Գլխավոր տեղեկություն
Номер
N 1669-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (26.05.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2020.06.12/21(689) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
25.05.2020
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
25.05.2020
Дата вступления в силу
26.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

25 մայիսի 2020 թ.

N 1669-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ԴԵՂԵՐԻ ՄԵԾԱԾԱԽ ԻՐԱՑՄԱՆ, ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշման N 3 հավելվածի 2-րդ կետը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ հրամանում նշված կազմակերպությունների դեղատնային գործունեության, դեղերի մեծածախ իրացման, բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշումների պահանջներին`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Բավարարել դեղատնային գործունեության, դեղերի մեծածախ իրացման, բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ Առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.

1) «ՖԱՐՄԱՍԵՐՎԻՍ» ՍՊԸ

(դեղերի մեծածախ իրացում)

2) «ՄԵԾՆ ԳՐԻԳՈՐ» ՍՊԸ

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

3) «ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ ԴԵՂԱՏՈՒՆ» ՍՊԸ

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր պատրաստող)

4) Ա/Ձ ԱՐՏՅՈՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

5) Ա/Ձ ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

6) Ա/Ձ ԱՆՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

7) Ա/Ձ ԱՆԻ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆ

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

8) Ա/Ձ ՀՐԱՆՈՒՇ ԷՎԱՆԵՍՅԱՆ

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

9) Ա/Ձ ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

10) Ա/Ձ ՕՀԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

11) Ա/Ձ ՀԱՍՄԻԿ ՏԱՏԻՆՑՅԱՆ

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

12) «ԱՇՏԱՐԱԿԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ

բժշկական օգնության և սպասարկում

13) «ՌԱՖԱՅԵԼ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ» ՍՊԸ

բժշկական օգնության և սպասարկում

14) «ՑԻՏՈ-ԼԱԲ» ՍՊԸ

բժշկական օգնության և սպասարկում

15) Ա/Ձ ԱՆԱՀԻՏ ՀՈՎԵՅԱՆ

բժշկական օգնության և սպասարկում

16) Ա/Ձ ԱՐՏԱՇԵՍ ՄԿՐՏՉՅԱՆ

բժշկական օգնության և սպասարկում

17) Ա/Ձ ՍԱՄՍՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ

բժշկական օգնության և սպասարկում

18) Ա/Ձ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐԲԻՆՅԱՆ

բժշկական օգնության և սպասարկում

2. Վերոնշյալ անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից յուրաքանչյուրին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում այդ հայտերը համարել մերժված:

3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:

7. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

  Ա. Թորոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան