի գործողության կամ վարչարարության փոփոխությունները, որոնք Բանկը կարող է անհրաժեշտ համարել հանգամանքներից ելնելով;

 

(բ) Բանկը պարտավոր չէ խորհրդակցել Վարկառուի հետ պարբերություն (ա)-ում նշված որևէ փոփոխությունների հետ կապված, եթե, իր կարծիքով, դա անհնար է անել ստեղծված հանգամանքներում և, ցանկացած դեպքում, պարտավոր չէ համաձայնեցնել այդպիսի փոփոխությունները; և

 

(գ) Բանկը պատասխանատվություն չի կրում որևէ վնասի, ծախսի կամ կորստի համար, որը ծագում է Խաթարման հետևանքով կամ Հոդված 5.04-ի հետ կապված գործողությունների կատարման կամ չկատարման համար:

 

5.05 Ստացված գումարների օգտագործումը

 

(ա) Ընդհանուր

 

Վարկառուից ստացված գումարները կարող են մարված համարվել, այն դեպքում, երբ ստացվել են սույն Պայմանագրի պայմաններին համապատասխան:

 

(բ) Մասնակի վճարումներ

 

Եթե Բանկը ստանում է վճարում, որը բավարար չէ մարելու այդ պահին Վարկառուի կողմից պարտք հանդիսացող բոլոր գումարները ըստ սույն Պայմանագրի, ապա Բանկը կուղղի այդ գումարները հետևյալ չվճարված գումարների մարման համար.

 

(i) առաջին, ըստ սույն Պայմանագրի յուրաքանչյուր չմարված գումարների, ծախսերի, փոխհատուցման գումարների համար համաչափության սկզբունքով

 

(ii) երկրորդ՝ ըստ սույն համաձայնագրի յուրաքանչյուր կուտակված բայց չվճարված տոկոսի դիմաց;

 

(iii) երրորդ՝ ըստ սույն պայմանագրի յուրաքանչյուր չվճարված մայր գումարի դիմաց;

 

(iv) չորրորդ՝ ըստ սույն պայմանագրի որևէ այլ չվճարված գումարի դիմաց:

 

(գ) Տրանշի հետ կապված գումարների բաշխում

 

(i) Այն դեպքում երբ.

 

- տեղի է ունենում կամովի նախօրոք հետվճարում մի քանի մասնաբաժիններով, նախօրոք վճարվելիք գումարը համաչափության կարգով կուղղվի յուրաքանչյուր չվճարված գումարի մարման համար

 

- Տեղի է ունենում հարկադիր Նախորոք հետվճարում մի քանի մասնաբաժիններով, ապա Նախօրոք վճարվելիք գումարը կուղղվի վճարված գումարների մարման հետընթաց կարգով

 

(ii) Բանկի կողմից ստացված և Տրանշին ուղղված գումարները Հոդված 10.01-ում նշված պահանջից հետո կնվազեցնեն չվճարված գումարները մարման հետընթաց կարգով: Բանկը կարող է օգտագործել Տրանշերի միջև ստացված գումարները իր հայեցողությամբ:

 

(iii) Գումարների ստացման դեպքում, որոնք հնարավոր չէ որոշել թե որ Տրանշի համար են արված, և որի վերաբերյալ չկա համաձայնություն Բանկի և Վարկառուի միջև, ապա Բանկը կարող է դրանք կիրառել Տրանշերի միջև իր հայեցողությամբ:

 

Հոդված 6

Վարկառուի պարտավորությունները և հավաստիացումներ

 

Սույն հոդված 6-ում ամրագրված պարտավորությունները վավեր են սույն Պայմանագրի ամսաթվից սկսած այնքան ժամանակ, մինչև սույն Պայմանագրի ներքո ցանկացած գումար վճարված չէ, կամ քանի դեռ Վարկը ուժի մեջ է:

 

6.01 Վարկի օգտագործումը և այլ գումարների հասանելիություն

 

Վարկառուն պետք է օգտագործի և ապահովի, որ Շահագործողը օգտագործի Վարկային միջոցները բացառապես Ծրագրի իրականացման նպատակներով:

 

Վարկառուն պետք է ապահովի, որ իր և Շահագործողի տրամադրության տակ գտնվեն նաև ՄՆ (3) –ում թվարկված այլ միջոցները, որոնք հատկացվել են իրենց բացառապես Ծրագրի ֆինասավորման համար:

 

6.02 Ծրագրի ավարտը

 

Վարկառուն պետք է ապահովի, որ Շահագործողը Ծրագիրը իրականացնի համաձայն ՏՆ-ի, որը ժամանակ առ ժամանակ կարող է փոփոխվել Բանկի հաստատմամբ, և ավարտի այն մինչև սույն փաստաթղթով սահմանված վերջնական ամսաթիվը:

 

6.03 Ծրագրի ավելացված արժեք

 

Եթե Ծրագրի ընդհանուր արժեքը գերազանցի ՄՆ (3)-ում նշված գումարի չափը, Վարկառուն, առանց Բանկին դիմելու, պետք է ձեռք բերի միջոցներ` հավելյալ ծախսերը վճարելու համար, որպեսզի հնարավոր լինի Ծրագիրը ավարտել համաձայն ՏՆ: Հավելյալ ծախսերի Միջոցների փոխանցման վերաբերյալ պլանների մասին Բանկը պետք է տեղեկացվի անհապաղ:

 

6.04 Գնումների ընթացակարգ

 

Վարկառուն պետք է ապահովի, որպեսզի Շահագործողը Ծրագրի համար ձեռք բերի սարքավորումներ, ծառայություններ և աշխատանքներ միջազգային բաց մրցույթի կամ այլ ընդունելի գնումների ընթացակարգի միջոցով` համաձայն ՎԶԵԲ-ի գնումների կանոնների և միջազգային չափանիշների, կամ Եվրամիության և ՀՀ միջև համաձայնեցված և Ֆինանսական Համաձայնագրում ամրագրված կանոնների, ընդ որում ցանկացած դեպքում այդ գործընթացը պետք է բավարարի Բանկի պահանջներին:

 

6.05 Ծրագրի շարունակական պարտավորություններ

 

Վարկառուն պարտավորվում է ապահովել, որպեսզի Շահագործողը

 

(ա) Տեխնիկական սպասարկում` անցկացնի տեխնիկական սպասարկում, վերանորոգի, մանրակրկիտ զննի և նորացնի Ծրագրի մաս կազմող ողջ սեփականությունը, որպեսզի այն մնա լավ աշխատանքային վիճակում.

(բ) Ծրագրի ակտիվներ` միայն Բանկի կողմից նախապես տրված գրավոր համաձայնության դեպքում, պահպանի սեփականության կամ տնօրինման իրավունք, Ծրագրում ներառված հիմնականում ողջ ակտիվների նկատմամբ կամ անհրաժեշտության դեպքում փոխարինի կամ նորացնի այդ ակտիվները, ինչպես նաև ապահովի Ծրագրի բնականոն գործունեությունը` համաձայն իր նախնական նպատակների: Բանկը կարող է ձեռնպահ մնալ իր համաձայնությունը տալուց միայն այն դեպքում, երբ առաջարկվող գործողությունը վնաս է հասցնում Բանկի` որպես Վարկատուից Վարկառու շահերին, կամ խոչընդոտում է Բանկի կողմից Ծրագրի ֆինանսավորմանը` իր կանոնադրության կամ “Եվրոպական միության գործունեության մասին” պայմանագրի Հոդված 309-ի ներքո.

 

(գ) Ապահովագրություն` ապահովագրի Ծրագրի մաս կազմող բոլոր աշխատանքները և սեփականությունը առաջնակարգ ապահովագրական ընկերությունների միջոցով` ելնելով ոլորտում ընդունված համապարփակ ապահովագրության փորձից,

 

(d) Իրավունքներ և թույլտվություններ` պաշտպանի և օգտագործի Ծրագրի իրականացման և գործունեության համար անհրաժեշտ բոլոր իրավունքներն ու թույլտվությունները և

 

(e) Շրջակա միջավայր` իրականացնի և կյանքի կոչի Ծրագիրը` համաձայն Շրջակա միջավայրի մասին Օրենքի:

 

(f) ԵՄ Օրենք` իրականացնի և կյանքի կոչի Ծրագիրը` համաձայն ԵՄ օրենքների համապատասխան չափանիշների, որքանով որ նրանք համապատասխաում Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ մինչև Պայմանագրի ամսաթիվը Բանկի կողմից սահմանված կարգով:

 

6.06 Ազնիվ գործելու պարտավորություն

 

Վարկառուն երաշխավորում և հանձն է առնում, որ ոչ Վարկառուն, ոչ Շահագործողը չեն կատարել և ոչ էլ իրենց տեղեկությունների համաձայն որևէ անձ չի կատարել, և որ չեն կատարի առանց իր նախնական համաձայնության հետևյալ գործողություններից և ոչ մեկը, այն է.

 

(i) ոչ պատշաճ շահույթի առաջարկելը, տալը, ստանալը կամ միջնորդելը ազդելու համար այն անձի գործողության վրա, ով հանդիսանում է պետական պաշտոնատար անձ, պետական մարմնի կամ պետական ձեռնարկության կամ հասարակական միջազգային կազմակերպության տնօրեն կամ աշխատակից` կապված ցանկացած գնումների գործընթացի հետ կամ որևէ պայմանագիր իրականացնելիս, ինչպես նաև Ծրագրի այն բաղադրիչների հետ, որոնք նկարագրված են ՏՆ-ում, կամ

 

(ii) որևէ գործողություն, որը ազդում կամ կարող է անպատշաճ կերպով ազդել գնումների գործընթացի կամ Ծրագրի իրականացման վրա` ի վնաս Վարկառուի կամ Շահագործողի` ներառյալ գաղտնի համաձայնությունը մրցույթի մասնակիցների միջև:

 

Այս նպատակով Վարկառուն պետք է իրազեկված լինի Հոդված 12.01-ում նշված որևէ նման պաշտոնյայի և Հոդված 1.04Ա-ում նշված Շահագործողի ավագ մասնագետի և խորհրդատուի մասին: Վարկառուն Հանձնաժողովի կողմից նշված որևէ նման գործողության վերաբերյալ տեղեկատվություն կամ փաստեր ձեռք բերելու դեպքում պարտավորվում է տեղեկացնել Բանկին և ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցներ:

 

Վարկառուն պետք է հաստատի, կյանքի կոչի և իրականացնի ներքին ընթացակարգերը և վերահսկումը` համաձայն կիրառելի ազգային օրենքների և լավագույն փորձի, այն նպատակով, որպեսզի երաշխավորի որ ոչ մի գործարք չի կատարվել անհատներից կամ հաստատություններից որևէ մեկի օգտին, որոնք նշված են ԵՄ Անվտանգության Խորհրդի կամ նրա հանձնաժողովների կողմից հայտարարված հավատարմագրված անձանց նորացված ցանկում` համաձայն Անվտանգության Խորհրդի թիվ 1267 (1999), 1373 (2001)-ի Որոշումների (www.un.org/terrorism) և/կամ ԵՄ Խորհրդի կողմից` համաձայն իր Ընդհանուր Դիրքորոշումներ 2001/931/CFSP և 2002/402/CFSP-ի և դրանց հետ կապ ունեցող կամ հետնորդ որոշումների և/կամ փողերի լվացման կամ Ահաբեկչության ֆինանսավորման դեմ իրականացնելիս:

 

6.07 Ծրագրի իրականացման Գրասենյակ

 

Ծրագրի իրականացման բոլոր ասպեկտները համակարգելու, ղեկավարելու, վերահսկելու և գնահատելու համար` ներառյալ ապրանքների ձեռքբերումը, Ծրագրի համար աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը, Վարկառուն պետք է ապահովի, որպեսզի Շահագործողը, եթե այլ կերպ համաձայնեցված չէ Բանկի հետ, ստեղծի և Ծրագրի ողջ ընթացքում պահի Ծրագրի Իրականացման Գրասենյակ (“ԾԻԳ”)` համապատասխան ռեսուրսներով և համապատասխանորեն որակավորված աշխատակազմով, ինչպես նաև միջազգային խորհրդատուի միջոցով, ինչպես հղում է կատարված Հոդված 1.04Ա(հ)-ում, Բանկի համար ընդունելի լիազորությունների շրջանակին համապատասխան:

 

6.08 ԵՆԲ Վարկային հաշիվ

 

Վարկառուն ստանձնում է ԵՆԲ Վարկային հաշվի բացումը` Բանկից Վարկի միջոցները ստանալու նպատակով: Վարկառուն պարտավորվում է առանձնացնել ԵՆԲ Վարկային հաշիվը իր որևէ այլ ակտիվներից և ապահովել, որպեսզի վճարումները այս հաշվից կատարվեն միմիայն Ծրագրի իրականացման նպատակով` համաձայն սույն Պայմանագրի և Ծրագրի համաձայնագրի: Այնուհետև Վարկառուն պարտավորվում է ապահովել, որպեսզի ԵՆԲ Վարկային Հաշիվը բոլոր ժամանակներում չլինի անվճարունակ և որ Վարկառուի ոչ մի այլ վարկատու իրավունք չունենա գումար ստանալու այդ հաշվից:

 

6.09 Օրենքների հետ համապատասխանելիություն

 

Վարկառուն պետք է ապահովի և հետևի, որպեսզի Շահագործողը գործի Ծրագրի, Վարկառուի և Շահագործողի համար սահմանված բոլոր օրենքների և կանոնադրությունների համաձայն:

 

6.10 Փոփոխություն բիզնեսում

 

Վարկառուն պետք է ապահովի, որպեսզի սույն Պայմանագրի կնքման օրվանից սկսած Շահագործողի բիզնեսի բնույթի մեջ ընդհանուր առմամբ ոչ մի էական փոփոխություն չկատարվի:

 

6.11 Ակտիվների օտարում

 

(a) Վարկառուն պետք է ապահովի, որպեսզի Շահագործողը, առանց Բանկի գրավոր համաձայնության մեկ կամ մի շարք գործարքների միջոցով չօտարի իր բիզնեսի, ձեռնարկության կամ ակտնվների մի մասը կամ ամբողջը` անկախ նրանից, թե դա կատարվում է կամովի թե հարկադիր կերպով:

 (b) Վերոնշյալ պարբերություն (ա)-ն Ծրագրի մաս կազմող ակտիվներից և դուստր ձեռնարկությունների բաժնետոմսերում ներառված ակտիվներից բացի այլ ակտիվներ չի օտարում` շուկայական արդար արժեքի համաձայն:

 

Համաձայն սույն հոդվածի` «ցանկացած տեսակի օտարում» ներառում է որևէ գործողություն, որն ազդում է առևտրի, փոխանցումների, լիզինգի և այլ օտարումների վրա:

 

6.12 Ընդհանուր հավաստիացումներ և երաշխիքներ

 

Վարկառուն հավաստիացնում և երաշխավորում է Բանկին, որ.

(ա) Շահագործողը պատշաճ կերպով գրանցված է և իրավազոր է գործելու որպես (փակ բաժնետիրական ընկերություն)՝ համաձայն ՀՀ Օրենքների և իրավունք ունի վարելու իր բիզնեսը՝ ինչպես, որ այն այժմ կառավարվում է, և տնօրինելու իր սեփականությունը և այլ ակտիվներ;

 

(բ) նա իրավազոր է իրականացնել, տրամադրել և կատարել իր պարտավորությունները սույն Պայմանագրի ներքո և որ բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարվել են վերոնշյալ գործառույթները լիազորելու նպատակով;

 

(գ) սույն պայմանագիրը կազմված է իրավաբանորեն վավեր, պարտադիր ուժ ունեցող և ուժի մեջ գտնվող պարտավորություններից;

 

(դ) համաձայն սույն Պայմանագրի դրույթների իր պարտավորությունների կատարման, իրականացման հետևանքով չի կարող:

 

(i) խախտել որևէ օրենք կամ հակասել որևէ կիրառվող օրենքի, օրենսդրական ակտի, կանոնի, կարգավորման կամ որևէ դատավճռի, որոշման կամ թույլտվության հետ;

 

(ii) խախտել որևէ համաձայնագրի դրույթները կամ հակասել դրանց կամ դրա հետ կապ ունեցող այլ ֆինանսական գործիքի, որը կարող է էական անբարենպաստ ազդեցություն ունենալ Պայմանագրի ներքո նրա պարտավորությունների կատարման վրա;

 

(ե) կպատրաստի Շահագործողի ամենավերջին հասու աուդիտ անցած հաշվետվությունները, որոնք համատեղելի են նախորդ տարիների հաշվետվությունների հետ և հաստատված են իր աուդիտորների կողմից՝ ներկայացնելով վերջինիս տվյալ տարվա գործունեության արդյունքների ճշմարտացի և ճշգրիտ նկարագրությունը, ինչպես նաև ճշգրիտ կերպով կներկայացնի Շահագործողի բոլոր պարտավորությունները (ներկա և հնարավոր);

 

(զ) սույն պայմանագրի կնքման պահից սկսած Էական անբարենպաստ նյութական փոփոխություն չի առաջացել,

 

(է) չի կատրավել որևէ դեֆոլտի դեպք` համաձայն Հոդված 10.01-ի, որը շարունակվում է մնալ չշտկված կամ մերժված;

 

(ը) ոչ մի դատավարություն, միջնորդ վարչական վարույթ կամ հետաքննություն առկա չէ կամ ըստ իր իմանալով, գոյություն չունի որևէ սպառնալիք, որ դրանք կարող են ընթացքի մեջ լինել որևէ դատարանում, միջնորդ մարմիններում կամ գործակալությունում, որը անբարենպաստ վճռի դեպքում կարող է հանգեցնել Էական անբարենպաստ փոփոխության կամ գոյութուն չունի իր և Շահագործողի դեմ որևէ դատավճիռ կամ վճիռ, որը կարող է չբավարարել իրենց;

 

(թ) թողարկել է պետական կամ հանրային մարմինների կողմից թողարկվող սույն Ծրագրին առնչվող բոլոր անհրաժեշտ համաձայնությունները, լիազորությունները, արտոնագրերն ու հաստատումները, և այդպիսի համաձայնությունները, լիազորությունները, արտոնագրերն ու հաստատումները ունեն լիիրավ իրավաբանական ուժ, վավեր են և կարող են դիտարկվել որպես ապացույց;

 

(ժ) Շահագործողը ձեռք է բերել պետական կամ հանրային մարմինների կամ իշխանությունների կողմից թողարկվող բոլոր անհրաժեշտ համաձայնությունները, լիազորությունները, արտոնագրերը կամ հաստատումները սույն Ծրագրի և Ծրագրի Պայմանագրի որպեսզի օրինական կերպով իրականացնի իր պարտավորությունները սրանց հետ կապված և այդպիսի համաձայնությունները, լիազորությունները, արտոնագրերը կամ հաստատումները ամբողջությամբ ուժի մեջ են, վավեր են և կարող են դիտարկվել որպես ապացույց;

 

(ի) իր վճարման պարտավորությունները սույն Պայմանագրով դասակարգված են բոլոր ներկա և ապագա չերաշխավորված և չսուբորդինացված այլ պարտավորությունների վճարման իրավունքին համարժեք` իր ցանկացած պարտքային գործիքի ներքո:

 

(լ) այն համապատասխանում է Հոդված 6.05 (ե)-ին և ըստ իր տեղեկությունների և համոզմունքի, (որը հիմնվում է պատշաճ և մանրամասն հարցման արդյունքների վրա) Շրջակա Միջավայրի Պաշտպանության հետ կապված և ոչ մի հայց չի նախաձեռնվել իր դեմ և կամ չկա այդպիսի սպառնալիք; և

 

(խ) այն համապատասխանում է Հոդված 6.05(ե)- ում նշված բոլոր պարտավորություններին;

 

Սույն փաստաթղթում ամրագրված վերոնշյալ հավաստիացումներն ու երաշխիքները պետք է ուժի մեջ մնան Պայմանագրի իրականացման ավարտից հետո էլ և համարվելու են գործողության մեջ յուրաքանչյուր Միջոցների փոխանցման սահմանված ամսաթվին և յուրաքանչյուր Վճարման ամսաթվին:

 

6.13 Շրջակա Միջավայրի Պաշտպանության և Սոցիալական Գործողությունների Ծրագիր

 

Վարկառուն պետք է ապահովի, որպեսզի Շահագործողը մինչև 2013թ. մայիսի 31-ը սույն Ծրագրի համար ներկայացնի Շրջակա Միջավայրի Պաշտպանության և Սոցիալական Գործողությունների Ծրագիրը (ՇՄՊՍԳԾ) Բանկի կողմից ընդունելի ձևաչափով և բովանդակությամբ, որպեսզի հնարավոր լինի հաստատում ստանալ շրջակա միջավայրի վրա ազդեցության մեղմացման միջոցառումների առումով, որոնք պետք է համապատասխանեն թե՛ ազգային օրենսդրությանը, և թե՛ ԵՄ շրջակա միջավայրի պաշտպանության կանոնակարգին:

 

6.14 ԱՄՀ-ի կողմից սահմանված պահանջներ և սահմանափակումներ

 

Վարկառուն պետք է պահպանի իր կարողությունների առնչությամբ բոլոր սահմանափակումները, որպեսզի կատարի ֆինանսական պարտավորությունները, ներառյալ առանց սահմանափակումների, ԱՄՀ-ի կողմից համաձայնեցված սահմանափակումները` ԱՄՀ Արտոնյալ պայմանների տրամադրման վերաբերյալ Հայաստանի հետ համաձայնագրի կամ ԱՄՀ այլ փաստաթղթերի ներքո:

 

Հոդված 7

 

Երաշխավորում

 

Հոդված 7-ի պարտավորությունները ուժի մեջ կլինեն սույն Պայմանագրի կնքման ամսաթվից սկսած կամ Վարկի ուժի մեջ մտնելուց հետո այնքան ժամանակ, քանի դեռ որևէ գումար մնում է չվճարված Պայմանագրի ներքո:

 

7.01 Համարժեք դասակարգում

 

Վարկառուն պետք է երաշխավորի, որ իր վճարման պարտավորությունները սույն Պայմանագրով դասակարգված են բոլոր ներկա և ապագա չերաշխավորված և չսուբորդինացված այլ պարտավորությունների վճարման իրավունքին համարժեք` իր ցանկացած պարտքային գործիքի ներքո:

 

Մասնավորապես, եթե Բանկը պահանջ ներկայացնի` համաձայն Հոդված 10.01-ի կամ Վարկառուի, իր որևէ գործակալության կամ աջակից մարմնի չերաշխավորված կամ չստորակարգված պարտքային գործիքի ներքո որևէ դեֆոլտի դեպք առաջանա կամ այդպիսի իրողության հնարավորության դեպքում Վարկառուն չպետք է կատարի (կամ լիազորի) որևիցե վճարում որևէ այլ պարտքային գործիքի ներքո /լինի դա սահմանված ամսաթվին, թե այլ կերպ/ առանց միաժամանակ վճարելու կամ մի կողմ դնելու հատուկ հաշվի վրա հաջորդ Վճարման ամսաթվին վճարելու նպատակով գումար, որը կունենա նույն հարաբերակցությանը սույն Պայմանագրով չվճարված ամբողջ պարտքի չափի նկատմամբ, որքան որ այլ պարտքային գործիքի ներքո վճարվելիք գումարի հարաբերակցությունը այդ գործիքի ներքո ունեցած ամբողջ ընդհանուր պարտքի չափի նկատմամբ: Հետևաբար պարտքային գործիքի ներքո ցանկացած վճարում, որը կատարվում է այլ գործիքի գումարներից, որին վճարումը արվել է նույն անձանց կողմից, որոնց նկատմամբ պարտքի հետ կապված պահանջ է ներկայացվել, կանտեսվի:

 

7.02 Լրացուցիչ երաշխավորում

 

Եթե Վարկառուն որևէ երրորդ կողմի տրամադրի ցանկացած երաշխիք պարտքային գործիքի նկատմամբ պարտավորության կատարման վերաբերյալ կամ տրամադրի որևէ նախապատվություն կամ առաջնայնություն, ապա Վարկառուն Բանկի պահանջի համաձայն, ըստ սույն Պայմանագրի, պետք է տրամադրի համարժեք երաշխիքներ իր պարտավորությունների իրականացման վերաբերյալ կամ պետք է նախապատվություն կամ առաջնայնություն տա Բանկին:

 

7.03 Ներառման կարգով հոդվածներ

 

Եթե Վարկառուն ցանկացած այլ Վարկառուի հետ կնքի միջնաժամկետ կամ երկարաժամկետ ֆինանսավորման համաձայնագիր, որում կներառվեն վարկանիշի կորստի կամ պարտավորության հոդված, pari passu-ի /համարժեքության/ վարկանիշի կամ խաչաձև դեֆոլտի այլ դրույթներ, որոնք կհամարվեն ավելի լուրջ են, քան սույն Պայմանագրի համապատասխան դրույթները, ապա Վարկառուն պետք է անպահաղ կերպով տեղեկացնի Բանկին դրա մասին և Բանկի պահանջի դեպքում, պետք է ստորագրի պայմանագիր, որը կփոխարինի սույն Պայմանագիրը, որպեսզի առկա լինի հավասարազոր դրույթ հօգուտ Բանկի:

 

Հոդված 8

 

Տեղեկատվություն և այցեր

 

8.01 Ծրագրին վերաբերող տեղեկություններ

 

Վարկառուն պարտավորում է ապահովել, որ Շահագործողը

 

(a) Բանկին տրամադրի

 

(i) տեղեկատվություն Ժամանակացույց Ա.2-ում նշված բովանդակությամբ, ձևով և ժամանակին, կամ սույն Պայմանագրի կողմերի միջև ժամանակ առ ժամանակ ձեռք բերված համաձայնեցված կարգով, և

 

(ii) Ծրագրի ֆինանսավորման, ձեռքբերման, իրականացման, կյանքի կոչման և շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն կամ այլ փաստաթուղթ, որը Բանկը կարող է հիմնավոր կերպով պահանջել ողջամիտ ժամանակահատվածում;

 

այն դեպքում, եթե նման տեղեկատվությունը կամ փաստաթուղթը Բանկին չի տրամադրվում ժամանակին, և Վարկառուն չի շտկում բացթողումը Բանկի կողմից գրավոր կերպով սահմանված ժամանակահատվածում, Բանկը հնարավորության սահմաններում կարող է լրացնել բացը` նշանակելով իր աշխատակազմին կամ խորհրդատուի կամ որևէ երրորդ կողմի Վարկառուի հաշվին, և Վարկառուն պետք է ցուցաբերի անհրաժեշտ աջակցություն տվյալ անձանց;

 

(b) առանց հապաղման Բանկի հաստատմանը ներկայացնի որևէ էական փոփոխություն Ծրագրում` ներառյալ փոփոխություններ կապված գնի, նախագծի, պլանների, ժամանակացույցի Ծրագրի ծախսերի կամ ֆինանսավորման պլանի հետ, որոնց վերաբերյալ Բանկը տեղեկացրել էր մինչև սույն Պայմանագրի ստորագրումը,

 

(c) ԱնմիջապեստեղեկացնիԲանկին.

 

(i) որևէ երրորդ կողմի նախաձեռնած ցանկացած գործողության, բողոքի կամ առարկությունների, ինչպես նաև Վարկառուի կողմից ստացված որևէ իրական դժգոհության կամ սպառնացող կամ արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող էական դատական գործընթացի մասին` Ծրագրի վրա ազդեցություն ունեցող շրջակա միջավայրի պաշտպանության կամ այլ հարցերի առնչությամբ:

 

(ii) Վարկառուին հայտնի որևէ փաստի կամ իրադարձության մասին, որը կարող է էականորեն վնաս հասցնել կամ ազդել Ծրագրի իրականացման վրա,

 

(iii) որևէ անհամապատասխանություն ցանկացած ընդունելի Շրջակա Միջավայրի Պաշտպանության Օրենքի հետ, և

 

(iv) Շրջակա Միջավայրի Պաշտպանության Համաձայնագրի ցանկացած ժամանակավոր դադարեցման, չեղյալ հայտարարման կամ փոփոխման վերաբերյալ, և իրականացնել նմանատիպ հարցերին վերաբերող գործընթացներ:

 

(d) պահանջի դեպքում Բանկին տրամադրի.

 

(i) Շահագործողի ապահովագրական ընկերության կողմից հավաստագիր, որը ցույց կտա Հոդված 6.05(գ)-ում նշված պահանջների կատարումը:

 

(ii) տարեկան կտրվածքով գործող պոլիսների ցանկը, որոնք կտարածվեն Ծրագրի մաս կազմող ապահովագրված սեփականության վրա` առկա հավելավճարների Միջոցների փոխանցման հաստատման հետ միասին:

 

8.02 Վարկառուին վերաբերող տեղեկություններ

 

Վարկառուն պարտավորվում է ապահովել, որ Շահագործողը

(ա) Բանկին տրամադրի

(i) Շահագործողի կողմից տարեկան կտրվածքով վերստուգված/աուդիտ անցած/ ամփոփ ֆինանսական հաշվետվությունները, որոնք կազմվել են Միջազգային Ֆինանսական Հաշվետվությունների Ստանդարտներին (ՄՖՀՍ) կամ Հայաստանում կիրառվող ընդհանուր հաշվապահական ստանդարտներին համաձայն, որոնք հետևողականորեն կիրառվում և աուդիտի են ենթարկվում Բանկի կողմից ընդունելի անկախ աուդիտորների կողմից, միջազգային մակարդակում ընդունված աուդիտորական սկզբունքներին և ստանդարտներին համապատասխան, և

(ii) ժամանակ առ ժամանակ լրացուցիչ տեղեկատվություն իր կամ Շահագործողի ընդհանուր ֆինանսական վիճակի մասին` համաձայն Բանկի հիմնավոր պահանջի կամ իր կամ Շահագործողի վերաբերյալ նմանատիպ հավաստագրեր՝ Հոդված 6-ում նշված պարտավորությունների և Ծրագրի Համաձայնագրի պահանջների կատարման վերաբերյալ Բանկի հիմնավոր պահանջի դեպքում:

(բ) ապահովի, որպեսզի Շահագործողի հաշվապահական հաշվետվությունները ամբողջովին արտացոլեն Ծրագրի իրականացման հետ կապված ֆինանսական, իրականացման և շահագործման գործընթացները, և

(գ) Բանկին անհապաղ տեղեկացնի

(i) սույն Պայմանագրի կնքման օրվանից հետո Շահագործողի օրենդրական ակտերի կամ բաժնետիրական կառուցվածքի որևէ էական փոփոխության մասին;

(ii) ցանկացած փաստի մասին, որը Վարկառուին կամ Շահագործողին պարտավորեցնում է նախօրոք կատարել որևէ ֆինանսական պարտավորություն կամ պարտավորություն ԵՄ ֆինանսավորման նկատմամբ;

(iii) ցանկացած դեպքի կամ որոշման մասին, որը հանդիսանում է կամ կարող է հանգեցնել Հոդված 4.03Ա(2)-ում նկարագրված դեպքերին;

(iv) իր կամ Շահագործողի որևէ ակտիվին վերաբերող արժեթուղթ փոխանցելու որևէ երրորդ կողմին իր կամ Շահագործողի որևէ մտադրության մասին,

(v) Շահագործողի որևէ մտադրության մասին Ծրագրի որևէ էական բաղադրիչի սեփականությունից հրաժարվելու առնչությամբ;

(vi) որևէ փաստի կամ իրադարձության մասին, որը հիմնավոր կերպով կարող է կանխել Վարկառուի որևէ պարտավորության կատարումը ըստ սույն Պայմանագրի;

(vii) Հոդված 10.01-ում թվարկված որևէ դեպքի մասին, որը առաջացել է կամայդպիսի սպառնալիք կա կամ կանխատեսվում է;

(viii) Շահագործողի ղեկավար մարմնի անդամների ազնվության վերաբերյալ հետաքննության և/կամ

(ix) որևէ դատական գործընթացի, արբիտրաժային գործընթացի, վարչական գործընթացի կամ հետաքննության վերաբերյալ, որը առկա է կամ դրա սպառնալիքը կա կամ սպասվում է, որոնք կարող են հանգեցնել Էական Անբարենպաստ Փոփոխության:

 

8.03 Այցելություններ Բանկի կողմից

 

Վարկառուն պետք է թույլատրի և երաշխավորի, որպեսզի Շահագործողը թույլատրի Բանկի կողմից նշանակված անձանց, ինչպեսնաև ԵՄ հաստատությունների կամ մարմինների կողմից նշանակված անձանց, երբ դա պահանջվում է ԵՄ իրավունքի դրույթներով այցելել շինհրապարակներ, Ծրագրին վերաբերող աշխատանքային և սարքավորումների մոնտաժման տարածքները և անցկացնել ցանկացած ստուգումներ, որոնք իրենց ցանկանում են իրականացնել և պետք է նրանց տրամադրի կամ ապահովի, որ նրանց տրամադրվի անհրաժեշտ աջակցություն այդ նպատակով: Բանկի կողմից նշանակված մարդկանց կարող են ուղեկցել Աուդիտորների Եվրոպական Դատարանի, Եվրոպական հանձնաժողովի, Խարդախության դեմ պայքարի Եվրոպական Գրասենյակի (ՕLAF) կամ ցանկացած այլ իրավասու ԵՄ մարմնի կամ ինստիտուտի ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ Եվրոպական Համայնքնի կողմից նշանակված անձինք կամ մարմիններ:

Վարկառուն գիտակցում է, որ Բանկը կարող է ստիպված լինել հաղորդելու Վարկառուի և Ծրագրին վերաբերող նման տեղեկություն ցանկացած Եվրոպական միության հաստատության կամ մարմնի` համաձայն Եվրոպական միության օրենքի համապատասխան մանդատային դրույթների:

 

Հոդված 9

 

Վճարներ և ծախսեր

 

9.01 Հարկեր, տուրքեր և վճարներ

 

Վարկառուն պետք է վճարի բոլոր հարկերը, տուրքերը, վճարները և այլ ցանկացած բնույթի պարտադիր վճարները` ներառյալ դրոշմանիշի տուրքը և գրանցման վճարումը, որոնք կծագեն սույն Պայմանագրի իրականացումից կամ այլ համապատասխան փաստաթղթից` կիրառելի սահմաններում Վարկի համար որևէ երաշխիքի ստեղծման, կատարելագործման, գրանցման կամ կիրարման համար՝ համապատասխան թույլատրելի միջոցներով:

Համաձայն սույն Պայմանգրի` Վարկառուն պետք է վճարի ողջ մայր գումարը, տոկոսադրույքը, փոխհատուցման գումարը և այլ վճարման ենթակա գումարները առանց որևէ ազգային կամ տեղական հարկման իջեցման, պայմանով, որ, եթե Վարկառուն պարտավոր է կատարել նման գումարների հանում, այն պետք է ավելանա Բանկին վճարվելիք գումարին, որպեսզի իջեցումից հետո Բանկի կողմից ստացվող զուտ գումարը համարժեք լինի վճարմանը ենթակա գումարին:

 

9.02 Այլ վճարներ

Վարկառուն պետք է ստանձնի բոլոր հարկերի և ծախսերի վճարումը` այդ թվում մասնագիտական, բանկային կամ տարադրամի փոխանակման հարկերը, որոնք առաջացել են սույն Պայմանագրի կամ այլ փաստաթղթի պատրաստման, կատարման, իրականացման և ավարտման առնչությամբ, ինչպես նաև երբ վերոնշյալ ծախսերը առաջացել են սույն Պայմանագրի կամ այլ համապատասխան փաստաթղթի փոփոխման, հավելման կամ հրաժարման կապակցությամբ: Այլ գանձումներ` կապված վարկի երաշխիքի փոփոխման, ստեղծման, կառավարման և իրականացման հետ:

 

9.03 Ավելացված ծախսեր, երաշխիք կորուստներից, փոխհատուցում

 

(ա) Վարկառուն Բանկին պետք է վճարի ցանկացած գումար կամ ծախսեր, որոնք Բանկը կրել է սույն Պայմանագրի կնքումից հետո կիրառվող օրենքների և կանոնադրության մեջ որևէ փոփոխության ներմուծման կամ այլ օրենքին համապատասխանեցման արդյունքում (մեկնաբանման, վարչարարություն կամ կիրառման), համաձայն որի (i) Բանկը պարտավորվում է ստանձնել լրացուցիչ ծախսեր սույն Պայմանագրով սահմանված իր պարտավորությունները իրականացնելու կամ վճարելու նպատակով, կամ (ii) եթե սույն Պայմանագրով Բանկից պարտք վերցված ցանկացած գումար կամ Վարկառուին Բանկի կողմից տրված Վարկի շնորհիվ ստացվող ֆինանսական եկամուտը նվազել է կամ զրոյացել:

(բ) Առանց խախտելու Բանկի այլ իրավունքները, որոնք սահմանված են սույն Պայմանագրով կամ այլ կիրառելի օրենքով, Վարկառուն պետք է փոխհատուցի և Բանկին զերծ պահի այն վնասներից, որոնք կառաջանան Վարկառուի կողմից որևէ վճարման կամ պարտքի մասնակի վճարման հետևանքով, որը կիրականացվի այլ ձևով, քան սահմանված է սույն Պայմանագրով:

(գ) Բանկը կարող է համարել, որ ցանկացած վճարվելիք պարտավորություն կատարված է սույն պայմանագրով /միայն այն պարտավորությունների նկատմամբ, որոնք պատկանում են Բանկին/. սա կարող է վերաբերել ցանկացած վճարվելիք կամ ոչ պարտավորությանը, որի նկատմամբ Վարկառուն պարտավորություն ունի Բանկին անկախ վճարման վայրի, գործակալության, արժույթի կամ այլ պարտավորության: Եթե պարտավորությունը այլ արժույթով է, Բանկը կարող է հաշվանցման նպատակով փոխարկել ցանկացած պարտավորություն շուկայական փոխարժեքով, իր սովորական գործունեության ընթացքում: Եթե որևիցե պարտավորություն լուծարված կամ հստակ է, ապա Բանկը կարող է հաշվանցել այն իր կողմից գնահատված այնպիսի գումարով, որ բարեխիղճ կերպով համապատասխանում պարտավորության գումարին:

 

Հոդված 10

 

Դեֆոլտի դեպքեր

 

10.01 Հետվճարման պահանջի իրավունք

 

Վարկառուն պետք է հետվճարի Վարկը մասամբ կամ ամբողջությամբ, կուտակված տոկոսների և այլ չվճարված գումարների հետ միասին, Բանկի կողմից գրավոր պահանջի դեպքում` համաձայն հետյալ դրույթների.

 

10.01Ա Անհապաղ պահանջ

 

Բանկը կարող է անմիջապես նման պահանջ ներկայացնել.

(ա) եթե Վարկառուն Վճարման ամսաթվին Բանկին չի վճարում վճարմանը ենթակա գումարը այն տեղում և այն փոխարժեքով, ինչպես սահմանված է սույն Պայմանագրով, բացառությամբ (i) եթե այդ վճարումը չի կատարվել տեխնիկական կամ վարչարարական սխալի կամ Խաթարման դեպքի պատճառով կամ (ii) եթե վճարը կատարվել է Վճարման ամսաթվից երեք աշխատանքային օրվա ընթացքում,

(բ) եթե Վարկառուի, Շահագործողի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից կամ նրանց անունից Բանկին տրված որևիցե տեղեկատվություն կամ փաստաթուղթ և կամ սույն Պայմանագրում Վարկառուի կամ Ծրագրի համաձայնագրում Շահագործողի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից նշված կամ ենթադրվելիք, կամ սույն Պայմանագրի կամ Ծրագրի համաձայնագրի վերաբերյալ բանակացություններում արված որևէ հավաստիացում կամ պնդում սխալ է կամ ապակողմնորոշող կամ պարզվում է, որ սխալ է և ապակողմնորոշող նյութական առումով,

(գ) եթե որևէ պարտավորության չկատարման հետ կապված, Վարկառուից պահանջվում կամ հնարավոր լինի պահանջել նրանից պահանջելու իրավասություն կա, կամ նրանից պահանջելու է կամ նրանից պահանջելու իրավասություն կլինի նախապես վճարել, մարել, փակել կամ դադարեցնել նախքան մարման ժամկետը որևէ այլ ֆինանսական գործարքից կամ պարտքից առաջացած որևէ այլ վարկ կամ պարտավորություն կամ որևիցե այլ ֆինանսական գործարքից ծագող այլ վարկի կամ պարտավորության նկատմամբ պարտք չեղարկվում է կամ դադարեցվում;

(դ) եթե Վարկառուն ի վիճակի չէ ժամանակին վճարել կամ ընդհատում է վճարել իր պարտքերը կամ Բանկին առանց նախապես գրավոր ծանուցում ներկայացնելու փորձում է փոխզիջման գալ կամ համաձայնության է գալիս իր վարկատուների հետ.

(ե) եթե Շահագործողի լուծարման հետ կապված որևէ կորպորատիվ գործողություն, դատական գործընթաց, ընթացակարգ կամ այլ քայլեր է ձեռնարկվում, ինչպես նաև հրաման կամ որոշում է արձակվում, կամ եթե Շահագործողը քայլեր է ձեռնարկում իր կապիտալի զգալի նվազեցման ուղղությամբ, հայտարարվում է սնանկ, դադարեցնում կամ որոշում է դադարեցնել բիզնեսը ամբողջությամբ կամ մասամբ,

(զ) եթե դատարանի իրավասության շրջանակներում կամ որևէ այլ իրավասու վարչարար պաշտոնյայի կամ անձի կողմից նշանակված գրավատերը, ընդունողը, լուծարիչ անձը, վարչարարը կամ վարչարար ընդունողը (administrative receiver), կամ այլ նմանատիպ պաշտոնյան ստանձնում է Շահագործողի ակտիվների կամ բիզնեսի, ինչպես նաև Ծրագրի մաս կազմող որևէ սեփականության տիրապետումը,

(է) եթե Շահագործողի կամ Ծրագրի մաս կազմող գույքի նկատմամբ իրականացվում է բռնագրավում և արգելանքից չի հանվում 14 /տասնչորս/ օրվա ընթացքում.

(ը) եթե տեղի է ունեցել Վարկառուի կամ Շահագործողի Պայմանների Էական Անբարենպաստ Փոփոխություն սույն Պայմանագրի կնքումից հետո,

(թ) եթե սույն պայմանագրի կամ Ծրագրի Համաձայնագրի ներքո Վարկառուի, Շահագործողի կամ Երևանի քաղաքապետարանի համար պարտավորությունների կատարումը դառնում է անօրինական, կամ սույն Պայմանագիրը կամ Ծրագրի համաձայնագիրը չեն իրականացվում համաձայն իր դրույթների, կամ Վարկառուն, Շահագործողը կամ Երևանի քաղաքապետարանը հաստատում են, որ դրանք չեն իրականացվում համաձայն իր պայմանների,

(ժ) եթե Ծրագրի Համաձայնագիրը անվավեր է դառնում կամ կողմերից որևէ մեկը հրաժարվում է դրանից,

(ի) Եթե Վարկառուի որևէ պարտավորություն, ինչպես նշված է Շրջանակային համաձայնագրում` կապված Բանկի կամ Եվրոպական միության միջոցներից Վարկառուի տարածքում որևէ վարկառուի տրվող վարկի հետ դադարում է իրականացվել.

(լ) եթե Վարկառուն չի կատարում իր պարտավորությունները ՎԶԵԲ Վարկային փաստաթղթերի, ԵՄ Ֆինանսավորման Համաձայնագրի կամ ՀՆԾ փաստաթղթերի ներքո, կամ

(խ) եթե Վարկառուն չի կատարում իր պարտավորությունները կապված Բանկի կամ ԵՄ կողմից տրվող ցանկացած այլ վարկի կամ ֆինանսական գործիքի հետ, կամ որևէ այլ պարտավորություն` կապված ԵՄ կողմից Վարկառուին տրվող դրամական միջոցների ստացման հետ:

 

10.01Բ Պահանջ փոխհատուցման ծանուցումից հետո

 

Բանկը նաև կարող է նման պահանջ ներկայացնել.

(ա) եթե Վարկառուն, Երևանի քաղաքապետարանը կամ Շահագործողը չի կատարում սույն Պայմանագրով կամ Ծրագրի Համաձայնագրով սահմանված ցանկացած պարտավորություն, որը չի համարվում որպես հոդված 10.01Ա-ում նշված պարտավորություն, կամ

(բ) եթե ՄՆ-ում նշված ցանկացած հանգամանք էականորեն փոփոխվի և չշտկվի և, եթե, տվյալ փոփոխությունը վնաս հասցնի Բանկի շահերին որպես Վարկառուի վարկատուի կամ անբարենպաստ կերպով ազդի Ծրագրի իրականացման վրա կամ այլ այնպիսի պարտավորություն արդեն իսկ օրինական, վավեր և պարտավորեցնող չլինի կամ դադարի այդպիսին լինելուց:

եթե միայն չիրականացման կամ չիրականացմանը հանգեցնող հանգամանքը կարող է շտկվել կամ շտկվում է խելամիտ ժամանակահատվածում, որը նշված է Բանկի կողմից Վարկառուին, Երևանի Քաղաքապետարանին կամ Շահագործողին ուղարկված ծանուցագրում:

 

10.02 Օրենքով սահմանված այլ իրավունքներ

 

Հոդված 10.01-ը չպետք է սահմանափակի օրենքով սահմանված Բանկի ցանկացած այլ իրավունք Վարկի կանխավճարում պահանջելու համար:

 

10.03 Փոխհատուցում

 

10.03Ա Հաստատագրված դրույքաչափով Տրանշեր

 

Համաձայն 10.01 հոդվածի՝ կապված հաստատագրցած դրույքաչափով տրանշի հետ, Վարկառուն պետք է Բանկին վճարի պահանջվող գումարը նախօրոք վճարված գումարի փոխհատուցման հետ միասին՝ վճարման ենթակա գումարի կանխավճարում կատարելով: Այսպիսի Կանխավճարի Փոխհատուցումը կավելանա վճարման օրվանից, որը սահմանված է Բանկի պահանջի վերաբերյալ ծանուցման մեջ և կհաշվարկվի այն հիմունքներով, որ կանխավճարը իրականացվել է սահմանված օրը:

 

10.03Բ Լողացող դրույքաչափով Տրանշեր

 

Համաձայն 10.01 հոդվածի` կապված տրանշի լողացող դրույքաչափի հետ, Վարկառուն պետք է Բանկին վճարի պահանջվող գումարը ընթացիկ արժեքի 0.15%-ի հետ միասին` (տասնհինգ բազիսային կետ), որը տարեկան կտրվածքով հաշվարկվում և ավելանում է Միջոցների փոխանցման ենթակա գումարի վրա նույն կերպով, ինչ այն տոկոսադրույքը, որը համաձայն տրանշի մարման աղյուսակի կմնար չվճարված մինչև մարման ժամկետը:

 

Արժեքը կհաշվարկվի Վերաբաշխման դրույքաչափին հավասար զեղչված դրույքաչափով, որը կկիրառվի յուրաքանչյուր համապատասխան Միջոցների փոխանցման Ամսաթվին.

 

10.03Գ Ընդհանուր

 

Համաձայն 10.01 հոդվածի՝ վճարմանը ենթակա գումարները Վարկառուի կողմից պետք է վճարվեն Բանկի կողմից սահմանված այն օրը, երբ պետք է վճարվեն նախօրոք վճարվելիք գումարը:

 

10.04 Իրավունքից հրաժարման բացառում

 

Բանկի կողմից իր որևէ իրավունքի կամ միջոցի չիրականացումը, ձգձգումը կամ դրանց մասնակի կամ առանձին կատարումը` համաձայն սույն Պայմանագրի չի համարվի նման իրավունքներից կամ միջոցներից հրաժարում:

 

Հոդված 11

 

Օրենք և իրավասություն

 

11.01 Կարգավորող օրենք

 

Սույն պայմանագիրը և դրանից բխող կամ դրա հետ առնչվող ոչ պայմանագրային պարտավորությունները պետք է կարգավորվեն Անգլիայի և Ուելսի օրենքներով:

 

11.02 Իրավասություն

 

Սույն Պայմանագրի վերաբերյալ բոլոր վեճերը կներկայացվեն Եվրոպական միության արդարադատության դատարանին (այսուհետ` «Դատարան») և կողմերը սույնով կենթարկվեն Դատարանի իրավասությանը:

 

Պայմանագրի կողմերը սույնով հրաժարվում են իրենց անձեռնմխելիությունից և իրավունքներից` առարկելու Դատարանի իրավասության նկատմամբ: Դատարանի որոշումը` համաձայն սույն հոդվածի, պետք է լինի վերջնական և առանց սահմանափակումների ու վերապահումների պարտավորեցնի յուրաքանչյուր կողմին:

 

11.03 Ծառայություններ մատուցող գործակալ

 

Վարկառուն Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը սույնով նշանակում է որպես իր ծառայությունները մատուցող գործակալ` իր անունից կարգադրագրի, ծանուցման, հրամանի, դատավճռի կամ այլ իրավաբանական գործընթացների ծառայությունների ընդունման նպատակով:

 

11.04 Իրականացման վայր

 

Եթե գրավոր տեսքով Բանկի կողմից չի եղել այլ համաձայնություն, սույն պայմանագրով սահմանված իրականացման վայրի վերաբերյալ, այն պետք է լինի Բանկի նստավայրը:

 

11.05 Տվյալներ վճարվելիք գումարների մասին

 

Սույն Պայմանագրից բխող ցանկացած իրավաբանական գործողության ժամանակ Բանկի սերտիֆիկատը`կապված սույն պայմանագրի ներքո Բանկին Միջոցների փոխանցման ենթակա որևէ գումարի կամ տոկոսադրույքի հետ, ակնհայտ սխալի բացակայության դեպքում անմիջապես կփաստի նման տոկոսադրույքի կամ գումարի մասին:

 

Հոդված 12

 

Եզրափակող կետեր

 

12.01 Յուրաքանչյուր կողմին ներկայացվող ծանուցումներ

 

Սույն Պայմանագրի ներքո յուրաքանչյուր կողմին հասցեագրված ծանուցումներն ու այլ հաղորդագրությունները պետք է ուղարկվեն ներքոնշյալ հասցեով կամ ֆաքսի համարով, կամ կողմերի միմյանց գրավոր ծանուցման դեպքում այլ հասցեով կամ ֆաքսով

 

 

 

Բանկի համար

Ուշադրություն` Ops B

 

98-100 boulevard Konrad Adenauer

L-2950 Luxembourg

 

Ֆաքս՝ (+352) 4379 67495

Վարկառուի համար

Ուշադրություն`

Հայաստանի Հանրապետության Ֆինանսների

Նախարարություն

 

Երևան 0010, Մելիք-Ադամյան 1

 

Ֆաքս՝ (+37410) 52 42 82

Պատճեններ

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն» ՓԲԸ

Հասցե Բաղրամյան 78, Երևան 347033,

Հայաստանի Հանրապետություն

 

Ֆաքս: + 374 10 27 30 81

 

12.02 Ծանուցման ձև

 

Սույն Պայմանագրի ներքո տրված ցանկացած ծանուցում կամ այլ հաղորդագրություն պետք է ներկայացվի գրավոր կերպ.

Ծանուցումները և այլ հաղորդագրություններ, որոնց ուղարկման համար սույն Պայմանագրում սահմանվում են ժամանակահատվածներ, կամ ծանուցումներ և այլ տեղեկատվություններ, որոնք իրենք են հասցեատիրոջը պարտավորեցնող ժամանակահատվածներ սահմանում կարող են առձեռն փոխանցվել, ուղարկվել պատվիրված նամակով կամ ֆաքսով:

Այլ ծանուցումները և տեղեկությունները կարող են ուղարկվելառձեռն, պատվիրվածնամակովկամֆաքսով, ինչպես նաև համաձայն կողմերի գրավոր համաձայնության էլեկտրոնային փոստով կամ այլ էլեկտրոնային հաղորդագրության միջոցով:

Ծանուցումները, որոնք ուղարկվում են ֆաքսով` համաձայն վերոնշյալ կետերի, յուրաքանչյուր ծանուցման պատճենը նաև պետք է նամակով ուղարկվի համապատասխան կողմին ամենաուշը հաջորդ աշխատանքային օրը:

Համաձայն սույն Պայմանագրի որևէ դրույթի և Բանկի պահանջի` Վարկառուի կողմից ներկայացված ծանուցումները պետք է տրամադրեն անձը կամ անձինք, ովքեր լիազորված են Վարկառուի անունից ստորագրելու այսպիսի ծանուցումը, ինչպես նաև տրամադրել այդ անձի կամ անձանց լիազորված ստորագրության նմուշը:

 

12. 03 Պայմանագրեր (Երրորդ կողմի Իրավունքները) Ակտ 1999

 

Այն անձը, որը չի հանդիսանում սույն Պայմանագրի կողմ չի կարող օգտվել Պայմանագրի որևէ դրույթներից (Երրորդ կողմի Իրավունքներ) Ակտ 1999 և որևէ երրորդ կողմի թույտվություն չի պահանջվում որևէ փոփոխություն կատարելու համար (ներառյալ պարտքից ազատում կամ փոխզիջում) կամ սույն Պայմանագրի ավարտը:

 

12.04 Սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելը

 

Սույն Պայմանագիրը ուժի մեջ կմտնի միայն Բանկի կողմից հավաստագրի ընդունումից հետո՝ համաձայն սույն Պայմանագրի Հոդված 1.04Ա(ա)-ի պահանջի: Սույն Պայմանագիրը չի կարող ուժի մեջ մտնել մինչ Բանկը Վարկառուին կուղարկի նամակ, որը կհաստատի վերոնշյալ պայմանների իր կողմից ընդունումը և կմատնանշի սույն Պայմանագրի կնքման ամսաթիվը («Ուժի մեջ մտնելու ամսաթիվ») և այսպիսի նամակը կհանդիսանա սույն Պայմանագրի կնքման վերջնական ապացույցը:

 Կասկածից խուսափելու համար մինչ այսպիսի նամակի ստացումը թե՛ Բանկը, և թե՛ Վարկառուն չեն կարող որևէ պահանջներ ունենալ միմյանց հանդեպ կամ որևէ պարտավորություն ըստ սույն Պայմանագրի կամ դրա հետ կապված:

 

12.05 Մանրամասն նկարագրություններ, ժամանակացույցեր և հավելվածներ

 

Սույն Պայմանագրի մաս կազմող մանրամասն նկարագրերը և դրանց վերաբերյալ ժամանակացույցերը

Ժամանակացույց Ա

Տեխնիկական Նկարագրությունև հաշվետվություններ

Ժամանակացույց Բ

EURIBOR-ի սահմանում

Ժամանակացույց Գ

Ձևեր Վարկառուի համար

Ժամանակացույց Դ

Վարկառուի կողմից Հավաստագիր

 

Հետևյալ հավելվածը կցված է սույն փաստաթղթին.

 

Հավելված I

Հավելված II

Ստորագրող կողմի լիազորություն

Իրավական Եզրակացության Ձև

 

ՈՐՊԵՍ ՀԱՍՏԱՏՈՒՄ` կողմերը կազմել են սույն Պայմանագիրը չորս օրինակ անգլերեն բնօրինակներով այն ստորագրելու նպատակով և ապահովել են, որ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ պարոն Վարդան Արամյանը և իրավախորհրդատու պարոն Գարթ Գրիսբրուկը ստորագրեն սույն Պայմանագրի յուրաքանչյուր էջին՝ իրենց անունից:

 

Երևանում, մայիսի 2, 2013

Լյուքսեմբուրգում, մայիսի 10, 2013

Ստորագրված Հայաստանի Հանրապետության կողմից և անունից

Ստորագրված Եվրոպական Ներդրումային բանկի կողմից և անունից

    

Վ. Գաբրիելյան

Ֆ. Շիմչակ Է. Բայնդեր

    

 

Ժամանակացույց A

ԼՐԱՑՈՒՄ

 

A.1. Տեխնիկական Նկարագրություն

 

Նպատակը, աշխատանքների իրականացման վայր

 

Փուլ II- ում կիրականացվեն վերականգնողական աշխատանքներ, որոնց նպատակն է Երևան Քաղաքի Մետրոպոլիտենի թունելների ջրի ներհոսքի զգալի նվազեցումը, ինչպես նաև թունելների իրավիճակի բարելավելումը, տեխսպասարկելիության բարձրացումը և դրանց համար երկարաժամկետ ծառայության ապահովումը:

Իրագործելիության ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ամենահարմար լուծումը գործող դրենաժային թունելի երկարացումն է վերականգնողական աշխատանքների հետ համատեղ, և այս կոնցեպտուալ նախագիծը ներկայացվել է իրագործելիության ուսումնասիրությունը իրականացրած խորհրդատուների կողմից: Վերականգնման աշխատանքները կիրականացվեն նաև Մետրոպոլիտենի թունելներում: Կմոդեռնիզացվեն նաև կայարանները և վագոնները՝ ուղևորների հարմարավետությունը բարելավելու նպատակով:

 

Նկարագրություն

 

Փուլ II-ը ներառում է մետրոյի թունելների ջրի ներհոսքի խնդրի լուծումը, ինչպես նաև գծային տնտեսության և անվտանգության լրացուցիչ բարելավումներ և վագոնների վերանորոգում և արդիականացում, ինչպես նշված է ստորև

1. 1300 մ երկարությամբ գոյություն ունեցող դրենաժային թունելի վերականգնում;

2. Դրենաժային թունելի երկարացում 923 մ1 ընդհանուր երկարությամբ;

3. Մետրոյի գործող թունելներում վերականգնողական աշխատանքներ, ներառյալ դատարկությունների լցոնում, դրենաժային աշխատանքներ և կոռոզիայի դեմ պաշտպանիչ միջոցառումներ;

4. Կայարանների և ծառայողական սարքավորումների բարելավում;

5. 7 մետրոյի վագոնների նորոգում և արդիականացում;

 

Բացի սրանից, չնախատեսված միջոցառումների Փուլ II–ի բյուջեի մասը (20 տոկոս) և Փուլ I-ի վարկային գումարից խնայված միջոցները՝ մինչև 1 միլիոն եվրո գումարով կազմում են լրացուցիչ առաջնային և Հակահրդեհային ռիսկերի գնահատման հաշվետվության մեջ նշված անվտանգության բարելավմանն ուղղված ներդրումների և միջոցառումների, ինչպես նաև կամընտիր սկզբունքով մետրոյի լրացուցիչ վագոնների վերանորոգման պահուստային ֆոնդը:

______________________________

1Այս թիվը կարող է փոփոխվել տենդերային գծագրերի հիման վրա

 

Ծրագրի մանրամասն տեխնիկական նկարագրությունը ներառված է Ծրագրի Համաձայնագրում

 

Օրացույց

Ծրագրի ավարտման ամսաթիվը՝ 2016թ. վերջ:

 

A.2. ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԿԻՆ ՈՒՂԱՐԿՎԵԼԻՔ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՄԵԹՈԴ

 

1. Տեղեկությունների ուղարկման պատասխանատու անձ

 

Ստորև տրված տեղեկությունները պետք է ուղարկվեն Բանկին, որի պատասխանատուն է.

Կազմակերպություն

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն» ՓԲԸ

Կոնտակտային անձ

Գարի Մանուկյան

Պաշտոնը

Տնօրենների Խորհրդի Նախագահի Խորհրդական

Պարտականություններ/ Բաժին

 

Հասցե

ՀՀ, Երևան 0033, Բաղրամյան 78

Հեռախոս

+374 10 27 30 81

Ֆաքս

+374 10 27 30 81

Էլ.փոստ

Res/mailtometro.arm@gmail.com

 

Վերոնշյալ կոնտակտային անձը հանդիսանում է պատասխանատու անձ ներկա պահի դրությամբ: Որևէ փոփոխության դեպքում Վարկառուն պետք է երաշխավորի, որպեսզի Շահագործողը անհապաղ տեղեկացնի Բանկին:

 

2. Տեղեկատվություն հատուկ առարկաների մասին

 

Վարկառուն պետք է ապահովի, որ Շահագործողը Բանկին տրամադրի հետևյալ տեղեկությունները ամենաուշը մինչև ստորև նշված ժամկետը:

Փաստաթուղթ / տեղեկատվություն

Վերջնաժամկետ

Շահագործողը հետագա շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության միջոցառումների իրականացման համար թույլտվություն ստանալու համար պետք է հաստատի Շրջակա միջավայրի պաշտպանության և սոցիալական գործողությունների ծրագիրը (ՇՄՊՍԳԾ)՝ Բանկի համար ընդունելի ձևաչափով` ազգային և տեղական օրենսդրություններին, ինչպես նաև ԵՄ շրջակա միջավայրի կանոնակարգերի պահանջներին համապատասխանելու նպատակով:

Մինչև միջոցների առաջին փոխանցումը

Շահագործողը պետք է ներկայացնի այս Ծրագրի համար Շրջակա Միջավայրի վրա Ազդեցության Գնահատման (EIA) անհրաժեշտության վերաբերյալ իրավասու մարմնի որոշումը (կետերի վերլուծությամբ և ընտրությամբ նամակ և որոշում):

Մինչև միջոցների առաջին փոխանցումը

 Շրջակա Միջավայրի վրա Ազդեցության Գնահատման (EIA)-ի անհրաժեշտության դեպում Շահագործողը Բանկին պետք է ներկայացնի Շրջակա Միջավայրի վրա Ազդեցության Գնահատման ուսումնասիրության Ոչ-Տեխնիկական Ամփոփագիրը՝ իրավասու մարմնի կողմից հաստատման հետ միասին:

Մինչև վարկի վերջին 60 % մասնաբաժնի փոխանցումը ըստ անհրաժեշտության

Ծրագրի շրջանակներում բնակեցման գոտու վրա ազդեցությունների բացակայության մասին իրավասու մարմնի կողցմից թողարկված հավաստագիր, (ձև Ա կամ դրան համարժեք):

Մինչև վարկի վերջին 60 % մասնաբաժնի փոխանցումը ըստ անհրաժեշտության

 

3. Տեղեկատվություն ծրագրի իրականացման վերաբերյալ

 

Վարկառուն պետք է ապահովի, որպեսզի Շահագործողը տրամադրի Բանկին ծրագրի իրականացման ընթացքում նրա առաջընթացի մասին տեղեկատվություն ամենաուշը մինչև ստորև նշված վերջնաժամկետները.

 

Փաստաթուղթ / տեղեկատվություն

Վերջնաժամկետ

Ծրագրի առաջընթացի մասին Զեկույց (ԾԱԶ)

 

- Ծրագրի տեխնիկական նկարագրության փոփոխության վերաբերյալ համառոտ ակնարկ, որում բացատրվում է նախնական աշխատանքների շրջանակի համեմատ էական փոփոխությունների պատճառները;

- Տեղեկատվոթյուն հիմնական Ծրագրի բաղադրիչների ավարտի ամսաթվերի փոփոխությունների մասին, որում կբացատրվեն դրանց ցանկացած հնարավոր ուշացման պատճառները;

- Տեղեկատվություն ծրագրի արժեքի փոփոխության մասին, որում կբացատրվի ցանկացած արժեքի ավելացումը նախնական բյուջետավորված ծախսի համեմատ;

- Տեղեկատվություն շրջակա միջավայրի վրա յուրաքանչյուր էական ազդեցության նկարագրության վերաբերյալ;

- Տեղեկատվություն գնման ընթացակարգերի փոփոխության մասին;

- Տեղեկատվություն ծրագրի պահանջների, օգտագործման կամ մեկնաբանությունների փոփոխության մասին;

- Տեղեկատվություն ցանկացած առաջացած խնդրի, և էական ռիսկի մասին, որ կարող է ազդել ծրագրի ընթացքի վրա;

- Տեղեկատվություն ծրագրին վերաբերող ցանկացած շարունակական իրավական գործողության մասին:

Առաջին ԾԱԶ 30/09/2013թ.

Կիսամյակը մեկ

 

4. Տեղեկատվություն աշխատանքների ավարտի և ծրագրի գործունեության առաջին տարվա մասին

 

Վարկառուն պետք է ապահովի, որպեսզի Շահագործողը տրամադրի Բանկին հետևյալ տեղեկությունները ծրագրի ավարտի և սկզբնական գործունեության մասին, ամենաուշը մինչև ստորև նշված վերջնաժամկետը:

Փաստաթղթեր / տեղեկատվություն

Բանկին տրամադրման վերջնաժամկետ

Ծրագրի Ավարտի Զեկույց, ներառյալ

 

- Ավարտված Ծրագրի տեխնիկական չափանիշների համառոտ նկարագրություն՝ յուրաքանչյուր էական փոփոխության պատճառների բացատրությամբ;

- Ծրագրի հիմնական բաղադրատարերից յուրաքանչյուրի ավարտի ամսաթիվը, հնարավոր հետաձգման որևէ պատճառի բացատրությամբ;

- Ծրագրի վերջնական արժեքը, յուրաքանչյուր հնարավոր արժեքի ավելացման պատճառների բացատրությամբ, բյուջեում սահմանված արժեքի համեմատությամբ;

- Ծրագրի շնորհիվ ստեղծված նոր աշխատատեղերի քանակը. (իրականացման ընթացքում ստեղծված աշխատատեղեր և հիմնական նորաստեղծ աշխատատեր);

- Շրջակա միջավայրի վրա զգալի ազդեցությունների նկարագրություն;

- Գնման գործընթացների փոփոխություն;

- Ծրագրի պահանջների, օգտագործման և մեկնաբանությունների փոփոփոխություն;

- Առաջացած որևէ զգալի խնդիր և որևէ էական ռիսկ, որը կարող է ազդել ծրագրի վրա;

- Ծրագրին վերաբերող որևէ իրավական գործողություն որը կարող է կրել շարունակական բնույթ:

31/03/2018

Զեկույցի Լեզուն

Անգլերեն

 

ԺամանակացույցԲ

 

EURIBOR-ի սահմանում

Ա. EURIBOR

 

EURIBOR” նշանակում է

(ա) Մեկ ամսից քիչ համապատասխան ժամանակահատվածի համար Եվրոյով արտահայտված ավանդների տոկոսադրույք` մեկ ամսվա կտրվածքով

 

(բ) մեկ կամ ավելի ամբողջական ամիսների համապատասխան ժամանակահատվածի համար Եվրոյով արտահայտված ավանդների տոկոսադրույք` ամբողջ ամիսների քանակին համապատասխանող ժամանակահատվածի կտրվածքով, և

 

(գ) մեկից ավելի ամիսների համար (սակայն ոչ ամբողջական ամիսներ) դրույքաչափ, որը ստացվել է Եվրոյով ավանդների երկու տոկոսադրույքների գծային միջարկման արդյունքում, որոնցից մեկը կիրառելի է ամբողջական ամիսների կտրվածքով, որին հաջորդում է կարճ ամիսը և մյուսը` ամբողջական ամիսների կտրվածքով հաջորդը ավելի երկար` քան համապատասխան ժամանակահատվածի տևողությունը.

 

(այն ժամանակահատվածը, որի ընթացքում վերցվել է տոկոսադրույքը կամ որից միջարկվել են տոկոսադրույքերը, կոչվում է «Ներկայացման Ժամանակահատված»),

 

Բանկի կողմից այս նպատակով ընտրված և այն օրվա դրությամբ («Վերսկսման Ամսաթիվ») Ռոյթերի EURIBOR 01 էջում /կամ վերջինիս նախորդ էջում/ կամ այլուր Բրյուսելի ժամանակով ժամը 11:00-ին կամ Բանկի համար ընդունելի ավելի ուշ ժամի հրապարակված, որը համապատասխանում է մինչև համապատասխան ժամանակահատվածի առաջին օրվանը նախորդող 2 (երկու) Աշխատանքային Օրվա ընթացքում:

 

Այդ տոկոսադրույքը չհրապարակելու դեպքում, Բանկն իր կողմից ընտրված եվրագոտում գործող 4 խոշոր բանկերի եվրագոտում գործող գլխամասային գրասենյակներին կարող է խնդրել տրամադրել դրույքաչափ` նրանցից յուրաքանչյուրի կողմից առաջարկվող եվրադեպոզիտների համեմատելի գումարի չափով` Բրյուսելի ժամանակով ժամը 11:00-ին` «Վերսկսման ամսաթվին», միջբանկային շուկայում տվյալ բանկերին առաջնահերթություն տալու նպատակով` ներկայացման ժամանակահատվածին համապատասխան: Եթե տրամադրվեն առնվազն 2 (երկու) սահմանումներ, ապա կհաշվարկվի Վերսկսման Ամսաթվի դրույքաչափի միջին թվաբանականը:

 

Եթե երկուսից քիչ սահմանումներ տրամադրվեն պահանջի համաձայն, ապա Վերսկսման Ամսաթվի դրույքաչափը Բանկի կողմից ընտրված եվրագոտում առկա գլխավոր բանկերի կողմից սահմանված դրույքաչափերի միջին թվաբանականն է, հաստատված Բրյուսելի ժամանակով մոտավորապես ժամը 11.00-ին, այն օրվա դրությամբ, որը համարվում է Վերսկսման Ամսաթվից 2 (երկու) Համապատասխան Աշխատանքային Օրերից հետո և այն վարկերի համար, որոնք Եվրոպական առաջատար բանկերի առնչությամբ սահմանում են եվրոյով արտահայտված համեմատելի գումար` Ներկայացման ժամանակահատվածին համապատասխան:

 

Եթե վերոնշյալից ստացվող դրույքաչափը լինի զրոյից ցածր, ապա EURIBOR-ը կհամարվի զրո:

 

Եթե վերոնշյալ դրույքաչափ չլինի հասու, ապա EURIBOR-ը կլինի Բանկի կողմից սահմանված դրույքաչափը (արտահայտված որպես տարեկան տոկոսադրույք), որը պետք է պարունակի Բանկի կողմից արված բոլոր ծախսերը համապատասխան Տրանշը ֆինանսավորելու առումով՝ հիմնված ներկա պահին Բանկի կողմից կիրառվող ներքին դրույքաչափի կամ Բանկի կողմից հիմնավոր կերպով այլընտրանքային դրույքաչափի սահմանման համար կիրառվող մեթոդի վրա:

 

Բ. Ընդհանուր Դրույթներ

 

Հետագա Սահմանումների նպատակով

 

(ա) Սույն Ժամանակացույցին վերաբերող հաշվարկների արդյունքում ստացված բոլոր տոկոսները կկլորացվեն, անհրաժեշտության դեպքում, դեպի ամենամոտ հարյուր հազարերրորդական տոկոսային կետը, կլորացվելով մինչև կեսերը:

 

(բ) Բանկը անհապաղ պետք է տեղեկացնի Վարկառուին Բանկի կողմից ստացված արժեքների մասին:

 

(գ) Եթե նախորդող դրույթներից որևէ մեկը անհամատեղելի դառնա EURIBOR-ին վերաբերող EURIBOR FB-ի և EURIBOR ACI-ի հովանու տակ գտնվող ընդունված դրույթների հետ, ապա Բանկը կարող է Վարկառուին տեղեկացնելով ուղղել այդ դրույթը` այլ դրույթների հետ նույն մակարդակին բերելու նպատակով:

 

Ժամանակացույց Գ

 

Ձևեր Վարկառուի համար

 

Գ.1 Միջոցների փոխանցման առաջարկի/Ընդունման Ձև (Հոդվածներ 1.02Բ և 1.02Գ)

 

Ստացողը: Հայաստանի Հանրապետություն

 

Ուղարկողը: Եվրոպական Ներդրումային Բանկ

Ամսաթիվը:

 

Առարկան: () ամսաթվին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Ներդրումային Բանկի միջև Ֆինանսավորման Պայմանագրի համար հատկացման առաջարկ/ընդունում (այսուհետ՝ «Ֆինանսական Պայմանագիր»)

 

FI համար 81.862 Serapis համար 2008-0629

________________________________________________________________________

 

Հարգելի պարոնայք,

 

Հղում ենք կատարում Ֆինանսական Պայմանագրին:Ֆինանսական Պայմանագրով սահմանված տերմինները ունեն միևնույն նշանակությունը սույն նամակում կիրառելիս:

 

Հետևելով Միջոցների փոխանցման առաջարկի Ձեր հարցմանը Բանկից, Ֆինանսական Պայմանագրի Հոդված 1.02Բ-ին համապատասխան, մենք սույնով առաջարկում ենք Ձեզ համար հասու դարձնել հետևյալ Տրանշը.

 

(ա) Փոխանցման ենթակա գումար.

(բ) Փոխանցման սահմանված ամսաթիվ.

(գ) Տոկոսադրույքի հաշվարկման հիմքեր

(դ) Տոկոսի վճարման հաճախականությունը.

(ե) Վճարման ամսաթվերը.

(զ) Հիմնագումարի վճարման պայմանները.

(է) Հիմնագումարի առաջին և վերջին վճարման ամսաթվերը.

(ը) Հաստատագրված Տոկոսադրույքը կամ տարբերությունը, կիրառելի մինչև Մարման ամսաթիվը

 

Տրանշը Ֆինանսավորման Պայմանագրի ժամկետներին և պայմաններին հասանելի առարկա դարձնելու համար, Բանկը պետք է ստանա Վճարման Ընդունման ծանուցագիրը Ձեր անունից պատշաճ կերպով ստորագրված սույն Հատկացման Առաջարկի օրինակի ձևով, հետևյալ ֆաքսով [__], ոչ ուշ քան Վճարման Ընդունման Վերջնաժամկետը [ամսաթիվը], [ժամը] Լյուքսեմբուրգի ժամանակով:

 

Վճարման Ընդունումը պետք է ուղեկցվի (եթե նախկինում չի տրամադրվել).

(i) այն բանկային հաշվի մատնանշմամբ (IBAN ծածկագրի հետ), որին Տրանշ վճարումը պետք է կատարվի և

(ii) լիազորված այն անձի կամ անձանց մասին հավաստագիր, որոնք Վարկառուի անունից լիազորված են ստորագրել այն և այդ անձի կամ անձանց ստորագրության օրինակները:

Եթե այս ընդունման ծանուցագիրը չի ուղարկվում (չի ընդունվում) վերոնշյալ մինչև նշված ժամանակը, ապա ենթադրաբար սույն փաստաթղթում պարունակվող առաջարկը համարվում է մերժված և ավտոմատ կերպով կորցնում է իր ուժը:

Եթե Դուք ընդունում եք Տրանշը, ինչպես նկարագրված է Վճարման առաջարկում, ապա կիրառելի են դառնում Ֆինանսական Պայմանագրի բոլոր ժամկետներն ու պայմանները:

 

Հարգանքով,

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿ

 

Մենք սույնով ընդունում ենք վերոնշյալ Հատկացման Առաջարկը.

_________________________________________

Հայաստանի Հանրապետության անունից

 

Ամսաթիվ.

 

Ժամանակացույց Դ

 

Վարկառուի հավաստագրի ձև (Հոդված 1.04Գ)

 

Ստացողը. Եվրոպական Ներդրումային Բանկ

 

Ուղարկողը. Հայաստանի Հանրապետություն

 

Ամսաթիվ.

 

Առարկան. () ամսաթվին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Ներդրումային Բանկի միջև կնքված Ֆինանսավորման Պայմանագիր (այսուհետ՝ «Ֆինանսական Պայմանագիր»)

 

FI համարը 81.862 Serapis համար 2008-0629

______________________________________________________________________

Հարգելի պարոնայք,

 

Ֆինանսական Պայմանագրով սահմանված տերմիններն ունեն միևնույն նշանակությունը սույն նամակում կիրառվելիս:

 

Ֆինանսական Պայմանագրի 1.04 Հոդվածի իրականացման նպատակով մենք սույնով վստահեցնում ենք Ձեզ հետևյալում.

(ա) Հոդված 4.03Ա-ում նկարագրված որևէ դեպք տեղի չի ունեցել և չի շարունակում է մնալ չշտկված;

 

(բ) Ծրագրի որևէ ոոլորտում չի կատարվել որևէ էական փոփոխություն, որի վերաբերյալ մենք պարտավորված ենք տեղեկացնել համաձայն Հոդված 8.01-ի.

 

(գ) մենք ունենք բավարար հասանելի միջոցներ երաշխավորելու համար Ծրագրի ժամանակին ավարտը և իրականացումը Լրացում Ա.1-ին համապատասխան.

 

(d) Սույն ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում չի կատարվել որևէ դեֆոլտի/պարտավորությունների չկատարման դեպք` համաձայն Հոդված 10.01-ի, որը շարունակվում է մնալ չշտկված կամ մերժված:

 

(ե) ոչ մի դատավարություն, միջնորդ վարչական վարույթ կամ հետաքննություն առկա չէ կամ ըստ մեր իմացության չի սպառնում ընթացքի մեջ լինել որևէ դատարանում, միջնորդ մարմիններում կամ գործակալությունում, որը կարող է հանգեցնել էական անբարենպաստ փոփոխությունների կամ չբավարարված դատավճիռների` ուղղված մեր կամ մեզ պատկանող դուստր ձենռարկություններին.

 

(f) ըստ Հոդված 6.1312 մեր կողմից դիմումների և երաշխիքների պատրաստումը և կրկնօրինակումը, բոլոր դեպքերում օրինական են;

 

(g) սույն Ֆինանսական պայմանագրի կնքման պահից սկսած չեն առաջացել Էական անբարենպաստ փոփոխություններ` մեր պայմանների համեմատությամբ;

 

Հարգանքով

 

Հայաստանի Հանրապետության անունից

 

Ամսաթիվ.

 

Լրացում I

 

Ստորագրողի(ների) լիազորություն

 

Լրացում II

 

Ֆինանսական Պայմանագրի վերաբերյալ իրավական կարծիքի ձևը

 

Եվրոպական Ներդրումային Բանկ

 

100 Bd. Konrad Adenauer

 

L-2950 Luxembourg

 

Grand Duchy of Luxembourg

 

Իրավական բաժնին

 

[Ամսաթիվ]

 

ԱՌԱՐԿԱ. Հայաստանի ԵրԵվանի ՄԵՏՐՈՅԻ Վերականգնման Ծրագիր Փուլ II

 

Հարգելի Պարոնայք,

 

Ես՝ ներքոտորագրյալս՝ Հայաստանի Հանրապետության Արդարադատության Նախարարությունը տալիս եմ սույն կարծիքը համաձայն Ֆինասական Պայմանագրի Հոդված 1.04Ա(ա)-ի, որը կնքվել է Եվրոպական Ներդրումային Բանկի (Բանկ) և Հայաստանի Հանրապետության (Վարկառու)-ի միջև () ամսաթվին Հայաստանի Երևանի Մետրոյի Վերականգնման Ծրագրի Փուլ II–ի նպատակով () Եվրո գումարի չափով,: Ստորև կիրառվող բոլոր տերմիններն ունեն միևնույն նշանակությունը ինչ Ֆինանսական Պայմանագրում:

Ես ուսումնասիրել եմ Ֆինանսական Պայմանագրի բնօրինակը և նմանօրինակ օրենքներ, փաստաթղթեր, կոնվենցիաներ, համաձայնագրեր և այլ նյութեր, անհրաժեշտ եմ համարում տալ հետևյալ կարծիքը:

 

1. Համաձայն վերոնշյալի, ես այն կարծիքին եմ, որ

 

(ա) Ֆինանսական Պայմանագիրը պատշաճ կերպով իրականացվել և տրամադրվել է Վարկառուի անունից (Անուն), (Պաշտոն)` որպես Վարկառուի լիազորված ներկայացուցիչ, և

(բ) Վարկառուի կողմից Լիազորված ներկայացուցչի կողմից (Անուն), (Պաշտոն) որպես Վարկառուի լիազորված ներկայացուցիչ Ֆինանսական Պայմանագրի իրականացումը կատարվել է համապատասխան (մուտքագրել համապատասխան օրենքի մանրամասները) դրույթների,

 

2. Չկան Հայաստանի Հանրապետությունում գործող այնպիսի դրույթներ, ըստ որոնց անհրաժեշտ կլինի գրանցել Ֆինանսական Պայմանագիրը, կամ ներկայացվի դատարանի կամ մարմնի՝ դրա օրինականությունը, վավերականությունը և իրավասությունը ապահովելու նպատակով:

 

3. Անգլիական օրենքի ընտրությունը որպես Ֆինանսական Պայմանագիրը ղեկավարող օրենք վավեր է և ունի պարտադիր ուժ:

 

4. Սույն Ֆինանսական պայմանագրի և ոչ մի կետ և Վարկառուի գործունեությունը, և դրանով ենթադրվող գործարքները, Վարկի ընդունումը, Միջոցների փոխանցման առաջարկի ստորագրումը, Միջոցների փոխանցման հարցման ներկայացումը սույն Պայմանագրով ոչ մի կերպ չեն հակասում կամ սահմանափակում որևէ միջազգային ֆինանսական ինստիտուտի կամ բանկի կողմից պարտադրված Վարկառուի պարտք վերցնելու կարողությանը:

 

5. Դատարանների կողմից ընդունված որոշումները կճանաչվեն և կիրականացվեն Հայաստանի Հանրապետության անունից՝ առանց վերանայման պահանջի:

 

6. Հարկերը, տուրքերը, վճարները կամ այլ ցանկացած բնույթի գանձումները, ներառյալ, առանց սահմանափակումների, գրանցման կամ փոխանցման, դրոշմանիշի տուրքը կամ նմանօրինակ հարկադրումները, որոնք նշանակվել են Հայաստանի Հանրապետության կամ որևէ քաղաքական ենթակառույցի կամ հարկային լիազոր մարմնի կողմից, սույնով ենթակա են վճարման, կապված չեն Ֆինանսկան պայմանագրի իրականացման և տրամադրման հետ, ինչպես նաև կապված չեն Վարկառուի կողմից Բանկին կատարվող որևէ վճարման հետ համաձայն նույն Ֆինանսական Պայմանագրի:

 

7. Բոլոր անհրաժեշտ փոխանակմանն առնչվող վերահսկման համաձայնությունները , որոնք անհրաժեշտ են հատկացումները ստանալու, դրանք մարելու, տոկոսադրույքները և Ֆինանսավորման պայմանագրի ներքո այլ համապատասխան գումարները վճարելու համար, ուժի մեջ են:

 

8. Վարկառուի կատարողականի և Ֆինանսավորման պայմանագրի ուժի մեջ մտնելը գործարքները, Վարկի ընդունումը, Հատկացման առաջարկի ստորագրումը, Հատկացման պահանջի ներկայացումը Ֆինանսավորման պայմանագրի ներքո Տրանշի հատկացման ընդունումը ոչ մի դեպքում չի հակասում կամ խախտում Վարկառուի կողմից առաջացած ֆինանսական պարտավորության որևէ սահմանափակումների վրա` պարտադրված որևէ միջազգային ֆինանսական հաստատության կամ միջազգային բանկի կողմից

 

9. Շրջանակային համաձայնագիրը պատշաճ կերպով վավերացվել է Հայաստանի Հանրապետության կողմից, այն վավեր է ուժի մեջ մտած և Շրջանակային համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության [ ]-ը ոչ մի ծանուցում չի տվել Շրջանակային համաձայնագրի դադարեցման մասին:

 

Ելնելով վերոնշյալից` ես այն կարծիքին եմ, որ Վարկաուի համար կիրառելի և/կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության առնչությամբ Ֆինանսավորման պայմանագիրը կարգավորող բոլոր պահանջները համապատասխանեցվել են և Ֆինանսավորման պայմանագիրը բաղկացած է Վարկառուի վավեր և պարտադիր պարտավորություններից` կիրառելի դրանց պայմաններին համապատասխան:

 

---------------------------------

Հարգանքով`

 

[Անուն ազգանուն]

 

Արդարադատության Նախարար

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան