ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
19 օգոստոսի 2020 թ. |
N 1066-Ա/2 |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԵԲԵԴԱՎԱՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏԱՐՐԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 3-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով, հիմքը ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի 122/ 6 եզրակացությունը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. «ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԵԲԵԴԱՎԱՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տարրական հանրակրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, համակազմի նախատեսվող սահմանային 40 տեղով տալ գործունեության լիցենզիա:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Ա․Արշակյանին:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանին:
Նախարար |
Ա. Հարությունյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 օգոստոսի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|