Գլխավոր տեղեկություն
Номер
N 877-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (23.07.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.07.27-2020.08.09 Պաշտոնական հրապարակման օրը 30.07.2020
Принят
Արտակարգ իրավիճակների նախարար
Дата принятия
22.07.2020
Подписан
Արտակարգ իրավիճակների նախարար
Дата подписания
22.07.2020
Дата вступления в силу
23.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

22 հուլիսի 2020 թ.
ք. Երևան

N 877-Ա

    

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզիայի մասին» Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով և ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 740-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 21-րդ ենթակետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Վերաձևակերպել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 2017 թվականի հուլիսի 26-ին տրված պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման N 004 լիցենզիան՝ իրավաբանական անձի՝ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» անվանումը փոխարինելով «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» անվանումով և գտնվելու վայրը՝ ք. Երևան, Լեոյի 54 հասցեն փոխարինելով ք. Երևան, Չարենցի 46 հասցեով։

2. Արտակարգ իրավիճակների նախարարության իրավական ապահովման և միջազգային պայմանագրերի վարչության պետին՝ սահմանված ժամկետում ապահովել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը համապատասխան լիցենզիայի տրամադրումը։

3. Հիմք՝ Լ. Ազիզյանի 2020 թվականի հուլիսի 20-ի հայտը։

4. Հրամանը հայտարարել ըստ առնչության։

 

 

Ֆ. Ցոլակյան

 

Ներմուծեք նկարագրությունը_21026

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հուլիսի 2020 թվական: