Գլխավոր տեղեկություն
Номер
N 234-Ա/2
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.02.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.04.22/43(1598) Հատուկ բաժին
Принят
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата принятия
24.02.2020
Подписан
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата подписания
24.02.2020
Дата вступления в силу
25.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

24 փետրվարի 2020 թ.

N 234-Ա/2

 

Հ Ր Ա Մ Ա Ն

   

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ Մ. ԲՈՒՆԻԱԹՅԱՆԻ ԱՆՎԱՆ N 8 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-ԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի N 119/8 եզրակացությունը`

   

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ  

    

1. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ Մ. ԲՈՒՆԻԱԹՅԱՆԻ ԱՆՎԱՆ N 8 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-ին ավագ նախադպրոցական տարիքային փուլով, առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային 30 տեղով տալ գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գ. Թամրազյանին:

   

Նախարար

Ա. Հարությունյան