Գլխավոր տեղեկություն
Номер
N 1165-Ա
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (12.09.2020-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.09.07-2020.09.20 Պաշտոնական հրապարակման օրը 15.09.2020
Принят
Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Дата принятия
11.09.2020
Подписан
Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Дата подписания
11.09.2020
Дата вступления в силу
12.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

 

 11 սեպտեմբերի 2020 թ.

ք. Երևան

N 1165-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 220820 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԽԱՂՈՂԻ ԳԻՆՈՒ ԿԱՄ ԽԱՂՈՂԻ ՄԶՄԱՆ ԹՈՐՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ՍՊԻՐՏԱՅԻՆ ԹՐՄՕՂԻՆԵՐԻ ՄԻՆՉԵՎ 100 ՀԱԶԱՐ ԼԻՏՐ (100-ՏՈԿՈՍԱՆՈՑ ՍՊԻՐՏԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ) ԱՐՏԱԴՐԱՆՔԻ «ԲԱՑԹՈՂՆՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ», «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 7-րդ և 13-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի 2020 թվականի մայիսի 15-ի թիվ 537-Ա հրամանով, ինչպես նաև հիմք ընդունելով «ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ» բաց բաժնետիրական ընկերության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 9-ին ներկայացված դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. «ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ» բաց բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների մինչև 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծում» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը` հաշվառման համարը` N ՕՆ 8.1-2 առ 23.09.2019թ., գտնվելու վայրը` ՀՀ, ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 9, դադարեցնել 2020 թվականի սեպտեմբերի 23-ից` համաձայն «ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված դիմումի:

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում:

 

Ա. Խաչատրյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 սեպտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան