ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
28 դեկտեմբեր 2020 թ. |
N 102-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀՇՆ 20.04-«ԵՐԿՐԱՇԱՐԺԱԴԻՄԱՑԿՈՒՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 24-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 5.1-րդ կետերը, 16-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը, 37-րդ հոդվածի 1-ին մասը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել ՀՀՇՆ 20.04-«Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել`
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի փետրվարի 3-ի N 24-Ն հրամանը:
Պարտականությունները կատարող` |
Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2020 թվական: