Գլխավոր տեղեկություն
Номер
N 1-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (24.03.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.04.05-2021.04.18 Պաշտոնական հրապարակման օրը 23.03.2021
Принят
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
Дата принятия
18.03.2021
Подписан
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
Дата подписания
18.03.2021
Дата вступления в силу
24.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

18 մարտի 2021 թ.

N 1-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 192-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, 34-րդ հոդվածով և «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով և 22-րդ հոդվածի 2-րդ մասով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում օդանավերի պետական գրանցման, օդանավերի պետական ռեգիստրի վարման ու թռիչքային պիտանիության սերտիֆիկատների տրման և օտարերկրյա թռիչքային պիտանիության սերտիֆիկատների ճանաչման կարգը հաստատելու մասին» N 192-Ն հրամանով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 5-րդ կետի «բ» ենթակետում «մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2023 թվականի հունվարի 1-ը» բառերով.

2) 11-րդ կետի «դ» ենթակետում «մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2023 թվականի հունվարի 1-ը» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Տ. Ռևազյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 մարտի 2021 թվական: