Գլխավոր տեղեկություն
Номер
N 49-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (12.12.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2019.12.02/29(665).1 Հոդ.275.24
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
08.11.2019
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
08.11.2019
Дата вступления в силу
12.12.2019

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

   

8 նոյեմբերի 2019 թ.

 N 49-Ն

        

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՍՏԱՄՈՔՍԱՂԻՔԱՅԻՆ ՈՒՂՈՒ ԷՆԴՈՍԿՈՊԻԿ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԶԳԱՅԱՑՄԱՆ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.3 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել` «Ստամոքսաղիքային ուղու էնդոսկոպիկ միջամտությունների անզգայացման պացիենտի վարման գործելակարգ»-ը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

   Ա. Թորոսյան 
    

 

Հավելված

Առողջապահության նախարարի

8 նոյեմբերի 2019 թ. N 49-Ն հրամանի

 

ՍՏԱՄՈՔՍԱՂԻՔԱՅԻՆ ՈՒՂՈՒ ԷՆԴՈՍԿՈՊԻԿ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԶԳԱՅԱՑՄԱՆ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

Ընդհանուր դրույթներ

 

Ստամոքսաղիքային ուղու (ՍԱՈՒ) էնդոսկոպիկ միջամտությունների (ԷՄ) քանակը և բարդությունը շեշտակի աճ են ապրել վերջին երկու տասնամյակների ընթացքում։ Միաժամանակ հարաճել է ծավալուն ԷՄ-ների մասնաբաժինը տարեց և սոմատիկ ծանրաբեռնված պացիենտների շրջանում։ Սկզբունքային առաջընթաց են ապրել ինչպես ԷՄ-ների տեսակները և սարքավորումները, այնպես էլ անզգայացման մոտեցումները և դեղորայքը։ Վերոնշյալ միտումները առանձնահատուկ մարտահրավերներ են ստեղծում անզգայացման ծառայության համար՝ ապահովել բավականաչափ խորության սեդացիա, ամնեզիա, վեգետատիվ կայունություն, ցավազրկում, շարժումների բացակայություն և լիարժեք վերականգնում կարճաժամկետ, սակայն խիստ ռեֆլեքսոգեն ԷՄ-ների ընթացքում։ Անեսթեզիոլոգը հաճախ ստիպված է լինում անզգայացնել վիրահատարանի տարածքից դուրս և սահմանափակ ռեսուրսներով վայրերում՝ ընդունարանում, էնդոսկոպիայի սենյակում, արտահիվանդանոցային բուժհաստատության էնդոսկոպիայի սենյակում, և այլ։ Ավելին, նմանատիպ պայմաններում իրականացվող անզգայացման ռիսկերը դժվար է լինում ներկայացնել և վերլուծել պացիենտների և բժիշկ-էնդոսկոպիստների հետ։ ՍԱՈՒ էնդոսկոպիայի անզգայացման այլ սկզբունքային առանձնահատկություններից են` շնչուղիների անցանելիության խոցելի կարգավիճակը, տարածված հիպնոտիկների (պրոպոֆոլի, միդազոլամի) նեղ թերապևտիկ պատուհանը, երբ թեթև սեդացիան անցնում է չափավորի կամ խորը աստիճանի, ստամոքսի պարունակության ասպիրացիայի բարձր հավանականությունը: Այսպես ապացուցված է, որ կոլոնոսկոպիայից հետո ամենահաճախ հանդիպող բարդությունը ստամոքսի պարունակության ասպիրացիան է, իսկ սրտի կանգը հավաստի ավելի հաճախ է հանդիպում ՍԱՈՒ ԷՄ-ների անզգայացումների ընթացքում՝ ի համեմատ այլ ասպարեզների ինչպես ռեգիոնալ, այնպես էլ ընդհանուր անզգայացման մեթոդների հետ:

ՍԱՈՒ էնդոսկոպիայի անզգայացման արդյունավետության և անվտանգության հիմքում ընկած են որակավորված անձնակազմի ներգրավումը, ցուցումների և հակացուցումների վերլուծությունը, հարմիջամտական ռիսկի ստրատիֆիկացիան, դժվար շնչուղիների կառավարման պլանի առկայությունը, ներ- և հետմիջամտական մոնիթորինգի բավարար ծավալը և տևողությունը։ Հաշվի առնելով ՍԱՈՒ ԷՄ-ների անզգայացման հարաճուն պահանջարկը, վերջինիս սկզբունքային առանձնահատկությունները և լուրջ բարդությունների հավանականությունները Անեսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների հայկական միությունը որոշեց մշակել սույն գործելակարգը։

 

Գործելակարգի պացիենտի մոդել

 

Սույն գործելակարգի պացիենտի մոդելն է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող մասնագիտացված հիմնարկներում ՍԱՈՒ էնդոսկոպիկ միջամտության հետ կապված անզգայացման ենթարկվող մեծահասակ պացիենտները (Աղյուսակ 1):

 

Աղյուսակ 1

 

ՍԱՈՒ էնդոսկոպիկ միջամտության անզգայացման պացիենտի մոդել

 

Մոդելի պարտադիր բաղադրիչ

Բաղադրիչի նկարագրությունը

Նոզոլոգիական ձևը

 

Տարիքային կարգավիճակ

Մեծահասակներ

Հիվանդության աստիճանը

Ցանկացած

Հիվանդության փուլը

Ցանկացած

Բարդությունները

Անկախ բարդություններից

Կոդը ըստ ՀՄԴ-10

 

Բուժօգնության ցուցաբերման պայմանները

Հիվանդանոցային և արտահիվանդանոցային

 

Հապավումներ

ԶՃ՝ զարկերակային ճնշում

ՍԿՀ՝ սրտի կծկումների հաճախականություն

ՇՀ՝ շնչառության հաճախականություն

ՀՍՓ՝ հետվիրահատական սրտխառնոցի/փսխում

ՈՍՀԲԴ՝ ոչ ստերոիդային հակաբորբոքիչ դեղամիջոց

ԷՄ՝ էնդոսկոպիկ միջամտություն

ASA (American Society of Anesthesiologists)` Ամերիկայի անեսթեզիոլոգների միություն

 

1. Գործելակարգի ծածկույթ և միջամտության վայր

1.1 Սույն գործելակարգը վերաբերում է հետևյալ պլանային էնդոսկոպիկ ախտորոշիչ և բուժական միջամտությունների ժամանակ անցկացվող անզգայացումներին.

 1.1.1 էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա

 1.1.2 կոլոնոսկոպիա

 1.1.3 ստամոքսի և հաստ աղու պոլիպների հեռացում

 1.1.4 կերակրափողային ստենտերի տեղադրում

 1.1.5 հետընթաց էնդոսկոպիկ պանկրեատոգրաֆիա (ERCP)

1.2 Միջամտության վայր կարող է հանդիսանալ.

 1.2.1 ստացիոնար բուժհաստատության վիրահատարանը

 1.2.2 ստացիոնար բուժհաստատության վերակենդանացման բաժանմունքը

 1.2.3 ստացիոնար բուժհաստատության համապատասխան հագեցված էնդոսկոպիկ վիրահատարանը/սենյակը

 1.2.4 արտահիվանդանոցային բուժհաստատության համապատասխան հագեցված էնդոսկոպիկ սենյակը

1.3 Ամերիկայի անեսթեզիոլոգների միության (ASA) III և ավելի բարձր ռիսկի խմբերի պացիենտներին խորհուրդ է տրվում անցկացնել անզգայացումը միայն ստացիոնար բուժհաստատությունների վիրահատարաններում, որտեղ հասանելի են կենսական կարևոր ֆունկցիաների ապահովման հավաքածուներ, հեմոսթազի ապահովման ընդլայնված միջոցներ և համապատասխան անձնակազմ

1.4 ERCP կապակցությամբ անզգայացումները կատարել միայն ստացիոնար բուժհաստատությունների վիրահատարաններում և վերահսկվող արհեստական շնչառության պայմաններում

 

2. Նախամիջամտական շրջան

2.1 Պացիենտի կյանքի և հիվանդության պատմության ուսումնասիրում ներառյալ.

 2.1.1 Կրած վիրահատական միջամտություններ և անզգայացումներ

 2.1.2 Ալերգիկ վիճակ

 2.1.3 Ընդունվող դեղորայք՝ հատուկ ուշադրություն Հակամակարդիչների, հակագերճնշումային դեղորայքի և ինսուլինի վրա

 2.1.4 Սիրտանոթային, շնչառական կամ նյութափոխանակության համակարգերի հիվանդություններ

 2.1.5 Լաբորատոր-գործիքային հետազոտություններ ըստ անհատական ցուցումների

2.2 Նախաանզգայացման ստանդարտացված հարցաշարի կիրառում (տես՝ Աղյուսակ 7)

2.3 Անզգայացման ռիսկի գնահատում (ներառյալ դժվար շնչուղիների) համաձայն ստանդարտ ASA դասակարգման

2.4 Անզգայացման պլանի կազմում (դասակարգումը տես՝ Աղյուսակ 8)

 2.4.1 թեթև սեդացիա

 2.4.2 չափավոր սեդացիա

 2.4.3 խորը սեդացիա ինքնուրույն շնչառությամբ

 2.4.4 խորը սեդացիա ղեկավարվող շնչառությամբ (կոկորդային դիմակի կամ ինտուբացիոն խողովակի միջոցով, կոկորդային խողովակի միջոցով)

 2.4.5 բազմակոմպոնենտային ընդհանուր ցավազրկում

 2.4.6 պլանի քննարկում բժիշկ-էնդոսկոպիստի հետ

2.5 Նեղ մասնագետների խորհրդատվություններ ըստ անհատական ցուցումների

2.6 Իրազեկված համաձայնության ձեռքբերում պացիենտի/ ներկայացուցիչների կողմից

2.7 ASA III ռիսկի խմբի պացիենտների դեպքում, անկախ միջամտության ծանրությունից/տևողությունից՝ ապահովել անեսթեզիստի/օգնականի առկայություն

2.8 Պրեմեդիկացիա՝ միդազոլամ, ատրոպին ըստ անհատական ցուցումների

2.9 Պացիենտին նախամիջամտական խորհուրդների տրամադրում՝ անոթի վիճակի տևողություն, աղիքների նախապատրաստում, տրանսպորտային միջոցների վարում միջամտությունից հետո, ուղեկցող անձանց անհրաժեշտություն և այլ:

 

3. Ներմիջամտական շրջան

3.1 Դիրքը վիրահատական սեղանին՝ մեջքի վրա կամ կողմնային, գլխատակը 300 բարձր

3.2 Նվազագույն հսկողության/մոնիթորինգի ծավալ՝

 3.2.1 սրտի ռիթմ և սրտի կծկումների հաճախականություն

 3.2.2 զարկերակային ճնշում

 3.2.3 պուլսօքսիմետրիա

 3.2.4 կապնոգրաֆիա՝ ASA III և ավել ռիսկի խմբի, կանխատեսվող դժվար շնչուղիներով կամ քնային ապնոէներով պացիենտների շրջանում

3.3 Ապահովել մեկ երակային մուտք` 18-20 G

3.4 Կատարել նախաօքսիգենացիա (100% O2, 2.5-3 րոպե)

3.5 Անզգայացման ինդուկցիա և ընթացք՝

 3.5.1 պրոպոֆոլ, միդազոլամ կամ դեքսմեդետոմիդին

 3.5.2 իզոֆլյուրան կամ սևոֆլյուրան

3.6 Կարևոր է այնպես ներմուծել հիպնոտիկը (օրինակ՝ պրոպոֆոլը), որ վերջինիս առավելագույն ազդեցությունը համընկնի էնդոսկոպի ներթափանցման փուլի հետ:

3.7 Շնչուղիների կառավարում.

 3.7.1 դիրքային

 3.7.2 Գվեդելի օդատար խողովակ

 3.7.3 Էնդոսկոպիայի համար նախատեսված դիմակներ

 3.7.4 կոկորդային դիմակ

 3.7.5 ինտուբացիոն խողովակով

 3.7.6 կոկորդային խողովակ

 3.7.7 ուշադրություն՝ հետընթացք էնդոսկոպիկ պանկրեատոգրաֆիայի պարագայում շնչափողի ինտուբացիան պարտադիր է

 3.7.8 հատուկ ուշադրություն դարձնել օդատար խողովակների տեղաշարժի կանխարգելմանը էնդոսկոպիայի ընթացքում

3.8 Ինքնուրույն շնչառության պարագայում օժանդակ թթվածնային թերապիան կարելի է արդյունավետ անցկացնել արհեստական քթային օդատար ուղիների (կանյուլաների) օգնությամբ

3.9 Ցավազրկողներ՝ ֆենտանիլ ըստ պահանջի

3.10 Լիքը ստամոքսի կասկածի դեպքում և/կամ ասպիրացիայի բարձր ռիսկի խմբում (կոլոնոսկոպիա)՝ քննարկել նազոգաստրալ զոնդի տեղադրման օգտակարությունը

3.11 Բժիշկ-անեսթեզիոլոգի շարունակական ներկայությունը միջամտության ողջ ընթացքում պարտադիր է

 

4. Հետմիջամտական շրջան (ՀՄ)

4.1 Շարունակել թթվածնային թերապիան

4.2 Վերահսկման ծավալ՝ գիտակցության մակարդակ, ԶՃ, ՍԿՀ, սրտի ռիթմ, շնչառության հաճախականություն, պուլսօքսիմետրիա

4.3 Խուսափել օփիոիդներից

4.4 Կանխարգելել և բուժել ՀՍՓ՝ օնդանսենտրոն կամ մետոկլոպրամիդ

4.5 Վերահսկման նվազագույն տևողությունը՝ 45 րոպե

4.6 Վերահսկումը իրականացնում է բժիշկ-անեսթեզիոլոգը կամ համապատասխան որակավորումներ ունեցող այլ բուժանձնակազմ (անեսթեզիստ, բուժքույր)

4.7 Պացիենտի տեղափոխման/դուրս գրման որոշումը կայացնում է բժիշկ անեսթեզիոլոգը

4.8 Տեղափոխման/դուրս գրման որոշումը կայացնելիս հիմնվել Ալդրեթի ստանդարտացված սանդղակի վրա (տես՝ Աղյուսակ 9)

4.9 Արտահիվանդանոցային պայմաններում իրականացված ընդհանուր անզգայացումից և տուն դուրսգրումից հետո պացիենտի ինքնազգացողությունը ճշտելու նպատակով կատարել նվազագույնը մեկ վերահսկողական զանգ

 

5. Բժշկական ծառայությունների հիմնական և լրացուցիչ ցանկեր

5.1 Պահանջներ ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների նկատմամբ (հիմնական ցանկ)

 

Աղյուսակ 2

 

Ծածկագիր

Անվանում

Տրամադրման հաճախա-անություն

Միջին քանակ

Ստորա-աժանում

Մասնագետ

Կատարման ժամկետներ

 

Արյան ընդհանուր քննություն լեյկոֆորմուլայով

1

1

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/
բժիշկ

1 օր

 

Մեզի ընդհանուր քննություն

1

1

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/
բժիշկ

1 օր

 

Արյան մեջ գլյուկոզայի մակարդակի
որոշում

1

1

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/
բժիշկ

1 օր

 

Արյան մեջ ալբումինի
մակարդակի
որոշում

1

1

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/
բժիշկ

1 օր

 

Ակտիվացված մասնակի թրոմբապլաստինի ժամանակի
որոշում

1

2

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/
բժիշկ

1 օր

 

Արյան մեջ ֆիբրինոգենի
մակարդակի
որոշում

1

2

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/
բժիշկ

1 օր

 

Պրոտրոմբինային ժամանակի
որոշում

1

2

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/
բժիշկ

1 օր

 

Միջազգային բնականոնացված հարաբերակցության որոշում

1

2

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/
բժիշկ

1 օր

 

Էլեկտրասրտագրություն

1

1

Անզգայացման բաժանմունք

Անզգայացման կամ վիրաբուժական բաժանմունքի բուժքույր

1 օր

 

Զարկերակային ճնշման չափում

1

24

Անզգայացման բաժանմունք

Անզգայացման կամ վիրաբուժական բաժանմունքի բուժքույր

1 օր

 

Սրտի կծկումների հաճախականության չափում

1

24

Անզգայացման բաժանմունք

Անզգայացման կամ վիրաբուժական բաժանմունքի բուժքույր

1 օր

 

Պուլսօքսիմետրիա

1

48

Անզգայացման բաժանմունք

Անզգայացման կամ վիրաբուժական բաժանմունքի բուժքույր

1-3 օրը

 

Անզգայացման մասնագետի խորհրդատվություն

1

2

Անզգայացման բաժանմունք

Անեսթեզիոլոգ

1-3 օրը

5.2. Պահանջներ ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների նկատմամբ (լրացուցիչ ցանկ)

 

Աղյուսակ 3

 

Ծածկագիր

Անվանում

Տրամա-րման հաճախա-անություն

Միջին քանակ

Ստորաբաժանում

Մասնագետ

Կատարման ժամկետներ

 

ԱՍՏ/ԱԼՏ

0.5

1

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/
բժիշկ

1-3 օրեր

 

Արյան մեջ բիլիռուբինի
մակարդակի
որոշում

0.5

1

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/
բժիշկ

1-3 օրեր

 

Արյան մեջ միզանյութի
մակարդակի
որոշում

0.5

1

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/
բժիշկ

1-3 օրեր

 

Արյան մեջ կրեատինինի
մակարդակի
որոշում

0.5

1

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/
բժիշկ

1-3 օրեր

 

Արյան մեջ էլեկտրոլիտների
(Na, K, Cl)
մակարդակի
որոշում

0.5

1

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/
բժիշկ

1-3 օրեր

 

Շնչափողի ինտուբացիա

1

1

Անզգայացման բաժանմունք

Անեսթեզիոլոգ

1-3 օրերը

 

Շնչափողի սանացիա

1

1

Անզգայացման բաժանմունք

Անեսթեզիոլոգ

1-3 օրերը

 

Թոքերի արհեստական օդափոխություն

1

1

Անզգայացման բաժանմունք

Անեսթեզիոլոգ

1-3 օրերը

 

Ծայրամասային երակային
կաթետերի տեղադրում

1

1

Անզգայացման բաժանմունք

Անեսթեզիոլոգ

1-3 օրերը

 

Միզապարկի կաթետերավորում

1

1

Անզգայացման բաժանմունք

Անեսթեզիոլոգ

1-3 օրերը

 

Նեղ մասնագետի խորհրդատվություն

0.5

2

Այլ բաժանմունքներ

Ցանկացած նեղ մասնագետ

1-3 օրերը

 

Կրծքավանդակի ռենտգեն քննություն

0.25

1

Ճառագայթաբանական ախտորոշման ծառայություն

Բժիշկ-Ճառագայթաբան
/տեխնիկ

1-3 օրերը

 

Որովայնի և փոքր կոնքի ԳՁՀ

0.25

1

Ճառագայթաբանական ախտորոշման ծառայություն

Բժիշկ-Ճառագայթաբան
/տեխնիկ

1-3 օրեր

 

Ուլտրաձայնային Էխոսրտագրություն

0.25

1

Ճառագայթաբանական ախտորոշման ծառայություն

Բժիշկ-Ճառագայթաբան
/տեխնիկ

1-3 օրեր

6. Դեղերի հիմնական և լրացուցիչ ցանկեր

6.1. Պահանջներ դեղորայքային բուժման նկատմամբ (հիմնական ցանկ)

 

Աղյուսակ 4

 

ԴԹԽ

ԱԹՔԴ

ՄՈԱ

Նշանակման հաճախա
կանություն

ԿՈԴ

ՀԿԴ

Մասնագետ

Կատարման
ժամկետներ

Էլեկտրոլիտների լուծույթներ

B05CB01

0.9% NaCL

1

1.0 լ

1.0 լ

Անզգայացման մասնագետ/
բուժքույր

1 օր

Էլեկտրոլիտների լուծույթներ

B05BB01

Ռինգերի լուծույթ

1

1.0 լ

1.0 լ

Անզգայացման մասնագետ/
բուժքույր

1 օր

Էլեկտրոլիտների
լուծույթներ

B05BB01

Հավասարակշռված ջրաաղային լուծույթ

1

1.0 լ

1.0 Լ

Անզգայացման մասնագետ/
բուժքույր

1 օր

Բժշկական գազեր

V03AN01

Թթվածին

1

5.76 լ

5.76 լ

Անզգայացման մասնագետ/
բուժքույր

1 օր

Քնաբեր միջոցներ՝ հալոգենացված հիդրոկարբոններ

N01AB06

Իզոֆլյուրան

1

10 մլ

10 մլ

Անզգայացման մասնագետ/
բուժքույր

1 օր

Քնաբեր միջոցներ՝ հալոգենացված հիդրոկարբոններ

N01AB08

Սևոֆլյուրան

1

10 մլ

10 մլ

Անզգայացման մասնագետ/
բուժքույր

1 օր

Միորելակսանտներ

M03AC04

Ատրակուրիումի բեզիլատ

1

50 մգ

100 մգ

Անզգայացման մասնագետ/
բուժքույր

1 օր

Քնաբեր միջոցներ

N05CD08

Միդազոլամ

1

5.0 մգ

10.0 Մգ

Անզգայացման մասնագետ/
բուժքույր

1-3 օր

Ընդհանուր անզգայացման ոչ ինհալացիոն միջոցներ

N01AX10

Պրոպոֆոլ

1

200 մգ

200մգ

Անզգայացման մասնագետ/
բուժքույր

1 օր

Ափիոնային անզգայացնող միջոցներ

N02AX02

Տրամադոլ

1

200 մգ

60 մգ

Անզգայացման մասնագետ/
բուժքույր

1-3 օր

Տեղային անզգայացնողներ,
հակաառիթմիկներ

C01BB01

Լիդոկային

1

240.0 մգ

240.0 մգ

Անզգայացման մասնագետ/
բուժքույր

1 օր

6.2. Պահանջներ դեղորայքային բուժման նկատմամբ (լրացուցիչ ցանկ)

 

Աղյուսակ 5

 

ԴԹԽ

ԱԹՔ

ՄՈԱ

Նշանակման հաճախա-կանություն

ԿՈԴ

ՀԿԴ

Մասնագետ

Կատարման
ժամկետներ

Մ-խոլինոարգելակիչներ

S01FA01

Ատրոպին

0.5

10.0 մգ

30.0 մգ

Անզգայացման մասնագետ/
բուժքույր

1 օր

Ոչ սթերոիդ հակաբորբոքային միջոցներ

M01AB05

Դիկլոֆենակ

0.5

75.0 մգ

75.0 մգ

Անզգայացման մասնագետ/
բուժքույր

1-2 օր

Ոչ սթերոիդ հակաբորբոքային միջոց

M01AB15

Կետորոլակ

0.5

30.0 մգ

60.0 մգ

Անզգայացման մասնագետ/
բուժքույր

1-2 օր

Ցավազրկող ոչ թմրեցուցիչ
միջոցներ

N02BE01

Պարացետամոլ

0.5

1.5 գ

3.0 գ

Անզգայացման մասնագետ/
բուժքույր

1-3 օր

7. Պահանջներ աշխատանքի ռեժիմի, հանգստի, բուժման կամ վերականգնման նկատմամբ

Սույն Գործելակարգի համաձայն տվյալ պահանջների կատարումը պարտադիր չէ:

 

8. Պահանջներ սննդակարգի նշանակման և սահմանափակումների վերաբերյալ

Սույն Գործելակարգի համաձայն տվյալ պահանջների կատարումը պարտադիր չէ:

 

9. Պացիենտի տեղեկացված համաձայնության ստացման առանձնահատկությունները Գործելակարգը կատարելիս և պացիենտի, ինչպես նաև ընտանիքի անդամների լրացուցիչ տեղեկատվության տրամադրում

Հարկավոր է պացիենտի հետ համատեղ քննարկել անզգայացման խնդիրները և հավանական ելքերը:

 

10. Պացիենտի տվյալ մոդելի հնարավոր ելքերը

 

Պացիենտի տվյալ մոդելի հնարավոր ելքերի ցանկ

 

Աղյուսակ 6

 

Ելքի անվանում

Ելքի զարգացման հաճախականություն

Ելքին հասնելու մոտավոր ժամկետ

Բժշկական օգնության ցուցաբերման հաջորդականություն

Ապաքինում ֆիզիոլոգիական գործընթացի կամ ներգրավված օրգանի ֆունկցիայի մասնակի վերականգնմամբ

95%

 

Անցում համապատասխան վերականգնողական ուղեցույցին/
գործելակարգին

Ապաքինում ֆիզիոլոգիական գործընթացի կամ ներգրավված օրգանի ֆունկցիայի ամբողջական կորստով

5%

 

Անցում համապատասխան վերականգնողական ուղեցույցին/
գործելակարգին

Յատրոգեն բարդությունների զարգացում

2%

 

Անցում համապատասխան ախտաբանության բուժման ուղեցույցին/
գործելակարգին

Մահացու ելք

0.01%

 

Հետվիրահատական շրջանում

11. ՆԱԽԱԱՆԶԳԱՅԱՑՄԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ

 

Աղյուսակ 7

 

Պացիենտի ԱԱՀ __________________________ Ծննդյան ամսաթիվ ______

 

1. Ընդհանուր բաժին

  Երբևէ ունեցե՞լ եք անզգայացում Ողնուղեղային/Էպիդուրալ   Ընդհանուր
Վիրահատություններ և ամսաթվեր _____________________________________

 Դուք կամ Ձեր ազգականները երբևէ ունեցե՞լ եք խնդիրներ անզգայացման հետ, օրինակ՝

չարորակ հիպերթերմիա, շնչական խնդիրներ կամ դժվարություններ անզգայացման խողովակի տեղադրման հետ: __________________________________

 Ծխո՞ւմ եք: Եթե այո՝ գլանակներ ___ /օրը, տարիներ ___, դադարեցնելու տարեթիվ ________

 Օգտագործո՞ւմ եք ալկոհոլ: Եթե այո՝ շաբաթական օգտագործվող խմիչքի քանակը: _______

 Օգտագործո՞ւմ եք թմրանյութեր:

 Օգտագործե՞լ եք պրեդնիզոլոն կամ այլ ստերոիդներ վերջին 3 ամիսների ընթացքում:

 Դուք երբևէ բուժվե՞լ եք քաղցկեղի դեմ: Տեսակը __________________________ Երբ _________

 Արդյոք առկա՞ է հղիության հավանականություն:

 Դուք ունե՞ք շապիկով կամ շարժվող ատամներ, պրոթեզներ/վինիրային թիթեղներ:

 Ունե՞ք արդյոք պարբերական հիվանդություն կամ այլ ժառանգական խնդիրներ:

 Ունեցե՞լ եք շփում արտադրական վնասակար գործոնների հետ (փոշի, ճառագայթում և այլն):

Այո Ոչ

  
  
  
  
  
  
  
  
 
 

2. Շնչառական

 Ունեցե՞լ եք մրսածություն, գրիպ, այլ շնչառական վարակ վերջին 1 ամսում:

 Ունե՞ք հազ խորխարտադրությամբ:

 Ունե՞ք որևէ խնդիր շնչառության հետ:

Երբևէ ախտորոշվե՞լ եք   ասթմա  տուբերկուլյոզ  թոքերի քրոնիկ հիվանդություն

 Տանը թթվածին օգտագործո՞ւմ եք:

 Դուք ունե՞ք արտահայտված խռմփոց կամ քնի շնչականգ:

Այո Ոչ

  

3. Սիրտ-անոթային

 Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում:

 Երբևէ ունեցե՞լ եք   ստենոկարդիա   սրտամկանի ինֆարկտ 

   սրտի վիրահատություն   քնային զարկերակների  վիրահատություն

 Ունե՞ք սրտի անկանոն աշխատանք:

 Ունե՞ք սրտի   ռիթմավար   դեֆիբրիլյատոր

 Երբևէ ունեցե՞լ եք սրտային անբավարարություն:

 Կարո՞ղ եք բարձրանալ 2 աստիճանավանդակ առանց կանգնելու:

 Ունե՞ք արդյոք արյան շրջանառության խնդիրներ ոտքերում:

Այո Ոչ

4. Ստամոքսաղիքային

 Երբևէ ունեցե՞լ եք լյարդային խնդիրներ, օրինակ՝ հեպատիտ:

 Ունե՞ք արդյոք հաճախակի այրոց, խոցեր կամ ստոծանիական բացվածքի ճողվածք:

Այո Ոչ

5. Երիկամային

 Երբևէ ունեցե՞լ եք երիկամային հիվանդություն:

 Դուք ստանո՞ւմ եք դիալիզ:   Պերիտոնեալ   Հեմոդիալիզ

Այո Ոչ

6. Էնդոկրին

 Ունե՞ք արդյոք շաքարային դիաբետ:

 Ինչպե՞ս է կարգավորվում Ձեր դիաբետը:   Դիետայով Դեղահաբերով 

   Ինսուլինով

 Ունե՞ք արդյոք վահանաձև գեղձի խնդիրներ:

Այո Ոչ

 

7. Նյարդաբանական/հենաշարժիչ

 Երբևէ ունեցե՞լ եք ցնցումներ: Եթե այո, ապա ե՞րբ է եղել վերջին ցնցումը: ________________

 Երբևէ ունեցե՞լ եք ինսուլտ: Ե՞րբ: ____________________________________________________

 Ունե՞ք արդյոք որևէ նյարդամկանային խանգարում: Տեսակը: ____________________________

 Ունե՞ք արդյոք հոդերի բորբոքում:

 Երբևէ ունեցե՞լ եք   հիշողության խանգարում   մեջքի ցավ ավելի քան 3 շաբաթ   գլխացավ ավելի քան 1 ամիս

 Երբևէ բուժվե՞լ եք որևէ հոգեկան հիվանդության կապակցությամբ: Տեսակը:______________

Այո Ոչ

8. Արյունաբանական

 Երբևէ ունեցե՞լ եք խնդիրներ արյան մակարդելիության հետ:

 Ունե՞ք արդյոք սակավարյունություն:

 Երբևէ ունեցե՞լ եք թրոմբ ոտքերում կամ թոքերում:

 Ունե՞ք արդյոք   թալասեմիա   բջջամանգաղաձև սակավարյունություն

 Ընդունե՞լ եք արդյոք հակամակարդիչներ վերջին մեկ ամսում: Տեսակը: __________________

 Ե՞րբ եք դադարեցրել հակամակարդիչների ընդունումը: __________________

 Կհամաձայնե՞ք արդյոք ընդունել արյան բաղադրամասեր անհրաժեշտության դեպքում:

Այո Ոչ

9. Ալերգիաներ և դեղեր

 Թվարկե՛ք Ձեր բոլոր ալերգիաները __________________________________________________________

 Թվարկեք Ձեր կողմից օգտագործվող բոլոր դեղամիջոցները (ներառյալ վիտամինները, սննդային հավելումները, դեղաբույսերը):

 Դեղամիջոցի անունը

____________________

____________________

____________________

____________________

Դեղաչափը

________________

________________

________________

________________

Ընդունման հաճախությունը

________________

________________

________________

________________

10. Ունե՞ք արդյոք ավելացնելու որևէ տեղեկություն Ձեր մասին, որը կօգնի մեզ առավել հարմարավետ դարձնել Ձեր գտնվելը հիվանդանոցում:

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

Փաստաթուղթը լրացնողի ԱԱՀ (եթե պացիենտը չէ) ___________________________

Փաստաթուղթը լրացնողի կապը պացիենտի հետ ______________________________

Ամսաթիվ ___ /____ / 20__ թ. Ստորագրություն ___________________

12. Սեդացիայի և անզգայացման մակարդակների (խորության) դասակարգում

 

Աղյուսակ 8

 

 

Նվազագույն սեդացիա (անքսիոլիզ)

Չափավոր սեդացիա (պահպանվող գիտակցությամբ)

Խորը սեդացիա

Ընդհանուր անզգայացում

Առույգություն

Նորմալ պատասխան ձայնային ազդակներին

Նպատակաուղղված ռեակցիա ձայնային կամ տակտիլ ազդակներին

Նպատակաուղղված ռեակցիա կրկնակի կամ ցավային ազդակներին

Պատասխանի բացակայություն նույնիսկ ցավային ազդակներին

Շնչուղիներ

Պահպանված

Միջամտություն չի պահանջվում

Կարող է պահանջվել միջամտություն

Պահանջվում է միջամտություն

Ինքնուրույն շնչառություն

Պահպանված

Ադեկվատ

Կարող է լինել ընկճված

Հաճախակի ընկճված

Սիրտանոթային համակարգ

Պահպանված

Սովորաբար պահպանված

Սովորաբար պահպանված

Կարող է լինել ընկճված

Մոդիֆիկացված է՝

Gross JB, Bailey PL, Connis RT, et al. Practice guidelines for sedation and analgesia by nonanesthesiologists. Anesthesiology 2002;96:1004-17.

 

13. Ալդրեթի սանդղակ

 

Աղյուսակ 9

Շնչառություն

Ի վիճակի է խորը շնչել և հազալ = 2

Դիսպնոէ կամ մակերեսային շնչառություն = 1

Ապնոէ = 0

 

Թթվածնի հագեցվածություն

SatO2 ≥ 95% առանց թթվածնի = 2

SatO2 = 90-95% առանց թթվածնի = 1

SatO2 ≤ 90 նույնիսկ հավելյալ թթվածնով = 0

 

Գիտակցություն

Լիարժեք արթուն է = 2

Արթնանում է ձայնային ազդակից = 1

Պատասխանը բացակայում է = 0

 

Արյան շրջանառություն

ԶՃ ± 20 բազային մակարդակից = 2

ԶՃ ± 20-50 բազային մակարդակից = 1

ԶՃ ± 50 բազային մակարդակից = 0

 

Շարժողական ակտիվություն

Ի վիճակի է շարժել 4 վերջույթները = 2

Ի վիճակի է շարժել 2 վերջույթները = 1

Ի վիճակի չէ շարժել որևէ վերջույթը = 0

 

Պացիենտը համարվում է պատրաստ տեղափոխման/դուրս գրման ≥ 9 միավորների պարագայում

 

Գործելակարգի մշակման հենքը

 

Սույն գործելակարգը մշակվել է բազմամասնագիտական խմբի կողմից հետևյալ արդի գրականության աղբյուրների և UpToDate տեղեկատվական շտեմարանի տվյալների հիման վրա՝

 

1. Goudra, Basavana, and Preet Mohinder Singh. “Anesthesia for Gastrointestinal Endoscopy: A Subspecialty in Evolution?” Saudi Journal of Anaesthesia 9.3 (2015): 237–238. PMC. Web. 25 Nov. 2017.

2. Obara K, Haruma K, Irisawa A, Kaise M, Gotoda T, Sugiyama M, Tanabe S, Horiuchi A, Fujita N, Ozaki M, et al.Guidelines for sedation in gastroenterological endoscopy.Dig Endosc. 2015 May; 27(4):435-49.

3. Goudra BG, Singh PM, Sinha AC. Outpatient endoscopic retrograde cholangiopancreatography: Safety and efficacy of anesthetic management with a natural airway in 653 consecutive procedures. Saudi J Anaesth. 2013;7:259–65