Գլխավոր տեղեկություն
Номер
N 701-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.02.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.07.01-2020.07.12 Պաշտոնական հրապարակման օրը 10.07.2020
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
24.02.2020
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
24.02.2020
Дата вступления в силу
25.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

24 փետրվարի 2020 թ.

N 701-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԴԳ-002231 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 33-րդ հոդվածի 3-րդ մասը, 4-րդ մասը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2020 թվականի փետրվարի 18-ին ներկայացված հայտը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. «Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2018թ. օգոստոսի 10-ին տրված դեղատնային գործունեության թիվ Կ-ԴԳ-002231 լիցենզիայի գործունեության իրականացման վայրը` ք. Երևան, Արաբկիր Ա. Խաչատրյան փողոց 20 շենք, 59 նկուղ հասցեից տեղափոխել ք. Երևան, Աջափնյակ Դավթաշեն թաղամաս Փ/Ա հ. 25 բժշկական կենտրոն հասցե:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի և Առողջապահության նախարարի 2019 թվականի հունիսի 12-ի «Առողջապահության բնագավառում լիցենզիա ստացած անձանց ծանուցման թերթիկների ձևերը հաստատելու մասին» թիվ 1556-Լ հրամանով հաստատված ծանուցման թերթիկների առաքումը լիցենզավորված անձին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը իրազեկելուն հաջորդող օրվանից:

6. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

Ա. Թորոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հուլիսի 2020 թվական: