Գլխավոր տեղեկություն
Номер
N 550-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (18.06.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2020.06.30/23(691) Հատուկ բաժին
Принят
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
17.06.2020
Подписан
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
17.06.2020
Дата вступления в силу
18.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

17 հունիսի 2020 թ.

N 550-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ՀՎՀՀ 03535604) ՆԿԱՏՄԱՄԲ ՈՐՊԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Օնիրա Քլաբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից 26.05.2020թ֊ի թիվ /6-3/33651-2020 ծանուցման՝ հարուցված վարչական վարույթի նյութերի՝ «Օնիրա Քլաբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը կատարել է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի խախտում՝ «Օնիրա Քլաբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2020թ-ի ապրիլ ամսվա համար ֆինանսական հոսքերի մասին ամսական հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին է ներկայացվել Հայաստանի Հանրապետության կառավարության 30.04.2015թ-ի թիվ 451-Ն որոշման 2-րդ կետով սահմանված ժամկետից ուշ՝ 21.05.2020թ-ին։

Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 18-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը խախտելու համար «Օնիրա Քլաբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ, որպես պատասխանատվության միջոց, կիրառել նախազգուշացում։

2. Սահմանել 15-օրյա ժամկետ ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու համար, որի կատարումը պարտադիր է։

3. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ իրազեկելուն հաջորդող օրվանից։

 

  Է. Հովհաննիսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան