ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30 հուլիսի 2020 թ. ք. Երևան |
N 251-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 291-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող ընկերությունների գործադիր մարմինների թափուր պաշտոնների համար մրցույթի և այդ պաշտոնները զբաղեցնողների համար ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների ձևավորման կարգը և ատեստավորման ու մրցույթի անցկացման ընթացակարգը հաստատելու մասին» N 291-Ն հրամանը։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Վ. ՋԻԼԱՎՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 օգոստոսի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|