ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
10 նոյԵՄԲԵՐԻ 2020 թ. |
N 459-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 104-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 12-ի «Սնանկության գործով կառավարիչների ամենամյա պարտադիր վերապատրաստումներ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 104-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ լրացումները.
1) 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.
«Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու հետևանքով վերապատրաստման դասընթացների` առկա կամ հեռավար ուսուցման ձևով կազմակերպման կամ անցկացման անհնարինության դեպքում վերապատրաստման դասընթացների կազմակերպումը կամ անցկացումը կարող է հետաձգվել կազմակերպության դիտորդ խորհրդի որոշմամբ` համաձայնեցնելով նախարարության հետ: Սույն դեպքում վերապատրաստման դասընթացները մեկնարկում (շարունակվում) են որոշման կայացման համար հիմք հանդիսացած բոլոր հանգամանքները վերանալուց հետո:».
2) լրացնել նոր` 14.1-րդ կետ.
«14.1. Այն դեպքում, երբ տվյալ տարվա համար նախատեսված վերապատրաստման դասընթացները սույն հավելվածի 14-րդ կետով նախատեսված դեպքում անցկացվել (շարունակվել) և ավարտվել են հաջորդ տարվա ընթացքում, սույն հավելվածի 3-րդ և 4-րդ գլուխներով սահմանված պահանջներին համապատասխան վերապատրաստված կառավարիչները համարվում են նախորդ տարվա համար նախատեսված պարտադիր վերապատրաստումներն անցած:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
3. Սույն հրամանը տարածվում է նաև 2020 թվականի ընթացքում նախատեսված վերապատրաստման դասընթացների նկատմամբ:
Ռ. Բադասյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 նոյեմբերի 2020 թվական: