ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
25 մայիսի 2020 թ. |
N 1669-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ԴԵՂԵՐԻ ՄԵԾԱԾԱԽ ԻՐԱՑՄԱՆ, ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշման N 3 հավելվածի 2-րդ կետը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ հրամանում նշված կազմակերպությունների դեղատնային գործունեության, դեղերի մեծածախ իրացման, բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշումների պահանջներին`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Բավարարել դեղատնային գործունեության, դեղերի մեծածախ իրացման, բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ Առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.
1) «ՖԱՐՄԱՍԵՐՎԻՍ» ՍՊԸ |
(դեղերի մեծածախ իրացում) |
2) «ՄԵԾՆ ԳՐԻԳՈՐ» ՍՊԸ |
դեղատնային գործունեություն |
3) «ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ ԴԵՂԱՏՈՒՆ» ՍՊԸ |
դեղատնային գործունեություն |
4) Ա/Ձ ԱՐՏՅՈՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
5) Ա/Ձ ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
6) Ա/Ձ ԱՆՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
7) Ա/Ձ ԱՆԻ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
8) Ա/Ձ ՀՐԱՆՈՒՇ ԷՎԱՆԵՍՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
9) Ա/Ձ ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
10) Ա/Ձ ՕՀԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
11) Ա/Ձ ՀԱՍՄԻԿ ՏԱՏԻՆՑՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
12) «ԱՇՏԱՐԱԿԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ |
բժշկական օգնության և սպասարկում |
13) «ՌԱՖԱՅԵԼ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ» ՍՊԸ |
բժշկական օգնության և սպասարկում |
14) «ՑԻՏՈ-ԼԱԲ» ՍՊԸ |
բժշկական օգնության և սպասարկում |
15) Ա/Ձ ԱՆԱՀԻՏ ՀՈՎԵՅԱՆ |
բժշկական օգնության և սպասարկում |
16) Ա/Ձ ԱՐՏԱՇԵՍ ՄԿՐՏՉՅԱՆ |
բժշկական օգնության և սպասարկում |
17) Ա/Ձ ՍԱՄՍՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ |
բժշկական օգնության և սպասարկում |
18) Ա/Ձ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐԲԻՆՅԱՆ |
բժշկական օգնության և սպասարկում |
2. Վերոնշյալ անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից յուրաքանչյուրին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում այդ հայտերը համարել մերժված:
3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանին:
6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:
7. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Ա. Թորոսյան |