ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
10 հունվարի 2020 թ. |
N 48-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ««ԹԻՎ 12 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ N Կ-ԲՕ-002459 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇԻՉ` ԲՋՋԱԲԱՆԱԿԱՆ, ՍՐՏԱԲԱՆԱԿԱՆ, ՌԵՎՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ, ՄԱՆԿԱԿԱՆ ՔԻԹ-ԿՈԿՈՐԴ-ԱԿԱՆՋԱԲԱՆԱԿԱՆ, ՄԱՆԿԱԿԱՆ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ, ՄԱՆԿԱԿԱՆ ՆՅԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ, ՄԱՆԿԱԿԱՆ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ, ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 3068-Ա ՀՐԱՄԱՆԸ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության մասին օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը և «ԹԻՎ 12 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 30-ին Առողջապահության նախարարություն ներկայացված դիմումը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 22-ի «ԹԻՎ 12 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերության Առողջապահության նախարարության կողմից 2018 թվականի սեպտեմբերի 19-ին տրամադրված բժշկական օգնության և սպասարկման N Կ-ԲՕ-002459 լիցենզիայի արտահիվանդանոցային` լաբորատոր ախտորոշիչ` բջջաբանական, սրտաբանական, ռևմատոլոգիական, մանկական քիթ-կոկորդ-ականջաբանական, մանկական վիրաբուժական, մանկական նյարդաբանական, մանկական գինեկոլոգիական, կլինիկական դեղորայքային տեսակների գործունեությունը կասեցնելու մասին» թիվ 3068-Ա հրամանը «լաբորատոր ախտորոշիչ` բջջաբանական» տեսակի մասով ուժը կորցրած ճանաչել:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ԹԻՎ 12 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերությանը:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին:
|
Ա. Թորոսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|