Գլխավոր տեղեկություն
Номер
N 95-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (15.12.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 14.12.2020
Принят
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Дата принятия
10.12.2020
Подписан
Պարտականությունները կատարող
Дата подписания
10.12.2020
Дата вступления в силу
15.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

10 դեկտեմբեր 2020 թ.
ք. Երևան

  N 95-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀՇՆ 31-03-«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 5.1-րդ կետերը, 16-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել ՀՀՇՆ 31-03-«Հասարակական շենքեր և շինություններ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել`

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի «Նորմատիվատեխնիկական ակտերի կանոնակարգման մասին» N 82 հրամանով սահմանված ցանկի «ՍՆիՊ 2.08.02-89 «Հասարակական շենքեր և կառուցվածքներ» պարբերությունը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Պարտականությունները կատարող

 Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի
նախագահի 2020 թվականի
դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրամանի

 

 ՀՀՇՆ 31-03-ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն նորմերը տարածվում են հասարակական նշանակության նոր կառուցվող, վերակառուցվող և հիմնանորոգվող շենքերի և շինությունների նախագծմանը ներկայացվող պահանջների վրա:

2. Սույն շինարարական նորմերը տարածվում են նաև հասարակական նշանակության շենքերի և շինությունների համար սահմանված սանիտարահամաճարակային պայմանները բավարարող այլ գործառական նշանակության շենքերում ներկառուցվող հասարակական նշանակության սենքերի նախագծման վրա (անկախ դրանց սեփականության և կազմակերպաիրավական ձևից)՝ պահպանելով դրանց համար սահմանված շինարարական նորմերի պահանջները:

3. Հասարակական շենքերում թույլատրվում է այլ գործառական նշանակության սենքերի տեղակայում, եթե չեն խախտվում հասարակական շենքերին ներկայացվող բնապահպանական, սանիտարահամաճարակային ու անվտանգության շինարարական նորմերի պահանջները:

4. Հասարակական շենքերի հիմնական խմբերը, որոնց վրա տարածվում են սույն նորմերը, ներկայացված են Ցանկ 1-ում:

5. Սույն նորմերը չեն կիրառվում սեզոնային և ժամանակավոր հասարակական շինությունների նախագծման դեպքում:

6. Հանրակրթական նշանակության հասարակական շենքերին ու շինություններին ներկայացվող պահանջները սահմանվում են ՀՀՇՆ 31-03.01- շինարարական նորմերով:

 

II. ՆՈՐՄԱՏԻՎ ՎԿԱՅԱԿՈՉՈՒՄՆԵՐ

 

7. Սույն շինարարական նորմերում վկայակոչված են հետևյալ նորմատիվ փաստաթղթերը.

1) ՀՀՇՆ II-5.01-98 «Քաղաքաշինական համակարգերի հուսալիություն. Հիմնական դրույթներ»,

2) ՀՀՇՆ II-6.02-2006 «Սեյսմակայուն շինարարություն. Նախագծման նորմեր»,

3) ՀՀՇՆ II-7.01-2011 «Շինարարական կլիմայաբանություն»,

4) ՀՀՇՆ IV-11.03.03-2002 «Ավտոկայանատեղեր»,

5) ՀՀՇՆ IV-11.07.01-2006 «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար»,

6) ՀՀՇՆ IV-12.02.01-2004 «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում»,

7) ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր»,

8) ՀՀՇՆ 20-06-2014 «Շենքերի և կառուցվածքների վերակառուցում, վերականգնում և ուժեղացում. Հիմնական դրույթներ»,

9) ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն»,

10) ՀՀՇՆ 22-03-2017 «Արհեստական և բնական լուսավորում»,

11) ՀՀՇՆ 22-04-2014 «Պաշտպանություն աղմուկից»,

12) ՀՀՇՆ 24-01-2016 «Շենքերի ջերմային պաշտպանություն»,

13) ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում»,

14) ՀՀՇՆ 31-01-2014 «Բնակելի շենքեր. Մաս I. Բազմաբնակարան բնակելի շենքեր»,

15) ՀՀՇՆ 31-03.01-2014 «Հանրակրթական նշանակության շենքեր»,

16) ՀՀՇՆ 40-01.01-2014 «Շենքերի ներքին ջրամատակարարում և ջրահեռացում»,

17) ՇՆՁ IV-12.101-04 «Գազաբաշխման համակարգերի նախագծում և շինարարություն»,

18) ՀՍՏ 211-2001 «Շենքեր. Տերմիններ և սահմանումներ»,

19) ՀՍՏ 242-2005 «Շենքերի և շինությունների կոնստրուկցիաներ և կոնստրուկտիվ տարրեր. Տերմիններ և սահմանումներ»,

20) ԳՕՍՏ ԻՍՕ 14644.4-2002 «Մաքուր սենքեր և դրանց հետ կապված վերահսկվող միջավայրեր. Մաս 1. Օդի մաքրության դասակարգում»,

21) ԳՕՍՏ 30494-2011 «Շենքեր բնակելի և հասարակական. Միկրոկլիմայի հարաչափերը սենքերում»:

 

III. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

8. Սույն շինարարական նորմերում կիրառված են հետևյալ տերմինները իրենց սահմանումներով.

1) անցասրահ՝ վերգետնյա կամ գետներեսի լրիվ կամ մասամբ ծածկած հորիզոնական կամ թեք ձգված շինություն, որը նախատեսված է շենքերն ու շինություններն իրար հետ կապելու, ինժեներական և տեխնոլոգիական փոխադրուղիների, ինչպես նաև հաղորդակցման համար,

2) ատրիում` շենքի մաս կազմող և ուղղաձիգ զարգացող (երեք և ավելի հարկեր) ու սովորաբար վերին բնական լուսավորությամբ տարածություն, դեպի որը բացված են հարկաբաժինների անցասրահները,

3) աստիճան` սանդուղքի հիմնական տարր՝ մեկ քայլ բարձրանալու կամ իջնելու համար,

4) արգելապատնեշ` բարձրության անկման տեղում շինարարական կոնստրուկցիաներ, որոնք կառուցվում են սանդուղքներին, հարթակներին, պատշգամբներին, անցումներին, միջնահարկերին, տանիքներին կից՝ բարձունքից մարդկանց հնարավոր անկումը և վնասվածքները կանխելու համար,

5) բազմալույս տարածք՝ շենքերում և շինություններում մի շարք հարկերի բարձրությամբ ներքին տարածք, դահլիճ կամ սրահ: Ըստ հարկերի քանակի լինում են երկլույս, եռալույս, քառալույս և այլն,

6) բազրիք՝ սանդուղքների, պատշգամբների, կամուրջների ճաղաշարերի վրա ձգվող հորիզոնական շինվածքը,

7) բեմաճաղ՝ բեմական պաստառների մետաղական կախիչներ,

8) խորշապատշգամբ` շենքի ծավալի մեջ պարփակված և տարածության մեջ բացված սենք,

9) կիսահարկ (անտրեսոլ)՝ հասանելի հարթակ սենքի երկլույս ծավալում, որը տեղակայված է հավելյալ բարձրությամբ հարկի սահմաններում, և որի մակերեսը չի գերազանցում սենքի մակերեսի 40%-ը: Կիսահարկը հարկ չի համարվում,

10) հանդիսականների նստարանաշարեր՝ հանդիսականների համար աստիճանաձև բարձրացող շինություն` նստարանների շարքերի տեսքով, որը տեղադրվում է բաց և ծածկած խաղասպարեզների մարզադաշտերի ու լողավազանների շուրջը կամ դրանց երկայնքով,

11) հանդիսասրահ` սրահ, բազմամարդ միջոցառումների համար,

12) հողմարգել՝ միջանցիկ տարածություն շենքի, աստիճանավանդակի, և այլ տարածքների մուտքերի դռների միջև սառը օդի, ծխի և հոտերի ներթափանցումն արգելելու համար,

13) ձեղնահարկ՝ տարածություն շենքի վերնահարկի ծածկի և տանիքի ծածկույթի միջև,

14) ճաղաշար՝ սանդուղքների, պատշգամբների, կամուրջների եզրերի վրա ձգվող, ճաղերից սարքված ցանկապատ,

15) մանսարդային հարկ` հարկ շենքի ձեղնահարկի ազատ տարածության մեջ, որի ճակատը ամբողջությամբ կամ մասամբ առաջանում է լանջավոր տանիքի հարթություններով, իսկ հարկի բարձրությունը տանիքի լանջի և շենքի ճակատի հատման մասում չպետք է գերազանցի 1,5մ-ը,

16) մարդկանց հոսքի խտություն` տարհանվող մարդկանց քանակի հարաբերությունը տարհանման ուղու մակերեսին (մարդ/մ2),

17) մարզադահլիճ՝ 150քմ և ավելի մակերես ունեցող դահլիճ մարզումների և մրցումների կազմակերպման համար, որտեղ կարելի է նախատեսել նստարանաշար` հանդիսականների համար,

18) մարզական բլոկ-սեկցիա`մարզադահլիճ, հանդերձարաններ, գույքի սենք, բուժման կետ և մարզչի կաբինետ ներառող ինքնուրույն կառույց,

19) մարզասրահ՝ մինչև 150քմ մակերեսով սրահ` մարմնամարզական դասընթացների և մարզումների համար, որտեղ չի նախատեսվում նստարանաշար հանդիսականների համար,

20) նկուղային հարկ՝ հարկ, որի հատակի նիշը ցածր է գետնի հատակագծային նիշից՝ մայթից կամ սալվածքից հարկի բարձրության կեսից ավելի չափով,

21) նստարանաշար՝ աստիճանաձև նստելաշարքերով շինություն հանդիսականների համար,

22) շենքի բարձրություն (հրդեհատեխնիկական)` հեռավորությունը հրշեջ մեքենայի երթևեկելի մակերևույթից մինչև շենքի ճակատի վերին հարկի բացվածքի ներքին նիշը, իսկ շահագործվող տանիքի դեպքում՝ մինչև տանիքի արգելապատնեշի վերին նիշը,

23) շենքի բարձրություն (ճարտարապետական)` շենքի հիմնական բնութագրերից մեկը. որոշվում է հարկերի քանակով կամ ուղղաձիգ գծային չափով՝ հաշված հողի նախագծային նիշից մինչև շենքի ամենաբարձր կառուցվածքային տարրի (հարթ տանիքի դեպքում՝ արգելապատնեշ, լանջավոր տանիքի դեպքում՝ պիպ, ճակտոն, գմբեթ, սայր, աշտարակ և այլն) վերին նիշը: Տանիքին տեղադրված ինժեներական սարքավորումների՝ ալեհավաք, շանթարգել և այլն բարձրությունները շինության բարձրության մեջ չեն դիտարկվում,

24) որմնախարսխային հարկ` հարկ, որի հատակի նիշը հարկի բարձրության կեսից պակաս ցածր է գետնի հատակագծային նիշից, մայթից կամ սալվածքից,

25) չծխապատվող սանդղավանդակ` սանդղավանդակ, որը նախատեսվում է հրդեհի ժամանակ մարդկանց տարհանման համար, լինում է երեք տեսակի՝

ա. չծխապատվող սանդղավանդակ՝ մուտքն արտաքին ծխազատ բաց անցումից,

բ. չծխապատվող սանդղավանդակ՝ հրդեհի ժամանակ օդի ճնշումային ներածմամբ,

գ. չծխապատվող սանդղավանդակ՝ օդի ճնշումային համակարգով սարքավորված նախամուտքով,

26) սանդղաբազուկ՝ աստիճաններից կազմված հավաքովի թեք կոնստրուկցիա, որը տեղադրվում է սանդղավանդակի երկու սանդղահարթակների միջև: Մեկ սանդղաբազուկով սանդուղքները անվանվում են միաբազուկ սանդուղքներ,

27) սանդղաբազուկի լայնություն՝ սանդուղքի հանդիպակաց բազրիքների, արգելապատնեշների կամ ճաղաշարերի միջև հեռավորությունը: Եթե դրանք գտնվում են աստիճաններից դուրս, ապա սանդղաբազուկի լայնությունը հավասարվում է նրանում առկա աստիճանի երկարությանը,

28) սանդղավանդակ` հիմնական պատող կոնստրուկցիաներով սահմանափակված սենք, որտեղ տեղավորվում են սանդուղքները, լինում են երկու տեսակի`

ա. սանդղավանդակներ յուրաքանչյուր հարկում արտաքին ապակեպատ կամ բաց բացվածքներով,

բ. սանդղավանդակներ ապակեպատ բացվածքով վերին ծածկում,

29) սանդուղք` սանդղավանդակի կառուցվածքային տարր, որն ապահովում է հարկերի ուղղաձիգ կապը, լինում է երեք տեսակի`

ա. փակ՝ տեղադրված ներքին սանդղավանդակում, (տեսակ 1),

բ. բաց՝ տեղադրված նախասրահներում, ճեմասրահներում և այլուր, (տեսակ 2),

գ. արտաքին` մուտքերի և ելքերի կազմակերպման, ինչպես նաև տարհանման և տեխնիկական նպատակների համար տեղադրված սանդուղքներ շենքի ճակատային մասում (տեսակ 3),

30) սենք՝ պատող կոնստրուկցիաներով սահմանափակված շենքի ներքին տարածք, որը ծառայում է տարբեր գործառույթների,

31) ստորգետնյա հարկ՝ հարկ, որը ամբողջ բարձրությամբ գտնվում է հողի նախագծային նիշից ցածր,

32) սպորտային մարմնամարզության սենք` 12x12մ կամ ավելի փոքր չափերի սենք՝ մարզասարքերի տեղադրման, մարզախաղերի, ռիթմիկ մարզումների համար,

33) վերգետնյա հարկ՝ հարկ, որի հատակի նիշը ցածր չէ հողի նախագծային` մայթի կամ շենքի սալվածքի նիշից: Հողի նախագծային փոփոխական նիշերի դեպքում հարկը համարվում է վերգետնյա, եթե հարկաբաժնի ընդհանուր մակերեսի 60 %- ը գտնվում է հողի նիշից բարձր, կամ նորմատիվ պահանջներին համապատասխան նախատեսված տարհանման ելքերը այդ հարկից ունեն անմիջական հորիզոնական կապ դեպի հողի նիշը,

34) վերելակային սպասասրահ՝ վերելակի շահագործման համար նախատեսված հարթակ, որը հաճախ համատեղվում է նախամուտքերի, ճեմասրահների և միջանցքների հետ,

35) քաղաքացիական պաշտպանության պաշտպանական շինություն՝ ապաստարան, թաքստոց, որը նախատեսված է ռազմական դրության ժամանակ զենքի խոցման միջոցների գործոնների ազդեցությունից, ինչպես նաև խաղաղ ժամանակ արտակարգ իրավիճակների առաջացման դեպքերում մարդկանց պատսպարման և այնտեղ գտնվելու ընթացքում նրանց կենսագործունեության ապահովման համար:

 

IV. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

9. Շինարարության համար հատկացված հողատարածքում հասարակական շենքերի և շինությունների տեղակայումը պետք է համապատասխանի ՀՀՇՆ 30-01 շինարարական նորմերի պահանջներին:

10. Հասարակական շենքերի և շինությունների համար հատկացվող հողատարածքների չափերը, ինչպես նաև սպասարկման հիմնարկների հողամասերի չափերը, տարողությունը և տեղաբաշխումն անհրաժեշտ է ընդունել ըստ ՀՀՇՆ 30-01 շինարարական նորմերի՝ հաշվի առնելով բնակչության սակավաշարժուն խմբերի ազատ տեղաշարժը ապահովող ՀՀՇՆ IV-11.07.01 շինարարական նորմերի պահանջները:

11. Հասարակական շենքերի ընդհանուր, օգտակար և հաշվարկային մակերեսների, շինարարական ծավալի, կառուցապատման մակերեսի և հարկայնության հաշվարկի կանոնները ներկայացված են սույն շինարարական նորմերի Ցանկ 2-ում:

12. Նոր կառուցվող հասարակական շենքերում հարկի մաքուր բարձրությունը (հատակից առաստաղ), այդ թվում առողջարանների բնակելի սենքերում, պետք է լինի ոչ պակաս 3մ-ից, իսկ ժամանակավոր կացության բնակելի շենքերում (հյուրանոցներ, բուժարաններին կից պանսիոնատներ և այլ)՝ համաձայն ՀՀՇՆ 31-01 շինարարական նորմերի պահանջների:

13. Բազմաբնակարան բնակելի շենքերում ներկառուցված մինչև 40 մարդ տարողունակությամբ հասարակական սպասարկման օբյեկտների, մինչև 250մ2 առևտրային մակերեսով առևտրային օբյեկտների և նախադպրոցական կրթական հաստատությունների (այսուհետ` ՆԴՀ) հարկի բարձրությունը թույլատրվում է ընդունել այն բնակելի շենքի հարկի բարձրության չափ, որում դրանք ներկառուցվում են: Այլ նշանակության շենքերի վերակառուցման և որպես ՆԴՀ հարմարեցման դեպքում հարկի բարձրությունն ընդունվում է տվյալ շենքի հարկի բարձրության չափով։

14. Տեխնոլոգիական գործառույթների համար օգտագործվող սենքերի հարկի բարձրությունները պետք է ընդունել՝ համաձայն համապատասխան գործառույթների համար սահմանված նորմատիվ պահանջների:

15. Տեխնիկական հարկի բարձրությունը՝ հատակից մինչև շինարարական կոնստրուկցիայի ստորին նիշը պետք է լինի 2,1մ-ից ոչ պակաս: Տարհանման և վթարային ելքերը պետք է նախատեսվեն հակահրդեհային նորմերի պահանջներին համապատասխան:

16. Հիմնական գործառնական տարածքներին կից օժանդակ միջանցքների ու սենքերի բարձրությունը թույլատրվում է նվազեցնել մինչև 2,2մ, իսկ այցելուների համար նախատեսված սպասասրահներում՝ մինչև 2,4մ:

17. Սպասարկող անձնակազմի անցուղիներում հարկի բարձրությունը մինչև կոնստրուկցիաների կամ ինժեներական հաղորդակցուղիների ստորին նիշը պետք է լինի ոչ պակաս 1,8մ-ից: Մինչև 2մ երկարությամբ անցումներում թույլատրվում է նվազեցնել բարձրությունը մինչև 1,6մ: Տեխնիկական հարկից ելքի բացվածքի նվազագույն բարձրությունը պետք է լինի 1,5մ:

18. Շենքի մուտքի առջևի հարթակի նիշը, որպես կանոն, պետք մայթի նիշից բարձր լինի ոչ պակաս 0.15մ: Թույլատրվում է շենքի առաջին հարկը և հարթակը նախատեսել միևնույն նիշով, եթե նախամուտքը պաշտպանված է տեղումների ներթափանցումից:

19. Գործառական սենքերը, որոնք թույլատրվում է տեղաբաշխել հասարակական շենքերի որմնախարսխային և նկուղային հարկերում, ներկայացված են Ցանկ 3-ում:

20. Հասարակական շենքերում որպես ուղղաձիգ կապի միջոց օգտագործվում են վերելակներ, շարժասանդուղքներ, սահող կամ բարձրացնող հարթակներ հաշմանդամություն ունեցող անձանց համար և ուղղաձիգ կապի այլ միջոցներ: Նշված միջոցները պետք է նախագծվեն և տեղակայվեն հաշվի առնելով համապատասխան նորմատիվ փաստաթղթերով և տեխնիկայի անվտանգության գործարանային հրահանգներով նախատեսված պայմանները:

21. Մարդատար վերելակները.

1) նախատեսվում են նոր նախագծվող հասարակական շենքերում (եթե դրանց վրա չեն տարածվում ՀՀՇՆ IV-11.07.01 շինարարական նորմերի պահանջները)՝

ա. եթե վերին հարկի հատակի նիշը 9,9մ և ավելի է առաջին հարկի հատակի նիշից,

բ. առողջարաններում, հյուրանոցներում, զբոսաշրջային հանգրվաններում, եթե վերին հարկի հատակի նիշը 6,6մ և ավելի է առաջին հարկի հատակի նիշից,

գ. հիվանդանոցային վերելակները պետք է նախատեսել երկու և ավելի հարկայնությամբ հիվանդանոցներում, ծննդատներում, քույրական խնամքի տներում, վերականգնողական կենտրոններում, ծերանոցներում, առողջարաններում, եթե առաջին հարկից վերև գտնվում են հիվանդասենյակներ, բնակելի կամ այլ բաժանմունքներ, ուր խնամառուներին տեղափոխում են անվապատգարակների միջոցով,

2) թույլատրվում է չնախատեսել մարդատար վերելակներ՝

ա. եթե գոյություն ունեցող հիվանդանոցային վերելակները հարմարեցված են այցելուների տեղափոխման համար,

բ. գոյություն ունեցող շենքի վերնակառույց մանսարդային հարկում, եթե այն հիմնավորվում է նախագծի տեխնոլոգիական մասով:

22. Մարդատար վերելակների քանակը բուժական-պրոֆիլակտիկ հաստատություններում որոշվում է հաշվարկով, սակայն երկուսից ոչ պակաս: Առնվազն մեկ վերելակի խցի և դռան բացվածքի չափերը պետք է ապահովեն այցելուների պատգարակով տեղափոխման պայմանները:

23. Մարդատար վերելակների քանակը որոշվում է հաշվարկով, սակայն երկուսից ոչ պակաս: Թույլատրվում է երկրորդ վերելակը փոխարինել բեռնամարդատար վերելակով, եթե ըստ հաշվարկի մեկ մարդատար վերելակի առկայությունը բավարարում է ուղղաձիգ տեղափոխման պահանջները:

24. ՆԴՀ-ներում թույլատրվում է նախատեսել մեկ վերելակ կամ վերհան հարթակ (եթե հաշվարկով պահանջվում է ընդամենը մեկը), որը հասանելի է սայլակավոր հաշմանդամների համար և ապահովված է վերջիններիս փրկարարական միջոցառումների իրականացման հնարավորություններով՝ վերելակի խափանման դեպքում։

25. Շենքի վերելակներից մեկի խցի չափսը պետք է լինի ոչ պակաս 210x110սմ՝ մարդուն պատգարակով տեղափոխելու հնարավորություն ապահովելու համար: Եթե դռնակը նախատեսված է վերելակի լայն կողմից, ապա այն պետք է շեղված լինի կենտրոնից և ունենա 120սմ լայնությամբ բացվածք:

26. Մարդկանց մշտական ներկայությամբ ամենահեռավոր սենքի դռներից մինչև մարդատար վերելակը պետք է լինի ոչ ավելի, քան 60մ: Մարդատար վերելակների սրահի լայնությունը պետք է լինի ոչ պակաս.

1) միաշարք տեղադրված վերելակների դեպքում 2մ, եթե վերելակի խցի խորությունը մինչև 150սմ է,

2) 2.5մ, եթե վերելակի խցի խորությունը 150-200սմ է,

3) խցիկի խորության 1.3 պատիկը, եթե վերելակի խցի խորությունը 200սմ-ից ավելի է:

4) ընդհանուր սպասասրահով երկշարք վերելակների դեպքում՝ սպասասրահի լայնությունը պետք է լինի վերելակի ամենափոքր խորության կրկնակիի չափ:

27. Բարձրագույն ուսումնական հաստատություններում, երբ ուսումնական մասնաշենքերի հարևան հարկերում ուսանողների հաշվարկային թիվը 200-ից ավելի է, սանդղաբազուկների լայնությունը պետք է լինի 1,5մ-ից ոչ պակաս:

28. Օդափոխման խցերը, վերելակների հորաններն ու մեքենախցերը, պոմպակայանները, սառնարանային սարքավորումների մեքենախցերը, ջերմային կետերն ու այլ տեխնիկական սենքերը, որոնց սարքավորումները հանդիսանում են աղմուկի և թրթռման աղբյուր, չպետք է տեղակայվեն հանդիսասրահների, փորձասրահների, բեմերի, ձայնասարքավորումների, ընթերցասրահների, հիվանդասենյակների, բուժական կաբինետների, վիրահատարանների, մարդկանց մշտական աշխատասենյակների, հասարակական շենքերում տեղակայված բնակելի սենքերի վրա, ներքո կամ հարակից տարածքներում: Դրանց տեղադրումը նշված սենքերի վրա, ներքո կամ հարակից թույլատրելի է, եթե դրանցում ապահովվում է թրթռային ու ձայնային ճնշման նորմատիվ մակարդակը, որը պետք է համապատասխանի ՀՀՇՆ 22-04 շինարարական նորմերի պահանջներին:

29. Հասարակական շենքերում անհրաժեշտ է նախատեսել խմելու, տնտեսական, հակահրդեհային և տաք ջրամատակարարում, կոյուղի և ջրթող համակարգեր՝ համաձայն՝ ՀՀՇՆ 40-01.01 շինարարական նորմերի պահանջներին:

30. Հասարակական շենքերում պետք է նախատեսել ջեռուցման, օդափոխման ու օդի լավորակման համակարգեր, որոնք կապահովեն անհրաժեշտ ջերմախոնավային ռեժիմ, կհամապատասխանեն օդի մաքրման ու վնասազերծման պայմաններին ներկայացվող պահանջներին, խոնավության, օդի մաքրման ու վնասազերծման պայմաններին: Հասարակական շենքերի ջեռուցումը, օդափոխումը, օդի լավորակումը, ծխահեռացումը պետք է նախագծվեն ըստ ՀՀՇՆ IV-12.02.01 շինարարական նորմերի պահանջների, իսկ շենքերի և շինությունների հրդեհային անվտանգության պայմանները՝ ըստ ՀՀՇՆ 21-01 շինարարական նորմերի:

31. Հասարակական շենքերում անհրաժեշտ է նախատեսել էլեկտրամատակարարում, էլեկտրասարքավորում, էլեկտրալուսավորում, հեռախոսակապի և ինտերնետ համակարգեր՝ ելքով դեպի ընդհանուր օգտագործման հեռախոսացանց, հեռահաղորդակցման ընդունման ցանց, նաև հրդեհի և բնական աղետների դեպքերում՝ կենտրոնական և տեղական իրազեկումների համար նախատեսված թույլ էլեկտրահոսանքների ցանց:

32. Նախագծման առաջադրանքի համաձայն՝ շենքերի համալիրները, առանձին մասնաշենքերն ու սենքերը կարող են կահավորվել պահակային ազդանշանային, տեղեկատվության ու ձայնագրման համակարգերով, տեղական (ներքին) հեռախոսային կապի, տեղական հեռուստադիտման, միաժամանակյա թարգմանության, ժամանակի ազդանշման սարքերով, շենքի ինժեներական կահավորումների ավտոմատացման ու գործակարգավորման սարքավորումներով, գազահագեցման (ծխահեռացման, ջրահեղեղման) և այլ համակարգերով:

33. ՆԴՀ-ների, առողջապահական հաստատությունների, հաշմանդամություն ունեցող անձանց և ծերերի գիշերօթիկների, մանկատների շենքերը պետք է կահավորված լինեն ազդարարման կենտրոնացված տեսադիտման կապուղով:

34. Հասարակական շենքերում տեսադիտման և տեխնիկական այլ սարքավորումներով հագեցված սենքերի նախագծման դեպքում, պետք է նախատեսել համացանցին միանալու հնարավորություն:

35. Հասարակական շենքերի էլեկտրատեխնիկական սարքավորումները, ինչպես և էլեկտրասնուցման պահուստային աղբյուրները (անհրաժեշտության դեպքերում) պետք է նախագծվեն՝ ըստ նախագծման առաջադրանքի:

36. Շենքերի շանթապաշտպանումն իրականացվում է հաշվի առնելով հեռուստաալեհավաքների և հեռախոսային ցանցի սյունաշարի կամ լարահաղորդային հեռարձակման ցանցի առկայությունը:

37. Հասարակական շենքերի կենցաղային գազամատակարարումը պետք է նախատեսել ըստ ՀՀՇՆ IV-12.03.01 շինարարական նորմերի պահանջների:

38. ՆԴՀ-ներում, բուժկենտրոնների ստացիոնար և բուժական մասնաշենքերին ներկառուցված սննդի սենքերում, թատրոնների ու կինոթատրոնների բուֆետներում (ըմպելասրահներում) ու սրճարաններում չի թույլատրվում գազի սարքավորումների տեղադրում:

39. Բժշկական գազամատակարարման համակարգը պետք է նախագծել առողջապահական հիմնարկների նախագծման գործող նորմերի համաձայն:

40. Հրակայունության երրորդ աստիճանից ոչ պակաս առողջապահական հաստատության շենքերի հեռավորությունը մինչև ցնդող հեղուկ նյութերի 16տ-ից ոչ ավելի տարողությամբ պահեստներից պետք է լինի 9մ-ից ոչ պակաս: Նման պահեստները թույլատրվում է տեղադրել շենքի արտաքին խուլ պատերի դիմաց, եթե մոտակա պատուհանի հեռավորությունը պահեստից 9մ-ից պակաս չէ: Թթվածնով բալոնները (10 հատից ոչ ավելի, յուրաքանչյուրը 40լ տարողությամբ) պետք է տեղադրվեն հատուկ հրակայուն պահարաններում, պատուհաններից ու դռներից հորիզոնական և ուղղաձիգ ուղղությամբ առնվազն 4մ հեռավորության վրա: Չի թույլատրվում ազոտի և թթվածնի գերօքսիդների խողովակաշարերի տեղակայում աստիճանավանդակներում և վերելակների սպասասրահներում: Գազամատակարարումը պետք է նախագծվի գործող նորմերին համապատասխան:

41. Շենքերում և շինություններում միջանցիկ անցուղիները (հետիոտնի կամ տրանսպորտային միջոցների շարժման, բացառությամբ հրշեջ մեքենաների), գետնի կամ առաջին հարկի մակարդակում թույլատրվում է նախագծել ցանկացած փոխդասավորմամբ, որը չի խոչընդոտի հետիոտնի կամ տրանսպորտային միջոցների անարգել շարժմանը:

42. Միջանցիկ անցուղիները, որոնք նախատեսվում են հրշեջ ավտոմեքենաների անցման համար, պետք է նախատեսել 3,5մ-ից ոչ պակաս լայնությամբ և 4,5մ-ից ոչ պակաս բարձրությամբ: Շենքի ներքին բակի համար, որի մակերեսը չի գերազանցում 250քմ-ը, հրշեջ ավտոմեքենաների համար անցուղիներ չի պահանջվում:

43. Դեպի շենքի նախասրահ և սանդղավանդակներ տանող առաջին հարկի մակարդակի բոլոր արտաքին մուտքերում պետք է նախատեսել բնական լուսավորությամբ նախամուտքեր, բացվող դռան չափին գումարած նվազագույնը 0.3մ, բայց 1.8մ-ից ոչ պակաս խորությամբ և լայնությամբ՝ հավասար դռների բացվածքի չափին, գումարած ոչ պակաս 0,3մ կամ նախատեսել ջերմաօդային պատնեշներ՝ ըստ ՀՀՇՆ IV-12.02.01 շինարարական նորմերի պահանջների: Թույլատրվում է արտաքին սանդղավանդակում նախատեսել ջերմամեկուսացված դուռ, առանց հողմարգելի, եթե այն նախատեսված է միայն տարհանման համար:

44. Ջրահեռացումը տանիքներից պետք է նախագծել ըստ շենքերին ներկայացվող հետևյալ պահանջների.

1) լանջավոր տանիքներից՝

ա. մինչև երկհարկանի շինություններում թույլատրվում է արտաքին ազատ ջրահեռացում, մուտքային մասերում և երկրորդ հարկի պատշգամբների վրա անձրևապաշտպան հովարների նախատեսման պարտադիր պայմանով, ընդ որում շենքի քիվի ելուստային հատվածը պետք է լինի 0.6մ-ից ոչ պակաս,

բ. մինչև հինգ հարկանի շինություններում պետք է նախատեսել կազմակերպված (արտաքին կամ ներքին) ջրահեռացում,

գ. վեց և ավելի հարկայնության դեպքում պետք է նախատեսել ներքին ջրահեռացում:

2) Հարթ տանիքով երեք և ավելի հարկայնությամբ շենքերում պետք է նախատեսել ներքին ջրահեռացման համակարգ՝ ջրահեռացումը կազմակերպելով դեպի արտաքին մակերևույթ: Այս դեպքում պետք է նախատեսվեն ձմռան պայմաններում ուղղաձիգ ջրատարերի սառցակալումը կանխարգելող միջոցառումներ:

3) Տանիքի հատվածների միջև նիշերի 1,5մ-ը գերազանցող տարբերության առկայության դեպքերում չի թույլատրվում անկազմակերպ ազատ ջրահեռացում՝ վերին մակարդակից դեպի ստորին մակարդակներ:

45. Ժամանակավոր կացության շենքերում բնակելի սենքերը պետք է նախագծվեն ՀՀՇՆ 31-01 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

46. Շենքերում թույլատրվում է նախատեսել տեխնոլոգիական գործունեության մաս կազմող արտադրական և պահեստային սենքեր, եթե դրանք նախատեսված են նախագծման առաջադրանքով:

47. Հասարակական շենքերում ու շինություններում այլ նշանակության սենքերի տեղակայումը թույլատրվում է տվյալ հասարակական շենքի համար սահմանված բնապահպանական, սանիտարահամաճարակային ու անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխանության պայմանով:

48. Հասարակական շենքերի և շինությունների նախագծման ժամանակ, բացի սույն շինարարական նորմերից, պետք է կիրառել նաև տվյալ գործառական նշանակության շենքերի վերաբերյալ գործող շինարարական նորմերի պահանջները:

49. Սենքերը, որոնք ըստ հասարակական շենքերի գործառական նշանակության թույլատրվում է տեղակայել որմնախարսխային և նկուղային հարկերում, ներկայացված են Ցանկ 3-ում:

 50. Նոր կառուցվող հասարակական նշանակության շենքերը քաղաքացիական պաշտպանության պաշտպանական շինությունների վերաբերյալ շինարարական նորմերով սահմանված պահանջների և ճարտարապետահատակագծային առաջադրանքի համաձայն պետք է նախագծել նկուղային հարկով՝ երկակի գործառական նշանակությամբ: Նկուղային հարկերը պետք է հարմարեցված լինեն ռազմական դրության, ինչպես նաև խաղաղ ժամանակ արտակարգ իրավիճակների առաջացման դեպքերում բնակչության պատսպարման նպատակով, որպես քաղաքացիական պաշտպանության պաշտպանական շինություն (ապաստարան, թաքստոց) ծառայելու համար: Նկուղային հարկերը կառուցելիս պետք է հաշվի առնել հաշմանդամություն ունեցող անձանց համար դրանց մատչելիության պահանջները:

 

V. ՀԻՄՆԱԿԱՆ ՍԵՆՔԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

51. Սենքերի կազմը և մակերեսները որոշվում են՝ տվյալ հասարակական շենքերի համապատասխան տիպերի գործառական նշանակությամբ պայմանավորված տեխնոլոգիական պահանջներին համապատասխան և ըստ սույն փաստաթղթում բերված հաշվարկային նորմերի:

52. Վերակառուցման ժամանակ առանձին սենքերի կամ դրանց խմբերի մակերեսների համար նախատեսված նորմերի նվազեցումը թույլատրվում է մինչև 10%, իսկ բնակելի շենքերում ներկառուցվող հասարակական սենքերի համար՝ 15%: Նորմերի նշված նվազեցումները չպետք է վատթարացնեն տվյալ սենքերում իրականացվող գործունեության ընթացքը:

53. ՆԴՀ-ների շենքերը կազմավորվում են 2 ամսականից մինչև 6 տարեկան երեխաների համար՝ կազմելով տարիքային խմբեր՝ ըստ աղյուսակ 1-ի:

Աղյուսակ 1

 

Խմբեր

Տարիքը

Տեղերի քանակը
խմբերում

1. Մսուրային.
1) վաղ տարիքի առաջին խումբ
2) վաղ տարիքի երկրորդ խումբ
3) կրտսեր տարիքի առաջին խումբ

2 ամսականից մինչև 1 տարեկան
1-ից մինչև 2 տարեկան
2-ից մինչև 3 տարեկան

15
20
20

2. Նախադպրոցական.
1) կրտսեր տարիքի երկրորդ խումբ
2) միջին տարիքի խումբ
3) ավագ տարիքի խումբ

3-ից մինչև 4 տարեկան
4-ից մինչև 5 տարեկան
5-ից մինչև 6 տարեկան

25
25
25

54. Նոր կառուցվող ՆԴՀ-ների հզորությունն ու զբաղեցվող հողատարածքի հարաչափերը որոշվում են ըստ ՀՀՇՆ 30-01 շինարարական նորմերի:

55. ՆԴՀ-ների նորակառույց շենքերի հիմնական սենքերի մակերեսները ընդունվում են ըստ աղյուսակ 2-ի:

 

Աղյուսակ 2

 

Հ/հ

Սենքերի անվանումը

Լրակազմ խմբակային բջիջները (մսուրային և նախադպրոցական խմբերի համար), մ2

Փոքրակազմ խմբեր

Մսուրային, մեկ երեխայի համար, ոչ պակաս, մ2

Նախադպրոցական, մեկ երեխայի համար, ոչ պակաս, մ2

1

Խմբակային սենյակ

50

2,5

2,0

2

Ննջարան

50

1,8

2,0

3

Հանդերձարան

18

1,0

1,0

4

Զուգարան

16

0,8

0,9

5

Բուֆետ

3,8

3.8 մեկ խմբի համար

3,8 մեկ խմբի համար

56. Տարիքային տարբեր խմբերի խմբակային բջիջներն ու ծածկապատշգամբները պետք է տեղակայել միմյանցից և այլ սենքերից առանձնացված: Երկրորդ կամ երրորդ հարկում տեղակայված նախադպրոցականների հանդերձարանները կարող են նախատեսվել առաջին հարկում: Մսուրային տարիքի 1-ին խմբի ընդունարանում պետք է տեղ առանձնացվի կրծքով կերակրվող երեխաների մայրերի համար:

57. Յուրաքանչյուր խմբակային բջիջ պետք է ունենա երկու առանձնացված տարհանման ելք:

58. 95 և ավելի տեղ ունեցող ՆԴՀ-ներում պետք է նախատեսել ոչ պակաս 70մ2 մակերեսով դահլիճ՝ երաժշտական և մարզական զբաղմունքների համար: Դահլիճին կից պետք է լինի ոչ պակաս 6մ2 մակերեսով պահոց՝ երաժշտական և մարզական սարքավորումների համար: 280 և ավելի տեղերով լրակազմ ՆԴՀ-ները պետք է համալրվեն 50մ2 մակերեսով առանձնացված մարզասրահով: Դահլիճն ու մարզասրահը չպետք է լինեն միջանցիկ և պետք է ունենան հատակի ցածր ջերմահաղորդականությամբ ծածկույթ (մանրահատակ, տախտակ, տաք հենքով խցանալաթ (լինոլեում):

59. ՆԴՀ-ների կազմում թույլատրվում է նախագծել լողավազան (եթե նախատեսված է առաջադրանքով)` 3-ից 4մ լայնությամբ, 6-ից 7մ երկարությամբ և 0,6-ից մինչև 0,8մ փոփոխական խորությամբ: Պետք է պահպանվեն լողավազաններին ներկայացվող կառուցման, շահագործման, ջրի որակի վերահսկողության բոլոր նորմատիվ պահանջները:

60. ՆԴՀ-ների շենքերի կազմում նախադպրոցական տարիքի հիվանդացած երեխաների համար նախատեսվում է մեկուսարան, որը պետք է տեղակայված լինի առաջին հարկում և ունենա առանձին ելք դեպի դուրս:

61. Բոլոր ՆԴՀ-ներում, անկախ հզորությունից, նախատեսվում է բժշկական սենյակ՝ կից մեկուսարանով՝ տեղակայված առաջին հարկում: Բժշկական բլոկը պետք է կազմավորված լինի հետևյալ սենքերից.

1) բժշկական սենյակ` 6,0մ2, որը պետք է բաժանված լինի մեկուսարանից 1-ից-1,2մ բարձրությամբ միջնորմով,

2) ախտահանիչ միջոցների պատրաստման անկյուն` 2,0մ2,

3) մեկուսարան` 6,0մ2,

4) զուգարան` 2,0մ2:

62. ՆԴՀ-ների վարչատնտեսական բլոկի կազմը և սենքերի մակերեսներն ըստ խմբերի քանակի տրված են աղյուսակ 3-ում:

 

Աղյուսակ 3

 

հ/հ

Վարչատնտեսական բլոկ

Մակերեսներն (մ2) ըստ խմբաքանակների

2

4

6

7-8

12

14

1

Նախասրահ

-

-

12

12

18

18

2

Վարիչի առանձնասենյակ

10

10

10

10

10

10

3

Տնտեսվարի առանձնասենյակ

-

-

-

6

6

6

4

Տնտեսական պահեստ

4

5

5

8

12

12

5

Մաքուր սպիտակեղենի պահեստ

4

6

6

8

10

10

6

Անձնակազմի զուգարան

3

3

3

3

6

6

Ընդամենը

21

24

36

47

62

62

63. Նախագծման առաջադրանքով վարչատնտեսական բլոկի կազմը կարող է համալրվել նաև լվացքատնով, որը պետք է կահավորված լինի ավտոմատ լվացման մեքենաներով, որոնց հզորություններն ու քանակը որոշվում են առաջադրանքի տեխնոլոգիական մասում: Չի թույլատրվում լվացքատան մուտքը նախատեսել խմբասենյակների և սննդի բլոկի մուտքերի դիմաց:

64. Սննդի բլոկը պետք է տեղակայել առաջին հարկում՝ արտաքին ելքով: Բանջարեղենը և չոր մթերքը պահելու մառանները պետք է լինեն խոհանոցից մեկուսացված: Չի թույլատրվում նախատեսել պահեստներ՝ մուտքը խոհանոցից: Խոհանոցում պետք է նախատեսել էլեկտրական սարքավորումներ: Սննդի բլոկի հատակները պետք է պատված լինեն խեցեսալերով: Սննդի բլոկի կառուցվածքն ու սենքերի մակերեսները` ըստ խմբերի քանակի տրված են աղյուսակ 4-ում:

 

Աղյուսակ 4

 

հ/հ

Ծառայողական-կենցաղային բլոկի սենքեր

Մակերեսներն (մ2) ըստ խմբաքանակների

2

4

6

7-8

12

14

1

Խոհանոց և մատուցման սրահ

18

28

28

36

36

36

2

Խոհանոցի ամանեղենի լվացարան

4

4

4

5

6

6

3

Սառեցման խցիկ

-

-

-

-

9

9

4

Չոր մթերքի պահեստ

3

4

4

5

5

5

5

Բանջարեղենի պահեստ

3

5

5

6

6

6

Ընդամենը

28

41

41

52

64

64

65. Չի թույլատրվում խոհանոցի, լվացքատան և զուգարանների պատուհանները տեղադրել խմբասենյակների ու ննջարանների պատուհանների տակ:

66. ՆԴՀ-ների հողամասը պետք է ունենա ցանկապատ, իսկ մակերեսը պետք է ընդունվի ըստ ՀՀՇՆ 30-01 շինարարական նորմերի՝ մեկ տեղի հաշվարկով.

1) մինչև 100 տեղով մսուր-մանկապարտեզների համար՝ 40մ2,

2) մինչև 300 տեղով մսուր-մանկապարտեզների համար՝ 35մ2,

3) 300 և ավելի տեղով համալիրների համար՝ 30մ2,

4) նախադպրոցական ուսումնական հաստատություններում, որոնցում ամռան ժամանակաշրջանում տեղերի քանակն ավելանում է 25-ից մինչև 100, մեկ տեղի համար հողատարածքի հաշվարկը պետք է ընդունվի 45մ2,

5) խմբակային խաղահրապարակների մակերեսները ևս որոշվում են՝ ելնելով մեկ երեխայի հաշվարկից.

ա. մսուրային տարիքի խմբում՝ 5մ2,

բ. նախադպրոցականների համար՝ 7,2մ2,

գ. վերակառուցման կամ հողային սուղ պայմաններում հողամասի մակերեսը կարող է պակասեցվել 10-ից մինչև 15%:

67. Յուրաքանչյուր խմբի համար պետք է նախատեսել խմբակային առանձնացված խաղահրապարակ, հետևյալ պահանջների բավարարմամբ.

1) մսուրային տարիքի երեխաների համար խաղահրապարակները պետք է տեղակայվեն յուրաքանչյուր խմբակային սենյակի ելքի մոտ և պետք է ունենան ստվերածածկ մաս,

2) նախադպրոցական հասակի երեխաների համար խաղահրապարակները բաժանվում են խաղային և մարմնամարզային տեսակների,

3) յուրաքանչյուր խմբի խաղահրապարակը պետք է ունենա շվաքարան՝ մեկ երեխային 1մ2 հաշվարկով, որը չպետք է ստվերի խաղասենյակները:

68. Տնտեսական հրապարակը պետք է մեկուսացված լինի մյուս հրապարակներից, տեղակայված լինի կենցաղային բլոկին կից, ունենա կոշտ ծածկույթ և առանձնացված մուտք:

69. ՆԴՀ-ի շենքերը պետք է ապահովված լինեն ջեռուցման, օդափոխության համակարգերով, ջրամատակարարման ներքին ցանցով, ունենան տաք ջրամատակարարման և կոյուղու համակարգ.

1) տաք ջրամատակարարումն անհրաժեշտ է ապահովել խոհանոցում, լվացքատանը՝ 1-ին խմբի խաղասենյակներում, բոլոր խմբերի բուֆետային մասում և սանհանգույցներում՝ ծորակ-խառնիչների առկայությամբ,

2) ցնցուղներին և լվացարաններին միացվող տաք ջուրը պետք է լինի 370-ից ոչ բարձր,

3) տաք ջրամատակարարման համակարգին պետք է միանան արտահագուստի չորացման պահարանների տաքացնող սարքեր (ընդունարանում և հանդերձարանում) ինչպես նաև՝ սանհանգույցներում սրբիչները չորացնող սարքեր,

4) գազաբաշխիչ համակարգերի նախագծումն ու շինարարությունը, ինչպես նաև գործող համակարգերի վերակառուցումն ու զարգացումը պետք է իրականացվի ըստ ՀՀՇՆ IV-12.03.01 շինարարական նորմերի և ՇՆՁ IV-12.101 շինարարական նորմերի ձեռնարկի պահանջների:

70. Վարչական շենքերում նախատեսվում են սենքերի հետևյալ հիմնական գործառական խմբերը.

1) ղեկավարության առանձնասենյակներ,

2) կառուցվածքային ստորաբաժանումների աշխատասենյակներ,

3) խորհրդակցությունների և/կամ համաժողովների դահլիճներ,

4) տեղեկատվական ու տեխնիկական նշանակության սենքեր, այդ թվում՝ տեխնիկական գրադարան, արխիվ, բուժսենյակ և այլն.

5) մուտքային սենքեր, այդ թվում՝ նախասրահ, մուտքասրահ, հանդերձասրահ, անցաթողային կետ, պահակակետ,

6) աշխատակիցների սոցիալ-կենցաղային սպասարկման սենքեր,

7) շենքի տեխնիկական սպասարկման սենքեր,

8) շենքի ինժեներական սպասարկման սենքեր:

71. Կազմակերպության առանձնասենյակների ու վարչական անձնակազմի ընդունարանների մակերեսները պետք է ընդունել ըստ աղյուսակ 5-ի ցուցանիշների:

 

Աղյուսակ 5

 

 

Սենյակի գործառական նշանակությունը

Մակերեսը մ2՝ ըստ կազմակերպության աշխատակիցների թվաքանակի

Մինչև 300

300-ից մինչև 600

600-ից մինչև 1000

1000-ից ավելի

1. Հաստատության ղեկավարի առանձնասենյակ

27-36

36-45

45-54

54

2. Առաջին տեղակալի առանձնասենյակ

18-24

24-36

24-36

36-45

3. Տեղակալի առանձնասենյակ

12-18

18-24

18-24

18-36

4. Ղեկավարի օգնականի առանձնասենյակ

12

12

12

12-18

5. Ղեկավարի ընդունարան

12

18

24

36

6. Ղեկավարի տեղակալի ընդունարան

12

12

18

24

7. Ղեկավարի և տեղակալի առանձնասենյակների միջև թույլատրվում է նախագծել մեկ ընդունարան

72. Սույն շինարարական նորմերի 69-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 7-րդ ենթակետերում թվարկված գործառական նշանակության սենքերի կազմը նշվում է նախագծային առաջադրանքում, իսկ դրանց մակերեսներն ու գործառական փոխկապակցվածությունը որոշվում է տեխնոլոգիական պահանջներով:

73. Համապատասխան նորմատիվ չափորոշիչների բացակայության դեպքում սույն շինարարական նորմերի 69-րդ կետի գործառական 2-րդ խմբի սենքերի մակերեսը պետք է ընդունել մեկ աշխատակցի համար ոչ պակաս 6մ2:

74. Կառուցվածքային ստորաբաժանումների աշխատասենյակների մակերեսը մեկ աշխատակցի հաշվարկով պետք է ընդունել ոչ պակաս.

1) բաժնի պետ, գլխավոր մասնագետ, գլխավոր հաշվապահ՝ 9մ2,

2) բաժնի պետի (գլխավոր հաշվապահի) տեղակալ, ավագ վերահսկիչ և այլ՝ 7,5մ2,

3) ճարտարագետ, տնտեսագետ, հաշվապահ, վերահսկիչ՝ 6,5 մ2,

4) ծրագրավորող, տեխնիկական սպասարկման և վերանորոգման անձնակազմ, վերահսկիչ, գործավար, համակարգչային մեքենաների օպերատոր՝ 6մ2,

5) հաճախորդների անհատական ընդունելություն իրականացնող աշխատակցի (իրավաբան, սոցիալական ծառայության մարմինների աշխատակից և այլ) աշխատասենյակի մակերեսը՝ 12մ2:

75. Վարչական ստորաբաժանումների կազմում ընդգրկվում են սերվերային, ավտոմատ հեռախոսակայանների, փաստաթղթերի բազմացման և այլ տեխնիկական սենքերը, որոնք, ելնելով կազմակերպության գործունեության բնույթից ու աշխատակիցների քանակից, ապահովում են աշխատանքի արդի տեխնոլոգիաները:

76. Վարկաֆինանսական, դատաիրավական և մասնագիտացված այլ շենքերի գործառական տարածքներում սենքերի կազմն ու մակերեսները որոշվում են գերատեսչական նորմերի վրա հիմնված նախագծային առաջադրանքով:

77. Սպասասրահների մակերեսները (բացառությամբ առողջապահական հաստատությունների սպասասրահներից) հաշվարկվում են մեկ մարդու համար սահմանված մակերեսի չափով՝ մինչև 10 մարդ միաժամանակյա այցելուների դեպքում` յուրաքանչյուրին - 2մ2, մինչև 20 մարդու դեպքում՝ 1,5մ2 և գումարած 1մ2՝ յուրաքանչյուր լրացուցիչ հաճախորդի համար:

78. Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնական սենքերի մակերեսները պետք է ընդունվեն համաձայն աղյուսակ 6-ի:

 

Աղյուսակ 6

 

Ուսումնական սենքեր

Մակերեսը մ2՝
մեկ ուսանողի համար

1. Ընդհանուր հանրակրթական փորձասենյակներ

4,0

2.Տեխնիկական մասնագիտացված փորձասենյակներ և կաբինետներ

6,0

3.Տեղեկատվության, համակարգչային կաբինետներ

3,0

4. Լինգաֆոնային կաբինետներ

3,0

5. Գծագրության, կուրսային և դիպլոմային նախագծումների կաբինետներ

3,6

6. Լսարաններ՝ տեղերի քանակով.
1) 12-15
2) 25
3) 30
4) 50-75
5) 76-100
6) 101-150
7) 151-350
8) 351 և ավելի


2,5
2,2
1,8
1,5
1,3
1,2
1,1
1,0

7. Ուսումնական սենքերի մակերեսները, որոնք նշված չեն աղյուսակ 6-ում, սահմանվում են նախագծային առաջադրանքով:

79. Ուսումնական շենքերում լաբորատոր և տարաբնույթ արտադրական սենքերը պետք է նախագծվեն համաձայն տեխնիկական առաջադրանքի:

80. Առողջապահական հաստատությունների հիվանդասենյակները պետք է նախատեսվեն ոչ ավելի չորս մահճակալից: Նորածինների, հետվիրահատական, վերակենդանացման և ինտենսիվ բուժման հիվանդասենյակներում՝ 12 մահճակալից ոչ ավելի: Նոր կառուցվող բժշկական հաստատությունների շենքերում տարբեր նշանակության ու տարողության հիվանդասենյակներում մեկ մահճակալի համար նախատեսվող մակերեսը պետք է հաշվարկել ըստ աղյուսակ 7-ի ցուցանիշերի:

 

Աղյուսակ 7

 

Հիվանդասենյակներ

Մակերեսը,
ոչ պակաս մ2

1. Մեկ մահճակալով հիվանդասենյակ մինչև 7 տարեկան երեխաների համար

1) ինտենսիվ բուժման՝ այդ թվում այրվածքների,
2) նյարդավիրաբուժական, ոսկրաբուժական, մարմնավնասվածքային, ռադիոլոգիական, այրվածքային, վերականգնողական բուժման, բուժասոցիալական (այդ թվում հոսպիսներում), ախտորոշման, սակավաշարժուն (սայլակ օգտագործող) հիվանդների համար,
3) ձևափոխվող մահճակալով անհատական ծննդասենյակ,
4) անհատական ծննդասենյակ,
5) նորածինների (մեկուսարան),
6) մինչև 7 տարեկան երեխաների համար, ծնողի շուրջօրյա կացությամբ,
7) մինչև 7 տարեկան երեխաների ինտենսիվ բուժման, վերակենդանացման,
8) մեծահասակների կամ 7-ից ավելի տարիքով ուղեկցվող երեխաների,
9) այլ

18
14


24
24
6
12
13
14
12

2. Մեկ և ավելի մահճակալով հիվանդասենյակ մեծահասակների և 7 տարեկանից մեծ երեխաների համար.

1) ինտենսիվ բուժման, վերակենդանացման,
2) հետվիրահատական,
3) նյարդավիրահատական, մարմնավնասվածքաբանական, ռադիոլոգիական, այրվածքային, վերականգնողական բուժման, բուժասոցիալական (այդ թվում հոսպիս խնամքի կենտրոններում), ախտորոշման և սակավաշարժ (անվասայլակ օգտագործող) հիվանդների,
4) վարակային, այդ թվում՝ թոքախտային,
5) ընդհանուր կարգի հոգեբուժական և նարկոլոգիական (թմրաբանական),
6) վերահսկվող հոգեբուժական,
7) այլ,

13
13
9

8
6
6
6

3. Մինչև 7 տարեկան երեխաների հիվանդասենյակ

1) ինտենսիվ բուժման, վերակենդանացման,
2) ծնողի ցերեկային կացությամբ երեխաների,
3) ծնողի շուրջօրյա կացությամբ երեխաների,
4) նյարդավիրահատական, մարմնավնասվածքաբանական, ռադիոլոգիական, այրվածքային, վերականգնողական բուժման, բուժասոցիալական (այդ թվում հոսպիսներում), ախտորոշման և սակավաշարժուն ունեցող (սայլակ օգտագործող) հիվանդների,
5) ինֆեկցիոն, այդ թվում թոքախտային,
6) ընդհանուր կարգի հոգեբուժական,
7) վերահսկվող հոգեբուժական,
8) այլ

13
8
12
9

7
6
6
6

4. Մինչև մեկ տարեկան երեխաների, այդ թվում նորածինների հիվանդասենյակ

1) նորածինների ինտենսիվ բուժման,
2) ծնողի շուրջօրյա կացությամբ երեխաների,
3) ծնողի ցերեկային կացությամբ երեխաների,
4) առանց ծնողի կացության երեխաների մեկ մահճակալի համար,
5) մեկ կյուվեզի համար:

13
10
8
4,5
6

81. Ռենտգեն կաբինետները, ճառագայթային բուժման բաժանմունքների կաբինետներն ու սենքերը, որոնցում առկա են իոնացնող ճառագայթումների աղբյուրներ, ռադիոիզոտոպային ախտորոշման լաբորատորիաների սենքերը, որտեղ կատարվում են առաջին և երկրորդ դասի աշխատանքներ, չի թույլատրվում տեղակայել հղիների ու երեխաների հիվանդասենյակներին կից (հորիզոնական կամ ուղղաձիգ):

82. Առողջարաններում, բուժական պրոֆիլակտորիաներում, հանգստյան տներում բնակելի սենյակների մակերեսները հաշվարկվում են ըստ աղյուսակ 8-ում բերված ցուցանիշների:

Աղյուսակ 8

 

Առողջարանային կազմակերպություններ

Մեկ տեղի մակերեսը, ոչ պակաս մ2

1. Առողջարաններ, առողջարան-պրոֆիլակտորիաներ, հանգստյան տներ մեծահասակների կամ երեխայով ընտանիքների համար
2. Պատանեկան առողջարանային ճամբարներ
3. Մանկական առողջարանային ճամբարներ

9,0
6,0
7,0

83. Հանդիսասրահների մակերեսները պետք է որոշել մեկ հանդիսատեսի համար սահմանված մակերեսի հաշվարկային ցուցանիշով՝ համաձայն աղյուսակ 9-ի:

 

Աղյուսակ 9

 

Հանդիսասրահի գործառական տեսակը

Մեկ տեղի մակերեսը, ոչ պակաս մ2

1. Մշտապես գործող կինոթատրոններ
2. Սեզոնային գործող կինոթատրոններ
3. Ակումբներ
4. Թատրոններ, համերգային և բազմագործառույթ դահլիճներ
5. Կամերային փոքր թատրոններ

1,0
0,9
0,65
0,7
0,9

84. Պատշգամբներով, օթյակներով հանդիսասրահների մակերեսները պետք է հաշվարկել բազրիքների և այլ պատնեշող կառուցվածքների սահմանագծով.

1) կինոթատրոնների համար՝ բեմահարթակը ներառյալ,

2) ակումբների, թատրոնների, համերգասրահների ու բազմագործառույթ դահլիճների համար՝ մինչև բեմի, նախաբեմի կամ նվագախմբափոսի առաջնային եզրագիծը,

85. Բեմահարթակի (նախաբեմի) բարձրությունը հարթ հատակով հանդիսասրահի առաջին շարքի հատակից պետք է կազմի ոչ ավելի 1,1մ-ից:

86. Նիստերի դահլիճների մակերեսը պետք է ընդունել ելնելով մեկ տեղի հաշվարկային ցուցանիշից ոչ պակաս.

1) մինչև 150 տեղով դահլիճում`

ա. գրակալով բազկաթոռներով՝ 1,25մ2,

բ. առանց գրակալի բազկաթոռներով՝ 1,1մ2,

2) 150 և ավելի տեղերով դահլիճում`

ա. գրակալով բազկաթոռներով` 1,1 մ2,

բ. առանց գրակալի բազկաթոռներով՝ 1,0մ2,

3) մինչև 75 տեղ կլոր սեղանով դահլիճում՝ 2,0մ2:

87. Ճեմասրահների մակերեսը ընդունվում է դահլիճում մեկ նստատեղի համար սահմանված մակերեսի հաշվարկով.

1) մասնագիտացված կրթական կազմակերպությունների հանդիսությունների դահլիճներին կից, նիստերի դահլիճներին ու մարզադահլիճներին կից` 0,4մ2,

2) թատրոններում, ակումբներում համերգասրահներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում` հանդիսությունների դահլիճներին կից` 0,6մ2,

3) կինոթատրոններում` 0,7մ2,

4) ունիվերսալ դիտադահլիճով կամ կինոդահլիճներով շենքերում` 0,7մ2,

5) մանկական կինոթատրոններում` 0,8մ2:

88. Բարձրագույն ուսումնական հաստատություններում հանդիսասրահի մակերեսը (չհաշված բեմահարթակը) պետք է ընդունել մեկ հանդիսականի համար ոչ պակաս 0,8մ2 հաշվարկով:

89. Բարձրագույն ուսումնական հաստատություններում ռեկրեացիաների մակերեսը պետք է ընդունել 0,5մ2, մեկ ուսանողի հաշվարկով:

90. Կինոցուցադրման սարքավորումներով կահավորված մշակութահանդիսատեսայյին հաստատությունների հանդիսասրահների և ցուցապաստառների հարաչափերը տրված են Ցանկ 4-ում:

91. Հանդիսասրահների և լսարանների ծավալները պետք է ընդունել մեկ հանդիսականի համար հաշվարկային ցուցանիշով (մ3), ոչ պակաս.

1) դրամատիկական թատրոններում` 4-ից մինչև 5,

2) կինոթատրոններում` 4-ից մինչև 6,

3) ակումբներում` 4-ից մինչև 7,

4) երաժշտադրամատիկ թատրոններում` 5-ից մինչև 7,

5) օպերայի և բալետի թատրոններում` 6-ից մինչև 8,

6) լսարաններում` 4-ից մինչև 5,

7) համերգասրահներում՝ ըստ նախագծման առաջադրանքի:

92. Կախված դահլիճի ծավալատարածական լուծումից, թույլատրվում է նշված ցուցանիշները նվազեցնել կամ մեծացնել մինչև 20%, իսկ համապատասխան ճարտարագիտական լուծումների կիրառման դեպքում՝ 20% և ավելի:

93. Կրթական հաստատություններում լսարանների և մարզադահլիճների տեղակայումը, դրանց ընդհանուր մակերեսները, ինչպես նաև ակումբային խմբակների կազմակերպման համար անհրաժեշտ սենքերի կազմը որոշվում է նախագծային առաջադրանքով:

94. Մարզադահլիճների ու հարակից սենքերի (բացառությամբ օժանդակ սենքերի) ընդհանուր մակերեսը, պետք է ընդունվի ըստ մարզահարթակների չափսերի ու դրանց հարակից անվտանգության գոտիների:

95. Կենտրոնացված գրադարանային համակարգի հանրային գրադարանների ընթերցասրահների մակերեսները պետք է ընդունել 2,4մ2 մեկ ընթերցողի համար (մեկ կամ երկտեղանոց սեղաններով կահավորման դեպքում):

96. Թղթե կրիչներով գրադարանային ֆոնդի ու արխիվային նյութերի փակ պահպանման սենքերի մակերեսները պետք է ընդունել ոչ պակաս 2,5մ2՝ 1000 միավորի համար, անշարժ դարակաշարերի դեպքում և ոչ պակաս 1,5մ2 1000 միավորի համար, տեղաշարժվող դարակաշարերի դեպքում: Բաց մատչելիության ընթերցասրահների ընդհանուր մակերեսը պետք է լինի ոչ պակաս 4,5մ2 ՝ պահպանվող 1000 միավորի համար:

97. Բարձրագույն ուսումնական հաստատությունների գրադարանների ընդհանուր մակերեսը պետք է ընդունել մեկ ուսանողի համար հաշվարկվող ցուցանիշով (մ2) ոչ պակաս.

1) տեխնիկական ուղղվածության բուհերում` 1,1մ2,

2) հումանիտար և բժշկական ուղղվածության բուհերում՝ 1,3մ2,

3) մշակութային ուղղվածության բուհերում՝ 2,3մ2:

98. Ճաշասրահի մակերեսը (առանց բաշխիչ կետի) պետք է ընդունել մեկ նստատեղի հաշվարկային ցուցանիշով ոչ պակաս.

1) բարձրագույն կրթության հաստատություններում՝ 1,8մ2,

2) ոսկրաբուժական և նյարդաբանական հիվանդանոցներում ու շարժման հետ խնդիրներ ունեցող սոցիալական հաստատություններում՝ 2,5մ2,

3) բուժական և ստացիոնար սոցիալական հաստատություններում՝ 1,2մ2,

4) ռեստորաններում՝ 1,8մ2,

5) նույնը բեմով ու պարահարթակով՝ 2,0մ2,

6) հանրամատչելի ճաշասրահներում՝ 1,8մ2,

7) սրճարաններում ու գարեջրատներում՝ 1,6մ2,

8) արագ սպասարկման օբյեկտներում՝ 1,4մ2,

9) զբոսաշրջային կացարաններում ու հանգրվաններում՝ 1,4մ2,

10) մանկական առողջարարական ամառային ճամբարներում ու աշակերտական առողջարարական ճամբարներում՝ 1,0մ2,

11) մանկական առողջարաններում` 1,4մ2,

12) առողջարաններում, հանգստի տներում, երիտասարդական ճամբարներում և զբոսաշրջային հավաքակայաններում՝

ա. ինքնասպասարկվողներում (ներառյալ մատուցարանի հոսքագիծը)` 1,8մ2,

բ. մատուցողների սպասարկմամբ՝ 1,4մ2,

13) մասնագիտացված հասարակական սննդի օբյեկտներում ճաշասրահների մակերեսը պետք է ընդունել ըստ նախագծային առաջադրանքի:

99. Հասարակական շենքերում նախասրահի մակերեսն ընդունվում է 0,2-ից - 0,3մ2, իսկ հանդերձարանինը՝ 0,15մ2 մեկ կախիչի հաշվարկով: Կախիչների խորությունը արգելապատնեշի եզրից պետք է լինի 6մ-ից ոչ ավելի: Արգելապատնեշի և կախիչների միջև պետք է նախատեսվի անցում` լայնությունը ոչ պակաս 1մ-ից:

100. Նոր կառուցվող առողջարաններում, առողջարան-պրոֆիլակտորիումներում և հանգստի հաստատություններում բնակելի սենյակներում մեկ տեղի համար անհրաժեշտ հաշվարկային մակերեսները պետք է ընդունել համաձայն 10-րդ աղյուսակի:

 

Աղյուսակ 10

 

Կառույցի անվանումը

Մակերեսը մեկ տեղի համար, մ2

Առողջարաններ, առողջարան-պրոֆիլակտորիումներ և հանգստի հաստատություններ մեծահասակների (կամ ընտանիքների) համար,

9,0

Մանկական առողջարանային ճամբարներ և դպրոցականների առողջարանային ճամբարներ,

6,0

Առողջարանային ճամբարներ երեխաների համար,

7,0

Հանրակացարաններ ուսանողների և ասպիրանտների համար,

7,5

Հանրակացարաններ մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների համար
Բնակելի սենյակի մակերեսը պետք է լինի ոչ պակաս 12,0մ2:

6,0

101. Հանրակացարաններում մեկ հոգու բնակեցման համար բնակելի սենյակի մակերեսը պետք է լինի ոչ պակաս 9,0մ2:

102. Հյուրանոցների և ժամանակավոր կացարանների նախագծումը, ներառյալ սենքերի և դրանց սարքավորումների կազմը և մակերեսները, կախված համարի կարգից, իրականացվում է համաձայն նախագծային առաջադրանքի և գործող համապատասխան շինարարական նորմերի պահանջների:

103. Մասնագիտական ուսուցման հաստատությունների ուսանողների բնակելի սենյակները պետք է նախատեսել 1-ից 3 մարդու համար: Բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների և ասպիրանտների սենյակները 1-ից 2 մարդու համար: Բնակելի սենյակները չպետք է լինեն միջանցիկ և պետք է ունենան 2,2մ-ից ոչ պակաս լայնություն ու անմիջական ելք դեպի միջանցք կամ նախասրահ:

104. Հասարակական շենքերում մեկ հաճախորդի համար հաշվարկվում է՝ նախասրահը՝ 0,2-ից մինչև 0,3մ2, հանդերձարանը՝ 0,15մ2, սակայն երկուսի գումարային մակերեսը պետք է լինի ոչ պակաս 18մ2: Կախիչների հեռավորությունը արգելապատնեշի եզրից չպետք է գերազանցի 6մ-ը: Արգելապատնեշի և կախիչների միջև պետք է նախատեսվի անցում` լայնությամբ ոչ պակաս 1մ-ից:

105. Շենքերում, որտեղ ըստ հաշվարկի միաժամանակ կարող են գտնվել ոչ ավելի 50 մարդ կամ հաճախորդների գտնվելու տևողությունն ըստ սպասարկման տեխնոլոգիական չափորոշիչների չի գերազանցում 60 րոպեն, զուգարաններ նախատեսվում են ըստ նախագծային առաջադրանքի: Վարչական, բժշկական և սոցիալական հաստատություններում, որոնցում կատարվում է հաճախորդների ընդունելություն, հաճախորդների զուգարանների առկայությունը պարտադիր է:

106. Տղամարդկանց ու կանանց սանհանգույցները պետք է լինեն առանձնացված: Ընդ որում, սպասարկող անձնակազմի (աշխատակազմի) ու հաճախորդների սանհանգույցները, ելնելով տեխնոլոգիական նպատակահարմարությունից և նախագծման առաջադրանքից, կարող են նախատեսվել ինչպես տարանջատ, այնպես էլ համատեղված: Տղամարդկանց և կանանց սանիտարական սարքավորումների քանակը պետք է ընդունել 1:1 հարաբերությամբ, եթե նախագծման առաջադրանքով այլ բան նախատեսված չէ:

107. Թվով 10-ից ոչ ավելի անձնակազմով հիմնարկներում, որոնք սպասարկում են 10-ից ավելի միաժամանակյա հաճախորդների, թույլատրվում է նախատեսել տղամարդկանց ու կանանց ընդհանուր օգտագործման մեկ սանհանգույց:

108. Սանիտարական մեկ սարքի հաշվարկային բեռնվածությունը ընդունվում է՝ ելնելով հասարակական շենքի նշանակությունից.

1) տղամարդկանց համար` մեկ զուգարանակոնք՝ 20-ից մինչև 30 աշխատակցի կամ, ուսանողի, 50-ից մինչև 60 հաճախորդի համար, մեկ միզարան՝ 15-ից մինչև 18 աշխատակցի կամ 50-ից մինչև 80 հաճախորդի համար, մեկ լվացարան՝ յուրաքանչյուր 4 զուգարանակոնքի համար, սակայն առնվազն մեկ լվացարան՝ մեկ զուգարանի համար,

2) կանանց համար` մեկ զուգարանակոնք՝ 15 աշխատակցուհու, կամ 25-ից մինչև 30 հաճախորդի համար, մեկ լվացարան՝ յուրաքանչյուր երկու զուգարանակոնքի համար, սակայն առնվազն մեկ լվացարան՝ մեկ զուգարանի համար,

3) սակավաշարժուն խմբերի և հաշմանդամություն ունեցող անձանց համար զուգարանախցերի կահավորումն ու չափերը ընդունվում են համաձայն ՀՀՇՆ IV-11.07.01 շինարարական նորմերի պահանջների,

4) սանիտարական սարքավորումների քանակը ճշտվում է՝ ելնելով հասարակական շենքի նշանակությունից,

5) Հասարակական շենքում աշխատատեղերի առկայության դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել դրանց սանիտարական բնութագրերը և հաշվարկել սանիտարական սարքավորումների քանակը և չափերը համաձայն նախագծման առաջադրանքի,

6) ՆԴՀ-ներում, բուժական և սոցիալական հաստատությունների ստացիոնարներում, մարզական և սպորտային շինություններում լրացուցիչ սանիտարական սարքավորումների քանակը և կազմը սահմանվում է համաձայն տեխնոլոգիական առաջադրանքի:

109. Բնակավայրերում կենտրոնացված ջրամատակարարման և կոյուղու համակարգերի բացակայության դեպքում, հասարակական շենքերի տեղային ջրամատակարարման և կոյուղու համակարգի ապահովման հարցը պետք է լուծել՝ ելնելով տեղական պայմաններից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

110. Մթերային խանութներում նախատեսվում է մեկ զուգարանակոնք յուրաքանչյուր 400մ2 առևտրային մակերեսի համար, իսկ ոչ մթերային խանութներում՝ յուրաքանչյուր 600մ2 համար, բայց երկու զուգարանակոնքից ոչ պակաս: Մինչև 150մ2 առևտրասրահի մակերես ունեցող առևտրի կազմակերպությունների շինություններում գնորդների համար սանհանգույցներ կարելի է չնախատեսել:

111. Առևտրազվարճային համալիրներում ու կենտրոններում պետք է նախատեսել մոր ու մանկան մեկ սենյակ՝ 1000 հաճախորդի համար, որը կահավորված կլինի բարուրասեղանով, ցնցուղարանով, զուգարանակոնքով և լվացարանով: Մանկական խաղային գոտիները պետք է տեղակայվեն երկրորդ հարկից ոչ բարձր և տարհանման ելքից 20մ-ից ոչ հեռու:

112. Հասարակական շենքերի ու շինությունների (բացառությամբ բացօթյա մարզական շինությունների) սանհանգույցների հեռավորությունն աշխատասենյակից պետք է լինի 75մ-ից ոչ ավելի:

113. Բաց մարզադաշտերում, դահուկային կենտրոններում սանհանգույցների հեռավորությունը մարզադաշտերից կամ նստարանաշարերից պետք է լինի ոչ ավելի 150մ-ից:

114. Չկոյուղացված շրջաններում գտնվող սեզոնային օգտագործման հասարակական շենքերը կամ բացօթյա շինություններն ու ժամանակավոր կառույցները պետք է կահավորել առանձնացված տեղեր՝ կենսազուգարանների տեղակայման համար:

115. Հասարակական շենքերում աշխատակիցների, հանդիսատեսային ու ակումբային համալիրներում դերասանների ու աշխատակազմի, բարձրագույն կրթության հաստատությունների հանրակացարաններում, կայարաններում (երկաթուղային, ավտոբուսային և օդանավակայաններում) կանանց սանհանգույցներում նախատեսվում են հիգիենիկ ցնցուղ (ճկափողով), բիդե (լվացասարք) կամ հիգիենիկ այլ սարքավորում:

116. Բուժական և սոցիալական հաստատությունների ստացիոնարների հիվանդասենյակներին կից պետք է նախատեսվեն 4մ2 մակերեսով սանհանգույցներ, որոնք հարմարեցված լինեն տեղաշարժման դժվարություններ ունեցողների համար: Սանհանգույցի դռները կարող են բացվել դեպի նախամուտք կամ անմիջապես դեպի հիվանդասենյակ:

117. Հասարակական շենքերում՝ սանհանգույցներին կից, պետք է նախատեսել հավաքարարի գույքի, սարքավորումների պահպանման, մաքրման ու չորացման տաք և սառը ջրամատակարարման համակարգով կահավորված սենքեր: Սենքերի մակերեսները պետք է հաշվարկել 0.8մ2` շենքի հարկաբաժնի օգտակար մակերեսի յուրաքանչյուր 100մ2 համար, բայց ոչ պակաս 2մ2-ից: Եթե հարկաբաժնի մակերեսը 400մ2-ից պակաս է, պետք է նախատեսել մեկ սենք՝ երկու հարակից հարկաբաժինների համար: Բժշկական հաստատություններում հավաքարարի համար նախատեսվող սենքի մակերեսը որոշվում է գործող սանիտարական նորմերով:

 

VI. ՇԵՆՔԵՐԻ ԾԱՎԱԼԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

1. Հարկայնությանը ներկայացվող պահանջներ

 

118. Հասարակական շենքերի հարկայնությունը և հակահրդեհային պատերի միջև հարկաբաժնի մակերեսը (բացի կենցաղսպասարկման և մանրածախ առևտրի կազմակերպությունների շենքերից) պետք է լինի աղյուսակ 11-ում տրված ցուցանիշներից ոչ ավելի:

Աղյուսակ 11

 

հ/հ

Հարկերի առավելագույն քանակը

Հակահրդեհային պատերի միջև հարկաբաժնի մակերեսը մ2

Շենքի հրակայունության աստիճանը

Կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության դասը

1 հարկ

2 հարկ

3-ից մինչև 5 հարկ

6-ից մինչև 9 հարկ

10-ից մինչև 16 հարկ

1
2
3
4

16
16
9
5

6000
6000
5000
3000

5000
4000
3000
2000

5000
4000
2000
1200

5000
4000
1200
-

2500
2200
-
-

I1
II1
II1
III

ՑՕ(CO)
ՑՕ(CO)
Ց1(C1)
ՑՕ(CO)

5
6
7
8
9

4
3
2
2
2

2000
2000
2000
1200
1200

1400
1400
1400
800
800

800
800
-
-
-

-
-
-
-
-

-
-
-
-
-

III
IV
IV
IV
V

Ց1(C1)
ՑՕ(CO)
Ց1(C1)
Ց2(C2), Ց3(C3)
Ց1-Ց3(C1-C3)

1) Հարկի մակերեսը կարելի է կրկնակի մեծացնել ավտոմատ հրդեհաշիջման առկայության դեպքում,
2) 16-ից ավելի բարձր հարկաբաժինների համար հակահրդեհային պատերի միջև հարկաբաժնի մակերեսը որոշվում է լրացուցիչ հիմնավորմամբ:

119. Օդանավակայանների շենքերում հրդեհաշիջման ինքնաշխատ սարքավորումների առկայության դեպքում հակահրդեհային պատերի միջև հարկի մակերեսը չի սահմանափակվում:

120. Մարզասրահներում, ծածկած սառցադաշտերի, ծածկած լողավազանների սրահներում (հանդիսատեղերով կամ առանց հանդիսատեղերի), ինչպես նաև նախապատրաստական պարապմունքների համար նախատեսված սրահներում և հրաձգարանների կրակագոտիներում (այդ թվում նստարանաշարերի տակ տեղադրված կամ այլ հասարակական շենքում ներկառուցված) աղյուսակ 10-ում տրված ցուցանիշների գերազանցման դեպքում, նշված սրահների և այլ սենքերի միջև պետք է նախատեսել հակահրդեհային պատեր:

121. 300մ2-ից մինչև 700մ2 մակերեսով նկուղային կամ որմնախարսխային հարկերի չօդափոխվող հատվածներում, եթե դրանցում գտնվող մարդկանց հաշվարկային քանակը կազմում է 15 և ավելի մարդ, պետք է լինեն ոչ պակաս երկու ելանցք (լայնությամբ ոչ պակաս 0.6մ-ից և բարձրությամբ ոչ պակաս 0.8մ-ից) կամ երկու պատուհան (լայնությամբ ոչ պակաս 0.9մ-ից և բարձրությամբ ոչ պակաս 1.2մ-ից), եթե քաղաքացիական պաշտպանության մարմնի կողմից նախագծային առաջադրանքում ամրագրված չեն այլ պահանջներ: Ելքերից մեկը թույլատրվում է նախատեսել անմիջապես դեպի դուրս, ընդ որում հարկից դեպի ելանցք և ելանցքից դեպի արտաքին ելք անհրաժեշտ է նախատեսել սանդուղքներ, որոնց թեքությունը չի սահմանափակվում:

122. Կրթական կամ բնակելի շենքերում ներկառուցված ՆԴՀ-ների 25-ից ավելի տեղերով սենյակները պետք է մեկուսացված լինեն հակահրդեհային պատնեշով:

123. Հասարակական սենքերից, անկախ դրանց նշանակության (բացառությամբ վառելանյութի պահեստներից ու արհեստանոցներից), տարհանման ելքերից մեկը կարող է բացվել անմիջապես նախասրահ, հանդերձարան, միջհարկային ճեմասրահ կամ միջանցք, որոնք հարակից են 2-րդ տեսակի բաց աստիճաններին:

124. Եթե հանդիսասրահները, հանդերձարանները, ծխելու համար նախատեսված սենքերը կամ սանհանգույցները տեղակայվում են նկուղում կամ որմնախարսխային հարկում, կարելի է նախատեսել նկուղային հարկից մինչև առաջին հարկ տանող բաց աստիճաններ:

125. ՆԴՀ-երի շենքերի առավելագույն տարողունակությունը և երեխաների գտնվելու համար նախատեսված սենքերի տեղաբաշխման սահմանային թույլատրելի կազմն ըստ հարկերի պետք է ընդունել ըստ աղյուսակ 12-ի տվյալների՝ հաշվի առնելով կոնստրուկտիվ հրդեհավտանգավորության դասը: Անկախ տեղերի թույլատրելի քանակից՝ վերականգնողական տիպի մասնագիտացված ՆԴՀ-ներում երեխաների գտնվելու հետ կապված սենքերը պետք է տեղակայվեն երկրորդ հարկից ոչ բարձր, իսկ տեսողական խնդիրներ ունեցող երեխաների համար նախատեսված սենքերը պետք է տեղակայվեն առաջին հարկում:

 

Աղյուսակ 12

 

հ/հ

Տեղերի քանակը շենքում

Թույլատրելի հարկայնություն

Կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության դասը

1

Մինչև 50

1 - 2

Ց1(C1), Ց2(C2), Ց3(C3)

2

51-ից մինչև 100 ներառյալ

1

Ց1(C1)

3

101-ից մինչև 150 ներառյալ

2

Ց1(C1)

4

151-ից մինչև 350 ներառյալ

3

Ց0(CO), Ց1(C1)

126. ՆԴՀ-երի երեք հարկանի շենքերի դեպքում մսուրային խմբային բջիջները պետք է տեղակայվեն առաջին հարկում: Երրորդ հարկում թույլատրվում է տեղակայել ավագ տարիքային խմբային բջիջները, մարզական և հանդիսությունների սրահները, ծածկապատշգամբները, վարչակենցաղային սենքերը:

127. Երկրորդ և երրորդ հարկերի յուրաքանչյուր խմբային բջիջից պետք է նախատեսել երկու տարանջատված տարհանման ելքեր դեպի երկու սանդղավանդակ, այդ թվում նաև՝ միջանցքով: Երկրորդ հարկի ելքերից մեկը թույլատրվում է նախատեսել 3-րդ տիպի բաց արտաքին սանդուղքով: Տարհանման ելքերի նախագծման ժամանակ խմբային բջիջը պետք է համարել որպես մեկ սենք։

128. Մինչև յոթ տարեկան երեխաների հիվանդասենյակներն ու մանկական հոգեբուժական բաժանմունքները, գերիատրիկ խնամքի բաժանմունքները, հոսպիսների և քույրական խնամքի բաժանմունքները պետք է տեղակայել երկրորդ հարկից ոչ բարձր:

129. Մանկական ամառային առողջարանային ու պատանեկան առողջարանային ճամբարների շենքերը, զբոսաշրջային կացարանները պետք է նախատեսել երկուսից ոչ ավելի հարկայնությամբ, իսկ շուրջտարյա օգտագործման մանկական առողջարանային ճամբարները՝ երեք հարկից ոչ ավելի: Նախադպրոցական տարիքի երեխաները տեղավորվում են միայն առաջին հարկում։

130. Մանկական առողջարանային ճամբարների ննջասենյակները պետք է խմբավորել մինչև 40 տեղով սենյակների խմբերով, որոնցից յուրաքանչյուրը պետք է ունենա առանձնացված ելք միջանցքից դեպի սանդղավանդակ:

131. Մանկական առողջարանային ճամբարներում առանձին մասնաշենքերում կամ առանձնացված հրդեհային մեկուսամասերում տեղակայված ննջարանային սենքերը պետք է նախատեսել ոչ ավելի քան 160 տեղի համար:

132. Ստացիոնար, պրոֆիլակտիկ, բուժական, սոցիալական հաստատությունների (հիվանդանոցներ, ծննդատներ, հոսփիսներ և այլն) շենքերում սանդուղքներից օգտվելու հնարավորություն չունեցող անկողնային հիվանդների համար անհրաժեշտ է նախատեսել հորիզոնական տարհանման հնարավորություն դեպի հարակից հրակայուն կամ անվտանգության գոտի, որտեղից վերջիններս կարող են տարհանվել առավել տևական ժամանակում կամ գտնվել՝ մինչև փրկարար ստորաբաժանումների ժամանումը: Անվտանգության գոտու չափերը որոշվում են հորիզոնական տեղաշարժման միջոցների (անվապատգարակ), վրա անկողնային հիվանդների հաշվարկային քանակով։ Շենքի անվտանգության գոտին պետք է լինի չծխապատվող կամ առանձնացված այլ սենքերից չծխապատվող անցախցով։ Հրդեհի դեպքում անվտանգության գոտում կամ անցախցում պետք է ստեղծել հավելյալ՝ 20-ից մինչև 40Պա օդի ճնշում։

133. Ամառային գործառնության հանգստի V հրակայունության դասի հաստատությունները, ինչպես նաև IV և V հրակայունության դասի մանկական առողջարանային ճամբարներն ու առողջարանները պետք է նախագծել միայն մեկ հարկանի:

134. Կայարանային շենքերում ներկառուցված հյուրանոցները պետք է ունենան տարհանման ինքնուրույն ելքեր դեպի սանդուղքներ կամ միջանցք, այդ թվում՝ դեպի ուղևորների ընդհանուր սպասասրահ, որն ունի անմիջական ելք դեպի դուրս, արտաքին բաց ուղեկամուրջ կամ կառամատույց:

135. Դեպի ուղևորների ընդհանուր սպասասրահ կարող են նախատեսվել տարհանման ուղիների և սանդուղքների մինչև 50%-ը:

136. Հասարակական շենքերում ներկառուցված բնակելի սենքերի հրդեհաանվտանգավորության ապահովման համար պետք է պահպանել ՀՀՇՆ 21-01 շինարարական նորմերի պահանջները:

137. Լսարանների, համաժողովների սրահների և մարզասրահների տեղակայումը շենքի հարկաբաժիններում պետք է ընդունել համաձայն աղյուսակ 13-ի:

 

Աղյուսակ 13

 

Դահլիճում
նստելատեղերի քանակը

Դահլիճի տեղակայման հարկն ոչ ավելի

Շենքի հրակայունության աստիճանը

Շենքի կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության դասը

Մինչև 300
300-ից մինչև 600
600-ից ավելի
մինչև 300
300-ից մինչև 600
մինչև 500
մինչև 300
մինչև 100

16
5
3
3
2
1
1
1

I, II
I, II
I, II
III
III
III
III
IV

Ց0(CO), Ց1(C1)
Ց0(CO), Ց1(C1)
Ց0(CO), Ց1(C1)
Ց0(CO)
Ց0(CO)
Ց1(C1)
Ց2(C2)
Ց1(C1), Ց3(C3)

138. Հանդիսատեսների ելքը մարզասրահների, լսարանների կամ հանդիսասրահների պատշգամբներից չպետք է իրականացվի այդ դահլիճների միջով:

139. Մշակութահանդիսատեսային շենքերում և շինություններում դահլիճների նստելատեղերի հաշվարկային քանակն ու տեղակայման հարկը պետք է ընդունել համաձայն աղյուսակ 14-ի՝ հաշվի առնելով շենքի հրակայունության աստիճանը:

 

Աղյուսակ 14

 

Շենքեր և շինություններ

Դահլիճի տարողունակությունը, մարդ

Շենքի հրակայունության աստիճանը

Շենքի առավելագույն հարկայնությունը

Կինոթատրոններ

 

 

 

 

Ակումբներ

 


Թատրոններ

մինչև 300
մինչև 400
մինչև 600
600 և ավելի

մինչև 300
մինչև 400
մինչև 600
600 և ավելի

չի նորմավորվում

V
IV
III
II, I

V
IV
III
II, I

II, I

1
21
2
չի նորմավորվում

1
21
3
չի նորմավորվում

չի նորմավորվում

1) Հանդիսասրահները պետք է տեղակայել առաջին հարկում, իսկ ակումբներում` երկրորդ հարկից ոչ բարձր:

140. Հրշեջ պահպանության հսկիչ պահակակետը պետք է նախագծել բնական լուսավորությամբ և տեղակայել բեմահարթակի մակարդակում կամ դրանից մեկ հարկ ներքև՝ արտաքին ելքին կամ սանդուղքին մոտ: Տնտեսական և հրշեջ ջրագծերի պոմպակայանի սենքը պետք է տեղակայվի հրշեջ պահակակետին կից կամ դրա տակ՝ դրանց միջև հարմար հաղորդակցման ապահովմամբ:

141. Թույլատրվում է նախատեսել տարհանման մեկ ելք այն սրահներից և դահլիճներից, որոնք հաշվարկված են մինչև 50 մարդու միաժամանակյա գտնվելու համար (այդ թվում` հանդիսասրահների ամֆիթատրոններում կամ պատշգամբներում), եթե դրանց տարհանման ուղու հեռավորությունը ամենահեռավոր նստելատեղից մինչև ելքի դուռը չի գերազանցում 25 մետրը: Նշված սրահների 50 մարդուց ավելի տարողության դեպքում պետք է նախատեսել նաև տարհանման երկրորդ ելք:

142. Բեմից, աշխատանքային կամրջակներից, բեմաճաղերից (կոլոսնիկներից), բեմատակից, նվագափոսից, գլանափաթեթավորված բեմանկարների պահոցներից պետք է նախատեսել տարհանման ոչ պակաս երկու ելք:

143. Շուրջտարյա գործող կինոթատրոններում, ինչպես նաև ակումբներում, որոնց դահլիճներում կինոցուցադրությունները նախատեսվում են կինոխցիկներից, չի թույլատրվում նախատեսել դահլիճից տարհանման ուղիներ միաժամանակյա 50-ից ավելի մարդ գտնվելու համար նախատեսված սենքերի միջով: Առանց ճեմասրահի սեզոնային օգտագործման կինոթատրոններում պետք է լինի երկուսից ոչ պակաս տարհանման ելք: Դրանցից մեկը թույլատրվում է համարել դահլիճի մուտքը:

144. Հանդիսասրահով թատերական համալիրներում թույլատրվում է նախատեսել երկուսից ոչ ավելի բաց (2-րդ տեսակի) սանդղավանդակներ` առնվազն երկու փակ սանդղավանդակների առկայության դեպքում: Համալիրի հաջորդ հարկերի սենքերից պետք է նախատեսել տարհանման մեկուսացված անցումներ՝ դեպի փակ սանդղավանդակները:

145. Կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության ոչ պակաս Ց1 դասի մարզական ծածկած շենքերը վերին հարկերում միայն օժանդակ սենքերի տեղակայման դեպքում, թույլատրվում է կառուցել մինչև հինգ հարկ բարձրությամբ:

146. Մարզասրահներում հանդիսատեսների տրիբունաների հակահրդեհային պատերի մեջ դռները պետք է լինեն հոծ (կիպ) ինքնափակվող: Թույլատրվում է դրանք իրականացնել փայտից։

147. Գրադարանների և արխիվների շենքերը թույլատրվում է նախագծել 9 հարկից ոչ ավելի բարձրությամբ:

148. Գրապահոցները միմյանցից պետք է բաժանված լինեն հակահրդեհային պատնեշներով: Յուրաքանչյուր հատվածի մակերեսը պետք է լինի ոչ ավելի, քան 600մ2:

149. Առևտրի ձեռնարկությունների շենքերի համար հարկայնությունն ու հարկի մակերեսները պետք է ընդունել հաշվի առնելով կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության դասը` ըստ աղյուսակ 15-ում տրված ցուցանիշերի:

 

Աղյուսակ 15

 

հ/հ

Շենքի հարկի մակերեսը (մ2), ոչ ավելի

Կոնստրուկտիվ հրդեհային
վտանգավորության դասը

1 հարկանի

2 հարկանի

3-ից մինչև 5 հարկանի

1
2
3

35001
20002
500

30001
1000
-

25001
-
-

CO(Ց0)
C1(Ց1)
C2(Ց2), C3(Ց3)

1) Ինքնաշխատ հրդեհաշիջման առկայության դեպքում հարկի մակերեսը կարող է կրկնապատկվել:
2) Հարկի մակերեսը մեկհարկանի պարենային խանութներում կարող է կրկնապատկվել` առևտրի սրահը խանութի այլ սենքերից հակահրդեհային պատով անջատված լինելու պայմանով:

150. 250մ2 և ավելի մակերեսով առևտրի սրահներում հրկիզվող և հրկիզվող փաթեթավորմամբ ապրանքները պետք է պահեստավորվեն արտաքին պատերի մոտ և մեկուսացվեն սրահից 1-ին տեսակի հակահրդեհային միջնորմներով:

151. Մեկ հարկանի, մինչև 150մ2 առևտրային մակերեսով առանձին շինություններում, ինչպես նաև այլ նշանակության շենքերում ներկառուցված/կցակառուցված խանութներում, թույլատրվում է նախատեսել մեկ ելքը առևտրասրահից, երկրորդը թույլատրվում է նախատեսել նույն առևտրասրահից՝ ոչ առևտրային սենքերի միջով (բացառությամբ պահեստների):

152. Մինչև 250մ2 առևտրային մակերեսով ձեռնարկությունների շենքերում թույլատրվում է նախատեսել լրացուցիչ ելքեր դեպի առևտրային սրահ՝ դրան կից պահեստներից, ապրանքների մատակարարման համար:

153. Մանրածախ առևտրի հաստատությունների շենքի բարձրությունը կարող է բարձրացվել ևս մեկ հարկով, եթե պահեստային, ծառայողական, կենցաղային ու տեխնիկական սենքերը տեղակայվում են վերին հարկերում, իսկ շենքի կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորությունը՝ CO(Ց0) դասի է:

154. Կայարանների շենքերում միջանցքների և սանդղավանդակների 50%-ից ելքերը թույլատրվում է նախատեսել դեպի ուղևորների սպասասրահ, որն ունի անմիջական արտաքին ելք կամ ելքեր՝ դեպի բաց ուղեկամուրջ կամ կառամատույց:

155. Կենցաղային ու կոմունալ սպասարկման հաստատությունների շենքերի համար հարկայնությունն ու հարկի մակերեսը պետք է ընդունել՝ ելնելով շենքերի կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության դասից` համաձայն աղյուսակ 16-ի:

 

Աղյուսակ 16

 

հ/հ

Շենքի հարկայնությունը,
ոչ ավելի

Հարկի մակերեսը12),
ոչ ավելի

Շենքի կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության դասը

1
2
3
4
5

5
5
2
2
1

3500
2500
2000
1000
500

CO(Ց0)
C1 (Ց1)
CO(Ց0)
Ց1(C1)
C1(Ց1) - C3(Ց3)

1) Հարկի մակերեսը կարող է մեծացվել մինչև կրկնակին՝ ինքնաշխատ հրդեհաշիջման սարքավորման առկայության դեպքում:

156. 200մ2-ից ավելի հաշվարկային մակերեսով կենցաղային սպասարկման հաստատությունների շենքերում անձնակազմին և հաճախորդներին սպասարկող մուտքերն ու սանդղավանդակները պետք է լինեն տարանջատ:

157. Մարզադահլիճը կամ մարզումների համար նախատեսված սենքերը թույլատրվում է տեղակայել երկրորդ և ավելի բարձր հարկերում, եթե ապահովվում է ձայնային ճնշման և թրթռման նորմատիվ մակարդակը:

158.Ներկառուցված շոգեբաղնիքները պետք է նախատեսել ոչ ավելի, քան 10 տեղով:

159. Չի թույլատրվում շոգեբաղնիքների ներկառուցումը նկուղներում, նստարանաշարերի տակ, մանկական առողջարարական ճամբարների և գիշերօթիկների ննջարանային մասնաշենքերում, մանկական նախադպրոցական հիմնարկներում, ստացիոնար հիվանդանոցներում, ինչպես նաև 100-ից ավելի մարդկանց համար նախատեսված սրահների տակ կամ դրանց կից:

 

2. Հաղորդակցուղիներին ներկայացվող պահանջներ

 

160. Արտաքին դռան մուտքային հարթակի լայնությունը հաճախորդների շարժման ուղղությամբ պետք է լինի դռան բացվող փեղկի լայնության 1,5-ից ոչ պակաս: Հարթակի մակերևույթը պետք է ունենա 0,1-ից մինչև 0,2% թեքություն՝ անձրևաջրերի հեռացման համար: Շեմի հարթակի արգելապատնեշը՝ երեք և ավելի աստիճան և մայթի մակարդակից 0.45մ–ից բարձր վերելքի դեպքում պետք է լինի 0.8մ-ից ոչ պակաս բարձրությամբ։ Թույլատրվում է այլ պատնեշող կառուցվածքների կիրառում։

161. Շենքերի ու շինությունների հարկաբաժիններում հատակների նիշերի տարբերությունների դեպքում պետք է նախատեսել սանդուղքներ, թեքահարթակներ կամ վերհան այլ սարքավորումներ: Շենքում ուղղաձիգ տեղաշարժերն ապահովվում են սանդուղքների միջոցով։ Վերգետնյա հարկերում հաճախորդների համար նախատեսվող սանդղավանդակներում սանդուղքի թեքությունը պետք է լինի բարձրության և խորության 1:2 հարաբերությամբ:

162. Թույլատրվում է նկուղային և որմնախարսխային հարկեր, ձեղնահարկ ուղղորդող ինչպես նաև վերգետնյա հարկերում այցելուների համար չնախատեսված սանդղաբազուկի թեքությունը ընդունել 1:1,5 հարաբերությամբ:

163. Այցելուների շարժման ուղիներին չի թույլատրվում նախատեսել 3 աստիճանից պակաս բարձրությամբ սանդուղքներ (աստիճանի բարձրությունը՝ ոչ պակաս 0,12մ-ից): Բարձրությունների ավելի պակաս տարբերության դեպքում նախատեսվում է չսահող մակերևույթով թեքահարթակ:

164. Մարդկանց տեղաշարժման համար նախատեսված թեքահարթակների թեքությունը պետք է լինի ոչ ավելի.

1) շենքի ներսում՝ 1:6,

2) ստացիոնար սոցիալական և առողջապահական հաստատություններում՝ 1:8-ից մինչև 1:10,

3) բնակչության սակավաշարժուն խմբերի համար նախատեսվող թեքահարթակների հարաչափերը պետք է համապատասխանեն ՀՀՇՆ 1V-11.07.01 շինարարական նորմերի պահանջներին: Թեքահարթակները պետք է ունենան ռետինե կամ այլ սահքարգելիչ ծածկույթ:

165. Բաց կամ ծածկած մարզական շինությունների նստարանաշարերում սանդուղքի թեքությունը չպետք է գերազանցի 1:1,6, իսկ 0,9մ-ից ոչ պակաս բարձրությամբ բազրիքի առկայության դեպքում` 1:1,4 հարաբերությունը:

166. Նստարանաշարերի հորանների տարհանման ուղիներին աստիճանների կամ սանդուղքների տեղակայում չի թույլատրվում:

167. Շենքերում սանդղաբազուկի լայնությունը պետք է լինի ոչ պակաս առավել մարդաշատ հարկից դեպի սանդղավանդակ մուտքի լայնությունից, կամ նվազագույնը.

1) 1,35մ` շենքերում, որտեղ հարակից հարկը մարդաշատ է (100-ից ավելի մարդ), ինչպես նաև հանդիսասրահների ու առողջապահական հաստատությունների շենքերում, անկախ դրանցում գտնվող մարդկանց քանակից,

2) 1,2մ` մնացած շենքերում, ինչպես նաև հանդիսասրահների այն շինություններում, որոնք ուղղորդում են դեպի հանդիսատեսների կամ այցելուների գտնվելու համար չնախատեսված սենքեր, նաև բուժական հաստատությունների այն շինություններում, որոնք առաջնորդում են դեպի հիվանդների գտնվելու համար չնախատեսված սենքեր, ինչպես նաև ՆԴՀ-ներում,

3) 0,9մ` բոլոր շենքերում, որոնք ուղղորդում են դեպի սենքեր, որտեղ միաժամանակ գտնվում է 5-ից ոչ ավելի մարդ:

168. Միջհարկային սանդղաբազուկների լայնությունը բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսումնական, լաբորատոր, լսարանային մասնաշենքերում, որտեղ յուրաքանչյուր կից հարկում միաժամանակ գտնվում է ոչ պակաս 200 ուսանող, պետք է լինի 1,5մ-ից ոչ պակաս: Սանդղահարթակի լայնությունը պետք է լինի սանդղաբազուկի լայնությունից ոչ պակաս: Ուղիղ սանդղաբազուկի միջանկյալ հարթակը պետք է ունենա առնվազն մեկ մետր խորություն:

169. Սանդղավանդակներում ջեռուցման մարտկոցներ տեղադրելիս, անկախ տեղադրման նիշից, պետք է ապահովվի սանդղահարթակի չափերի և անցման բարձրության նորմատիվային պահանջները:

170. Աստիճանների քանակը մեկ սանդղաբազուկում (բացառությամբ ոլորաձև սանդուղքների) պետք է լինի ոչ պակաս 3-ից և ոչ ավելի 16-ից: Առաջին հարկի սահմաններում միաբազուկ, երկբազուկ կամ եռաբազուկ սանդուղքների մեկ բազուկում թույլատրվում է տեղադրել մինչև 18 աստիճան:

171. Աստիճանի խորությունը պետք է լինի 0,3մ (թույլատրվում է 0,25-ից մինչև 0,35մ), իսկ բարձրությունը՝ 0,15մ (թույլատրվում է 0,13-ից մինչև 0,17մ): Աստիճանները պետք է լինեն հարթ, առանց ելուստների ու անողորկ հորիզոնական մակերևույթով: Աստիճանի երիզը պետք է լինի կորաձև, կորության շառավիղը` ոչ ավելի 0,05մ-ից: Մեկ սանդղաբազուկում տարբեր բարձրությամբ ու լայնությամբ սանդուղքների կիրառում չի թույլատրվում: Որպես բացառություն թույլատրվում է փոխել գլխավոր սանդուղքի առաջին ներքևի երեք աստիճանների նկարվածքը:

172. Հանդիսասրահների` այցելուների համար նախատեսված անցումներում ու դեպի նստելաշարք տանող անցուղիներում թույլատրվում է աստիճանների տարբեր չափեր, որոնք որոշվում են նախագծման ընթացքում` հաշվի առնելով հանդիսատեսի անվտանգության ապահովումը:

173. Հրակայունության բոլոր դասերի շենքերում և բոլոր կլիմայական գոտիներում, որպես տարհանման երկրորդ ելք, թույլատրվում է նախատեսել արտաքին բաց սանդուղքներ (3-րդ տիպի սանդուղքներ) ոչ ավելի 2:1 թեքությամբ: 3-րդ տեսակի սանդուղքները, որոնք օգտագործվում են ՆԴՀ-երի շենքերում երկրորդ հարկից տարհանման համար (բացառությամբ այն հաստատությունների, որոնք նախատեսված են ֆիզիկական և մտավոր զարգացման խանգարումներով երեխաների, բուժական հաստատությունների ստացիոնարների համար), պետք է նախատեսել ոչ ավելի 1:1 թեքությամբ:

174. 3-րդ տեսակի սանդուղքները պետք է ունենան երկկողմանի բազրիքներ, աստիճանների ցանցկեն կամ տրամատավոր ծածկույթ։ Աստիճանները և հորիզոնական հարթակները պետք է ապահովեն տեղումների ազատ հեռացումը։

175. 3-րդ տեսակի սանդուղքները պետք է կառուցել չայրվող նյութերով և տեղադրել հրդեհավտանգության ոչ պակաս Կ1 դասի և ոչ պակաս ՌԵԻ120 սահմանային հրակայունություն ունեցող պատերի խուլ (առանց լուսային բացվածքների) հատվածների մոտ: Այդ սանդուղքները տարհանման ելքերի մակարդակին պետք է ունենան հարթակներ, արգելապատնեշներ՝ ոչ պակաս 1.2մ բարձրությամբ և տեղակայված լինեն պատուհանների բացվածքի հարթությունից ոչ պակաս 1.0մ հեռավորության վրա։

176. 3-րդ տեսակի սանդուղքի կառուցումը թույլատրվում է մինչև շենքի 3-րդ հարկը: Այդ սանդուղքի լայնությունը պետք է լինի 0,8մ-ից ոչ պակաս, իսկ աստիճանների խորությունը` ոչ պակաս 0,2մ-ից: Սանդուղքները պետք է տեղադրվեն պատուհանների բացվածքներից 1,0մ հեռավորության վրա:

177. Թույլատրվում է տարհանման ուղիներում նախատեսել հրդեհային անվտանգության նորմերին համապատասխանող 3-րդ տեսակի սանդուղքներ:

178. Բազմահարկ ուսումնական հաստատության կամ Ցանկ 1-ի բ) ենթախմբով բերված շենքերի ցանկացած հարկից, որպես 2-րդ տարհանման ելք, թույլատրվում է օգտագործել 3-րդ տեսակի սանդուղքները, եթե տարհանվողների քանակն ու հարկաբաժնի տեղակայման բարձրությունը համապատասխանում են շենքերի և շինությունների հրդեհային անվտանգության շինարարական նորմերին:

179. Հաճախորդների շարժման ճանապարհին չի թույլատրվում նախատեսել երեք աստիճանից պակաս սանդուղքներ: Նիշերի փոքր տարբերությունների դեպքում պետք է կառուցվեն թեքահարթակներ համաձայն ՀՀՇՆ IV-11.07.01 շինարարական նորմի պահանջների:

180. Մեկ սենքում կամ միջնորմներով չտարանջատված հարակից սենքերում, հատակների նիշերի 1,0մ-ից ավելի անկումների դեպքում անվտանգության նկատառումներով վերին մակարդակի պարագծով նախատեսվում է նվազագույնը 0.9մ բարձրությամբ, իսկ երեխաների համար նախատեսված սենքերում՝ 1.1մ բարձրությամբ արգելապատնեշ։ Անհրաժեշտ է նախատեսել եզրային ճաղաշարեր, 0,9մ-ից ոչ պակաս բարձրությամբ: Հատակի նիշերի մեկ մետրից պակաս տարբերության դեպքում թույլատրվում է մարդկանց անկման հնարավորությունը բացառող այլ սարքավորումների կիրառում։ Այս պահանջները չեն վերաբերում դեպի հանդիսասրահ ուղղված բեմահարթակին:

181. Տեղաշարժման ուղիներում նիշերի վտանգավոր անկումների դեպքում արգելապատնեշների կամ ճաղաշարերի բարձրությունը պետք է լինի 0,9մ-ից ոչ պակաս, իսկ պատշգամբներում, օթյակներում, արտաքին զբոսահարթակներում՝ 1,2մ-ից ոչ պակաս: Արգելապատնեշներն ու ճաղաշարերը պետք է լինեն անընդմեջ, պետք է սարքավորված լինեն բազրիքներով և դիմակայեն առնվազն 0,3ԿՆ/մ բեռնվածքի:

182. ՆԴՀ-ների շենքերում, մանկական բուժարաններում ու պոլիկլինիկաներում, մանկական հանդիսությունների և ժամանցների սրահներում, ճաղաշարերի բարձրությունը և դասավորվածությունը պետք է բավարարեն հետևյալ պահանջները.

1) երեխաների տեղաշարժման սանդուղքների ճաղաշարերի բարձրությունը պետք է լինի ոչ պակաս 1,2մ-ից, իսկ մտավոր թերզարգացած երեխաների նախադպրոցական հաստատություններում՝ 1,8մ կամ 1,5մ` հոծ ցանցապատ լինելու դեպքում,

2) սանդուղքները պետք է ունենան երկկողմանի բազրիքներ, որոնք տեղադրվում են երկու մակարդակների վրա, մեկը՝ 0,9մ բարձրությամբ, մյուսը՝ 0,5մ բարձրությամբ,

3) ճաղաշարերի ուղղաձիգ տարրերի լուսանցքները պետք է լինեն ոչ ավելի 0,1մ-ից (հորիզոնական մասնատումներն արգելվում են):

183. Բաց և ծածկած մարզական կառույցների նստարանաշարերում սանդուղքների, անցումների և հորանների 4մ-ից ավելի լայնության դեպքում պետք է նախատեսել 0,9մ բարձրությամբ բաժանարար բազրիքներ։ Հորանի կամ աստիճանի՝ 2.5մ-ից պակաս հաշվարկային լայնության դեպքում այդ լայնությունը գերազանցող հորանների կամ աստիճանների համար բաժանարար բազրիք չի նախատեսվում։

184. Մարզասրահներում հանդիսականների հարակից նստարանաշարերի հատակների նիշերի միջև 0,55մ և ավելի տարբերության դեպքում յուրաքանչյուր շարքի անցումի երկայնքով պետք է նախատեսել դիտելիությունը չխաթարող արգելապատնեշ` առնվազն 0,8մ բարձրությամբ: Մարզական ու հանդիսատեսային դահլիճների պատշգամբների ու հարկաբաժինների առաջին նստարանաշարի դիմացի արգելապատնեշի բարձրությունը պետք է լինի 0,8մ-ից ոչ պակաս: Արգելապատնեշի վրա նախատեսվում է սարքավորում՝ կանխելու իրերի անկումը։

185. Թատերական շենքերում բեմը սպասարկող սենքերի կազմում պետք է նախատեսել բնական լուսավորմամբ ու ելքերով դեպի ձեղնահարկ կամ տանիք առնվազն երկու փակ սանդղավանդակ և երկու այլ սանդղավանդակ, որոնք պետք է հաղորդակցվեն բեմաճաղերի և աշխատանքային անցասրահների հետ: Չծխապատվող սանդղավանդակները կարող են լինել առանց բնական լուսավորության:

186. Տարհանման ուղիների հաշվարկման ժամանակ հարկում միաժամանակ գտնվող մարդկանց առավելագույն քանակը պետք է որոշել՝ ելնելով հարկում գտնվող սենքերի հաշվարկային տարողունակությունից:

187. Արտակարգ իրավիճակներում շենքերում տարհանման ուղիները պետք է ապահովեն մարդկանց անվտանգ ու ժամանակին տարհանումը: Առանց նստատեղերի սրահների ու նստատեղերով դահլիճների նախագծման դեպքում տարհանման անհրաժեշտ ժամանակը` հաշվի առնելով մարդկանց քանակն ու տարհանման հեռավորությունը դահլիճի հեռավոր կետից մինչև մոտակա տարհանման ելքը, պետք է ընդունել ըստ աղյուսակներ 17-ի և 18-ի:

 

Աղյուսակ 17

 

Դահլիճներ

Հեռավորությունը (մ) ոչ ավելի / տարհանման համար անհրաժեշտ ժամանակ (րոպե) ոչ ավելի

Շենքի կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության դասը

Սենքի շինարարական ծավալը (մ3)

Մինչև 5000

5001-10000

10001 և ավելի

1. Հաճախորդների սպասասրահներ (դրամարկղային, ցուցասրահային, պարահանդեսային և այլ)

30/2,0
20/1.5
15/1.0

45/3.0
30/2.0
-

55/3.5
-
-

Ց0(CO)
Ց1(C1)
Ց2(C2), Ց3(C3)

2. Ճաշարանային, ընթերցարանային, մեկ տարհանվողի համար տարհանման հիմնական ուղիներում 0.2մ2 մակերեսի առկայության պայմանում

65/2.0
45/1.5
30/1.0

-
-
-

-
-
-

Ց0(CO)
Ց1(C1)
Ց2(C2), Ց3(C3)

3. Առևտերային սրահի մակերեսի համեմատ հիմնական տարհանման ուղիների մակերեսի (%) դեպքում

 

1) 25% և ավելի

 

 

2) 25%-ից պակաս

 

 

 

70/1.5
50/1.0
35/0.8


35/1.5
20/1.0
15/0.7

 


90/2.0
60/1.5
-

40/2.0
30/1.5
-

 


100/2.5
-
-

50/2.5
-
-

 


Ց0(CO)
Ց1(C1)
Ց2(C2), Ց3(C3)

Ց0(CO)
Ց1(C1)
Ց2(C2), Ց3(C3)

Աղյուսակ 18

 

Դահլիճներ նստատեղերով

Տարհանման ժամանակը (րոպե), ոչ ավելի

Սենքի ծավալի (մ3) պայմանում

մինչև 5000

մինչև 10000

մինչև 20000

մինչև 40000

մինչև 60000

1. Հանդիսատեսային (թատրոններում, ակումբներում, մշակույթի տներում, բեմաճաղերով կահավորված բեմական այլ դահլիճներում)

1,5

2

2,5

2,5

 

2. Հանդիսատեսային, համերգային, դասախոսությունների ու համաժողովների, ցուցադրական և այլ դահլիճներ առանց բեմաճաղերով կահավորված բեմերով (կինոթատրոններ, ծածկած մարզասրահներ, կրկեսներ, ճաշարաններ և այլ)

2

3

3,5

4

4,5

3. Մարդկանց տարհանման ժամանակը պատշգամբներից, աղյուսակում տրված տվյալների համեմատ կրճատվում է կրկնակի:
4. Մարդկանց տարհանման ժամանակը դահլիճներից, ճեմասրահներից կամ դահլիճները սպասարկող միջանցքներից, ընդունվում է աղյուսակում տրված ցուցանիշից մեկ րոպեով ավելի: Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ մարդկանց տարհանումը դահլիճներից ու ճեմասրահներից կամ միջանցքներից սկսվում է միաժամանակ:
5. C1(Ց1) կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության դասի դահլիճներից մարդկանց տարհանման համար աղյուսակում տրված ցուցանիշը նվազեցվում է 30%-ով, իսկ C2(Ց2), C3(Ց3) դասի կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության դահլիճներից՝ 50%-ով:
6. Աղյուսակում նշված C0(Ց0), C1(Ց1) դասերի կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության դահլիճներով շենքերից տարհանման անհրաժեշտ ժամանակը պետք է ընդունել.
1) 5 րոպե՝ շենքերի վերին հարկի հատակի նիշի մինչև 17մ բարձրության համար
2) 10 րոպե՝ շենքերի վերին հարկի հատակի նիշի մինչև 28մ բարձրության համար
7. Ծավալների միջանկյալ ցուցանիշների դեպքում տարհանման ժամանակը պետք է հաշվարկել միջինացման եղանակով:

188. Հանդիսականների տարհանման երթուղիները դահլիճներից ու դրանցից դուրս պետք է նախատեսել ըստ Ցանկ 5-ում տրված տվյալների: Տարհանման ժամանակը չծխապատվող սանդղավանդակներով չի նորմավորվում:

189. Հասարակական շենքերում հեռավորությունը առավել հեռու տեղակայված սենքերից (բացի սանհանգույցներից, լվացարաններից, ցնցուղարաններից, ծխարաններից ու սպասարկման այլ սենքերից), իսկ ՆԴՀ-ներում՝ խմբային բջջի ելքից մինչև արտաքին ելքը, սանդղավանդակը կամ 3-րդ տեսակի սանդուղքը, պետք է լինի աղյուսակ 19-ում նշված ցուցանիշից ոչ ավելի:

 

Աղյուսակ 19

 

Շենքի կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության դասը

Հեռավորությունը տարհանող ելքից (մ) մարդկանց հոսքի (մարդ/մ2) խտության դեպքում

Մինչև
2 մարդ/մ2

2-ից մինչև 3 մարդ/մ2

3-ից մինչև
4 մարդ/մ2

4-ից մինչև
5 մարդ/մ2

5-ից ավելի մարդ/մ2

1

2

3

4

5

6

1. Երկու սանդուղքների (կամ երկու ելքերի) միջև գտնվող սենքերից

CO(Ց0)1
C1 (Ց1)
C2(Ց2), C3(Ց3)

60
40
30

50
35
25

40
30
20

35
25
15

20
15
10

2. Դեպի փակուղային միջանցք կամ սպասասրահ բացվող սենքերից2

CO(Ց0)1
C1 (Ց1)
C2(Ց2),C3(Ց3)

30
20
15

25
15
10

20
15
10

15
10
5

10
7
5

1) Տվյալ խմբի շենքերի համար հեռավորությունը տրված է տարհանման 1 րոպեից ոչ ավելի տևողության համար:
2) Մինչև հարկից տարհանման ելքը կամ մինչև առնվազն երկու ուղղությամբ տարհանման հնարավորություն ունեցող միջանցքների հետ հատման հանգույցը

190. Աղյուսակ 19-ում բերված հեռավորությունները պետք է ընդունել՝ մասնագիտական ուսումնական հաստատությունների շենքերի համար՝ ըստ 3-րդ սյունակի, հյուրանոցների համար՝ 4-րդ սյունակի; ստացիոնար բժշկական հիմնարկների համար՝ 5-րդ սյունակի, ՆԴՀ-ների համար՝ 6-րդ սյունակի:

191. Սրահատիպ սենքի ցանկացած կետից մինչև տարհանման մոտակա ելքը հեռավորությունը պետք է լինի աղյուսակ 20-ում նշված ցուցանիշից ոչ ավելի: Տարհանման ուղիները մեկ ընդհանուր ուղու միավորվելու դեպքում, վերջինիս ընդհանուր լայնությունը պետք է լինի տարհանման ուղիների գումարային լայնությունից ոչ պակաս:

 

Աղյուսակ 20

 

Դահլիճներ

Հեռավորությունը մինչև տարհանման մոտակա ելքը (մ) ոչ ավելի

Շենքի կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության դասը

շինարարական ծավալի (մ3) ժամանակ

Մինչև 5000

5000-ից մինչև 10000

1. Ցուցասրահներ,համաժողովների սրահներ, մարզադահլիճներ և այլն

30
20
15

45
30
-

Ց0(CO)
Ց1(C1)
Ց2(C2), Ց3(C3)

2. Ճաշասրահներ, ընթերցասրահներ, որոնցում հիմնական տարհանման անցման մեկ մարդուն ընկնող մակերեսը 0.2մ2-ից պակաս չէ

65
45
30

-
-
-

Ց0(CO)
Ց1(C1)
Ց2(C2), Ց3(C3)

192. Առանց նստելաատեղերի դահլիճներում մուտքային դռների առլույս լայնությունը պետք է որոշել դահլիճում միաժամանակյա գտնվող մարդկանց հաշվարկային քանակով` համաձայն Աղյուսակ 21-ի, բայց ոչ պակաս 1,2մ՝ 50-ից ավելի մարդկանց դեպքում:

 

Աղյուսակ 21

 

Շենքի կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության դասը

Մարդկանց թվաքանակը տարհանման 1մ մաքուր բացվածքով դռան համար

Դահլիճի շինարարական ծավալի դեպքում (մ3)

Մինչև 5000

5001-ից 10000

10001-ից ավել

1

2

3

4

5

6

7

8

9

10

CO(Ց0)
C1(Ց1)
C2(Ց2), C3(Ց3)

165
115
80

75
50
40

30
20
15

220
155
-

100
70
-

45
30
-

275
-
-

12
-
-

55
-
-

1) Հաշվարկը կատարվում է 2, 5 և 8-րդ սյունակներով՝ առևտրի և սննդի հաստատությունների համար, եթե տարհանման հիմնական ուղիների մակերեսը կազմում է սրահի մակերեսի 25%-ից ոչ ավելի, 4, 7 և 10-րդ սյունակներով՝ թանգարանների, ցուցասրահների և պարասրահների համար, 3, 6 և 9-րդ սյունակներով՝ այլ օբյեկտների համար:

193. Հաղորդակցուղիների լայնությունը պետք է լինի ոչ պակաս.

1) 1,2մ՝ բաց և ծածկած մարզական շինությունների հորիզոնական անցուղիների, թեքահարթակների, հանդիսատեսների նստարանաշարերի սանդուղքների համար,

2) 1,8մ՝ բաց և ծածկած մարզական շինությունների նստարանաշարերի ելքերի տարհանման հորանների համար,

3) բաց և ծածկած մարզական շինություններում սանդուղքների, անցումների, հորանների 3,6մ-ից ավելի լայնության դեպքում պետք է նախատեսվեն անջատիչ բազրիքներ, ոչ պակաս 0,9մ բարձրության վրա:

194. Վարչական շենքերի և համանման միջանցքների հատակագծմամբ այլ հաստատությունների միջանցքների լայնությունը պետք է լինի ոչ պակաս 1,2մ-ից` մինչև 10մ երկարության դեպքում, ոչ պակաս 1,5մ-ից՝ 10մ-ից ավելի երկարության դեպքում և ոչ պակաս 2,4մ-ից, եթե դրանք օգտագործվում են որպես հանգստասրահ կամ սպասասրահ՝ հաճախորդների համար:

195. Առևտրի սրահներում հիմնական անցուղիների լայնությունը պետք է լինի ոչ պակաս.

1) մինչև 100մ2 առևտրի սրահի դեպքում՝

1,4մ, 

2) 101-ից մինչև 150մ2`

1,6մ,

3) 151-ից մինչև 400մ2`

1,8մ,

4) 401-ից ավելի՝

2,2մ:

 

196. Տարհանման ելքերի լայնությունը սենյակներից և միջանցքներից դեպի սանդղավանդակներ պետք է ընդունել այդ ելքով տարհանվող մարդկանց քանակին համապատասխան հակահրդեհային նորմերով սահմանված 1,0մ լայնությամբ ելքի հաշվարկով, բայց ոչ պակաս 0,8մ-ից:

197. Նստարանաշարերից ելքի ուղիների լայնությունը պետք է լինի ոչ պակաս.

1) բաց և ծածկած մարզական շինությունների նստարանաշարերի հորիզոնական անցումներում թեքահարթակներում ու սանդուղքներում՝ 1,0մ-ից,

2) ծածկած մարզական շինությունների ելանցքներում` 1,35մ-ից,

3) բաց մարզական կառույցների ելանցքներում՝ 1,5մ-ից:

198. Միջանցքից դեպի սանդղավանդակ տանող անցուղիների լայնությունը, ինչպես նաև սանդղաբազուկների լայնությունը պետք է որոշել դրանցով անցնող մարդկանց քանակով` շենքերի հրդեհավտանգավորության դասի համար սահմանված 1,0մ ելքի լայնության հաշվարկով՝

1) Ց0(C0) վտանգավորության դասի դեպքում` ոչ ավելի 165 մարդ/մ,

2) Ց0(C1) վտանգավորության դասի դեպքում` ոչ ավելի 115 մարդ/մ,

3) Ց0(C2), Ց0(C3) վտանգավորության դասի դեպքում` ոչ ավելի 80 մարդ/մ:

199. Մարզահամերգային և բազմագործառական դահլիճներում հանդիսականների տեղերը պետք է բաժանել նստելատեղերի շարքերի կառույցահատվածների, որոնցից մարդիկ տարհանվում են խաղասպարեզի դահլիճից մեկ հորանով կամ ելքով՝ համաձայն Ցանկ 5–ում բերված ցուցումների: Բաց մարզական շինություններում նստարանաշարերից հեռացողների համար անցուղիների մեկ մետր լայնությամբ հատվածով անցնող մարդկանց հաշվարկային քանակը պետք է ընդունել ըստ աղյուսակ 22-ի:

 

Աղյուսակ 22

 

հ/հ

Մարդկանց քանակը տարհանման ուղիների լայնության մեկ մետրի համար (մարդ/մետր)

Շենքի կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության դասը

Նստարանաշարերի անցուղիների աստիճաններով

Նստարանաշարերի անցուղիներից հորանի միջով

դեպի ներքև

դեպի վեր

դեպի ներքև

դեպի վեր

1
2
3

600
420
300

825
580
415

620
435
310

1230
860
615

CO(Ց0)
C1 (Ց1)
C2(Ց2), C3(Ց3)

200. Ծածկած մարզական շինություններում դահլիճից յուրաքանչյուր ելքով (հորան, դուռ) անցնող հանդիսականների հաշվարկային քանակը պետք է լինի 600 մարդուց ոչ ավելի: Խաղասպարեզում նստարանաշարեր կազմակերպելիս միայն երկու ելքերի առկայության դեպքում, դրանց միջև եղած հեռավորությունը պետք է լինի սրահի երկարության կեսից ոչ պակաս:

201. Դռների բացվածքի առլույս լայնությունը որոշվում է դրանցում գտնվող մարդկանց հաշվարկային թվաքանակով.

1) մինչև 15 մարդ՝ ելնելով սենքի գործառական նշանակությունից,

2) 15-ից 25 մարդ՝ ոչ պակաս 0,9մ-ից,

3) 25-ից ավելի մարդ՝ 1,2մ-ից,

4) մինչև 50 մարդ միաժամանակ գտնվելու համար հաշվարկված սենքերից, դահլիճների ամֆիթատրոններից և պատշգամբներից նախատեսվում է տարհանման մեկ ելք, եթե տարհանման անցուղու երկայնքով հեռավորությունը առավել հեռավոր գտնվող տեղից մինչև տարհանման ելք (դուռ)` ոչ պակաս 25մ է,

5) հանդիսասրահներում մուտքի դռան բացվածքը պետք է լինի ոչ պակաս 1,2մ, ժողովների համար նախատեսված դահլիճներում՝ ոչ պակաս 1,6մ, իսկ օթյակների մուտքերի համար թույլատրվում է 0,9մ: Ճեմասրահի, նախասրահի մուտքերի բացվածքի լայնությունը պետք է լինի ոչ պակաս 2,4մ,

6) մարդկանց մշտական գտնվելու համար չնախատեսված սենքերում, ինչպես նաև ոչ ավելի, քան 3 մարդու համար հաշվարկված սանհանգույցներում թույլատրվում է դռան բացվածքը նախատեսել 0.7մ։

 

3. Սարքավորումներին ներկայացվող պահանջներ

 

202. Հանդիսասրահներում բազկաթոռների, աթոռների կամ նստարանների շարքերում նստելատեղերի թիկնակների մի

ջև հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 0,9մ-ից: Շարքերում անընդմեջ նստելատեղերի քանակը միակողմանի ելքի դեպքում պետք է լինի ոչ ավելի 25-ից, երկկողմանի ելքերի դեպքում՝ ոչ ավելի 50-ից:

203. Հանդիսասրահներում մշտական նստելատեղերը (բացառությամբ մինչև 12 նստատեղերով պատշգամբներից ու օթյակներից) պետք է ունենան սարքավորում` հատակին ամրացնելու համար: Ձևափոխվող նստելատեղերով հանդիսասրահների նախագծման ժամանակ անհրաժեշտ է նախատեսել հանդիսականների ժամանակավոր նստելատեղեր, շահագործման ընթացքում դրանց տեղաշարժը կամ շրջվելը արգելակող սարքավորումներով:

204. ՆԴՀ-ների շենքերում, երեխաների ծնողների համար նախատեսված հանգստյան տներում և ընտանեկան առողջարաններում ապակեպատ դռները պետք է ունենան մետաղական պաշտպանիչ ճաղավանդակ 1,2մ-ից ոչ պակաս բարձրությամբ: Ա-3 տիպի ապակու օգտագործման դեպքում ճաղավանդակի անհրաժեշտություն չկա:

205. Ուսումնական շենքերում հանգստի նպատակով օգտագործվող միջանցքները պետք է ունենան բնական լուսավորություն` համաձայն ՀՀՇՆ 22-03 շինարարական նորմերի:

206. Ինժեներական համակարգերի շահագործման անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնները.

1) ջեռուցման սարքերի ու դրանք սնուցող խողովակների՝ մարդկանց հասանելի մակերևույթների ջերմաստիճանը պետք է լինի ոչ ավելի, քան 700C: Թույլատրվում է նաև 900C, իսկ ՆԴՀ-ներում՝ մինչև 750C, եթե ձեռնարկվել են միջոցառումներ՝ բացառելու դրանց հետ մարդկանց անմիջական շփման հնարավորությունը: Այլ խողովակների մակերևույթների ջերմաստիճանը պետք է լինի ոչ ավելի, քան 400C,

2) օդային ջեռուցման, սարքերի ելանցքից արտածվող տաք օդի ջերմաստիճանը սարքի ելքից 0,1մ հեռավորության վրա չպետք է գերազանցի 700C-ը,

3) տաք ջրամատակարարման համակարգերում տաք ջրի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 600C-ը:

207. Ագրեգատներն ու սարքավորումները, որոնց տեղաշարժը կարող է հանգեցնել հրդեհի կամ պայթյունի, պետք է լինեն հուսալիորեն ամրակցված:

208. Նախադպրոցական տարիքի երեխաների մշտական գտնվելու սենյակներում անհրաժեշտ է կիրառել երեխաների համար անվտանգ և մաքրման համար հարմար ջեռուցման սարքեր: Բոլոր տիպերի ՆԴՀ-ների համար պատուհանագոգի խորշում տեղակայվող ջեռուցման մարտկոցի ստորին նիշի նվազագույն բարձրությունը հատակի նիշից թույլատրվում է ընդունել 0,05մ:

209. Հողի մակարդակից մինչև շենքի բեկված մանսարդային տանիքի պիպը 10մ և ավելի լինելու դեպքում, անհրաժեշտ է նախատեսել ձյունապահ սարքավորումներ` 0,15մ բարձրությամբ:

210. Ինն և ավելի հարկայնությամբ շենքերի ճակատների վերանորոգման և մաքրման աշխատանքների անվտանգությունն ապահովելու համար պետք է նախատեսել էլեկտրաշարժիչով ճոճանների ամրակցման հնարավորություն: Սակավահարկ շենքերի դեպքում նման սարքավորումների անհրաժեշտությունը որոշվում է նախագծման առաջադրանքով:

211. 10մ-ից բարձր շենքերի տանիքներում անհրաժեշտ է նախատեսել քիվապատ (արգելապատնեշ)` համաձայն ԳՕՍՏ 25772 ստանդարտի պահանջների:

 

VII. ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

212. Հասարակական շենքերում պետք է նախատեսվեն անվտանգության համակարգեր, որոնք պետք է ուղղված լինեն հանցագործ երևույթների ու դրանց հետևանքների կանխարգելմանը, նպաստեն մարդկանց, շենքին և գույքին հասցվող վնասի չափի նվազեցմանը: Նման միջոցառումները սահմանվում են նախագծման առաջադրանքով:

213. Պաշտպանիչ միջոցառումների անհրաժեշտությունը այլ՝ հատուկ նշանակության հասարակական շենքերում՝ համաձայն շենքի տիպից և պաշտպանվածության աստիճանից սահմանվում է նախագծման առաջադրանքով ։

214. Հատուկ արժեքավոր նյութերի ու տեղեկությունների պահպանման համար նախատեսված սենքերը պետք է նախատեսվեն ուժեղացված պատնեշող պատերով և ունենան հատուկ դռներ ու բացվածքներ:

215. Բանակցությունների գաղտնիությունը պահպանելու համար առանձնասենյակների և այլ սենքերի դռներն ու պատերը պետք է երեսապատել ձայնակլանիչ նյութերով և նախատեսել կրկնակի դռներ:

216. Կրթական օբյեկտների և ուսանողների հակաահաբեկչական համալիր պաշտպանվածությունն ապահովելու համար առաջին հարկում պետք է նախատեսել տեսախցիկներով և հրդեհի ազդարարման ու անվտանգության մարմիններին տագնապի հաղորդումներ փոխանցող կապի միջոցներով սարքավորված անվտանգության ծառայության հատուկ սենքեր:

217. Բոլոր տեսակի հասարակական շենքերի պահակապարեկային ծառայության սենքերում պետք է նախատեսվեն ռադիոհեռարձակման բաժանորդային կետեր:

 

VIII. ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ

 

218. Հասարակական շենքերում բնական կամ արհեստական լուսավորությունը պետք է նախագծել ՀՀՇՆ 22-03 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

219. Բնական լուսավորությունը պետք է նախատեսվի մշտական աշխատատեղերով բոլոր սենքերում, բացառությամբ նորմատիվային փաստաթղթերով թույլատրված շեղումների:

220. ՆԴՀ-ների խմբասենյակներում, ինչպես նաև ուսումնական սենյակներում, անկախ լուսավորման ձևից (կողային, վերին կամ երկուսի զուգորդմամբ), պետք է նախատեսել ձախակողմյան լուսաբաշխում: Կրթական սենյակների ինսոլյացիայի և արևապաշտպանության չափորոշիչները պետք է համապատասխանեն ՀՀՇՆ22-03 շինարարական նորմերի պահանջներին:

221. Վերին (վերին թեք) բնական լուսավորությունը թույլատրվում է ՆԴՀ-ների խմբակային բջիջների հանդերձարաններում, երեխաների և մեծահասակների հոգեբանական լիցքաթափման սենյակներում (,տնային անկյունե), սանհանգույցներում, անձնակազմի սենյակներում, երաժշտական և մարզական դահլիճներում, լողասրահներում և կից նախավարժանքի սրահներում, մանկական խմբակների սենյակներում, հաղորդակցման և հանգստի սենքերում:

222. ՆԴՀ-ների խմբային և ննջարանային բջիջների սենյակներում պետք է նախատեսվի միջանցիկ կամ անկյունային բնական օդափոխության, այդ թվում` միջանցքի կամ հարակից սենքերի միջով:

223. Միայն երկրորդ լույսով լուսավորություն թույլատրվում է.

1) սենքերում, որոնք թույլատրվում է նախագծել առանց բնական լուսավորության (բացառությամբ պահեստների, խանութների առևտրասրահների, գրապահոցների),

2) ՆԴՀ-ների մեկուսարանների ընդունարաններում և խոհանոցային սպասքի լվացման սենքերում,

3) բաղնիքների և առողջարարական բաղնիքների համալիրների հանդերձարաններում ու սպասասրահներում:

224. Առանց բնական լուսավորության կարող են նախագծվել.

1) սենքերը, որոնց տեղակայումը թույլատրված է նկուղային հարկում,

2) ՆԴՀ-ների բուֆետները,

3) մարզադահլիճները, սառցադաշտով մարզասրահները, մարզական շինությունների հրահանգչական ու մարզչական կազմի սենյակները,

4) կենցաղսպասարկման հաստատություններում հաճախորդների սենքերը (բացի վարսավիրանոցներից ու դիմահարդարման առանձնասենյակից),

5) բուժական հաստատությունների սանիտարական ստուգման կետերը և այն սենքերը, որոնցում տեխնոլոգիական գործընթացները պահանջում են մթնեցում կամ չեն պահանջում բնական լուսավորություն,

6) զուգարանները, ցնցուղարանները, շոգեբաղնիքների հարակից սենքերը,

7) սպասարկող անձնակազմի սենքերը,

8) սանիտարական անցակետերը,

9) Առանց բնական լուսավորության միջանցքները պետք է նախագծվեն համաձայն հրդեհային անվտանգության նորմատիվային պահանջների:

225. ՆԴՀ-ների խմբակային հարթակների, հանգստի գոտիների, մշտական բուժման ու սոցիալական հաստատությունների շինությունների զբոսապատշգամբներում ինսոլյացիայի տևողությունը պետք է կազմի 3 ժամ՝ տարածքի մակերեսի 50%-ի համար:

226. Հուլիսին 210С և բարձր միջին ամսական ջերմաստիճան ունեցող շրջաններում կառուցելու համար նախատեսված շենքերում, մարդկանց մշտական գտնվելու սենքերը, որոնցում ըստ տեխնոլոգիական և հիգիենիկ պահանջների չի թույլատրվում արևի լույսի ներթափանցում կամ գերտաքացում, պատուհանների՝ 1300-ից մինչև 3150 կողմնորոշման սահմաններում գտնվելու դեպքում, պետք է պաշտպանված լինեն արևի ճառագայթների ներթափանցումից կամ գերտաքացումից:

227. Սենքերում միկրոկլիմայի հարաչափերը պետք է ընդունել ըստ տարվա եղանակների: Ընդ որում, տարվա ցուրտ ժամանակաշրջանում, որպես հաշվարկային, պետք է ընդունել միկրոկլիմայի հաշվարկային բարենպաստ հարաչափերը, իսկ տարվա տաք եղանակային ժամանակաշրջանի համար՝ միկրոկլիմայի թույլատրելի հարաչափերը:

228. Պարփակող կոնստրուկցիաների ջերմատեխնիկական բնութագրերի հաշվարկի համար, ներքին օդի հաշվարկային ջերմաստիճանն անհրաժեշտ է ընդունել պահանջվող ջերմաստիճանային ռեժիմի հարաչափերին համապատասխան, իսկ դրանց բացակայության դեպքում ընդունել 180С կամ ըստ տեխնոլոգիական պահանջների:

229. Հասարակական շենքերում ջեռուցման համակարգերի հաշվարկի համար սենքերում ներքին օդի ջերմաստիճանի հաշվարկային մեծությունը պետք է ընդունել տվյալ շենքի կամ սենքի համար ԳՕՍՏ 30494 ստանդարտով և սանիտարական նորմերով սահմանված ջերմաստիճանի թույլատրելի ցուցանիշներից նվազագույնին հավասար:

230. Հասարակական շենքերի սենքերում ոչ աշխատանքային ժամերին թույլատրվում է միկրոկլիմայի ցուցանիշների նվազեցում, պայմանով, որ աշխատանքային ժամերի սկզբին ապահովվեն պահանջվող ցուցանիշները: Ոչ աշխատանքային ժամերին թույլատրվում է ջերմաստիճանային ռեժիմի նվազեցում նորմից ցածր, բայց ոչ ցածր 120С: Ոչ աշխատանքային ժամերին ջերմաստիճանի նվազեցում թույլատրվում է միայն այն դեպքերում, եթե տեխնիկական առաջադրանքում կամ կանոնակարգում այլ վերապահում նախատեսված չէ:

231. Օդային և օդաջերմային պատվարները պետք է նախատեսել հետևյալ դեպքերում.

1) սենքերի արտաքին պատերի մշտապես բաց բացվածքներում, ինչպես նաև արտաքին պատերում դարպասների և բացվածքների մոտ, որոնք չունեն նախամուտքեր և մեկ հերթափոխի ընթացքում բացվում են հինգից ավելի անգամ կամ ոչ պակաս 40 րոպե՝ այն շրջաններում, որտեղ արտաքին օդի հաշվարկային ջերմաստիճանը կազմում է մինուս 150С կամ ավելի ցածր,

2) հասարակական շենքերի նախասրահների արտաքին դռների մոտ, կախված արտաքին օդի հաշվարկային ջերմաստիճանից ու դռան միջով մեկ ժամում անցնող մարդկանց քանակից. մինուս 150С-ից մինչև մինուս 250С-ի դեպքում, եթե անցնում են 400 և ավելի մարդ, մինուս 260С-ից մինչև մինուս 400С-ի դեպքում՝ 250 և ավելի մարդ, մինուս 400С-ից ցածրի դեպքում` 100 և ավելի մարդ,

3) օդորակիչներով հագեցած սենքերի դռների ու բացվածքների մոտ` համաձայն նախագծային առաջադրանքի,

4) պարբերական գործողության օդապատվարով տրվող ջերմությունը չպետք է հաշվառվի շենքի օդային և ջերմային հաշվեկշիռներում:

232. Արտաքին բացվածքների ու դռների մոտ օդային և օդաջերմային պատվարները պետք է հաշվարկվեն քամու ճնշման հաշվառմամբ: Օդի արտածման արագությունը օդաջերմային պատվարների անցքերից կամ ճեղքերից պետք է ընդունել ոչ ավելի.

1) արտաքին դռների մոտ՝ 8մ/վ,

2) դարպասների և տեխնոլոգիական բացվածքների մոտ՝ 25մ/վ :

233. Հասարակական շենքերի նախասրահներում արտաքին դռներից, դարպասներից կամ բացվածքներից դեպի սենքեր ներթափանցող օդի խառնուրդի հաշվարկային ջերմաստիճանը պետք է ընդունել ոչ պակաս, քան 120С:

234. Օդի հեռացումը ՆԴՀ-ների միջանցիկ կամ անկյունային օդափոխությամբ ննջասենյակներից թույլատրվում է նախատեսել խմբակային սենյակի միջով:

235. ՆԴՀ-ներում օդի հաշվարկային ջերմաստիճանը տրված է աղյուսակ 23-ում:

 

Աղյուսակ 23

 

Սենքեր

Օդի ջերմաստիճանը 0C

Ցուրտ կլիմայական գոտում

Չափավոր կլիմայական գոտում

Տաք կլիմայական գոտում

1. Վաղ հասակի 1-ին խմբի խաղասենյակ, ընդունարան

24

23

22

2. Վաղ հասակի 2-րդ խմբի, փոքրերի 1-ին խմբի ընդունարան, խաղասենյակ

23

22

21

3. Միջին և ավագ նախադպրոցական խմբերի, հանդերձարան, խմբասենյակ

22

21

20

4. Նախադպրոցական խմբերի հանդերձասրահ, խմբասենյակ

21

20

19

5. Ննջասենյակներ՝ մսուրային խմբերի

22

21

20

6. Ննջասենյակներ՝ նախադպրոցական խմբերի

20

19

18

7. Սանհանգույց՝ մսուրային խմբի

22

21

20

8. Սանհանգույց՝ նախադպրոցական խմբի

21

20

19

9. Մարմնամարզության և երաժշտության դահլիճներ

20

19

18

10. Բուֆետային մաս

16

16

16

11. Լողավազանի շինություն

29

29

29

12. Բժշկի սենյակ

23

22

21

13. Ծառայողակենցաղային բաժանմունք

20

18

17

14. Խոհանոց

15

15

5

15. Լվացքատուն

18

18

18

16. Ջեռուցվող անցումներ

15

15

15

236. ՆԴՀ-ներում երեխաների գտնվելու սենյակները (խմբասենյակ, խաղասենյակ, ննջասենյակ, երաժշտական և մարմնամարզական պարապմունքների սենյակ և այլն) պետք է ապահովված լինեն ժամում 1.5-ապատիկ օդափոխանակությամբ:

237. Բարձրագույն ուսումնական հաստատություններում օդի ջերմաստիճանն ու օդափոխանակության պատիկությունը պետք է հաշվարկել ըստ աղյուսակ 24-ի:

 

Աղյուսակ 24

 

Սենքեր

Օդի հաշվարկային ջերմաստիճան 0С

Օդափոխանակության պատիկություն 1 ժամում, ոչ պակաս

Ներածում

Արտածում

1. Լսարաններ, ուսումնական կաբինետներ, առանց վնասակար կամ տհաճ հոտերի արտածման լաբորատորիաներ, կուրսային ու դիպլոմային նախագծումների սրահներ, ընթերցասրահներ, գիտաժողովների սրահներ, հանդիսասրահներ, ծառայողական սենքեր

18

Կրկնապատիկ, բայց ոչ պակաս 20մ3/ժամ արտաքին օդ մեկ տեղի համար

2. Վնասակար և ռադիոակտիվ նյութերի արտածմամբ լաբորատորիաներ, դրանց կից օդաքաշ պահարաններով լվացարաններ

18

Ըստ տեխնոլոգիական առաջադրանքի հաշվարկի

3. Գերճիշտ սարքավորումներով լաբորատորիաներ

20

Նույնը

4. Լաբորատոր սպասքի լվացարաններ՝ առանց օդաքաշ պահարանների

18

4

6

238. Տաք և չափավոր կլիմայական գոտիներում տեղակայվող բարձրագույն ուսումնական հաստատությունների շենքերի 150 և ավելի տեղերով հանդիսասրահներում ու լսարաններում, տեխնիկատնտեսական հիմնավորման դեպքում պետք է ընդունել օդային միջավայրի օպտիմալ հարաչափերը, իսկ կլիմայական մյուս գոտիներում՝ ՀՀՇՆ IV-12.02.01 շինարարական նորմերում սահմանված թույլատրելի հարաչափերը:

239. Ճաշասրահի ու հաճախորդների համար նախատեսված այլ սենքերի օդափոխանակության ցանցն անհրաժեշտ է առավելագույնս մեկուսացնել հասարակական սննդի արտադրական սենքերի օդափոխանակության ցանցից:

240. Դահլիճային սենքերի համար պետք է կիրառել օդի մասնակի վերաշրջանառություն` ապահովելով թարմ օդի ներածման սանիտարական նորմերը: Ակումբի կամ թատրոնի խորքային ճաղաշարային բեմով հադիսասրահում արտածվող օդի քանակը պետք է կազմի ներածվող (ներառյալ վերաշրջանառվող) օդի քանակի 90%-ը՝ դահլիճում օդի 10% ճնշումն ապահովելու համար: Բեմի միջով պետք է հեռացնել դահլիճից արտածվող օդի ընդհանուր ծավալի 17%-ից ոչ ավելին:

241. Բարձրագույն ուսումնական հաստատությունների շենքերում համատեղված օդափոխություն և օդային ջեռուցում նախագծելիս անհրաժեշտ է նախատեսել համակարգի ինքնաշխատ կառավարում, ապահովելով՝ սենքերում աշխատանքային ժամերին օդի հաշվարկային ջերմաստիճան և 30-ից մինչև 60%-ի սահմաններում օդի հարաբերական խոնավություն, իսկ ոչ աշխատանքային ժամերին` 150C-ից ոչ պակաս օդի ջերմաստիճան:

242. Ուսումնական հաստատությունների ճաշարանների օդափոխանակությունն անհրաժեշտ է նախագծել խոհանոցի տեխնոլոգիական սարքավորումների ջերմային ավելցուկների կլանման հաշվարկով։

243. Խոհանոցային բլոկի արտադրական սենքերում օդի ներհոսքն անհրաժեշտ է նախատեսել ճաշասրահի միջով։ Ներածվող օդի ծավալը մեկ նստելատեղի հաշվարկով պետք է լինի 20մ3/ժ-ից ոչ պակաս։

244. Խոհանոցային բլոկից օդահեռացումն անհրաժեշտ է նախատեսել արտադրական սենքերի միջով։

245. Թատրոնների, կինոթատրոնների, ակումբների հանդիսասրահներում հադիսականների տեղաբաշխման գոտիներում օդի հարաչափերը պետք է ապահովված լինեն օդափոխության կամ օդի լավորակման համակարգով՝ համաձայն աղյուսակ 25-ի պահանջների:

 

Աղյուսակ 25

 

Սրահներ և տարածքներ

Օդի հաշվարկային ջերմաստիճանը` 0С

Օդափոխանակության կրկնելիությունը մեկ ժամում, ոչ պակաս

Լրացուցիչ ցուցումներ

1. Հանդիսասրահ բեմահարթակով ու 800 և ավելի հանդիսատեղերով, բեմով ու 600 և ավելի հանդիսատեղերով

19

Ըստ հաշվարկի, բայց ոչ պակաս 20մ3/ժամ արտաքին օդի ներածում մեկ հանդիսատեսի համար

Տարվա ցուրտ եղանակին՝ կինոթատրոնների ջեռուցման համար՝ 140 С, օդի հարաբերական խոնավությունը՝ 40-ից 45%, օդի լավորակման դեպքում:
Տարվա տաք եղանակին օդի հարաբերական խոնավությունը՝ 50-ից 55% օդի լավորակման դեպքում:

2. Հանդիսասրահ բեմահարթակով և մինչև 800 հանդիսատեղերով, բեմով և մինչև 600 հանդիսատեղերով

19

Նույնը

Տարվա ցուրտ եղանակին՝ կինոթատրոնների ջեռուցման համար՝ 140С, Տարվա տաք եղանակին՝ արտաքին օդից 30-ից ոչ ավելի: Օդի հարաբերական խոնավությունը՝ 40-ից 45%` օդի լավորակման դեպքում:
IV կլիմայական գոտում 200 և ավելի հանդիսատեղերով հադիսասրահներում օդի հարաբերական խոնավությունը` 600 և ավելի հանդիսատեղերով սրահների հարաչափերով

3. Բեմ, հետնաբեմ, բեմագրպան

20

Նույնը

 

246. 200 հազար միավոր և ավելի ֆոնդով գրադարանների գրապահոցներում, ընթերցասրահներում ու լսարաններում, ինչպես նաև արխիվային պահոցներում պետք է նախատեսել օդի վերաշրջանառություն: Արտաքին օդի ծավալը պետք է որոշել հաշվարկով: Գրապահոցներում այն չպետք է գերազանցի ներածվող օդի ընդհանուր ծավալի 10%-ը: Ընթերցասրահներում ու լսարաններում արտաքին օդի ներածման ծավալը մեկ մարդու հաշվարկով պետք է լինի ոչ պակաս 20մ3/ժամ:

247. Գրադարանների պահոցների համար պետք է նախատեսել արտաքին և վերաշրջանառվող օդի զտում` մինչև սենքի օդում փոշու և մանրէների առկայության սահմանային թույլատրելի խտությունը, ըստ սանիտարական նորմերի պահանջների: Մեծ գրապահոցի համար հեռացվող օդի քանակը պետք է որոշել ժամում ծավալի վեցապատիկ օդափոխանակության հաշվարկով: Գրադարաններում և արխիվներում օդի հաշվարկային ջերմաստիճանը պետք է ընդունել 180С: Մեկ ժամվա օդափոխանակությունը պետք է ընդունել կրկնապատիկ ծավալով, բայց ոչ պակաս 20մ3/ժամ արտաքին օդի քանակ` մեկ տեղի համար: Գրադարաններում և արխիվներում օդի հարաբերական խոնավությունը պետք է լինի ոչ պակաս 55%-ից:

248. Մինչև 250մ2 առևտրային մակերեսով խանութներում թույլատրվում է նախատեսել բնական օդափոխություն:

249. Առևտրային սենքերում օդի հաշվարկային ջերմաստիճանն ընդունվում է տեխնոլոգիական առաջադրանքով: Խանութների օդափոխանակության պատիկությունը պետք է ընդունել մեկ ժամում մեկ անգամից ոչ պակաս:

250. Մարզական և մարզաառողջարարական շինություններում մարզվողների գտնվելու գոտիներում օդի տեղաշարժման արագությունը չպետք է գերազանցի.

1) լողասրահներում, այդ թվում՝ ուսուցողական և առողջարարական լողի` 0.2մ/վ,

2) ըմբշամարտի, սեղանի թենիսի մարզասրահներում, ծածկած սառցադաշտերում` 0.3մ/վ,

3) մնացած մարզադահլիճներում` 0.5մ/վ:

251. Օդի հարաբերական խոնավությունը պետք է ընդունել.

1) լողասրահներում` 50-ից մինչև 60%,

2) առանց հադիսատեղերի մարզադահլիճներում` 30-ից մինչև 60%,

3) հարաբերական խոնավության ստորին շեմերը տարվա ցուրտ ժամանակաշրջանների համար տրված են աղյուսակ 25-ում նշված ջերմաստիճանների համար: Լողասրահների արտաքին պատերի ջերմատեխնիկական հաշվարկի ժամանակ լողասրահների օդի հարաբերական խոնավությունը պետք է ընդունել 67%, իսկ ջերմաստիճանը՝ 270С,

4) սոսնձափայտային կոնստրուկցիաների կիրառման դեպքում դրանց տեղակայման գոտում պետք է ապահովվի շուրջօրյա և շուրջտարյա ոչ պակաս 45% հարաբերական խոնավություն, իսկ ջերմաստիճանը չպետք է գերազանցի 350С։

252. Մարզասրահներում օդի հաշվարկային ջերմաստիճանի ու օդափոխանակության պատիկությունը պետք է ընդունել՝ ըստ աղյուսակ 26-ի:

 

Աղյուսակ 26

 

Մարզասրահներ

Օդի հաշվարկային ջերմաստիճանն ու խոնավությունը (%)

Օդափոխանակությունը մեկ ժամում, ոչ պակաս

1. Սպորտային դահլիճներ 800 և ավելի հանդիսականների համար, ծածկած սահադաշտեր հանդիսականների նստարանաշարերով

Տարվա ցուրտ ժամանակաշրջանում` 180С, 30-ից մինչև 45% հարաբերական խոնավության և արտաքին օդի հաշվարկային ջերմաստիճանի տարվա ցուրտ ժամանակաշրջանի հարաչափերի դեպքում:
Տարվա տաք ժամանակաշրջանում՝ ոչ բարձր 260С-ից (ծածկած սահադաշտերում ոչ ավելի 250С-ից ), օդի հարաբերական խոնավության ոչ ավելի 60% -ից (սահադաշտերում ոչ ավելի 55%-ից), արտաքին օդի հաշվարկային ջերմաստիճանի Բ հարաչափերի դեպքում

Ըստ հաշվարկի, բայց ոչ պակաս 80մ3/ժամ արտաքին օդի ներածում մեկ մարզվողի և ոչ պակաս 20մ3/ժամ` մեկ հանդիսատեսի հաշվարկով

2. Սպորտային դահլիճներ մինչև 800 հանդիսականների համար

180С, տարվա ցուրտ ժամանակաշրջանում

Նույնը

3. Լողասրահներ (այդ թվում բուժական և ուսուցողական) հանդիսատեղերով կամ առանց դրանց

լողավազանի ջրի ջերմաստիճանից 1-ից 20С բարձր

Նույնը

4. Մարզադահլիճներ առանց հանդիսատեղերի

+150С

Ըստ հաշվարկի, բայց ոչ պակաս 80մ3/ժամ արտաքին օդի ներածում մեկ մարզվողի հաշվարկով

5. Լողավազաններում նախապատրաստական պարապմունքների սրահներ, պարուսուցման դասասրահներ, մարզաառողջարանային պարապմունքների սենքեր

+190С

Նույնը

253. Մարզասրահների օդափոխանակությունն ու օդի լավորակման հետ համատեղված օդային ջեռուցման համակարգերում թույլատրվում է օդի վերաշրջանառության կիրառում, եթե ապահովվում են արտաքին օդի նորմատիվային ծավալի ներածումը, ինչպես նաև վերաշրջանառվող օդի զտումն ու վարակազերծումը:

254. Սառցադաշտով ու հանդիսատեղերով բազմագործառութային դահլիճների օդափոխանակության հաշվարկը պետք է կատարել հետևյալ գործառական նշանակությամբ շահագործման ռեժիմների դեպքերում.

1) մրցույթներ՝ սառցադաշտում հանդիսականի ներկայությամբ,

2) մրցույթներ կամ հանդիսություններ հանդիսականների ներկայությամբ` առանց սառույցի օգտագործման,

3) մարզափորձեր սառցադաշտում` առանց հանդիսականների,

4) առանց սառույցի մարզադահլիճներում և լողասրահներում օդափոխանակման հաշվարկը պետք է կատարել երկու ռեժիմների համար՝ հանդիսականով և առանց հանդիսականի:

255. Արտածմամբ բնական մղումով օդափոխություն թույլատրվում է նախատեսել 300-ից ավելի աշխատակիցներով մեկից մինչև եռահարկ վարչագրասենյակային շենքերի սենքերում:

256. Ջեռուցման համակարգերը պետք է նախատեսվեն շուրջտարյա գործող հանգստի և զբոսաշրջության շենքերում ու շինություններում, ինչպես նաև ամառային գործարկման համար նախատեսված շենքերի հետևյալ սենյակներում.

1) մեկուսարաններում և բժշկական կետերում, բոլոր կլիմայական գոտիներում բացի IV-ից,

2) մանկական առողջարանային ճամբարների սենքերում,

3) ամառային հանգստյան տների, զբոսաշրջային հանգրվանների և պանսիոնատների բնակելի սենքերում ու ճաշասրահներում, որոնք նախագծվում են ցուրտ կլիմայական գոտում, թույլատրվում է նախատեսել ջեռուցում` համաձայն նախագծման առաջադրանքի:

257. Ցանկացած կլիմայական գոտում տեղակայվող բարձրակարգ հյուրանոցներում («հինգ աստղ», «չորս աստղ») պետք է նախատեսվեն օդի լավորակում, ինչպես նաև ներածվող-արտածվող օդափոխություն:

258. Առողջապահական հաստատություններում օդի ջերմաստիճանը և դրա մաքրությանը ներկայացվող պահանջներն անհրաժեշտ է ընդունել բժշկական կազմակերպությունների նախագծման նորմերին համապատասխան: Հիվանդանոցներում օդափոխությունը պետք է կազմակերպել այնպես, որ բացառվի օդի ներհոսքն օդի մաքրության նկատմամբ առավել ցածր պահանջներով սենքերից դեպի օդի մաքրությանը ներկայացվող առավել բարձր պահանջներով սենքեր: Վիրահատարաններում, ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում, այրվածքների բուժման և նմանատիպ հիվանդասենյակներում, որտեղ օդի մաքրության նկատմամբ սահմանված են բարձր պահանջներ, թույլատրվում է օգտագործել օդի վերաշջանառություն՝ ի լրումն թարմ օդի ներածման նորմատիվ ծավալի:

259. Հիվանդասենյակներում և բուժական ու ախտորոշման այլ սենքերում օդի շարժման արագությունը պետք է լինի ոչ ավելի, քան 0,15մ/վ, օդի միակողմ հոսքի դեպքում՝ 0,24-ից մինչև 0,30մ/վ սահմաններում:

260. Գյուղական բնակավայրերի հիվանդանոցների բաժանմունքների հիվանդասենյակներում օդափոխման ներածման սարքավորումներում թույլատրվում է չնախատեսել օդի խոնավացում:

261. Կայարանների շենքերի սպսասասրահներում և տոմսարկղներում օդափոխման ու օդի լավորակման համակարգերը նախագծելիս պետք է ապահովվեն օդի մաքրության, ջերմաստիճանի և խոնավության նորմատիվ հարաչափերը: Ընդ որում.

1) վերաշրջանառվող օդի օգտագործման ծավալը չպետք է գերազանցի դեպի սենյակ ներածվող օդի ծավալի 30%-ը:

2) օդի հարաբերական խոնավությունը պետք է լինի 30-ից մինչև 60%-ի սահմաններում,

3) մեխանիկական ներածմամբ օդափոխությունը դեպի սենք պետք է մատակարարի ոչ պակաս, քան 30մ3/ժ թարմ օդ՝ մեկ մարդու հաշվով:

262. Սենքերում, որոնք կահավորված չեն մեխանիկական ներածմամբ օդափոխության համակարգով, անհրաժեշտ է նախատեսել կարգավորվող բացվող օդանցքներ կամ օդային կափույրներ՝ արտաքին օդի մատակարարման համար, որոնք պետք է տեղակայվեն հատակից ոչ պակաս 2մ բարձրությամբ:

263. Ներածվող օդի մատակարարումը պետք է նախատեսել անմիջապես դեպի վնասակար նյութերի արտանետումներով սենքեր՝ արտածման համակարգերով հեռացվող օդի ծավալի 90%-ի չափով, օդի մնացած ծավալը (10%) պետք է ներածել դեպի միջանցք կամ նախասրահ:

264. Օդի հեռացումը 35մ2 և պակաս մակերեսով աշխատանքային սենյակներից թույլատրվում է իրականացնել դեպի միջանցք օդի արտահոսքի հաշվին:

265. Մշակութահանդիսախաղային հաստատությունների, գրադարանների, արխիվների և մարզական կառույցների ներքին հակահրդեհային ջրամատակարարման համակարգերին վերաբերող պահանջները բերված են Ցանկ 6-ում:

266. Մարդկանց մշտական գտնվելու սենյակներում օդի վերաշրջանառության անհրաժեշտությունը սահմանվում է նախագծման առաջադրանքով այն դեպքերում, երբ դա պահանջվում է տեխնոլոգիական գործընթացներով:

267. Մանրակերտների արհեստանոցներում և այլ սենքերում, որտեղ հնարավոր է փոշու կամ օդակախույթի արտանետում, արտածման պահարանով հեռացվող օդի ծավալը պետք է որոշել՝ ելնելով պահարանի հաշվարկային բացվածքով օդի շարժման արագությունից, համաձայն աղյուսակ 27-ի:

 

Աղյուսակ 27

 

հ/հ

Աշխատանքային գոտում վնասակար նյութերի վտանգավորության դաս՝ ըստ ԳՕՍՏ ԻՍՕ 14644.4

Օդի շարժման արագությունը արտածող պահարանի հաշվարկային բացվածքում, ոչ պակաս (մ/վ)

1
2
3

4-րդ
3-րդ
1-ին և 2-րդ

0,5
0,7
1

4

Այն աշխատանքների դեպքում, որոնք կապված են դեպի օդ պայթյունավտանգ նյութերի արտանետման հետ, օդաքաշ պահարանի հաշվարկային բացվածքի միջով անցնող օդի արագությունը պետք է ընդունել 1մ/վ:

268. Շենքերում աղբատար խողովակներ նախատեսման դեպքում, անհրաժեշտ է այն կահավորել փողի պարբերական մաքրման, լվացման, ախտահանման և ցայտաջրման համապատասխան սարքերով:

269. Աղբատարի փողը շինարարական կառուցվածքներից պետք է լինի անօդաթափանց և անձայնաթափանց: Այն չպետք է հարի մարդկանց մշտական գտնվելու համար նախատեսված ծառայողական սենքերին:

270. Աղբահավաքման խցերը չի թույլատրվում տեղակայել մարդկանց մշտական գտնվելու համար նախատեսված սենքերի տակ կամ դրանց հարակից:

271. Բժշկական, սննդային և կենցաղային թափոնների հավաքման և վերամշակման համակարգը պետք է նախագծվի` ըստ գործող սանիտարական նորմերի:

 

IX. ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

272. Շենքերի ջերմային ցանցի մուտքային հանգույցներում տեղադրված ինքնաշխատ անհատական ջերմային կետերը (այսուհետև` ԱՋԿ), պետք է նախատեսել այն շենքերի համար, որոնց ջեռուցման ժամանակահատվածում ջերմության հաշվարկային ծախսը կազմում է 1000ԳՋ և ավելի ու հնարավորություն ունեն ջեռուցման նպատակով ջերմության բաշխումը կարգավորել շենքի առանձին տեխնոլոգիական գոտիների միջև, որոնք բնութագրվում են արտաքին (արև, քամի) և ներքին (ջերմաարտածում) գործոնների միատիպ ազդեցությամբ:

273. Ջերմության մատակարարումը ջեռուցման, օդափոխության և տաք ջրամատակարարման համակարգերի համար անհրաժեշտ է նախատեսել ջերմային կետից, առանձին խողովակաշարերով։

274. ԱՋԿ-երը, որոնք ներկառուցված են դրանց կողմից սպասարկվող շենքերում, պետք է նախագծել՝ հաշվի առնելով ՀՀՇՆ IV-12.02.01 շինարարական նորմերի պահանջները։ Թույլատրվում է ԱՋԿ-երը համատեղել օդափոխության և օդի լավորակման սարքավորումների սենքերի հետ: ԱՋԿ-ն պետք է տեղադրել արտաքին պատի մոտ` սենքից անմիջական արտաքին ելքով կամ միջանցքով դեպի արտաքին ելք՝ 12մ-ից ոչ ավելի ձգվածությամբ.

1) ԱՋԿ-ի սենքի բարձրությունը հատակից մինչև առաստաղի կոնստրուկցիաների ստորին նիշը պետք է լինի ոչ պակաս, քան 2.2մ,

2) շենքի ինժեներական համակարգերը պետք է ունենան օդի ջերմաստիճանի ինքնաշխատ կամ ձեռքով կառավարվող կարգավորում,

3) սառը և տաք ջրի, էլեկտրականության, գազի ու ջեռուցման մատակարարման կենտրոնացված համակարգի առկայության և շենքում տարբեր կազմակերպություններին կամ սեփականատերերին պատկանող մի քանի խումբ սենքերի առկայության դեպքում, սենքերի յուրաքանչյուր խումբը պետք է սարքավորված լինի էներգիայի և ջրի ծախսի առանձնացված հաշվիչ սարքերով,

4) շենքի կամ սենքերի առանձին խմբերի ջերմամատակարարումը կարող է իրականացվել կենտրոնացված, ինքնավար կամ անհատական ջերմային աղբյուրներից՝ շինարարական նորմերին և հրդեհային անվտանգության պահանջներին համապատասխան։

275. Ջեռուցվող սենքերից դուրս տեղակայված անջատիչ սարքավորումներով ջրաջեռուցման համակարգերի առանձնացված ճյուղավորումներ նախատեսվում են հետևյալ սենքերի համար.

1) համաժողովների սրահ, ճաշարանների ճաշասրահ՝ կից արտադրական սենքերով (մինչև 400 տեղով համաժողովների սրահի և մինչև 160 տեղով ճաշարանների ճաշասրահի դեպքում, եթե դրանք տեղակայված են շենքի ընդհանուր ծավալում, թույլատրվում է առանձնացված ճյուղավորումներ չնախատեսել), հանդիսասրահ (ներառյալ բեմահարթակը), բեմ, նախասրահ, ճեմասրահ, կողասրահներ (կուլուարներ), պարասրահ, բեմական տուփով փոքր դահլիճներ՝ թատերական, ակումբային շենքեր՝ բեմը ներառյալ,

2) գրադարան՝ 200 հազար և ավելի միավոր գրապահոցով (ընթերցասրահներ, լսասրահներ, գրապահոցներ),

3) մանրածախ առևտրի ձեռնարկություններ՝ (400մ2 և ավելի մակերեսով բեռնաթափման սենքերում ու առևտրի սրահներում),

4) հասարակական շենքերի կազմում բնակելի սենքեր:

276. Բոլոր տիպի ՆԴՀ-ների առաջին հարկում տեղակայվող սենքերում, խմբային (խաղասրահ), երաժշտական և մարզական պարապմունքների դահլիճներում, ինչպես նաև հենաշարժողական ապարատի խանգարումներով երեխաների համար նախատեսված բուժական և սոցիալական կազմակերպությունների շենքերի ննջարանային և հանդերձարանների սենքերում պետք է նախատեսել հատակի կոնստրուկցիա, որը կապահովի 220С ջերմաստիճան հատակի մակերեսին (կամ դրանք նախատեսել ջեռուցվող)։

277. Թատրոններում և ակումբներում բեմերի ջեռուցման համար որպես ջեռուցման սարք առաջարկվում է կիրառել մարտկոցներ, որոնք պետք է տեղադրվեն բեմի կամ հետնաբեմի պատին` բեմահարթակի նիշից 0,5մ-ից ոչ բարձր:

278. Հանդիսատեսային և ակումբային համալիրների, բեմի սպասարկման, ինչպես նաև վարչատնտեսական սենյակների, արհեստանոցների և պահեստների համար օդափոխման ներածման-արտածման համակարգերը պետք է նախատեսել տարանջատված:

279. Մինչև 375 տեղով անընդմեջ ցուցադրման կինոթատրոններում և ժամանցային ակումբներում համակարգերի նշված տարանջատումը թույլատրվում է չնախատեսել:

280. Հազվագյուտ գրքերի ու ձեռագրերի գրապահոցներում, ինչպես նաև մեկ մլն. և ավելի միավոր ֆոնդով գրադարաններում ու 1-ին խմբի արխիվային գրապահոցներում պետք է նախատեսել օդի լավորակում:

281. Արժեքավոր փաստաթղթերի պահոցներում և ավանդատներում, ելնելով պահպանման պահանջներից, պետք է նախատեսել օդի լավորակում:

282. 200 հազար և ավելի պահպանվող ֆոնդով գիտական գրադարանների գրապահոցներում, ընթերցարաններում, դասախոսությունների դահլիճներում, թույլատրվում է կիրառել օդային ջեռուցում` համատեղված ներածվող օդափոխման կամ օդի լավորակման համակարգի հետ:

283. Արխիվների 300 հազար և ավելի պահպանվող միավորով գրապահոցներոով, որպես կանոն, պետք է կիրառել օդային ջեռուցում` համատեղված ներածվող օդափոխման կամ օդի լավորակման համակարգի հետ: Արխիվների շենքի մնացած սենքերում պետք է նախատեսել ջրաջեռուցում:

284. 200 հազար և ավելի պահպանվող ֆոնդով գրադարանների գրապահոցների, ընթերցասրահների ու դասախոսությունների դահլիճների համար, պետք է նախատեսել օդափոխության առանձնացված ներածման համակարգեր:

285. Մինչև 50 հազար պահպանվող միավոր ֆոնդով զանգվածային գրադարաններում, որոնցում ընթերցասրահի, գրապահոցի և հաճախորդների սպասարկման սրահի գոտիները համատեղվում են մեկ ընդհանուր սենքում, և մինչև 300 հազար պահպանվող միավոր տարողունակությամբ արխիվներում, թույլատրվում է բնական օդափոխություն` միապատիկ օդափոխանակությունից ոչ պակաս հաշվարկով:

286. Գրադարանների ընթերցասրահների, դասախոսությունների դահլիճների ու գրապահոցների համար թույլատրվում է բնական արտածվող օդափոխություն:

287. Ներածող օդափոխման միասնական համակարգով թույլատրվում է ապահովել բոլոր սենքերը` բացառությամբ համաժողովների դահլիճների, հասարակական սննդի հաստատությունների սենքերի, կինոխցիկի ու էներգակուտակչի խցիկի, որոնցից յուրաքանչյուրի համար անհրաժեշտ է նախատեսել ներածող օդափոխման ինքնուրույն համակարգ:

288. Ներածման օդափոխման մեխանիկական համակարգով չսարքավորված սենքերի համար, պետք է նախատեսել կարգավորվող օդանցքներ կամ հատակից ոչ պակաս 2մ բարձրության վրա գտնվող օդային կափույրներ՝ օդի հարկադիր արտածում ապահովելու համար:

289. Օդի մեխանիկական արտածման ինքնուրույն համակարգեր պետք է նախատեսվեն հետևյալ սենքերի համար.

1) սանհանգույցներ և ծխարաններ,

2) հասարակական սննդի սենքեր,

3) արտադրատեխնիկական նշանակության սենքեր և պահեստներ,

4) լաբորատորիաներ, այդ թվում ուսումնական և այլ սենքեր՝ համաձայն ՀՀՇՆ 1V-12.02.01 շինարարական նորմերի պահանջների:

290. Օդի արտածումն առողջարանների ու հանգստի տների ննջասենյակներից պետք է նախատեսել բնական օդափոխությամբ: Ցուրտ կլիմայական գոտու հանգստյան տների բնակելի սենքերի օդափոխությունը պետք է նախատեսել մեխանիկական արտածմամբ:

291. Օդի հեռացումը սանհանգույց ունեցող բնակելի սենյակներից և հյուրանոցային համարներից պետք է նախատեսել սանհանգույցների միջոցով՝ սանհանգույցի պատի և (կամ) դռան փեղկի ներքևի հատվածում տեղադրելով արտածող ցանցեր:

292. Սանիտարատեխնիկական սարքավորումներում ջրի թույյլատրելի ճնշման նորմատիվ պահանջների ապահովման, ջրի և էներգետիկ պաշարների արդյունավետ օգտագործման համար անհրաժեշտ է նախատեսել.

1) պոմպային սարքեր՝ կարգավորվող շարժակներով (շարժիչի պտույտների թվով),

2) ջրամատակարարման միագոտի սխեմա՝ ճնշման հարկային կարգավորիչների տեղադրումով:

293. Կենցաղային-խմելու և կենցաղային-հակահրդեհային ջրամատակարարման համակարգի ամենացածր նիշում տեղադրված սանիտարատեխնիկական սարքի մակարդակում հիդրոստատիկ ճնշումը պետք է լինի ոչ ավելի, քան 4.0 մթն: Կենցաղային հակահրդեհային համակարգում հրդեհի մարման ժամանակ ամենացածր նիշում տեղադրված սանիտարատեխնիկական սարքի մակարդակում ջրի ճնշումը, թույլատրվում է բարձրացնել մինչև 6.0 մթն:

294. Հակահրդեհային ջրագծի տարանջատված համակարգում, ինչպես նաև համակարգում, որտեղ հրշեջ կանգնակներն օգտագործվում են դեպի վերին հարկեր տարանցիկ կենցաղային-խմելու սպառման ջրերի (վերին բաշխման համակարգի դեպքում) մատակարարման համար, հիդրոստատիկ ճնշումն առավել ցածրադիր հրշեջ փականի նիշում` հրդեհի մարման ռեժիմում, չպետք է գերազանցի 9.0 մթն:

295. Մշակութային-հանդիսատեսային հաստատությունների, գրադարանների, արխիվների շենքերի և մարզական շինությունների ներքին հակահրդեհային ջրամատակարարմանը ներկայացվող պահանջները բերված են Ցանկ 6-ում:

296. Ճարպորսիչների տեղադրումն արտադրական արտահոսքերի ելքերում պետք է նախատեսել հասարակական սննդի հետևյալ ձեռնարկություններում.

1) կիսաֆաբրիկատներով աշխատող՝ 500 և ավելի տեղով սրահներում,

2) հումքով աշխատող՝ 200 և ավելի տեղով սրահներում:

297. ՆԴՀ-ների սննդի բլոկում ճարպորսիչներ տեղադրվում են՝ ըստ նախագծման առաջադրանքի:

298. Հասարակական շենքերում անհրաժեշտ է նախատեսել աղբի և փոշու մաքրման, աղբի ժամանակավոր պահման (սանիտարական նորմերի շրջանակում) և տեղափոխման համակարգեր:

299. Հասարակական շենքերում և համալիրներում օդաճնշմամբ աղբահեռացման համակարգերը նախատեսվում են նախագծման առաջադրանքով՝ ելնելով դրանց շահագործման տեխնիկատնտեսական նպատակահարմարությունից:

300. Հասարակական շենքերում աղբատար խողովակներ (օդաճնշմամբ աղբահեռացման համակարգերի բացակայության դեպքում ) նախատեսվում են.

1) երեք և ավելի հարկայնությամբ բարձրագույն ուսումնական հաստատությունների շենքերում, 100 և ավելի տեղով հյուրանոցներում և մոթելներում,

2) աղբատար խողովակների տեղադրման անհրաժեշտությունը մյուս հասարակական շենքերում նախատեսվում է նախագծման առաջադրանքով,

3) գոյություն ունեցող շենքին մանսարդային հարկ ավելացնելու դեպքում աղբահեռացման գոյություն ունեցող համակարգը կարելի է չփոխել,

4) շենքի աղբախցի դռներին անհրաժեշտ է ապահովել աղբահավաք մեքենայի մոտեցում: Աղբախցերի դռներին աղբահավաք մեքենայի անմիջական մոտեցման անհնարինության դեպքում, անհրաժեշտ է նախատեսել առանձին հարթակ աղբահավաք բեռնարկղերի համար,

5) աղբատար խողովակներով չկահավորված շենքերի համար անհրաժեշտ է նախատեսել աղբահավաք խուց կամ տնտեսական հարթակ (պարտադիր կարծր ծածկույթով)` աղբի տարանջատ հավաքման համար:

301. Վակուումային փոշեմաքրման կենտրոնացված կամ զուգորդված համակարգ պետք է նախատեսել հետևյալ շենքերում.

1) թատրոններում, համերգասրահներում, թանգարաններում,

2) ընթերցասրահներում և լսարաններում, մինչև 200 հազար և ավելի միավորի պահպանման ֆոնդով գրադարանների գրապահոցներում,

3) 6500մ1 և ավելի առևտրային սրահի մակերեսով խանութներում,

4) 500 և ավելի տեղով հյուրանոցներում, առողջարաններում, հանգստի և զբոսաշրջային հաստատություններում, բուժական հաստատությունների ստացիոնարներում,

5) խստացված սանիտարահիգիենիկ պահանջներով մասնագիտացված շենքերում (բուժական հաստատություններում` ըստ նախագծման առաջադրանքի):

302. Այլ շենքերում վակուումային փոշեմաքրման կենտրոնացված կամ զուգորդված համակարգերի անհրաժեշտությունը պետք է որոշել նախագծման առաջադրանքով:

303. Վակուումային փոշեմաքրման զուգորդված համակարգի համար մեկ ընդունիչ փականի սպասարկման շառավիղը պետք լինի ոչ ավելի 50մ-ից:

304. Կենտրոնացված կամ զուգորդված փոշեմաքրման բացակայության դեպքում փոշեկուլների զտիչների խցիկների կառուցվածքը որոշվում է նախագծման առաջադրանքով:

305. Շենքի տարրերի կոնստրուկտիվ լուծումները (այդ թվում դատարկությունների տեղադիրքը, կոնստրուկտիվ տարրերի միջով անցնող խողովակների հերմետիկացումը, օդափոխության անցքերի իրականացումը, ջերմամեկուսիչների տեղադրումը և այլն) պետք է պաշտպանված լինեն կրծողների սողոսկման հնարավորությունից:

306. Բարձրագույն ուսումնական հաստատությունների շենքերի էլեկտրամատակարարումը, սենքերի էլեկտրական լուսավորությունն անհրաժեշտ է նախագծել ՀՀՇՆ22-03, շինարարական նորմերի և սույն բաժնի պահանջներին համապատասխան։

307. Բարձրագույն ուսումնական հաստատությունների շենքերի բոլոր սենքերում պետք է նախատեսել թաքնված էլեկտրահաղորդալարեր։ Խոհանոցի, պահեստների, սանհանգույցների և այլ օժանդակ սենքերի էլեկտրամատակարարումը թույլատրվում է իրականացնել բաց էլեկտրահաղորդալարերի միջոցով։

308. Ուսումնական սենքերում լուսատուները պետք է տեղադրել շարքերով` պատուհան ունեցող արտաքին պատերին զուգահեռ։ Անհրաժեշտ է նախատեսել լուսատուների առանձին շարքերով միացնելու հնարավորություն, որպեսզի ապահովվի պատուհաններից առավել հեռացված մասի առաջնահերթ լուսավորման հնարավորությունը:

309. Լսարաններում, կաբինետներում, լաբորատորիաներում, խմբակների սենքերում և երկարօրյա դասավանդման համար նախատեսված սենքերում դասավանդման տեխնիկական միջոցների միացման համար պետք է նախատեսել երեքից ոչ պակաս խրոցակով վարդակ, մեկը՝ գրատախտակի մոտ, երկրորդը՝ հակադիր պատին, երրորդը՝ պատուհանների հակադիր պատին: Վերոնշյալ ուսումնական սենքերում վարդակներից մեկը պետք է նախատեսել հողանցումով, իսկ համակարգչային և տեղեկատվության կաբինետներում նման վարդակները պետք է լինեն հինգը։

310. Մարդկանց տարհանման համար վթարային լուսավորում պետք է նախատեսել նախասրահներում, հանդերձարաններում, միջանցքներում, սանդղավանդակներում, ռեկրեացիոն (հանգստի) սենքերում, հանդիսությունների, մարզական դահլիճներում, ճաշասրահներում, արհեստանոցներում, կինոխցիկներում։ Վթարների վերացման աշխատանքների իրականացման համար վթարային լուսավորություն պետք է նախատեսել էլեկտրավահանակների, պոմպերի և օդափոխման խցիկներում, ջերմային հանգույցներում:

311. Հանդիսությունների դահլիճներից անման ուղիները պետք է կահավորվեն վթարային լուսավորության ցանցին միացված ցուցանակներով:

312. Հողամասերի, ինչպես նաև մարզահրապարակների արտաքին լուսավորությունը նախատեսվում է ըստ նախագծման առաջադրանքի:

313. Ձայնի ուժեղացման սարքավորումներ անհրաժեշտ է նախատեսել ուսումնամարզական դահլիճներում, ռեկրեացիոն տարածքներում:

314. Հանդիսությունների դահլիճներում, լսարաններում, գրադարաններում, տեխնիկական առաջադրանքով պահանջված այլ սենքերում։

 

X. ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ

 

315. Հասարակական շենքերը պետք է նախագծել այնպես, որպեսզի շահագործման ընթացքում սենքերի միկրոկլիմայի և այլ պայմանների համար սահմանված պահանջների կատարումը ապահովի էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործում՝ կիրառելով էներգիայի վերականգնվող աղբյուրներ:

316. Արտաքին պատերի ջերմատեխնիկական հատկանիշները պետք է հաշվարկել ներքին օդի 180С ջերմաստիճանի ապահովման պայմանով, եթե տեխնոլոգիական առաջադրանքով այլ պահանջներ չեն առաջադրված:

317. Պատող կոնստրուկցիաների լուսաթափանց մակերևույթի մակերեսը չպետք է գերազանցի պատերի ընդհանուր մակերեսի 18%-ը։ Թույլատրվում է շենքերի պատող լուսաթափանց կոնստրուկցիաների մակերեսը մեծացնել, եթե նշված կոնստրուկցիաների ջերմափոխանցման բերված դիմադրությունը մեծ է 0.56 մ2գ0С/Վտ-ից` պահպանելով ՀՀՇՆ 24-01 շինարարական նորմերի պահանջները:

318. Շենքի ինժեներական համակարգերը պետք է ունենան օդի ջերմաստիճանի կարգավորման ձեռքի կամ ինքնաշխատ սարքեր: Շենքի ջեռուցման համակարգը պետք է հագեցված լինի ոչ աշխատանքային ժամերին օդի ջերմության նվազեցման սարքավորումներով:

319. Համաժողովների սրահները, ճաշասրահները, նախասրահները, ճեմասրահները պետք է ունենան ջրային ջեռուցման առանձնացված ճյուղեր:

320. Ջեռուցման, օդափոխության համակարգերի և տաք ջրի համար ջերմության մատակարարաումը անհրաժեշտ է նախատեսել ջերմային կետից` առանձին խողովակաշարերով։

 

XI. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ

 

321. Շենքի նախագիծը պետք է ապահովի կրող կոնստրուկցիաների կայունությունն ու ամրությունը՝ նախագծային առաջադրանքով սահմանված ժամկետի ընթացքում՝ շենքի պարբերական տեխնիկական սպասարկման, շահագործման և վերանորոգման կանոնների պահպանման պայմանով:

322. Կոնստրուկցիաները, առանձին տարրերն ու հարդարման տարրերը պետք է իրականացվեն այնպիսի նյութերից, որոնք խոնավության, ցածր ու բարձր ջերմաստիճանների, ագրեսիվ միջավայրի և այլ անբարենպաստ գործոնների հնարավոր ազդեցության նկատմամբ ունեն կայունություն կամ պաշտպանված են համաձայն ՍՆԻՊ 2.03.11 շինարարական նորմերի պահանջների։

323. Անհրաժեշտ է նախատեսել միջոցառումներ՝ պաշտպանելու շենքի կրող և պարփակող կոնստրուկցիաները անձրևաջրերի, հալոցքաջրերի, գրունտային ջրերի ներթափանցումից, ինչպես նաև արտաքին պարփակող կոնստրուկցիաներում կամ օդափոխության փակ համակարգերում կամ օդային փակ շերտերում կոնդենսացիոն խոնավության առաջացումից։

324. Նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան պետք է կիրառվեն անհրաժեշտ պաշտպանիչ մածուկներ և ծածկույթներ։

325. Հավաքովի տարրերի կցվածքային միացումները և բազմաշերտ կոնստրուկցիաները պետք է հաշվարկված լինեն հիմքերի անհավասարաչափ նստվածքների և շահագործման այլ ազդեցությունների ընթացքում ծագող ջերմային ձևախտումներին և ճիգերին դիմակայելու համար:

326. Կցվածքներում օգտագործվող խտացնող, հերմետիկացնող նյութերը պետք է պահպանեն առաձգական և հարակցման հատկությունները՝ բացասական ջերմաստիճանների և թրջվելու դեպքում և լինեն կայուն ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ: Հերմետիկացնող նյութերը պետք է համատեղելի լինեն կոնստրուկցիաների պաշտպանիչ և դեկորատիվ-պաշտպանիչ ծածկույթների նյութերի հետ՝ դրանց կցորդման տեղերում:

327. Շենքերում պետք է ապահովել ինժեներական համակարգի սարքավորումներին ու սարքերին, ինչպես նաև շենքերի ծածկույթի կրող տարրերին մոտենալու հնարավորություն՝ դրանց դիտարկման, տեխնիկական սպասարկման, վերանորոգման ու փոխարինման համար:

 

ՑԱՆԿ 1

 

Հասարակական նշանակության շենքերի, շինությունների և սենքերի հիմնական գործառական խմբատեսակների ցանկ

 

Ա. Հասարակական՝ բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շենքեր, շինություններ:

Բ. Գիտական, կրթական և ուսումնական նշանակության շենքեր և շինություններ, այդ թվում՝

1) գիտական, գիտահետազոտական գործունեություն ծավալող կազմակերպությունների շենքեր և շինություններ.

2) կրթական և ուսումնական նշանակության շինություններ, որոնք նախատեսված են նախադպրոցական (մսուր և մանկապարտեզ), հանրակրթական* (տարրական, հիմնական, միջնակարգ, ավագ, վարժարան, կրթահամալիր, հատուկ), նախնական մասնագիտական ուսումնարանների, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, լրացուցիչ կրթության (այդ թվում՝ արտադպրոցական դաստիարակության) ուսումնական հաստատությունների համար և այլ:

Գ. Առողջապահության, սոցիալական ապահովության, սպորտի, հանգստի և ժամանցի համար նախատեսված շենքեր և շինություններ, որոնք նախատեսված են հիվանդանոցների, պոլիկլինիկաների, հոսպիտալների, ամբուլատորիաների, շտապ բժշկական օգնության կայանների, ծննդատների, կաթնային խոհանոցների, դեղատների, հակահամաճարակային կայանների, առողջապահական գործակալությունների, վերականգնողական և դիագնոստիկ կենտրոնների, առողջարանների, առողջարանային դպրոցական ճամբարների, հանգստյան տների, հանգստի բազաների, երիտասարդական ճամբարների, հյուրանոցների, զբոսաշրջային բազաների, մոթելների, քեմփինգների, մանկատների, ծերանոցների, պրոֆիլակտորիաների, մարմնակրթական և սպորտային կենտրոնների, մարզադաշտերի, ձիարշավարանների, կենդանաբանական այգիների, բուսաբանական այգիների, թենիսի կորտերի, լողավազանների, ավտոդրոմների, հրաձգարանների, սպորտային դահլիճների, գիշերային ակումբների, ատրակցիոնների և ավտոմատ խաղերի դահլիճների, խաղատների և այլնի համար:

Դ. Մշակույթի, արվեստի շենքեր և շինություններ, որոնք նախատեսված են գրադարանների, թանգարանների, ցուցասրահների, պատկերասրահների, ակումբների, մշակույթի տների, թատրոնների, հանգստի կենտրոնների, կինոթատրոնների, համերգային և մարզահամերգային համալիրների, կրկեսների, արվեստանոցների և այլնի համար:

Ե. Առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքեր և շինություններ, որոնք նախատեսված են խանութների, կրպակների, շուկաների, տոնավաճառների, ռեստորանների, բարերի, ճաշարանների, սրճարանների, ավտոլցավորման և գազալցման կայանների, ավտոտեխսպասարկման կայանների, ավտոկայանատեղերի, վերանորոգման կետերի, լուսանկարչատների, քիմիական մաքրման կետերի, կոշիկի և կարի անհատական պատվերների սրահների, վարսավիրանոցների, լվացքատների, երկրորդական հումքի ընդունման կետերի, ներկատների և այլնի համար:

Զ. Կոմունալ տնտեսության շենքեր և շինություններ, որոնք նախատեսված են հարսանյաց տների, սգո սրահների, գերեզմանատների, բաղնիքների, սաունաների, հասարակական զուգարանների և այլնի համար:

Է. Վարչակառավարչական, ֆինանսական, կապի և տրանսպորտի շենքեր և շինություններ, որոնք նախատեսված են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, վարչական հիմնարկների, հասարակական կազմակերպությունների, դրամատների, բանկերի, տարբեր տիպի գրասենյակների, իրավաբանական խորհրդատվության, նոտարական գրասենյակների, տարբեր տիպի գործակալությունների, կապի բաժանմունքների, տրանսպորտի բոլոր տիպի կայանների (ավտոկայաններ, օդանավակայաններ, երկաթուղային կայարաններ և այլն), ուղևորների սպասարկման գրասենյակների, տրանսպորտային գործակալությունների, տոմսերի իրացման կետերի, հրշեջ կայանների, լրատվական կենտրոնների, արխիվների, ապահովագրության հիմնարկների, դեսպանատների, հյուպատոսարանների, միջազգային կազմակերպությունների, հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների, ավտոմատ հեռախոսակայանների, քրեակատարողական հիմնարկների, զորամասերի և այլնի համար:

Ը. Կրոնական, պաշտամունքային շենքեր և շինություններ:

Թ. Բնակչության պաշտպանության համար նախատեսված քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներ, այդ թվում՝

1) ապաստարան՝ քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույց, որը նախատեսված է զենքի խոցման միջոցների ազդեցության հետևանքով (առանց ուղիղ խոցման հաշվարկի), ռադիոակտիվ և թունավոր նյութերից, մանրէաբանական և կենսաբանական միջոցներից, հրդեհներից առաջացող բարձր ջերմաստիճանից մարդկանց պատսպարման ու այնտեղ գտնվելու ընթացքում նրանց կենսագործունեության ապահովման համար.

2) հակաճառագայթային թաքստոց՝ քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույց, որը նախատեսված է պատսպարվողներին իոնիզացնող ճառագայթման ներգործությունից պաշտպանելու համար:

ՑԱՆԿ 2

 

Հասարակական շենքերի ընդհանուր, օգտակար և հաշվարկային մակերեսների, շինարարական ծավալի, կառուցապատման մակերեսի և հարկայնության հաշվարկի կանոններ

 

1. Շենքի ընդհանուր մակերեսը որոշվում է որպես բոլոր հարկերի (ներառյալ տեխնիկական, մանսարդային, որմնախարսխային, նկուղային) մակերեսների (առանց պատերի և միջնորմերի) հանրագումար:

2. Շենքի ընդհանուր մակերեսի մեջ ներառվում են ծածկապատշգամբների, հանդիսասրահների և այլ դահլիճների սյունասրահների կիսահարկերի, պատշգամբների, խորշապատշգամբների և սյունասրահների, ինչպես նաև երկու մասնաշենքերն իրար կապող անցասրահների մակերեսները:

3. Հարկի մակերեսն անհրաժեշտ է հաշվարկել հատակի մակարդակին, արտաքին պատերի ներքին մակերևույթների (հարդարված) սահմաններում:

4. Հարկի մակերեսը, թեք պատերի դեպքում, պետք է հաշվել հատակի մակարդակին: Մանսարդային հարկի մակերեսը պետք է հաշվարկել արտաքին պատերի և ձեղնահարկի խոռոչներին կից մանսարդի պատերի ներքին մակերևույթների սահմաններում` հաշվի առնելով 2.9 կետի պահանջները:

5. Շինարարական կոնստրուկցիաներով պարփակված տարածությունը, որը լցված է բնահողով, չի ներառվում ընդհանուր մակերեսի մեջ:

6. Շենքի օգտակար մակերեսը որոշվում է որպես դրանում տեղակայված բոլոր սենքերի, ինչպես նաև հանդիսասրահներում ու ճեմասրահներում կիսահարկերի, պատշգամբների, նախասրահների և այլ նմանատիպ մակերեսների հանրագումար, բացառությամբ սանդղավանդակների, վերելակների ելանցքների, ներքին բաց սանդուղքների ու թեքահարթակների և ինժեներական հաղորդակցուղիների ելանցքների և սենքերի մակերեսների:

7. Շենքի հաշվարկային մակերեսը որոշվում է որպես դրանում ներառված բոլոր սենքերի մակերեսների հանրագումար, բացառությամբ.

1) միջանցքների, հողմարգելների, անցումների, սանդղավանդակների, ներքին բաց սանդուղքների ու թեքահարթակների,

2) վերելակների հորանների,

3) տարածքների ու սենքերի, որոնք նախատեսված են ինժեներական սարքավորումների ու հաղորդակցուղիների տեղակայման համար,

4) տարածքների, որոնք գտնվում են 1,5մ-ից պակաս բարձրությամբ թեք առաստաղի տակ։

8. Շենքի ընդհանուր, օգտակար մակերեսների մեջ չեն ներառվում տեխնիկական ընդհատակի և ձեղնահարկի մակերեսները, եթե հարկի բարձրությունը հատակի նիշից մինչև ծածկի կրող տարրերի ստորին նիշը պակաս է 1,8մ-ից, ինչպես նաև արտաքին պատշգամբների ու սյունասրահների, սանդղամուտքերի, արտաքին բաց սանդուղքների ու թեքահարթակների, ինչպես նաև նկուղային հարկերում՝ շինարարական կոնստրուկցիաներով պարփակված տարածությունը, որը լցված է հողով:

9. Սենքերի մակերեսները որոշվում են դրանց չափերով՝ հարդարված պատերով և միջնորմներով եզրափակված հատակի մակարդակում (առանց շրիշակների): Մանսարդային հարկի սենքի մակերեսը հաշվարկելիս այն մակերեսները, որոնք գտնվում են.

1) 300 թեքության դեպքում ՝ մինչև 1.5մ բարձրությամբ հատվածում,

2) 450 թեքության դեպքում՝ մինչև 1.1մ բարձրությամբ հատվածում՝,

3) 600 թեքության դեպքում մինչև 0.5 բարձրությամբ հատվածում, հաշվարկվում են 0,7 նվազեցնող գործակցով:

10. Շենքի շինարարական ծավալը որոշվում է որպես 0,00 նիշից բարձր (վերգետնյա մաս) և 0,00 նիշից ցածր (ստորգետնյա մաս) շինարարական ծավալների հանրագումար: Շենքի վերգետնյա և ստորգետնյա մասերի շինարարական ծավալը որոշվում է շենքի արտաքին պատերի՝ ներառյալ պատող կառուցվածքների, երդիկների, գմբեթների արտաքին մակերևույթի սահմաններում՝ բարձրության համար հիմք ընդունելով յուրաքանչյուր հատվածի հատակի նիշը, բացառելով ճարտարապետական մանրամասների ու կոնստրուկտիվ տարրերի ելուստները, տերասները, պատշգամբները, հենասյուների վրա շենքի տակից անցնող անցուղիները և տարածությունները։

11. Շենքի կառուցապատման մակերեսը որոշվում է որպես շենքի որմնախարսխի արտաքին շրջագծով հորիզոնական հատույթի մակերես` ներառելով արտաքին ելուստային մասերը (պատշգամբներ, տերասներ, մուտքային հարթակներ և աստիճաններ, գետնախորշեր, նկուղի մուտքեր):

12. Հենասյուների վրա տեղակայված շենքի տակի մակերեսը, շենքի տակի անցուղիները, ինչպես նաև շենքի պատի հարթությունից դուրս և մինչև 4.5մ բարձրությամբ բարձակաձև տեղակայված ելուստային մասերը, ներառվում են կառուցապատման մակերեսում։ Շենքի պատի հարթությունից դուրս 4.5մ-ից բարձր բարձակաձև տեղակայված ելուստային մասերի՝ հատկացված տարածքից դուրս պրոյեկցիաները, չեն ներառվում կառուցապատման մակերեսում։ Լրացուցիչ նշվում է շենքի պրոյեկցիայի ուրվագծից դուրս ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցապատման մակերեսը։

13. Շենքի հարկերի քանակը որոշելիս հաշվի են առնվում վերգետնյա բոլոր հարկերը, այդ թվում տեխնիկական, մանսարդային և որմնախարսխային այն հարկը որի ծածկի վերին նիշը 2,0մ-ից բարձր է մայթի կամ սալվածքի հատակագծային միջին նիշից: Շենքի տանիքում աստիճանավանդակից դեպի տանիք տանող և վերելակի տեխնիկական սենքի, օդափոխության խցերի վերնակառույցները, շենքի հարկայնության հաշվարկում չեն ներառվում:

14. Շենքի տեխնիկական ընդհատակի տարածքը, անկախ բարձրությունից, ինչպես նաև 1,8մ-ից պակաս բարձրությամբ տեխնիկական ձեղնահարկը և միջհարկային տարածքները վերգետնյա հարկերի թվում չեն ընդգրկվում:

15. Շենքերի հարկերի քանակը կոնստրուկտիվ կամ այլ հաշվարկների համար որոշելիս տեխնիկական հարկերը հաշվի են առնվում՝ ելնելով համապատասխան նորմատիվ փաստաթղթերով սահմանված հաշվարկային առանձնահատկություններից:

16. Խանութի առևտրային մակերեսը (բացառությամբ խանութ-պահեստների) հաշվարկվում է որպես առևտրի սրահների, պատվերների ընդունման ու ձևակերպման համար նախատեսված սենքերի, սրճարանային սրահների, հաճախորդներին լրացուցիչ ծառայություն մատուցելու համար նախատեսված մակերեսների հանրագումար:

 

ՑԱՆԿ 3

 

Սենքերի ցանկ, որոնք ըստ հասարակական շենքերի գործառական նշանակության թույլատրվում է տեղակայել ստորգետնյա և որմնախարսխային հարկերում

 

1. Ստորգետնյա հարկերում

1) Ջրաջեռուցիչների (բոյլերների), վերելակների շարժիչների, հրդեհաշիջման համակարգի սարքավորումների տեխնիկական սենքեր, ջրամատակարարման և կոյուղու պոմպակայաններ, օդափոխության և օդի լավորակման խցեր, կառավարման հանգույցներ և շենքի ինժեներական ու տեխնիկական սարքավորումների տեղակայման ու կառավարման այլ սենքեր,

2) ավտոկայանատեղեր (գետնի մակարդակից ոչ ավելի 10մ խորությամբ)՝ ըստ ՀՀՇՆ IV-11.03.03 շինարարական նորմերի պահանջների,

3) քաղաքացիական պաշտպանության պաշտպանական սենքեր (ապաստարան, թաքստոց):

 

2. Առաջին ստորգետնյա կամ նկուղային հարկում

Բոլոր շենքերի համար

1) նախասրահ՝ որտեղից ելքը դեպի դուրս կազմակերպում է առաջին հարկից,

2) հանդերձարաններ, սանհանգույցներ, լվացարաններ, ցնցուղարաններ, ծխարաններ, արևաբուժարանի սենքեր,

3) սպասարկող անձնակազմի, մարզիչների, հրահանգիչների, հանգստի և սննդի ընդունման սենքեր,

4) մինչև 300 տեղով հանդիսասրահներ, համաժողովների սրահներ, լսարաններ,

5) գրապահոցներ, արխիվների պահոցներ, բժշկական արխիվներ և այլ,

6) պահեստներ և պահեստային սենքեր (բացառությամբ դյուրավառ և հրկիզվող հեղուկների պահեստներից), հրկիզվող նյութեր չպահեստավորող արհեստանոցներ, լվացքատուն, սպիտակեղենի, հագուստի մաքրման և արդուկման սենքեր, հագուստի և կոշիկների չորացման, ճնշակների (կոմպրեսորների) սենքեր,

7) բեռնաթափման, բեռնման, ապափաթեթավորման սենքեր, տարբեր կազմակերպությունների ու հաստատությունների համար առաքման բաժին, ուղեբեռների տեսակավորման ու պահպանման սենքեր, բոլոր տեսակի պահեստներ և պահոցներ, թղթի թափոնների կուտակման ու փաթեթավորման սենքեր,

8) տեխնիկական և ինժեներական սենքեր (ջերմային կետեր, պոմպակայաններ, այդ թվում հակահրդեհային ջրամատակարարման համակարգի, ճնշակային (կոմպրեսորային), թորման կետեր, օդափոխության խցեր, շենքի շահագործման արհեստանոցներ, շենքի համակարգչային ցանցային կառավարման սենքեր):

 

3. Լրացուցիչ՝ ըստ շենքի գործառական տեսակի

1) Նախադպրոցական հաստատությունների շենքերում՝ բանջարեղենի պահեստ, այգեգործական գործիքների պահեստ, սպասքի, ըմպելիքների պահարաններ,

2) ուսումնական հաստատությունների շենքերում՝ հատուկ սարքավորումներով ու հատուկ առարկաների ուսումնասիրման փորձասենյակներ և լսարաններ, աշխատանքի ու տեխնիկայի անվտանգության կաբինետներ, սանիտարական և հակահրդեհային նորմերով չարգելված արհեստանոցներ,

3) առողջապահական հաստատություններում.

ա. անձնակազմի սենյակներ (անձնակազմի, շտապօգնության հերթափոխների պարապմունքների սենյակներ), մատենավորման բաժին, հերթապահ բժշկական անձնակազմի կետ,

բ. օժանդակ ծառայությունների առանձնացված սենյակներ, ջերմապահարաններ, կենսաբանական նյութերի և աշխատանքային ախտահանման լուծույթների պատրաստման սենքեր, սպիտակեղենի կենտրոնացված լվացման սենքեր, այդ թվում՝ բուժվող հիվանդների համար, մանրէազերծման ու ախտահանման կենտրոնացված բաժանմունքներ, դիակների պահպանման ու զգեստավորման առանձնացված սենքեր, սգո դահլիճ, բժշկական թափոնների մշակման առանձնացված սենքեր, սանիտարական անցաթողեր, հիվանդների իրերի պահպանման առանձնացված սենքեր, սարքավորումների վերանորոգման արհեստանոցներ, դեղատներ,

գ. Ճառագայթային բուժման և ռադիոնուկլեիդային (ռենտգենային, մագնիսառեզոնանսային) ախտորոշման պրոցեդուրային սենյակներ, կառավարման և դրանց առընթեր միասնական գործընթաց կազմող այլ սենքեր,

4) մինչև 400մ2 առևտրային մակերեսով մթերային կամ ոչ մթերային ապրանքների խանութների (բացառությամբ դյուրավառ նյութերի ու հեղուկ վառելանյութերի վաճառքի) սենքեր, ապակյա տարաների ընդունման կետեր,

5) սննդի հաստատությունների և սննդի բլոկերի (ինքնուրույն կամ այլ կազմակերպությունների) սենքեր, բացառությամբ նախադպրոցական և հանրակրթական հաստատությունների,

6) կենցաղսպասարկման հաստատությունների հաճախորդների սպասարկման սրահներ (բացառությամբ վարսավիրանոցների և դիմահարդարման կաբինետների) կենցաղային համալիր սպասարկման ընդունման կետեր, ցուցադրության և լուսանկարահանման սրահներ, իրերի վարձույթի կետեր, ընտանեկան հանդիսությունների սրահներ, արհեստանոցներ, որոնց տեղակայումը սանիտարահամաճարակաբանական և հակահրդեհային նորմերով չեն արգելվում,

7) ռադիոհանգույցներ, կինոֆոտոլաբորատորիաներ, հեռուստահաղորդման փակ համակարգերի սենյակներ և այլն,

8) մարզումների, մարզաառողջարանային պարապմունքների մարզասրահներ (առանց նստարանաշարերի), փամփուշտային հրաձգարաններ, սեղանի թենիսի, բիլիարդի և այլ խաղերի սրահներ,

9) մինչև 300 միաժամանակյա այցելուների համար ցուցասրահներ և մեծահասակների խմբակային պարապմունքների սենքեր, նախասրահներ,

10) յուրաքանչյուր մասնաբաժնում մինչև 100 միաժամանակյա հաճախորդի համար փորձասրահներ, սեղանի խաղերի սրահներ, համացանցային սրահներ, պարասրահներ մինչև 50 պարազույգի համար (ընդ որում,պատերի և առաստաղի հարդարման նյութերը պետք է լինեն չհրկիզվող):

 

4. Որմնախարսխային հարկում

1) Բոլոր այն սենքերը, որոնց տեղակայումը թույլատրվում է նկուղային հարկում,

2) նախադպրոցական և բժշկական կազմակերպությունների վարչական, գրասենյակային, ծառայողական-կենցաղային սենքեր,

3) անցաթղթային, տեղեկատվական և մատենագրության գրասենյակներ, երկաթուղային, օդային և այլ փոխադրումների տոմսերի դրամարկղեր, տրանսպորտային գործակալություններ,

4) դրամարկղային գործառույթների սրահներ, բանկային հիմնարկների դրամարկղային կետեր, արտարժույթի փոխանակման կետեր, բանկոմատներ,

5) պատճենահանման, բազմացման ծառայությունների սենյակներ,

6) Սննդի օբյեկտների արտադրական սենքեր (այդ թվում ստացիոնարների սննդի բլոկեր):

Որմնախարսխային հարկում, որի հատակը տեղակայված է մայթի հատակագծային նիշից ցածր 0.5մ-ից ոչ ավելի, թույլատրվում է տեղակայել բոլոր սենքերը, բացառությամբ նախադպրոցական հիմնարկներում երեխաների գտնվելու սենյակների և քոլեջներում տեսական պարապմունքների դասասենյակների, հիվանդասենյակներով բաժանմունքների, էլեկտրալուսային բուժման կաբինետների, ծնարանների, վիրահատարանների, պրոցեդուրային և բժիշկների առանձնասենյակների, բնակելի սենյակների: Հասարակական նշանակության սենքերի ցանկը, որոնք թույլատրվում է տեղակայել բնակելի շենքերի որմնախարսխային կամ նկուղային հարկերում, պետք է ընդունել համաձայն ՀՀՇՆ 31-01 շինարարական նորմերի պահանջների:

 

ՑԱՆԿ 4

 

Հանդիսասրահի և ավանդական կինոցուցադրման կինոէկրանի հարաչափերը

 

1. Ավանդական կինոցուցադրումների դեպքում հանդիսասրահի նստելատեղերը պետք է նախատեսել գծապատկեր 1-ում պատկերված գոտու սահմաններում, որտեղ.

1) L - հանդիսասրահի առանցքային հեռավորությունն է էկրանից՝ մինչև վերջին շարքի թիկնակը,

2) T - առանցքային հեռավորությունն է էկրանից՝ մինչև առաջին շարքի թիկնակը, T= 0,36 L:

2. Կինոէկրանի չափերը տրված են 1-ին գծապատկերում, որտեղ`

B - կինոէկրանի գործարկվող դաշտի լայնությունն է (կորագծի դեպքում՝ լարագծով),

H - կինոէկրանի գործարկվող դաշտի բարձրությունն է,

H-ի և B-ի հարաբերակցությունն ընդունվում է 1 ։ 2.2

(B, H, և T-ի ցուցիչները բնորոշում են էկրանները՝ ֆ – լայնաֆորմատ, լ – լայն, կ – կասետացված, ս – սովորական):

Hֆ: Bֆ= 1 : 2,2

Hլ : Bլ = 1 : 2,35

Hկ: Bկ= 1 : 1,66

Hս :Bս = 1 : 1,37:

3. Էկրանի լայնությունը՝ B, կախված հանդիսասրահի երկարությունից՝ L, պետք է ընդունել՝

Bֆ = 0.6 L (0,54 L)

Bլ= 0.43 (0,39 L)

Bկ= 0.34 L (0,30 L)

Bս= 0.25 L (0,22 L)

Փակագծերի մեջ տրված չափսերը վերաբերում են սեզոնային կինոթատրոններին, ակումբներին, թատրոններին:

4. Հեռավորությունը կինոէկրանից մինչև առաջին շարքի թիկնակը՝ T, կախված պաստառի լայնությունից՝ B, պետք է ընդունել.

Tֆ - ոչ պակաս կամ հավասար 0,6 Bֆ,

Tլ - ոչ պակաս կամ հավասար 0,84 Bլ,

Tս - ոչ պակաս կամ հավասար 1,44 Bս,

5) կինոէկրանի կորության շառավիղն ընդունվում է L-ից ոչ պակաս:

5. Հանդիսասրահի չափերը, կինոցուցադրության սարքավորումների տեղադրման դեպքում, տրված են գծապատկեր 1-ում, որտեղ ցուցադրության հեռավորությունը՝ P, պետք է լինի ոչ պակաս 0,85L:

6. Կինոխցիկի հորիզոնական օպտիկական առանցքի շեղման անկյունը կինոէկրանի կենտրոնի նկատմամբ (տես գծանկար 1)՝

v1 - պետք է լինի ոչ ավելի 70 (ակումբներում և թատրոններում՝ մինչև 90),

v2 - ոչ ավելի 80,

v3 - ոչ ավելի 30:

7. Վերին ցուցադրաճառագայթից մինչև առաստաղի մոտակա կետը հեռավորությունը` K, պետք է լինի ոչ պակաս 0,6մ: Ներքին ցուցադրաճառագայթից հեռավորությունը մինչև հատակի նիշը հանդիսականի գոտում՝ C, պետք է լինի ոչ պակաս 1,9մ:

8. Հետպաստառային խորությունը` D, ձայնի մեկ աղբյուրից կամ էկրանի երկու կողմերում բարձրախոսի տեղակայմամբ հնչողության տարբերակում թույլատրվում է 0,1-ից 0,3մ, լայնէկրան պաստառի դեպքում՝ 0,9մ, լայնաֆորմատ էկրանի դեպքում` 1.5մ:

9. Հեռավորությունը էկրանի եզրից մինչև պատը՝ E, պետք է լինի՝ հարթ էկրանի դեպքում՝ 1 մ, կորագիծ էկրանի դեպքում` 0,1 B:

10. Նստած հանդիսականի աչքի բարձրությունը հատակի նիշից ընդունվում է 1.2մ:

11. Հաշվարկային դիտման կետի տեսանելիության կառուցման ժամանակ (կինոթատրոններում այն ցուցադրաէկրանի ներքին եզրն է) այդ կետին ուղղված դիտման ճառագայթի վերազանցումը՝ դիմացի շարքում նստած հանդիսականի աչքի նիշի նկատմամբ առաջարկվում ընդունել 0,14մ (վերակառուցվող շենքերում՝ 0,12մ):

 

Ներմուծեք նկարագրությունը_21134

 

Գծապատկեր 1. Հանդիսասրահի, կինոթատրոնների և ունիվերսալ դահլիճների ցուցադրաէկրանի հարաչափերը

 

ՑԱՆԿ 5

 

Հանդիսասրահներից մարդկանց տարհանման ուղիները

 

1. Մարզասրահներում հանդիսատեղերից դեպի դահլիճի ելքեր շարժման տարբեր ուղղություններով հանդիսականների բաշխումը պետք է ընդունել համաձայն գծապատկեր 1-ում տրված ուրվագծերի (ա, բ,): Մարդկանց բաշխումը դահլիճի ելքերից դեպի «անսահմանափակ» լայնությամբ տեղամասեր (ճեմասրահ, նախասրահ և այլ) պետք է ընդունել համաձայն գծապատկեր 2-ում տրված ուրվագծերի:

 

Ներմուծեք նկարագրությունը_21135

 

Գծապատկեր 1. Մարդկանց հոսքերի շարժման կարգավորումը հանդիսասրահներից տարհանման դեպքում

 

ա) տարհանում՝ կողային (երկայնական) անցումներով,

բ) տարհանում՝ լայնական անցումով:

 

2. Շարքերի քանակը, որտեղից հանդիսականները հնարավորություն ունեն տարհանվել (գծապատկեր 2ա) դեպի ներքև կամ վերև, դրանց ընդհանուր M քանակի դեպքում պետք է կազմի շարքերի ընդհանուր քանակի 60%-ը, իսկ վերին ելքերից տարհանվող հանդիսականների զբաղեցրած շարքերի քանակը պետք է կազմի շարքերի ընդհանուր քանակի 40%-ը:

3. Նստարանաշարերում հանդիսականների տեղերի շարքերը, որտեղից հանդիսականների տարհանումը կարող է կազմակերպվել երկու տարբեր մակարդակներում տեղակայված ելանցքներից, անհրաժեշտ է տարանջատել երկու ինքնուրույն հատվածների՝ ոչ պակաս քան 0.7մ բարձրությամբ, տեսանելիությանը չխանգարող պատնեշներով: Մարդկանց տարհանումը յուրաքանչյուր հատվածի շարքերից կազմակերպվում է առանձին՝ վերին մակարդակի շարքերից (տվյալ մակարդակի հատակից մինչև նստարանաշարի վերջին շարքը) վերին ելանցքից, իսկ ներքին նստարանաշարի շարքերից՝ ներքին ելանցքներից կամ տեղերի բլոկի ընդհանուր անցման դիմացի ելքերից:

 

Ներմուծեք նկարագրությունը_21136

 

Գծապատկեր 2. Ելքերի միջև հանդիսականների թվաքանակի բաշխում

 

ա) N մարդկանց թվաքանակով տարհանվող հոսքի բաշխման ուրվագիծ,

բ) ելքերի միջև հեռավորությունների փոխհարաբերության ազդեցությունը ընդհանուր հոսքում մարդկանց քանակի տեղաբաշխման վրա, որոնք ուղղորդվում են դեպի.

1 - մոտակա (ℓ1) ելքերից դեպի դուրս` դեպի մոտակա սանդղավանդակներ, բաց սանդուղքներ,

2 - դեպի բաց սանդուղքներ (ℓ1) կամ սանդղավանդակ (ℓ2):

 

ՑԱՆԿ 6

 

Մշակութային և հանդիսատեսային հաստատությունների, գրադարանների, արխիվների և մարզական շինությունների հակահրդեհային ներքին ջրամատակարարման ցանցին ներկայացվող պահանջներ

 

1. Մշակութահանդիսատեսային հաստատություններում անհրաժեշտ է նախատեսել.

1) Հրշեջ ծորակներ՝ դահլիճի մինչև 700 տեղ տարողունակությամբ կինոթատրոններում ու բեմահարթակով ակումբներում հրշեջ ծորակներ և դրենչերային սարքավորումներ 700-ից ավելի տեղի և բեմաճաղերի առկայության դեպքում՝ համաձայն սույն հավելվածի 6.9 կետի,

2) հրշեջ ծորակներ և դրենչերային սարքավորումներ՝ 12,5x7,5մ, 15x7,5մ, 18x9մ և 21x12 մ չափերի բեմերով ակումբներում՝ դահլիճի մինչև 700 տեղ տարողունակության դեպքում,

3) հրշեջ ծորակներ, դրենչերային և սպրինկլերային սարքավորումներ՝ 18х9մ և 21х12 մ չափերի բեմով ակումբներում՝ դահլիճի 700-ից ավելի տեղ տարողունակության դեպքում և անկախ դահլիճի տարողունակությունից՝ 18х12մ և 21x15մ չափերի բեմի դեպքում, ինչպես նաև թատրոններում,

4) հրդեհաշիջման սարքավորումներ՝ 600 և ավելի տեղով թատերական համալիրներում, որոնք ունեն համայնապատկերային, եռակողմ և կենտրոնադիր տիպի բեմեր:

2. Թատրոնի շենքի տարածքում առանձին մասնաշենքում արտադրական սենքերում և պահեստարաններում կամ թատրոնի շենքում օժանդակ արտադրական սենքերի տեղակայման դեպքում անհրաժեշտ է նախատեսել ներքին հրշեջ ծորակներ և սպրինկլերային սարքավորումներ՝ համաձայն սույն հավելվածի 6.4 և 6.11 կետերի պահանջների:

3. Թատրոնի շենքի տարածքից դուրս արտադրական սենքերի ու պահեստարանների տեղակայման դեպքում սպրինկլերային սարքավորումները նախատեսվում են համաձայն սույն հավելվածի 6.11 կետի: Հրշեջ ծորակների ջրի ծախսն ընդունվում է ՀՀՇՆ 40.01.01 շինարարական նորմերի պահանջների։

4. Շենքերում ներքին հրդեհաշիջման համար հրշեջ ծորակների ջրի ծախսը պետք է ընդունել.

1) կինոթատրոնների և բեմահարթակներով ակումբների համար՝ հանդիսասրահի մինչև 300 տեղ տարողունակության դեպքում՝, երկու ջրաշիթ՝ ոչ պակաս, քան 2,5լ/վրկ ծախսով,

2) 300-ից ավելի հանդիսականի դեպքում՝ երկու ջրաշիթ, յուրաքանչյուրը ոչ պակաս, քան 5լ/վրկ ծախսով:

3) թատրոններում և բեմով ակումբներում, անկախ տարողունակությունից՝ երկու ջրաշիթ՝ ոչ պակաս, քան 2,5լ/վրկ. և երկու ջրաշիթ՝ յուրաքանչյուրը ոչ պակաս, քան 5 լ/վրկ. ծախսով։

5. Հրշեջ ծորակները տեղադրվում են դահլիճների, դեպի բեմ կամ բեմահարթակ մուտքերի և սանդղահարթակների մուտքերի մոտ։ 18x12մ, 21x12մ, 21x15մ բեմերի չափերով ակումբների, ինչպես նաև թատրոնների շենքերում լրացուցիչ հրշեջ ծորակներ՝ 65մմ տրամագծով, 19մմ ցայտաշիթով և 10մ կաշեփողի երկարությամբ, տեղադրվում են բեմահարթակին։

6. 50մմ տրամագծով, 16մմ ցայտաշիթով և 10մ երկարությամբ կաշեփողով հրշեջ ծորակները տեղադրվում են բեմաճաղերին և աշխատանքային սրահներում, նույնը՝ թատրոնների մյուս բոլոր սենքերում, բայց 20մ կաշեփողի երկարությամբ։

7. Մինչև 500մ) մակերեսով բեմահարթակներում տեղադրվում է երեք հրշեջ ծորակ, իսկ ավելի մեծ մակերեսի դեպքում՝ 4 ծորակ։

8. Յուրաքանչյուր աշխատանքային սրահում և բեմաճաղերին տեղադրվում են ոչ պակաս, քան 2 հրշեջ ծորակ, մեկական՝ բեմի աջ և ձախ կողմերում։ Ծորակների տեղադրումը թույլատրվում է բաց, առանց պահարանների։

9. Հրշեջ ծորակներն անհրաժեշտ է տեղադրել այնպես, որ տարածքի յուրաքանչյուր կետ ցողվի 2 ջրաշիթով։

10. Հրշեջ ծորակների ներքին ցանցը պետք է լինի օղակաձև և միանա 2 ներանցիչներով՝ արտաքին ցանցին և սպրինկլերային ու դրենչերային համակարգերի բաշխիչ սանրիկին։

11. Ցանցի վրա բաժանարար սողնակները տեղադրվում են հաշվի առնելով 2-ից ոչ ավելի ճյուղավորում ունեցող հատվածների անջատման հնարավորությունը: Երկու և ավելի հրշեջ ծորակներ ունեցող կանգնակների հիմքում տեղադրվում են փականներ կամ սողնակներ։

12. Հրշեջ ծորակների ազատ ճնշումը պետք է նախատեսել այնպես, որ ստացվող հոծ ջրաշիթը ցողի նախատեսված տարածքի առավել բարձր հատվածը։

13. Բեմահարթակի հրշեջ ծորակների ճնշումը պետք է ապահովի հոծ ջրաշիթեր, որոնց բարձրությունը 2մ-ով պետք է գերազանցի բեմահարթակից մինչև բեմաճաղեր հեռավորությունը։

14. Դրենչերային սարքավորումները տեղադրում են բեմի և հետնաբեմի ճաղաշարերի տակ՝ աշխատանքային ստորին անցումներում և դրանց ստորին անցումային կամրջակներում, գլանափաթեթավորված դեկորների պահոցներում և բեմի բոլոր բացվածքներում, ներառյալ բեմի ճակատամուտքի բացվածքները, բեմախորշերը, հետնաբեմը, ինչպես նաև բեմատակը, որն զբաղեցված է բեմի ներկառուցված սարքավորումների կառուցվածքներով և բարձրացնող-իջեցնող հարմարանքներով:

15. Հակահրդեհային վարագույրի ցողումն անհրաժեշտ է նախատեսել բեմի կողմից։

16. Սպրինկլերային սարքավորումներով կահավորվում են բեմի և հետնաբեմի ծածկերը, բոլոր աշխատանքային անցումները և անցումային կամրջակները (բացի ներքևիններից), բեմատակից (բացի բեմի ներկառուցված սարքավորումներով զբաղեցված տարածքներից), բեմախորշերը, հետնաբեմը, ինչպես նաև պահեստային սենքերը, պահեստարանները, արհեստանոցները, հաստոցային և ծավալային դեկորացիաների սենքերը, փոշեհեռացման խցիկները։

17. Դրենչերային և սպրինկլերային ջրացայտիչների տեղաբաշխումը կատարվում է ելնելով հետևյալ պայմաններից՝ մեկ ցողիչով պաշտպանվող հատակի մակերեսն ընդունվում է ոչ ավել, քան 9քմ, ցողման միջին ինտենսիվությունն ընդունելով ոչ պակաս, քան 0,1լ/վրկ հատակի 1մ2 մակերեսի համար։

18. Ջրի ծախսը բեմի բացվածքի մեկ գծամետր լայնքի ցողման համար ընդունվում է 0,5 լ/վրկ, բեմի ճակատամուտքի ցողման համար՝ ոչ պակաս, քան 0,5լ/վրկ՝ ճակատամուտքի 1մ լայնության և մինչև 7,5մ բարձրության դեպքում, 7,5մ-ից ավել բարձրության դեպքում՝ 0,7լ/ վրկ 1մ լայնության համար:

19. Առավել հեռավոր և բարձրադիր ջրացողիչում ջրի ազատ ճնշումը պետք է լինի ոչ պակաս 500 ՀՊա (ջրասյան 5մ բարձրություն)։

20. Մեկ շինության մեջ բոլոր ջրացողիչների ելքային անցքերի տրամագծերը պետք է լինեն նույնը։

21. Դրենչերային սարքավորումների կառավարումն անհրաժեշտ է նախատեսել.

1) հեռակառավարվող, էլեկտրական կամ հիդրավլիկ՝ բեմահարթակի 2 տեղերից և հրդեհային պահակակետից` բեմի, բեմի բացվածքների և հետնաբեմի սեկցիաների պաշտպանության համար,

2) էլեկտրական հեռակառավարվող կամ հիդրավլիկ՝ վերը նշված տեղերից և ավտոմատ՝ բեմի ճակատամուտքի դրենչերային վարագույրի համար նախատեսված սպրինկլերային սարքավորումներով կառավարվող հանգույցների տվիչներից,

3) հեռակառավարվող՝ բաշխիչ սանրիկի տեղակայման սենքից` գլանափաթեթավորված դեկորացիաների պահոցի սեկցիայի պաշտպանության համար։

22. Բեմի և հետնաբեմի բեմաճաղերի, աշխատանքային ստորին անցուղիների և դրանք միացնող անցումային կամրջակների դրենչերային սարքավորումները միավորվում են մեկ կամ մի քանի սեկցիաներում։ Բեմի դռան բացվածքների և հետնաբեմի բացվածքի դրենչերային սարքավորումները միավորվում են մեկ սեկցիայում, իսկ բեմի ճակատամուտքի և գլանափաթեթավորված դեկորացիաների պահոցի դրենչերային սարքավորումները առանձնացվում են երկու առանձին սեկցիաների։

23. Բեմում, հետնաբեմում, կողային գրպանիկներում, բեմատակում տեղակայվող սպրինկլերային սարքավորումներն անհրաժեշտ է միավորել մեկ սեկցիայում՝ առանձին կառավարմամբ: Թույլատրվում է բեմի աշխատանքային անցուղիների հրշեջ ծորակները միացնել բեմի սպրինկլերային համակարգի կանգնակներին:

24. Ջրի գումարային հաշվարկային ծախսն ընդունվում է ներքին հրդեհաշիջման միջոցների աշխատանքի երկու դեպքերից առավելագույնի չափով.

1) բեմի սպրինկլերային սարքավորումների (բեմի ծածկույթ, բոլոր աշխատանքային անցուղիներ և անցումային կամրջակներ), բեմահարթակում միաժամանակյա գործողության 10լ/վրկ-ից ոչ պակաս ջրածախսով երկու հրշեջ ծորակների և վերին աշխատանքային անցուղիներում 5լ/վրկ ընդհանուր ծախսով երկու ծորակների, ինչպես նաև բեմի ճակատամուտքի սեկցիայի դրենչերային սարքավորումների միաժամանակյա գործարկում,

2) բեմի և հետնաբեմի բեմաճաղերի տակ տեղակայված բոլոր դրենչերային սարքավորումների, աշխատանքային ստորին անցուղիների և դրանք կապող աշխատանքային կամրջակների, բեմահարթակի 10լ/վրկ ընդհանուր ծախսով երկու հրշեջ ծորակների միաժամանակյա գործողությամբ և վերին աշխատանքային անցուղիների 5լ/վրկ երկու ծորակների, ինչպես նաև բեմի ճակատամուտքի սեկցիայի դրենչերային սարքավորումների միաժամանակյա գործարկում:

25. Այն դեպքերում, երբ ջրամատակարարման արտաքին ցանցում ջրի ճնշումը բավարար չէ հակահրդեհային սարքավորումների հաշվարկային աշխատանքներ կատարելու համար, անհրաժեշտ է նախատեսել պոմպերի տեղադրում, որոնց գործարկումը պետք է նախագծել.

1) հեռակառավարմամբ՝ հրշեջ ծորակների գործարկման կոճակներից, սպրինկլերային ու դրենչերային սարքավորումների բացակայության դեպքում,

2) ավտոմատացված՝ սպրինկլերային ու դրենչերային սարքավորումների առկայության դեպքում հրշեջ պահակակետի սենքից և պոմպակայանից հեռակառավարման կրկնակմամբ:

26. Հակահրդեհային պոմպակայանները պետք է ունենան 100% պահուստ և տեղակայվեն ջեռուցվող, անմիջապես դեպի դուրս կամ դեպի սանդղավանդակ ելք ունեցող առանձնացված սենքերում: Կինոթատրոնների և ակումբների շենքերում, որոնք կահավորված են միայն հրշեջ ծորակներով, թույլատրվում է պոմպերը տեղադրել կաթսայատանը:

27. Շարժական հակահրդեհային պոմպերի կաշեփողերը ճնշումային ցանցին միացնելու համար պոմպերի և սպրինկլերային ու դրենչերային սարքավորումների բաշխիչ սանրիկի միջնամասից անհրաժեշտ է դուրս բերել հակադարձ փականներով և հրդեհային ստանդարտ պահուստային գլխիկներով 80մմ տրամագծով երկու կարճախողովակ:

28. Տնտեսական-խմելու ջրամատակարարման պոմպերն անհրաժեշտ է տեղադրել թրթռամեկուսիչ հիմքերի վրա և ճկուն ներդիրներով առանձնացնել ներացումներից և ներքին ցանցից:

29. Այն դեպքում, երբ արտաքին ջրամատակարարման ցանցի հզորությունը բավարար չէ հրդեհաշիջման ջրի հաշվարկային ծախսն ապահովելու համար կամ ներանցիչների՝ փակուղային ցանցին միացման դեպքում, անհրաժեշտ է նախատեսել ստորգետնյա ջրամբարների կառուցում, որոնց տարողությունը պետք է ապահովի.

1) հաշվարկային քանակով ներքին հրշեջ ծորակների աշխատանքը` 3 ժամվա ընթացքում ջրի հաշվարկային ծախսը,

2) սպրինկլերային կամ դրենչերային սարքավորումների աշխատանքը՝ 1 ժամվա ընթացքում ջրի հաշվարկային ծախսը,

3) արտաքին հրդեհաշիջման համար՝ 3 ժամվա ընթացքում ջրի ծախսը:

30. Հակահրդեհային ջրամատակարարում անհրաժեշտ է նախատեսել 7500մ3 և ավելի ծավալով գրադարանների և արխիվների շենքերում: Ջրի նորմատիվային ծախսը և ջրաշիթերի քանակը ներքին հրդեհաշիջման համար պետք է ընդունել համաձայն ՀՀՇՆ 21-01 շինարարական նորմերի:

31. Սպորտային նշանակության շենքերում սպրինկլերային սարքավորումների օգտագործման դեպքում ջրի ցողման ինտենսիվությունը պետք է ընդունել 0,08լ/վրկ 1մ2 մակերեսի համար՝ ելնելով համակարգը 30 րոպե անընդմեջ աշխատելու ընթացքում 120մ2 մակերես միաժամանակյա ջրացողելու հաշվարկից:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 դեկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան