ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
21 հոկտեմբերի 2020 թ. ք. Երևան |
N 762-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 698-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2020 թվականի հոկտեմբերի 20-ի N 11 եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
ՈՒժը կորցրած ճանաչել «ԹԱՅՄ ԷՔՍՊՐԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոստային կապի բնագավառում թիվ ՓԿ N 051 փոստային կապի գործունեության լիցենզիան, փոստային կապի ծառայությունների մատուցման գործունեության N 01 և սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման գործունեության N 02 ներդիրները:
Նախարար |
Հ. Արշակյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 նոյեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|