ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
25 փետրվարի 2020 թ. |
N 279-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 283-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2016 թվականի մարտի 25-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ռազմաբժշկական հանձնաժողով ստեղծելու, այդ հանձնաժողովի լիազորությունները, գործունեության կարգը և պայմանները, ինչպես նաև փրկարարական ծառայությանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկի կիրարկման կարգը սահմանելու ու Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 2-ի N 782-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 283-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հրամանի հավելված 2-ի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ կարող են նշանակվել Նախարարության Փրկարար ծառայության Բժշկական ապահովման վարչության (այսուհետ՝ Բժշկական ստորաբաժանում) ղեկավարը կամ նրա տեղակալը».
2) Հրամանի հավելված 2-ի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Ռազմաբժշկական հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Բժշկական ստորաբաժանման թերապևտ, վիրաբույժ, նյարդաբան, ակնաբույժ, սրտաբան, ՔԿԱ, մաշկաբան, գինեկոլոգ բժիշկ-մասնագետները: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել նաև այլ բժշկական հաստատությունների փորձագետ-բժիշկներ:».
3) Հրամանի հավելված 2-ի 6-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
4) Հրամանի հավելված 2-ի 7-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունից հանել «Նախարարության ուսումնական հաստատություն ընդունվողների կամ» բառերը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Ֆ. Ցոլակյան |