Գլխավոր տեղեկություն
Номер
N 14-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (04.06.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2020.06.03/19(687) Հոդ.120
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
27.05.2020
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
27.05.2020
Дата вступления в силу
04.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

27 մայիսի 2020 թ.

N 14-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԿԱՄ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԳԵԼՔԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի օգտագործման արգելքի և սահմանափակումների մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակներին ներկայացվող պահանջները՝ համաձայն հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  

   Ա. Թորոսյան

 

Հավելված

Առողջապահության նախարարի

 2020 թվականի մայիսի 27-ի 

թիվ 14-Ն հրամանի

 

ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԿԱՄ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԳԵԼՔԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

 1. Սույն հավելվածով սահմանվում են ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի օգտագործման արգելքի և սահմանափակումների մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակներին (այսուհետ` Ցուցանակ) ներկայացվող պահանջները:

 2. Ցուցանակները լինում են` հորիզոնական և ուղղահայաց:

 3. Ցուցանակի թույլատրվող չափերն են`

 1) ուղղահայաց դիրքով` ցուցանակի չափը 210x297 միլիմետր է, իսկ ցուցանակում տեղադրված ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի օգտագործումն արգելող նշանի (այսուհետ` արգելող նշան) չափը՝ 200x200 միլիմետր:

 2) հորիզոնական դիրքով` ցուցանակի չափը 280x105 միլիմետր է, իսկ Ցուցանակում տեղադրված արգելող նշանի չափը՝ 100x100 միլիմետր:

 4. Ցուցանակի վրա տեղադրվում են`

 1) «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի անվանումը` Ցուցանակի ներքևի հատվածում,

 2) սույն հավելվածի Ձև 1-ով սահմանված ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի օգտագործումն արգելող նշանը,

 3) սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի օգտագործման արգելքը խախտելու դեպքում առաջացող տուգանքի չափերը ներկայացնող նախազգուշացման տեքստերը (այսուհետ` նախազգուշացման տեքստեր):

 5. Ցուցանակի վրա տեղադրվում են հետևյալ նախազգուշացման տեքստերը.

 1) արգելված վայրերում` համաձայն Ձև 2-ի (ուղղահայաց) և Ձև 2.1-ի (հորիզոնական).

«օգտագործումն առաջացնում է տուգանք` 50 000 ՀՀ դրամ»,

 2) ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում` համաձայն Ձև 3-ի (ուղղահայց) և Ձև 3.1-ի (հորիզոնական).

«ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում օգտագործումն առաջացնում է տուգանք` 20 000 ՀՀ դրամ»,

 3) ծխախոտային արտադրատեսակի կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի վաճառքի իրականացման վայրերում` համաձայն Ձև 4-ի (ուղղահայց) և Ձև 4.1-ի (հորիզոնական).

«վաճառքը` 18 տարին չլրացած անձանց, առաջացնում է տուգանք` 80 000-100 000 ՀՀ դրամ»:

 6. Արգելող նշանին ներկայացվող պահանջներն են`

 1) գույները` սև, սպիտակ և կարմիր,

 2) արգելող նշանն իրենից ներկայացնում է սպիտակ գույնի շրջան` երիզված կարմիր լայն եզրագծով, որն իր հերթին ունի նեղ սպիտակ եզրագիծ: Շրջանի կենտրոնում հորիզոնական դիրքով տեղադրվում են ամենատարածված ծխախոտային արտադրատեսակի, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի` սիգարետի և էլեկտրոնային սիգարետի գրաֆիկական պատկերները, որոնք 45 աստիճան անկյան տակ, աջից-ձախ մասնակիորեն փակված են իրենց հատող կարմիր գծով,

 3) արգելող նշանի տրամագիծը (սպիտակ եզրագծով)՝ 200x200 միլիմետր,

 4) սպիտակ շրջանի տրամագիծը՝ 159 միլիմետր,

 5) կարﬕր երիզի տրամագիծը՝ 193 միլիմետր,

 6) կարﬕր երիզի հաստությունը` 17 միլիմետր,

 7) թեք կարﬕր գծի հաստությունը 17 միլիմետր,

 8) սիգարետի պատկերի չափերը՝ 115x34 միլիմետր,

 9) էլեկտրոնային սիգարետի պատկերի չափերը՝ 132x45 միլիմետր:

 7. Սույն հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված չափի մակերեսի բացակայության դեպքում թույլատրվում է ուղղահայաց դիրքով ցուցանակի չափը համաչափ փոքրացնել 50 տոկոսով:

 8. Ցուցանակը տեղադրվում է ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի օգտագործումն արգելված վայրում` հաստատությունների կամ հիմնարկների կամ վայրերի կամ տարածքների տեսանելի հատվածներում, մասնավորապես յուրաքանչյուր մուտքի մոտ, ընդհանուր օգտագործման տարածքներում, այդ թվում` սանհանգույցներում, իսկ հասարակական տրանսպորտային միջոցներում` դռան վրա արտաքին կողմից և ներսում` տեսանելի հատվածում:

 9. Բացի հիմնական ցուցանակներից, գործունեության իրականացման տարածքներում և վայրերում լրացուցիչ ցուցանակներ կարող են տեղադրվել սեփականատիրոջ կամ սեփականատիրոջ կողմից լիազորված այլ անձի ցանկությամբ:

 

Ձև 1

 

Ներմուծեք նկարագրությունը_20991

Ձև 2

 

Ներմուծեք նկարագրությունը_20992

Ձև 3

 

Ներմուծեք նկարագրությունը_20993

Ձև 4

 

Ներմուծեք նկարագրությունը_20994

 

Ներմուծեք նկարագրությունը_20995