Գլխավոր տեղեկություն
Номер
N 39-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (06.11.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.11.02-2020.11.15 Պաշտոնական հրապարակման օրը 05.11.2020
Принят
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата принятия
14.10.2020
Подписан
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата подписания
14.10.2020
Дата вступления в силу
06.11.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

14 հոկտեմբերի 2020 թ.

N 39-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 396-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1․ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թվականի ապրիլի 15-ի «Ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգը հաստատելու և ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի օգոստոսի 2-ի N 1262-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 396-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները․

1) հավելվածի 6-րդ կետում «իսկ լեռնային, բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերի Հաստատություններում` նաև ուսուցչի որակավորում շնորհող բուհերի հեռակա ուսուցմամբ ավարտական կուրսերի համապատասխան մասնագիտությամբ սովորող ուսանողները» բառերը փոխարինել «իսկ բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերի Հաստատություններում` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգին համապատասխան» բառերով,

2) հավելվածը լրացնել նոր 6․1-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ․

«6․1․ Հաստատություններում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան գործուղված մասնագետի առկայության դեպքում մինչև հաջորդ ուսումնական տարվա սկիզբը սույն կարգին համապատասխան թափուր տեղը լրացնելու համար առնվազն երկու անգամ հայտարարվում է մրցույթ` մինչև հաղթող ճանաչվելը, և մրցույթում հաղթող ճանաչվելու դեպքում կնքվող աշխատանքային պայմանագրում ներառվում է համապատասխան դրույթ, ըստ որի պայմանագիրն ուժի մեջ է մտնում առաջիկա ուսումնական տարվա մեկնարկից:»։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Նախարար

Ա. Հարությունյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 նոյեմբերի 2020 թվական: