Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 1
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (01.01.2003-11.04.2003)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Дата принятия
08.01.2001
Дата подписания
22.01.2001

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

22 հունվարի 2001 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11801026

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

8 հունվարի 2001 թվականի

թիվ 1

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌԱՆՑ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԵԿ ԱՂԲՅՈՒՐԻՑ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՁԵՎՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 17-րդ հոդվածներով, 18-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 31-ի ««Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող առաջնահերթ միջոցառումների մասին» թիվ 531 որոշման 2-րդ կետով վերապահված իրավասությունների շրջանակներում հրամայում եմ`

1. Հաստատել` Առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով իրականացվող գնումների անվանացանկը` կցվում է` Հավելված թիվ 1:

2. Համաձայնել, որ` պետության կարիքների համար, սույն հրամանով հաստատված անվանացանկում ընդգրկված գնումները, պատվիրատուներն իրականացնեն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի և նույն օրենքի 44-րդ հոդվածի համաձայն` մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով, առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի 2001 թվականի հունվարի
8-ի թիվ 1 հրամանով

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

 

 

ԱՆՎԱՆԱՑԱՆԿ

 

Առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության մեկ աղբյուրից գնումների կատարելու ձևով իրականացվող գնումների

 

 թիվ

 Գնման անվանումը

 1

 1

Բնական գազ

 2

Էլեկտրաէներգիա

 3

Հեռախոսային կապ

 4

Ջրմուղ - կոյուղու ծառայություններ

5

Կենտրոնացված ջեռուցում

6

Քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների հեղինակային հսկողություն

7

Հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության հաղորդումների պատրաստում և հեռարձակում

8

Փոստային ծառայություններ

9

Զանգվածային լրատվության միջոցների՝ դրանց հրատարակիչներից անմիջական ձեռքբերում

10

Հանրակրթական դպրոցներում ուսուցում

11

Երաժշտական դպրոցներում ուսուցում

12

Երեկոյան և հեռակա դպրոցներում ուսուցում

13

Հատուկ ընդհանուր կրթության ուսուցում

14

Արտադպրոցական ուսուցում

15

Արհեստագործական ուսուցում

16

Միջին մասնագիտական ուսուցում

17

Բարձրագույն և հետբուհական ուսուցում, բացառությամբ 2003 թվականից սկսվող նոր ընդունելությունների

18

Լրացուցիչ կրթության ուսուցում, բացառությամբ 2003 թվականից սկսվող նոր ընդունելությունների

19

Տուն-ինտերնատների ծառայություն

(հավելվածը լրաց. 23.07.01 N 260, 22.02.02 N 173, 08.04.02 N 272, 26.04.02 N 321, 27.11.02 N 793-Ն)