Գլխավոր տեղեկություն
Номер
N 23-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.09.2020-18.09.2020)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.09.07-2020.09.20 Պաշտոնական հրապարակման օրը 11.09.2020
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
11.09.2020
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
11.09.2020
Дата вступления в силу
11.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

11 սեպտեմբեր 2020 թ.

N 23-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԿԻՐԱՌՄԱՆ ԴԵՊՔԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ, ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20.1 հոդվածի 3-րդ մասը՝

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել`

1) Անհատական պաշտպանության միջոցների կիրառման դեպքերն ու կարգը` համաձայն Հավելված 1-ի,

2) Անհատական պաշտպանության միջոցների սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները` համաձայն Հավելված 2-ի,

3) Անհատական պաշտպանության միջոցների ցանկը՝ համաձայն Հավելված 3-ի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո` անմիջապես:

 

/Ա. Թորոսյան

 

Հավելված 1

ՀՀ առողջապահության նախարարի

 2020 թվականի սեպտեմբերի 11-ի
N 23-Ն հրամանի

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԵՊՔԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Անհատական պաշտպանության միջոցների (այսուհետ՝ ԱՄՊ) կիրառման դեպքերի և կարգի, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող պետական կառավարման, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման, իրականացման ու գնահատման գործընթացներին մասնակցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ բժշկական կազմակերպություններ) մասնագետների վրա:

2. Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է բոլորի համար, բացառությամբ մինչև 5 տարեկան երեխաների, բնակության վայրում, անձնական ավտոմեքենաներով երթևեկելիս, ծխելիս, խմելիս, սնվելիս, ինչպես նաև Առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոններով սահմանված այլ դեպքերի:

3. Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում դիմակ չկրելու պայմաններն են՝

1) Տարիքը՝ 0-5 տարեկանը ներառյալ.

2) Հայաստանի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողներ և միջոցառման անմիջական մասնակիցներ (բացառությամբ հանդիսականների, հյուրերի, լրագրողների և սպասարկող անձնակազմի).

3) քրոնիկ շնչառական հիվանդությունների առկայություն՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարություն, 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարությունը՝ պայմանով, որ նշված անձինք իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ.

4) ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելը.

5) բացօթյա հանգստի նպատակով հատուկ առանձնացված վայրերում, հանգստյան

գոտիներում և լողափներում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն ոչ՝ զբոսայգիներում, քաղաքային պուրակներում, բուսաբանական և կենդանաբանական այգիներում, պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների և նման բնույթի այլ միջոցառումներին մասնակցությունը.

6) հեռուստահաղորդավարների` հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում միայնակ գտնվելը.

7) հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգմանություն իրականացնելը.

8) խուլ-համրությունը (խլությամբ տառապող անձինք, որոնք շրթունքների շարժումներին հետևելով են ընկալում խոսքը).

9) մտավոր հետամնացությունը կամ հոգեկան խանգարումները.

10) կոգնիտիվ խանգարումները.

11) դեմքի վնասվածքը կամ բերանի շրջանում դիմածնոտային միջամտությունը.

12) ծխելը, խմելը և սնվելը:

4. Բժշկական կազմակերպություններում բուժանձնակազմի կողմից բժշկական դիմակները ընտրվում և կիրառվում են՝ ելնելով վարակի փոխանցման ռիսկից, իրավիճակից և բուժանձնակազմի գործունեության հանգամանքից:

5. Բժշկական կազմակերպությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ժամանակ օգտագործվող անհատական պաշտպանության միջոցների կիրառման դեպքերը ներկայացված են սույն հրամանի աղյուսակ 1-ում:

 

Աղյուսակ 1.

 

Կարգավորում

Թիրախային անձնակազմ կամ պացիենտ

Միջոցառումներ

ԱՊՄ-ի կամ գործողության տեսակ

Բժշկական կազմակերպություններ

Հիվանդանոցային բժշկական կազմակերպություններ

 

 

 

 

 

 

Հիվանդասենյակ

Բուժանձնակազմ

COVID-19 պացիենտի վարում

Բժշկական դիմակ
Արտահագուստ
Ձեռնոցներ
Աչքերի պաշտպանության միջոց (ակնոց կամ դիմավահան)

Աերոզոլային միջոցառումներ
COVID-19 պացիենտի նկատմամբ

Շնչադիմակ N95 կամ FFP2 ստանդարտ կամ համարժեք
Արտահագուստ
Ձեռնոցներ
Աչքերի պաշտպանություն
Գոգնոց

Մաքրող անձնակազմ

COVID-19 պացիենտի սենյակ

Բժշկական դիմակ
Արտահագուստ
Ամուր ձեռնոցներ
Աչքի պաշտպանություն (եթե կա օրգանական նյութերի կամ քիմիական նյութերի ցայտման ռիսկ)
Կոշիկներ կամ փակ աշխատանքային կոշիկներ

Այցելուներ

COVID-19 պացիենտի սենյակ

Բժշկական դիմակ
Արտահագուստ
Ձեռնոցներ

Պացիենտի տարանցման այլ վայրեր (օրինակ, հիվանդասենյակներ, միջանցքներ):

Ամբողջ անձնակազմը, ներառյալ՝ բուժաշխատողները

Ցանկացած գործողություն, որը կապ չունի COVID-19 պացիենտի հետ:

ԱՊՄ չի պահանջվում

Տեսակավորում

Բուժանձնակազմ

Նախնական սկրինինգ առանց ուղղակի շփման

Պահպանել առնվազն 1 մ
hեռավորություն՝ ԱՊՄ չի պահանջվում

Շնչառական ախտանշաններով պացիենտներ

Ցանկացած

Պահպանել առնվազն 1 մ հեռավորություն
Ապահովել բժշկական դիմակ, եթե պացիենտը կարող է կրել

Պացիենտներ՝ առանց շնչառական ախտանշանների

Ցանկացած

ԱՊՄ չի պահանջվում

Լաբորատորիա

Լաբորանտ

Գործողություններ շնչառական նմուշների հետ

Բժշկական դիմակ
Արտահագուստ
Ձեռնոցներ
Աչքի պաշտպանություն (եթե կա ցայտման ռիսկ)

Վարչական տարածքներ

Ամբողջ անձնակազմը, ներառյալ բուժաշխատողները:

Վարչական առաջադրանքներ, որոնք կապ չունեն COVID-19 պացիենտի հետ

ԱՊՄ չի պահանջվում

Ամբուլատոր բուժհաստատություններ

Խորհրդատվության սենյակ

Բուժաշխատողներ

Ֆիզիկական զննում շնչառական ախտանշաններով պացիենտներին

Բժշկական դիմակ
Արտահագուստ
Ձեռնոցներ
Աչքերի պաշտպանություն

Բուժաշխատողներ

Ֆիզիկական զննում առանց շնչառական ախտանշանների պացիենտներին:

ԱՊՄ ըստ ստանդարտի նախազգուշական միջոցառումներ և ռիսկերի գնահատում

Շնչառական ախտանշաններ ունեցող պացիենտներ

Ցանկացած

Ապահովել բժշկական դիմակով, եթե հնարավոր է դրա կրումը

Շնչառական ախտանշաններ չունեցող պացիենտներ

Ցանկացած

ԱՊՄ չի պահանջվում

Մաքրող անձնակազմ

Շնչառական ախտանշաններով պացիենտների հետ խորհրդատվությունների միջև և դրանից հետո:

Բժշկական դիմակ
Արտահագուստ
Ամուր ձեռնոցներ
Աչքերի պաշտպանություն (եթե կա օրգանական նյութերի կամ քիմիական նյութերի ցայտման ռիսկ):
Ճտքակոշիկներ կամ փակ աշխատանքային կոշիկներ

Սպասասրահ

Շնչառական ախտանշաններ ունեցող պացիենտներ

Ցանկացած

Ապահովել բժշկական դիմակ, եթե տանելի է:
Պացիենտին անմիջապես տեղափոխել մեկուսացման սենյակ կամ առանձին տարածք հեռու մյուսներից, եթե դա հնարավոր չէ, ապահովել առնվազն 1 մ հեռավորություն այլ պացիենտներից

Շնչառական ախտանշաններ չունեցող պացիենտներ

Ցանկացած

ԱՊՄ չի պահանջվում

Վարչական տարածք

Ամբողջ անձնակազմը, ներառյալ բուժաշխատողները

Վարչական խնդիրներ

ԱՊՄ չի պահանջվում

Տեսակավորում

Բուժաշխատողներ

Նախնական սկրինինգ առանց ուղղակի շփման

Պահպանել առնվազն 1 մ հեռավորություն
ԱՊՄ չի պահանջվում

 

Շնչառական ախտանշաններով պացիենտներ

Ցանկացած

Պահպանել առնվազն 1 մ հեռավորություն
Ապահովել բժշկական դիմակով, եթե կրելը հնարավոր է

 

Շնչառական ախտանշաններ չունեցող պացիենտներ

Ցանկացած

ԱՊՄ չի պահանջվում

Վարչական տարածքներ

Ամբողջ անձնակազմը

Ցանկացած

ԱՊՄ չի պահանջվում

Սկրինինգի տարածք

Անձնակազմ

Առաջին սկրինինգ (ջերմաչափում) առանց ուղիղ շփման

Պահպանել առնվազն 1 մ հեռավորություն
ԱՊՄ չի պահանջվում

Անձնակազմ

Երկրորդ սկրինինգ (այսինքն, հարցազրույց ուղևորների հետ ջերմության կլինիկական ախտանշանների վերաբերյալ COVID-19 հիվանդության և ճանապարհորդության պատմություն)

Բժշկական դիմակ, ձեռնոց

Մաքրող անձնակազմ

Տարածքի մաքրում, որտեղ տենդով ուղևորներ են հայտնաբերվում

Բժշկական դիմակ
Արտահագուստ
Ամուր ձեռնոցներ
Աչքերի պաշտպանություն (եթե կա օրգանական նյութերի կամ քիմիական նյութերի ցայտման ռիսկ), ճտքակոշիկներ կամ փակ աշխատանքային կոշիկներ

Ժամանակավոր մեկուսացման տարածք

Անձնակազմ

Մուտք մեկուսացման տարածք, սակայն ուղղակի օգնություն չի ցուցաբերվում

Պահպանել առնվազն 1 մ հեռավորություն
Բժշկական դիմակ
Ձեռնոցներ

Անձնակազմ, բուժաշխատողներ

Օգնում են ուղևորին տեղափոխվել բժշկական կազմակերպություն

Բժշկական դիմակ
Արտահագուստ
Ձեռնոց
Աչքերի պաշտպանություն

Մաքրող անձնակազմ

Մեկուսացման տարածքի մաքրում

Բժշկական դիմակ
Արտահագուստ
Ամուր ձեռնոցներ
Աչքերի պաշտպանություն (եթե կա օրգանական նյութերի կամ քիմիական նյութերի ցայտման ռիսկ),
ճտքակոշիկներ կամ փակ աշխատանքային կոշիկներ

Շտապօգնության մեքենա կամ տեղափոխող փոխադրամիջոց

Բուժաշխատողներ

COVID-19 կասկածելի պացիենտի տեղափոխում բժշկական կազմակերպություն

Բժշկական դիմակ
Արտահագուստ
Ձեռնոց
Աչքերի պաշտպանություն

Վարորդներ

Միայն վարում է մեքենան՝ COVID-19 կասկածելի պացիենտին տեղափոխելու համար, վարորդի խցիկն առանձնացված է COVID-19 պացիենտից

Պահպանել առնվազն 1 մ հեռավորություն
ԱՊՄ չի պահանջվում

Օգնում է COVID-19 կասկածելի պացիենտին մեքենա նստեցնել-իջեցնելիս

Բժշկական դիմակ
Արտահագուստ
Ձեռնոց
Աչքերի պաշտպանություն

Ուղիղ շփում չկա COVID-19 կասկածելի պացիենտի հետ, սակայն վարորդի և պացիենտի խցիկներն առանձնացված չեն

Բժշկական դիմակ

Կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտ

Ուղեգրում և տեղափոխում բժշկական կազմակերպություն

Բժշկական դիմակ, եթե հնարավոր է դրա կրումը

Մաքրում

Մաքրում Կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների բժշկական կազմակերպություն տեղափոխումից հետո և միջև

Բժշկական դիմակ
Արտահագուստ
Ամուր ձեռնոցներ
Աչքերի պաշտպանություն (եթե կա օրգանական նյութերի կամ քիմիական նյութերի ցայտման ռիսկ),
ճտքակոշիկներ կամ փակ աշխատանքային կոշիկներ

 

6. ԱՊՄ-ի օգտագործումը հիմնվում է ռիսկի ազդեցության մակարդակի և հարուցչի փոխանցման շարժընթացի վրա: Տարբեր սցենարների համար ԱՊՄ-ի սահմանված նվազագույն քանակը կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու ժամանակ ներկայացված է սույն հրամանի աղյուսակ 2-ում:

 

Աղյուսակ 2

 

Բուժանձնակազմ

Կասկածելի դեպք

Հաստատված դեպք
թեթև ախտանշանով

Հաստատված դեպք
ծանր ախտանշանով

Հավաքածուների
քանակը մեկ
պացիենտի համար

Օրական մեկ պացիենտի համար
սահմանված քանակը

Բուժքույր

1-2

6

6-12

Բժիշկ

1

2-3

3-6

Մաքրում և ախտահանում
իրականացնող անձնակազմ

1

3

3

Այլ ծառայություններ մատուցող

0-2

3

3

Ընդհանուր

3-6

14-15

15-24

Հավելված 2

ՀՀ առողջապահության նախարարի

 2020 թվականի սեպտեմբերի 11-ի
N 23-Ն հրամանի

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. Անհատական պաշտպանության միջոցները, այդ թվում՝ դիմակը հագնելուց առաջ, ձեռքերը մշակվում են ալկոհոլի հիմքով ախտահանիչ/հականեխիչ միջոցով կամ լվանում են օճառով: Դիմակը կրում են այնպես, որ այն փակի քիթը և բերանը՝ առանց ճեղքերի դեմքի և դիմակի միջև: Օգտագործման ժամանակ դիմակին չեն հպվում, հպվելու դեպքում ձեռքերը մշակում են սպիրտ պարունակող միջոցով և լվանում օճառով: Մեկանգամյա դիմակների կրկնակի օգտագործում, ինչպես նաև խոնավացած դիմակների օգտագործում չի թույլատրվում: Դիմակը հանելիս բռնում են կապիչներից (չհպվելով դիմակի առաջային մասին) և անմիջապես նետում թափոնների համար նախատեսված փակվող աղբարկղի մեջ, մշակում են ձեռքերը սպիրտ պարունակող ախտահանիչ միջոցով կամ լվանում օճառով:

2. Շնչառական օրգանների պաշտպանության համար պետական կառավարման, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման, իրականացման ու գնահատման գործընթացներին մասնակցող բժշկական կազմակերպությունների անձնակազմը հաճախորդների հետ աշխատանքի ընթացքում ապահովվում է բավարար քանակությամբ մեկանգամյա օգտագործման դիմակներով (ելնելով դիմակները առնվազն 3 ժամը 1 անգամ փոխելու հնարավորությունից):

3. ԱՊՄ հագնելու և հանելու ընթացակարգերը ներկայացված են սույն հրամանի աղյուսակ 3-ում:

 

Աղյուսակ 3

 

Անհատական պաշտպանության միջոցները հագնելու ընթացակարգ

1. Իրականացնել ձեռքերի հիգիենայի միջոցառումներ

   

2. Հագնել անջրաթափանց խալաթ կամ կոստյում

Ընտրել համապատասխան տեսակն ու չափսը

Ներմուծեք նկարագրությունը_21065 

1 Կապել պարանոցի և գոտկատեղի երիզները
2 Բացվածքը պետք է լինի մեջքի կողմից

3. Հագնել միանվագ օգտագործման դիմակ

 Ներմուծեք նկարագրությունը_21066

1. Հագնել այնպես, որ ծածկի քիթը, բերանն ու կզակը
2. Ուղղել վերին առաձգական մասն այնպես, որպեսզի քթին հարմար նստի
3. Հետևից ամրացնել ռետինե օղակապով
4. Ուղղել, որպեսզի հարմար հպվի

4. Ստուգել շնչադիմակի պիտանելիությունը

 Ներմուծեք նկարագրությունը_21067

1. Ներշնչել՝ դիմակը պետք է ներքաշվի
2. Արտաշնչել՝ ստուգելով դիմակի եզրերի տակից հոսակորստի հնարավորությունը

5. Հագնել պաշտպանական ակնոց:

 Ուղղել, որ հարմար նստի

 Ներմուծեք նկարագրությունը_21068

1. Դնել ակնոցները՝ ամրացնելով աղեղնակների կամ օղակապի միջոցով

2. Հագնել պաշտպանիչ ակնոցներն՝ ամրացնելով օղակապի միջոցով հոնքերի մակարդակին

6. Հագնել ձեռնոցները:

 Ներմուծեք նկարագրությունը_21069

1.Ձեռնոցները հագցնել ձեռքերին
2.Ձեռնոցները պետք է ծածկեն խալաթի թևերի բազկակապը

Անհատական պաշտպանության միջոցները հանելու ընթացակարգ

7. Հանել պաշտպանիչ ակնոցները

 Ներմուծեք նկարագրությունը_21070

1. Բռնել աղեղնակներից կամ օղակապից
2. Վերև բարձրացնելով՝ հանել դեպի երեսի հակառակ կողմը

8. Հանել խալաթը կամ կոստյումը

 Ներմուծեք նկարագրությունը_21071

1. Արձակել կապերը
2. Քաշելով հանել խալաթը պարանոցից և ուսերից
3. Դեպի ներս շրջել արտաքին աղտոտված մակերեսը
4. Ծալել կամ օղակաձև շրջելով հավաքել:
5. Նետել հատուկ աղբամանի մեջ

9. Հանել ձեռնոցները

 Ներմուծեք նկարագրությունը_21072

1. Բռնել արտաքին եզրից՝ դաստակի շրջանում
2. Քաշելով հանել՝ հակառակ շրջելով
3. Պահել ձեռնոցը մյուս (հագած) ձեռքում
4. Ձեռնոցը հանած՝ ձեռքի մատը անցկացնել մյուս ձեռնոցի եզրի տակ՝ մինչև դաստակի շրջանը
5. Ներսից քաշելով ու հակառակ շրջելով՝ հանել ձեռնոցն այնպես, որպեսզի ստեղծվի պարկ երկու ձեռնոցների համար
6. Նետել հատուկ աղբամանի մեջ

10. Իրականացնել ձեռքերի հիգիենայի միջոցառումներ:

   

11. Հանել դիմակը

 Ներմուծեք նկարագրությունը_21073

1. Նախ գլխի վրայով հանել ներքևի օղակապը
2. Այնուհետև հանել վերևի օղակապը
3. Նետել հատուկ աղբամանի մեջ

12. Իրականացնել ձեռքերի հիգիենայի միջոցառումներ:

   

4. Շնչադիմակների լայնածավալ օգտագործումը (օրինակ՝ N95, FFP2 կամ համարժեք ստանդարտ) նախկինում իրականացվել է բնակչության առողջության պահպանման ոլորտի արտակարգ իրավիճակներում, կապված սուր շնչառական վարակների ժամանակ ԱՊՄ-ի պակասի հետ: Այն իր մեջ ներառում է նույն ախտորոշումով մի քանի պացիենտի համար միևնույն շնչադիմակ կրելը՝ առանց այն հանելու, հաշվի առնելով, որ ըստ վերջին տվյալների, շնչադիմակները պահպանում են իրենց պաշտպանական հատկությունը երկարատև օգտագործման ժամանակ: Այնուամենայնիվ, երկարատև (4 ժամից ավելի) օգտագործումը կարող է հանգեցնել անհարմարության և դրանից պետք է խուսափել:

5. Բժշկական կազմակերպություններում ԱՊՄ օգտահանվում է՝ համաձայն Առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանի:

6. Այլ կազմակերպություններում աշխատատեղերը կահավորվում են փակվող աղբամաններով՝ յուրաքանչյուր սենյակում 1 աղբաման հաշվարկով՝ օգտագործված դիմակները և անհատական պաշտպանության այլ պարագաները նետելու համար: Այլ կազմակերպություններում օգտագործված դիմակները համարվում են ոչ վարակիչ թափոններ: Դրանք հավաքվում են հերմետիկ փակ տոպրակներով և հեռացվում կենցաղային աղբի հետ միասին:

7. Ուղևորափոխադրող ավտոտրանսպորտային միջոցների երթուղու ընթացքում իրականացվում է օգտագործված մեկանգամյա սպասքի, ինչպես նաև անհատական պաշտպանության միջոցների, դիմակների, ախտահանիչ անձեռոցիկների հավաքում մեկանգամյա օգտագործման հերմետիկ փակվող պլաստիկե ծրարների մեջ, որոնք տեղավորվում են բեռնախցիկում և ենթարկվում են ախտահանման՝ ժամանման տեղում:

8. ԱՊՄ-ն օգտագործելուց հետո պետք է հանել և գցել համապատասխան թափոնների աղբարկղ, որից հետո լվանալ և ախտահանել ձեռքերը:

 

Հավելված 3

ՀՀ առողջապահության նախարարի

 2020 թվականի սեպտեմբերի 11-ի
N 23-Ն հրամանի

 

ՑԱՆԿ

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ

Ձեռնոցներ հետազոտության համար

Ձեռնոցներ հետազոտության համար, նիտրիլային, առանց փոշու, ոչ ստերիլ: Ձեռնոցների երկարությունը գերադասելի է որ լինի մինչև նախաբազուկը (օրինակ՝ առնվազն 280 մմ երկարություն: Չափերը՝ փոքր, միջին, մեծ) Երկարաճիտ ձեռնոցներ, երկարությունը մինչև դաստակի վերևի հատվածը, ցանկալի է մինչև նախաբազուկ:

• ԵՄ ստանդարտի հրահանգ 93/42 / EEC դաս I, EN 455,
• ԵՄ ստանդարտի հրահանգ 89/686 / EEC III կատեգորիա, EN374,
• ANSI / ISEA 105-2011,
• ASTM D6319-10 կամ դրանց համարժեք

Վիրաբուժական դիմակ

Բժշկական/վիրաբուժական դիմակ, բարձր ջրակայունություն, օդաթափանց, ներքին և արտաքին մակերեսները տարբեր, կառուցվածքային դիզայն, հարմարավետ բերանային հատվածի համար (օր.՝ բաժականման և այլն)

EN 14683 Type IIR performance ASTM F2100 level 2 or level 3
Կամ համարժեք;
Ջրակայուն առնվազն 120 mmHg ճնշման համար, համաձայն ASTM F1862-07, ISO 22609, կամ համարժեք
Օդաթափանց: MIL–M-36945C, EN 14683 annex C, կամ համարժեք
Զտման արդյունավետություն: ASTM F2101, EN14683 annex B, կամ համարժեք:
Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի հունիսի 16-ից գործողության մեջ դրված «Պացիենտների, վիրաբուժական անձնակազմի և սարքավորումների համար, որպես բժշկական արտադրատեսակներ կիրառվող վիրաբուժական արտահագուստ և սպիտակեղեն. Մաս 1. Ընդհանուր պահանջներ» ԳՕՍՏ ԵՆ 13795-1-2011-ին, իսկ դիմակները՝ ՀՍՏ ԳՈՍՏ Ռ 58396-2020 ազգային ստանդարտ:

Համազգեստ

Մեկանգամյա օգտագործման, ջրակայուն, երկարությունը մինչև ճիտքերը, բաց գույնի՝ հնարավոր աղտոտումը տեսանելի լինելու համար, օղակներ մատներին ֆիքսելու համար, էլաստիկ ճարմանդներ՝ թևերին ամրացնելու համար:

Տարբերակ 1: Ջրակայուն EN 13795 բարձր արդյունավետություն կամ AAMI PB70 3 մակարդակի ցուցանիշ և բարձր, կամ համարժեք
Տարբերակ 2: արյան մեջ առաջացող պաթոգենների ներթափանցումից պաշտպանված. AAMI PB70 4 մակարդակի ցուցանիշ կամ (EN 14126-B) մարմնի մասնակի պաշտպանվածություն (EN 13034 or EN 14605), կամ համարժեք:
Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի հունիսի 16-ից գործողության մեջ դրված «Պացիենտների, վիրաբուժական անձնակազմի և սարքավորումների համար, որպես բժշկական արտադրատեսակներ կիրառվող վիրաբուժական արտահագուստ և սպիտակեղեն. Մաս 1. Ընդհանուր պահանջներ» ԳՕՍՏ ԵՆ 13795-1-2011 - ին, իսկ դիմակները՝ ՀՍՏ ԳՈՍՏ Ռ 58396-2020 ազգային ստանդարտ:

Ձեռնոցներ վիրաբուժական, երկարությունը մինչև բազուկ, մեծ (ավելի երկար քան հետազոտության համար ձեռնոցները)

Ձեռնոցներ վիրաբուժական, նիտրիլային, ոչ փոշեպատ, մեկանգամյա օգտագործման
Ձեռնոցներ երկարաճիտ, երկարությունը մինչև դաստակի վերև, ցանկալի է մինչև նախաբազուկ:

• ԵՄ ստանդարտ հրահանգ 93/42/EEC Class I, EN 455,
• ANSI/ISEA 105-2011,
• ASTM 6319-10
• Կամ համարժեք:
• Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի հունիսի 16-ից գործողության մեջ դրված «Պացիենտների, վիրաբուժական անձնակազմի և սարքավորումների համար, որպես բժշկական արտադրատեսակներ կիրառվող վիրաբուժական արտահագուստ և սպիտակեղեն. Մաս 1. Ընդհանուր պահանջներ» ԳՕՍՏ ԵՆ 13795-1-2011 - ին, իսկ դիմակները՝ ՀՍՏ ԳՈՍՏ Ռ 58396-2020 ազգային ստանդարտ:

Դիմավահան

Պատրաստված է թափանցիկ պլաստիկից և ապահովում է լավ տեսանելիություն ինչպես հագնողի, այնպես էլ պացիենտի համար. կարգավորելի ժապավենն ամրանում է գլխի շուրջ և ճակատին, քրտնադիմացկուն (նախընտրելի է), երկարությունը հնարավորություն է ընձեռում լիովին ծածկել դեմքն ամբողջությամբ, այդ թվում՝ կողային հատվածները, բազմակի օգտագործման (պատրաստված է ամուր նյութից, որը կարող է մաքրվել և ախտահանվել) կամ մեկանգամյա օգտագործման համար:

• ԵՄ ստանդարտ հրահանգ 86/686/EEC, EN 166/2002,
• ANSI/ISEA Z87.1-2010,
Կամ համարժեք: Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի հունիսի 16-ից գործողության մեջ դրված «Պացիենտների, վիրաբուժական անձնակազմի և սարքավորումների համար, որպես բժշկական արտադրատեսակներ կիրառվող վիրաբուժական արտահագուստ և սպիտակեղեն. Մաս 1. Ընդհանուր պահանջներ» ԳՕՍՏ ԵՆ 13795-1-2011 - ին, իսկ դիմակները՝ ՀՍՏ ԳՈՍՏ Ռ 58396-2020 ազգային ստանդարտ:

Փորձարկման հավաքածու

Շնչառական պաշտպանության համար հերմետիկ սարքերի արդյունավետությունը գնահատելու համար

OSHA 29 CFR 1910.134 Appendix A

Ռեսպիրատոր N95 կամ ավելի բարձր

N95 or FFP2 ռեսպիրատոր կամ ավելի բարձր
Օդաթափանց, բերանի համար հարմար ձևավորված (օր.՝ բաժականման)

"N95" ռեսպիրատոր համաձայն US NIOSH, կամ "FFP2" համաձայն to EN 149

Դիմակ վիրաբուժական

Բժշկական/ վիրաբուժական դիմակ, բարձր ջրակայունություն, օդաթափանց, ներքին և արտաքին մակերեսները տարբեր, կառուցվածքային դիզայն, հարմար բերանային հատվածի համար (օր.՝ բաժականման և այլն)

EN 14683 Type IIR արտադրողականություն
ASTM F2100 2 կամ 3 մակարդակ
Կամ համարժեք;
Ջրակայունություն առնվազն 120 mmHg ճնշման ASTM F1862-07, ISO 22609 հիման վրա, կամ համարժեք
Օդաթափանց: MIL–M-36945C, EN 14683 annex C, կամ համարժեք
Զտման արդյունավետություն. ASTM F2101, EN14683 annex B, կամ համարժեք:
Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի հունիսի 16-ից գործողության մեջ դրված «Պացիենտների, վիրաբուժական անձնակազմի և սարքավորումների համար, որպես բժշկական արտադրատեսակներ կիրառվող վիրաբուժական արտահագուստ և սպիտակեղեն. Մաս 1. Ընդհանուր պահանջներ» ԳՕՍՏ ԵՆ 13795-1-2011 - ին, իսկ դիմակները՝ ՀՍՏ ԳՈՍՏ Ռ 58396-2020 ազգային ստանդարտ:

Դիմակ

Ինքնաշեն` տնային պայմաններում պատրաստված կամ գործարանային

 

Սկրաբ, հագուստ

Տունիկա, գործվածք, սկրաբներ, մեկանգամյա օգտագործման, կարճ թևերով (տունիկա), վերնահագուստի կամ արտահագուստի տակ հագնելու։

 

Սկրաբ, տաբատ

Տաբատներ, գործվածք, սկրաբներ, բազմանգամյա կամ մեկանգամյա օգտագործման համար, վերնահագուստի կամ արտահագուստի տակ հագնելու համար

 

Պաշտպանիչ ակնոցներ

Հերմետիկ, ճկուն PVC (պոլիվինիլքլորիդ) շրջանակ, որ համաչափ սեղմելու դեպքում հեշտությամբ համապատասխանեցվի դեմքին, ծածկում է աչքերը և հարակից հատվածները,
Թափանցիկ պլաստիկից ապակի՝ վնասվածքադիմացկուն և քրտնադիմացկուն,
Կարգավորվող ժապավեն՝ ամուր ամրացնելու համար, այնպես որ չթուլանա կլինիկական գործունեության ժամանակ, անուղղակի օդափոխում բարձր քրտնադիմացկունությունն ապահովելու համար, կարող է կիրառվել բազմանգամյա (ախտահանման աշխատանքների համար համապատասխան պայմանների առկայության դեպքում) կամ մեկանգամյա օգտագործման համար։

ԵՄ ստանդարտ հրահանգ 86/686/EEC, EN 166/2002,
• ANSI/ISEA Z87.1-2010,
Կամ համարժեք

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 սեպտեմբերի 2020 թվական: