Գլխավոր տեղեկություն
Номер
N 476-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (04.06.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2020.06.03/19(687) Հոդ.123
Принят
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
27.05.2020
Подписан
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
27.05.2020
Дата вступления в силу
04.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

27 մայիսի 2020 թ.

N 476-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 239-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի հուլիսի 26-ի «Տարածքների և շինությունների մաքսային զննման անցկացման հրամանի ձևը սահմանելու մասին» N 239-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) նախաբանից հանել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի N 224-Ն որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 18-րդ կետի 1-ին ենթակետը» բառերը.

2) 1-ին կետով սահմանված հավելվածի Ձև-ում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա. հանել «կառավարությանն առընթեր» բառերը.

բ. «Մաքսային միության մաքսային օրենսգրքի 119-րդ» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 330-րդ» բառերով.

գ. «վերադաս մաքսային մարմնի» բառերը փոխարինել «պետական եկամուտների կոմիտեի» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  Դ. Անանյան