Գլխավոր տեղեկություն
Номер
N 19-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (30.08.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.08.10-2020.08.23 Պաշտոնական հրապարակման օրը 20.08.2020
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
14.08.2020
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
14.08.2020
Дата вступления в силу
30.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

14 օգոստոսի 2020 թ.

N 19-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի ԹԻՎ 32-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարի 2014 թվականի հունիսի 6-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» 2.3.1-02-2014 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» թիվ 32-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հրամանի հավելվածի 26-րդ կետի 16-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Ցանկացած տիպի վերամշակված մսից` ապխտած, կիսաապխտած, հում ապխտած մսից պատրաստված սնունդ, երշիկներ, նրբերշիկներ, սարդելկաներ»:

2) Հրամանի հավելվածի 26-րդ կետի 23-րդ ենթակետում «գազավորված» բառից հետո լրացնել «քաղցր» բառը:

3) Հրամանի հավելվածի 26-րդ կետի 25-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «շաքարների և աղի բարձր պարունակությամբ սննդամթերք»:

4) Հրամանի հավելվածի 41-րդ կետի 9-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

5) Հրամանի` հավելվածի 46-րդ կետում «կազմակերպման համար» բառերից հետո լրացնել «թույլատրված» բառը:

6) Հրամանի հավելվածի 5-րդ աղյուսակի 15-րդ պարբերությունը (Եփած երշիկ, նրբերշիկ) ուժը կորցրած ճանաչել:

7) Հրամանի հավելվածի 5-րդ աղյուսակի 24-րդ պարբերության (Շաքար) 2-րդ և 4-րդ սյունակներում «40» թիվը փոխարինել «20» թվով, իսկ 3-րդ և 5-րդ սյունյակներում «45» թիվը` «30» թվով:

8) Հրամանի հավելվածի 7-րդ աղյուսակի 11-րդ պարբերության (Շաքար) 2-րդ սյունակում «70» թիվը փոխարինել «20» թվով, իսկ 3-րդ սյունակում «75» թիվը` «30» թվով:

9) Հրամանի հավելվածի 7-րդ աղյուսակի 21-րդ պարբերությունը (եփած երշիկ, նրբերշիկ) ուժը կորցրած ճանաչել:

10) Հրամանի հավելվածի 9-րդ աղյուսակի «Շաքար, հրուշակեղեն քաղցրավենիք» բաժնի 3-ից 14-րդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել:

11) Հավելվածի աղյուսակ 10-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Աղյուսակ 10

 

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՑԱՆԿ

 

Հ/հ

Սննդամթերքի անվանումը

Քաշը(գ) / Ծավալը (մլ)

Նշումներ

1.

Մրգեր, բանջարեղեն

-

Վաճառվում է նախապես լվացված

2.

Շշալցված խմելու ջուր (չգազավորված)

Մինչև 500 մլ

Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության` սպառողական փաթեթավորմամբ ապրանքատեսականի

3.

Թեյ, կակաո կաթով և շաքարով (կամ առանց շաքարի ավելացման)

200 մլ

Տաք ըմպելիքները պատրաստվում են անմիջապես իրացումից առաջ կամ պահվում են մարմիտի վրա պատրաստելու պահից 3 ժամից ոչ ավելի

4.

Հյութեր հատապտուղներից և մրգերից

Մինչև 500 մլ

Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության` սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի

5.

Կաթ (2,5-3,5% յուղայնության)

Մինչև 500 մլ

Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության` սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի

6.

Կաթնաթթվային ըմպելիքներ (մածուն, կեֆիր, յոգուրտ)

Մինչև 200 մլ

Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի` ցուցադրասառնարանի առկայության պայմանով

7.

Կաթնաշոռային արտադրանք (մինչև 9 % յուղայնության), բացի կաթնաշոռային պանրիկներից

Մինչև 125 գ

Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի` ցուցադրասառնարանի առկայության պայմանով

8.

Բուտերբրոդների համար պանիրներ, բացառությամբ հալեցրած պանիրների

Մինչև 125 գ

Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի` ցուցադրասառնարանի առկայության պայմանով

9.

Հանրակրթական ուսումնական հաստատությունների սննդի պատրաստման համար նախատեսված կառուցահատվածում պատրաստած կամ արդյունաբերական արտադրության` հաց, բուլկի և հացաբուլկեղեն (ջեռոցում պատրաստված կարկանդակներ, միջուկը` հավ, բանջարեղեն, լոբազգիներ, կանաչի, պանիր), պանրային սենդվիչներ

Մինչև 100 գ

Իրացվում է միայն սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի

10.

Ընկուզեղեն (բացի գետնանուշից և աղի պիստակից), չորամիրգ

Մինչև 50 գ

Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության` սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի

11.

 Հանրակրթական ուսումնական հաստատությունների սննդի պատրաստման համար նախատեսված կառուցահատվածում պատրաստած կամ արդյունաբերական արտադրության աղցաններ` թարմ մրգերից, բանջարեղենից, ձավարեղենից, լոբազգիներից

Մինչև 150 գ

Իրացվում է միայն ցուցադրասառնարանի առկայության պայմանով, սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի

»:

 

  Ա. Թորոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 օգոստոսի 2020 թվական: