Գլխավոր տեղեկություն
Номер
N 25
Տիպ
Քաղվածք
Тип
Исходный акт (26.06.2012-01.01.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.06.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.06.2012
Дата вступления в силу
26.06.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 22 հունիսի 2012 թվականի N 25

6. «ԳՈՌԱՎԱՆԻ ԱՎԱԶՈՒՏՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ 2013-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի վերականգնման աշխատանքների 2013-2015 թվականների ծրագրին` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հունիսի 26

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թ.

հունիսի 22-ի նիստի N 25

արձանագրային որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ԳՈՌԱՎԱՆԻ ԱՎԱԶՈՒՏՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ 2013-2015 թթ. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

    1. Ծրագրի նպատակը

    Ծրագիրն իրականացվում է «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի տարածքի էտալոնային, գիտական, պատմամշակութային, տնտեսական արժեք ներկայացնող բնական համակարգի և դրանց բաղադրիչների պահպանության, բնական և արհեստական վերարտադրության և օգտագործման ապահովման նպատակով:

 

2. Իրավիճակի նկարագրությունը

«Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրը կազմավորվել է 1958թ-ին, ՀՍՍՀ ՄՍ հունվարի 29-ի N 20 որոշմամբ` 200 հա տարածքի վրա: Այն գտնվում է ՀՀ Արարատի մարզի, Արարատյան գոգավորության նախալեռնային թեք հարթություններում, Գոռավան գյուղական համայնքի վարչական սահմաններում` 1100-1200մ բարձրության վրա:

«Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի կանոնադրությունը և տարածքի չափը հաստատվել են ՀՀ կառավարության 2007 թ.-ի հունվարի 25-ի «Խոր Վիրապ» պետական արգելավայր ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. մայիսի 30-ի N925-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» N 975-Ն որոշմամբ: Համաձայն այդ որոշման, «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրը, առանց պետական արգելավայրի կարգավիճակի փոփոխության, հանձնվել է ՀՀ բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի ենթակայությանը` պահպանության և վերականգնման աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:

ՀՀ կառավարության 2011թ.-ի մարտի 31-ի N 324-Ն որոշմամբ հաստատվել է «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի սահմանների նկարագիրը և հատակագծի սխեման: Ներկայումս արգելավայրը զբաղեցնում է 95.99 հա տարածք:

«Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրը գրանցված է 2011թ-ի հուլիսի 18-ին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Արարատի տարածքային ստորաբաժանման կողմից, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 03 031-1-1 մատյանի 000 0026 համարի տակ: Կադաստրային համարն է 03-031-0249-0090:

Պետական արգելավայրի պահպանության օբյեկտներն են մնացորդային սորուն ավազների եզակի բուսական և կենդանական տեսակները:

Արգելավայրը ձևավորվել է Արարատյան հարթավայրի ՈՒրծի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջերի ռելիկտային ալլյուվյալ նստվածքների մի քանի տեղամասերի վրա, ծովի մակերևույթից 920-980 մ բարձրության վրա:

Պահպանության օբյեկտն է Անդրկովկասում բնական ջուզգունի (Calligonum polygonoides) միակ ամբողջական աճման էկոհամակարգը, իր յուրօրինակ ֆլորայի և ֆաունայի էնդեմիկ, հազվագյուտ և անհետացող տեսակներով:

Տարածքը պատկանում է Հայաստանի Երևանյան ֆլորիստիկ շրջանին: Արգելավայրի բուսականության հիմնական տիպը ավազային ջուզգունային անապատն է: Արգելավայրի շրջակայքում տեղակայված ուժեղ քարքարոտ տեղամասերում ներկայացված են կիսաանապատային բուսականության պետրոֆիլ տարբերակները: Սա միակ տեղամասն է Փոքր Կովկասում որտեղ ներկայացված են ջուզգունի համակեցությունները, և խիստ հազվագյուտ է ողջ Կովկասի համար: Արգելավայրը Երևանյան ֆլորիստիկ շրջանի հազվագյուտ տեսակներով ամենահարուստ տարածքն է, որը պահանջում է անհետաձգելի պահպանության միջոցառումներ: Արգելավայրը անոթավոր բույսերի հազվագյուտ և անհետացող տեսակների բացարձակ թվաքանակով Հայաստանում գտնվում է առաջին տեղում /10 տեսակներ գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում/: Ընդհանուր առմամբ արգելավայրի տարածքում աճում են 160 տեսակի անոթավոր բույսեր:

Շնորհիվ բնորոշ, յուրահատուկ ֆլորիստիկ բազմազանության և հազվագյուտ ու անհետացող բուսատեսակների ներկայացվածության մեծ աստիճանի, արգելավայրը հանդիսանում է առանձնահատուկ կարևորություն ունեցող օբյեկտ Հայաստանի ֆլորայի և բուսականության պահպանության համար, ինչի պատճառով էլ առաջնահերթ անհրաժեշտություն է «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի պահպանության ռեժիմի բարելավումը:

Էնդեմիկ ներկայացուցիչներից են Salsola tamamschjanae, Acantholimon araxanum: Այստեղ աճում են նաև ՀՀ Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ և արժեքավոր մի շարք այլ տեսակներ:

 Ողնաշարավորների ֆաունան հաշվվում է մոտ 20 տեսակ, այդ թվում Բնության Պահպանության Միջազգային Միության Կարմիր ցուցակում գրանցված այնպիսի տեսակներ, ինչպիսիք են միջերկրածովային կրիան /Testudo graeca/, պարսկական կլորագլուխը /Phrinocephalus persicus/ և Դալի մկնիկը /Meriones dahli/: Վերջինը հանդիսանում է Հայաստանի համար էնդեմիկ տեսակ: Անողնաշար կենդանիների ֆաունան ուսումնասիրված է ոչ բավարար, սակայն հենց այս Արաքսի հարթավայրի տարածքից նկարագրված է գիտության համար բզեզների 6 նոր տեսակ, որոնք աշխարհում ուրիշ ոչ մի վայրում չեն հանդիպում, մոտ 20 տեսակներ հանդիսանում են Արաքսի հարթավայրի էնդեմիկներ:

«Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի տարածքում անողնաշարավորների ֆաունան, ըստ փորձագիտական գնահատականի, կազմում է մոտ 700 տեսակ: Առավել լավ ուսումնասիրված կարգաբանական խմբերից` փափկամարմինների (Mollusca) տեսակների թիվը կազմում է 7, միջատներից` բզեզներինը (Coleoptera)` մոտ 200, ուղղաթևերինը (Orhtoptera)` 28 և ցերեկային թիթեռներինը (Lepidoptera-Rhopalocera)` 18 տեսակ: Տարածքից հայտնի են Հայաստանի համար էնդեմիկ հանդիսացող 12 տեսակ բզեզներ, այդ թվում` արաքսյան գնայուկ բզեզը (Zuphium araxidis Khnz.), Ռեյտտերի հացաբզեզը (Aոisօplia reitteriaոa Sem.), կովկասյան փարավոնը (Pharaonus caucasicus Rtt.), կովկասյան (Glaphyrus caucasicus Rtt.), վեդիական (Tanyproctus vedicus Kalashian) և արաքսյան (Tanyproctus araxidis Rtt.) բնդեռիկները, արաքսյան չրխկանը (Cardiophorus araxicola Khnz.), վեդիական (Sphenoptera vediensis Kalashian), Խնձորյանի (Sph. khnzoriani Kalashian) ոսկեբզեզները, արաքսյան (Agrilus araxenus Khnz.), Ռյաբովի ծաղկեփոշեկերները (Mycetocharina rjabovi Khnz.) և Սեմենովի սևամարմինը (Cyphostetha semenovi Rtt.):

Այս տեսակների գոյությունը կապված է ավազուտային բիոտոպների հետ, որոնք Հայաստանում գրավում են աննշան տարածություններ / մոտ 300 հա/` հանդիսանալով Արալիխի ավազուտների ռելիկտային զանգվածը:

Վերջին 10 տարիների ընթացքում արգելավայրի վիճակը կտրուկ վատացել էր:

Չնայած 1958 թվականից Գոռավանի ավազուտները առանձնացվել են որպես պետական արգելավայր, սակայն առ այսօր, ոչ մի բնապահպանական միջոցառում այստեղ չի իրականացվել: Ավելին` արգելավայրի տարածքում շինարարական նպատակով իրականացվում էր ավազի արդյունահանում: Գարնանային և աշնանային արածեցումը հանդիսանում էր մշտական ճնշող գործոններից մեկը: Վերջին տարիներին իրավիճակը` կապված արածեցման ժամանակահատվածի և կառուցվածքի փոփոխության հետ, վատթարացել էր, որը գործնականում իրականացվում էր կլոր տարին և բացասական մեծ ազդեցություն են թողել բուսականության վրա: Արգելավայրի տարածքում ջեռուցման համար /վառելափայտ/ ակտիվ կերպով հատվում էր ջուզգունը, որից պահպանվել է մոտ 300 թուփ` ընդ որում, դրանցից շատերն էլ գտնվում են ճնշված վիճակում: Ըստ վերջին դիտարկումների հազվագյուտ ու անհետացող բույսերի և կենդանիների տեսակների բնական վերարտադրությունը գրեթե չի կատարվում: Առանց առկա իրավիճակի փոփոխության այս համակեցությունը մի քանի տարվա ընթացքում կարող է դադարեցնել իր գոյությունը:

Այս յուրօրինակ համակեցության պահպանության համար անհրաժեշտ են իրատեսական գործնական միջոցառումներ, որոնցից լավագույնը արգելավայրի պահպանության հատուկ ռեժիմի կիրառումն է հստակ ամրակայված սահմանների առկայության պայմաններում, որը կընդգրկի ոչ միայն բուն ավազուտները, այլ նաև հնարավոր կդարձնի կիրառել պահպանման գոտու ռեժիմը հարակից քարքարոտ կիսաանապատային տեղամասերի վրա:

Սույն ծրագիրը բխում է «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի բնապահպանական բազմաֆունկցիոնալ նշանակությունից և արգելավայրի պահպանության արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությունից:

Ներկայումս տեղի բնակչության հետ առկա են մի շարք հակասություններ: Այդ հակասությունները հիմնականում պայմանավորված են արգելավայրի ու Գոռավան համայնքի սահմանների վերածածկմամբ և արգելավայրային ռեժիմի կիրառմամբ, համայնքի համար նախատեսված արոտավայրերը և խոտհարքները տանող ճանապարհների բացակայությամբ և այլն:

 

3. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները

Սույն ծրագրի իրականացումը նախադրյալներ կստեղծի մի շարք բնապահպանական և սոցիալ-տնտեսական հրատապ խնդիրների լուծման համար:

«Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի վերականգնման աշխատանքները և միջոցառումները թույլ կտան վերականգնել դեգրադացված լանդշաֆտները և տնտեսական գործունեության արդյունքում վնասված տարածքների կենսաբազմազանությունը, ինչպես նաև բարձրացնել արգելավայրի պահպանության աշխատանքների կոորդինացման և ղեկավարման արդյունավետությունը:

Անցած տարիների ընթացքում կատարվել են բազմաթիվ փոփոխություններ, ինչպես Գոռավան համայնքի գյուղատնտեսական նշանակության հողատարածքների ընդլայնման ոլորտում, այնպես էլ արգելավայրի բնական էկոհամակարգերի վիճակի փոփոխության առումով: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի ճշգրիտ տեղեկատվական բազա, ինչպես արգելավայրի տարածքի, այնպես էլ բուսական ու կենդանական աշխարհի ներկայացուցիչների տարածման վերաբերյալ, ինչը կստեղծի նախադրյալներ արգելավայրի և դրա կենսաբազմազանության արդյունավետ պահպանման համար:

Ծրագրի իրականացման արդյունքում նախապայմաններ կստեղծվեն ջուզգունի տնկարանային տնտեսության հիմնման և զբոսաշրջության զարգացման համար, որոնք իրենց հերթին համայնքի բնակչության համար լրացուցիչ աշխատատեղերի հնարավորություն կտան և կստեղծվեն նախադրյալներ արգելավայրին հարակից բնակավայրերի զարգացման համար: 

Արգելավայրում կարճատև հանգստի համար ծրագրով նախատեսված ենթակառուցվածքի ստեղծումը նախադրյալներ կապահովի ռեկրեացիոն գործունեության ոլորտում ծառայությունների մատուցման համար:

Ծրագրի իրականացման արդյունքում կբարձրանա բնապահպանական աշխատանքների արդյունավետությունը և կնվազեն համայնքի բնակչության հետ գոյություն ունեցող հակասությունները: 

Ընդհանուր առմամբ ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ` արգելավայրի պահպանության և օգտագործման ռեժիմների կիրառման արդյունավետության բարձրացման համար:

 

4.Ծրագրի խնդիրները և նախատեսվող աշխատանքները

4.1. Ծրագրի հիմնական խնդիրներն են`

ա) «Գոռավանի ավազուտներ» արգելավայրի տարածքի և դրա պահպանական գոտու ներկա սահմանների վերաբերյալ ուսումնասիրություն, արդյունքների վերլուծություն.

բ) արգելավայրի տարածքում և նրա պահպանման գոտում բնական պաշարների գույքագրում և քարտեզագրում.

գ) հարակից համայնքային հողերի սահմանների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում.

դ) արգելավայրի և նրա պահպանման գոտիների ամփոփ նկարագրական բացատրագրերի մշակում.

ե) համագործակցություն և ներդաշնակ գործողությունների իրականացում մարզի, համայնքների, արգելավայրի և դրան հարակից գոտիներում իրականացվող ծրագրերի հետ.

զ) արգելավայրի և նրա պահպանման գոտում բույսերի և կենդանիների էնդեմիկ, հազվագյուտ և վտանգված տեսակների, դրանց աճելավայրերի և ապրելավայրերի վիճակի ու դրանց վատթարացման պատճառների ուսումնասիրում և բացահայտում

է) «Գոռավանի ավազուտներ» արգելավայրի լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության բնականոն զարգացման ապահովումը, այդ թվում հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող վտանգված բույսերի և կենդանիների տեսակների պահպանությունն ու վերարտադրությունը.

ը) վայրի բույսերի և կենդանիների տեսակների բնական միջավայրի պահպանությունը.

թ) գիտաճանաչողական և էկոլոգիական զբոսաշրջության իրականացման նախադրյալների ստեղծումը.

ժ) ջուզգունի, միջերկրածովային կրիայի, պարսկական կլորագլխի, ինչպես նաև այլ բուսական և կենդանական օբյեկտների էկոլոգիական առանձնահատկությունների ուսումնասիրությունը, մոնիտորինգը և վերարտադրությունը.

ժա) արգելավայրի ռեժիմին համապատասխան զբոսաշրջության տարբեր ձևերի կազմակերպումը:

4.2. Ծրագրով նախատեսվող աշխատանքներն են`

ա) արգելավայրի և նրա պահպանման գոտիներում հանդիպող հազվագյուտ և արժեքավոր բույսերի ու կենդանիների տարածվածության ուսումնասիրում և նկարագրություն /Քարտեզագրական նկարագրում/.

բ) արգելավայրի և նրա պահպանման գոտիներում հանդիպող հազվագյուտ և արժեքավոր բույսերի ու կենդանիների տեսակների, դրանց աճելավայրերի և ապրելավայրերի վիճակի ու դրանց վատթարացման պատճառների ուսումնասիրում և բացահայտում.

գ) նախատեսել և առանձնացնել արգելավայրի մի շարք տարածքներում անասունների համար անցուղիներ.

դ) ցանկապատել արգելավայրի մի շարք հատվածներ` անասունների մուտքը կանխարգելելու նպատակով.

ե) ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ մշակել և կառուցել/առանձնացնել արգելավայրում զբոսաշրջության համար նախատեսվող երթուղիներ.

զ) ՀՀ մշակույթի նախարարության հետ համաձայնեցնելուց հետո տեղադրել համապատասխան տաղավարներ արգելավայրի առանձնացված մասերում կարճատև հանգստի կազմակերպման նպատակով.

է) իրականացնել խնամքի և սանիտարական մաքրման աշխատանքներ ջուզգունի բնական վերաճը ապահովելու նպատակով.

ը) տնկարանային տնտեսության կազմակերպում 2 հա տարածքի վրա,

թ) տնկել ջուզգունի տնկիներ արգելավայրի բուսկանությունից զուրկ տեղամասերում:

4.3. Ծրագրի ժամկետները`

Ծրագրում ներառված միջոցառումները նախատեսվում է իրականացնել 2013-2015թթ. ժամանակահատվածում` դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում` ներքոհիշյալ ժամանակացույցով`

Հ/հ

 Միջոցառումները

Միջոցառումների իրականացման Ժամկետը

Միջոցառումների իրականացման շրջանակներում կատարվող աշխատանքների ծավալը

1

Արգելավայրի տարածքի հազվագյուտ, անհետացող, էնդեմիկ բուսատեսակների գույքագրում և նշագրված ցուցակների կազմում

2013թ.

x

2

Արգելավայրի տարածքի քարտեզագրում և բուսատեսակների կադաստրի ստեղծում

2013թ.

95.99 հա

3

Խնամքի, մշակման, պաշտպանական, պահպանության և այլ անհրաժեշտ աշխատանքների համար տրանսպորտային միջոցի ձեռքբերում

 2013թ.

Մինի տրակտոր` 1 հատ
Ավտոմեքենա` 1 հատ

4

Ջուզգունի բնական վերաճը ապահովելու նպատակով խնամքի և սանիտարական մաքրման աշխատանքների իրականացում

2013թ.

95.99 հա

5

Ջուզգունի բուսակներ աճեցնելու նպատակով տնկարանային տնտեսության հիմնում:
Տնկարանի տարածքի ցանկապատում

2013թ.

2 հա

400 մ

6

Արգելավայրի պահպանման գոտում աճող ջուզգունի բնական վերաճի տնկիներով, ինչպես նաև հիմնադրվող տնկարանում աճեցված տնկիներով արգելավայրի բուսականությունից զուրկ տարածքներում տնկման աշխատանքներ

2013-2015թթ.

4 հա

7

Տարածքի ցանկապատում, ինչպես նաև բնական ցանկապատի ստեղծում

2013-2015թթ.

1.5 կմ

8

Հակահրդեհային միջոցառումների համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների ձեռքբերում

2013թ.

x

9

Ցուցապաստառների, ցուցանակների և ուղեցույցների ձեռքբերում և տեղադրում

2013թ.

50 հատ

10

Տնակի գնում և տեղադրում

2013թ.

2 տնակ

11

Տարածքի ցանկապատում և անասնապահության նպատակով արգելավայրին հարակից արոտավայրերի օգտագործումը չխոչընդոտելու համար անցուղիների առանձնացում

2013-2015թթ.

0.5 կմ

12

Արգելավայրի ռեժիմին համապատասխան զբոսաշրջության տարբեր ձևերի կազմակերպում և համապատասխան ենթակառուցվածքի ստեղծում

2014-2015թթ.

 
 

ա/. «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի վերաբերյալ ուղեցույցների, բուկլետների և ֆոտոալբոմների պատրաստում և տպագրում

2014թ.

3 հատ` 1000-ական տպաքանակով

բ/. Կարճատև հանգստի կազմակերպման նպատակով առանձնացված մասերում հանգստյան գոտիների, համապատասխան տաղավարների, ցուցանակների տեղադրում

2014-2015թթ.

Ցուցանակներ` ըստ անհրաժեշտության
Տաղավարներ` 5 հատ

13

Արգելավայրի տարածքում անտառտնտեսական աշխատանքների իրականացում`

   
 

Տնկարանի խնամք

 

2 հա

 

Ոռոգման ցանցի ընթացիկ նորոգում

2014թ-ից սկսած

10 կմ

 

Ոռոգման աշխատանքներ

200.0 խմ

 

Հողի նախապատրաստում

15 հա

 

Տնկանյութի աճեցում / ջուզգունի բուսակների աճեցում/

20.0 հազ. հատ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան