Գլխավոր տեղեկություն
Номер
N 103-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (31.12.2020-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.12.28-2021.01.10 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2020
Принят
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Дата принятия
28.12.2020
Подписан
Պարտականությունները կատարող
Дата подписания
28.12.2020
Дата вступления в силу
31.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

28 դեկտեմբեր 2020 թ.
ք. Երևան

  N 103-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀՇՆ 40-01.02-«ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ. ԱՐՏԱՔԻՆ ՑԱՆՑԵՐ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 5.1-րդ կետերը, 16-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը, 37-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել ՀՀՇՆ 40-01.02-«Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել`

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի «Նորմատիվատեխնիկական ակտերի կանոնակարգման մասին» N 82 հրամանով սահմանված ցանկի «ՍՆիՊ 2.04.02-84* «Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառույցներ» պարբերությունը:

 3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Պարտականությունները կատարող`

Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի
նախագահի 2020 թվականի
դեկտեմբերի 28-ի N 103-Ն հրամանի

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2020 թվական: