Գլխավոր տեղեկություն
Номер
N 2-Ն
Տիպ
Հրաման
Тип
Հիմնական ակտ (04.03.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.02.22-2021.03.07 Պաշտոնական հրապարակման օրը 22.02.2021
Принят
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Дата принятия
15.02.2021
Подписан
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Дата подписания
15.02.2021
Дата вступления в силу
04.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ

 

15 փետրվարի 2021 թ.
ք. Երևան

N 2-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 8-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 28-ի N 860-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կանոնադրության 21-րդ կետի 15-րդ ենթակետով`

     

Հրամայում եմ`

        

1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի 2015 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման, ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների և իրենց կազմում ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ պարունակող ապրանքների բնութագրերի ծանուցման կանոնակարգերը և ծանուցման ենթակա տեխնիկական և կրիպտոգրաֆիկական բնութագրերով ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ հանդիսացող կամ իրենց կազմում ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ պարունակող ապրանքների (արտադրանքի) տեսակների ու Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծումը և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանումը սահմանափակված ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների ցանկերն ու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից տրվող եզրակացության (թույլատրման փաստաթղթի) միասնական ձևի լրացման մեթոդական ցուցումները հաստատելու և ՀՀ ԱԱԾ տնօրենի 2015 թվականի մարտի 11-ի N 3-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 8-Ն հրամանի N 1 հավելվածը.

1) 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11.1 կետով.

«11.1. Լիցենզիա ստանալու համար Հայտատուն հայտը և Կանոնակարգի 11-րդ կետի 3-8-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով` «Միասնական հայտ» համակարգում ենթահայտ լրացնելու միջոցով, և լիազոր մարմինը լիցենզիա կարող է տրամադրել «Միասնական հայտ» համակարգի միջոցով:»,

2) 15-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15.1 կետով.

«15.1. Եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ) ստանալու համար Հայտատուն եզրակացության (թույլատրման փաստաթղթի) նախագիծը և Կանոնակարգի 15-րդ կետի 3-6-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով` «Միասնական հայտ» համակարգում ենթահայտ լրացնելու միջոցով, և լիազոր մարմինն եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ) կարող է տրամադրել «Միասնական հայտ» համակարգի միջոցով:»:

2. ՀՀ ԱԱԾ տեղեկատվական անվտանգության և կառավարական կապի գլխավոր վարչության պետին՝ ապահովել սույն հրամանի տեղադրումը ՀՀ ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքի համապատասխան բաժնում:

         

Գնդապետ  Ա. Աբազյան

     

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 փետրվարի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան