Գլխավոր տեղեկություն
Номер
N 2823-Ա
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (13.11.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2019.10.23/25(661).1 Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
04.10.2019
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
04.10.2019
Дата вступления в силу
05.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

4 հոկտեմբերի 2019 թ.

N 2823-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԻՋԵՎԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 03-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ N Կ-ԲՕ-002149 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ԱԿՆԱԲԱՆԱԿԱՆ, ՆԵՐԶՆՆԱԿԱՆ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ, ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇԻՉ (ՄԱՄՈԳՐԱՖԻԿ), ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇԻՉ (ԻՄՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ) ՏԵՍԱԿՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(հրամանը 23.10.19 թվականից «հիվանդանոցային` ներզննական վիրաբուժական և արտահիվանդանոցային` լաբորատոր ախտորոշիչ (իմունաբանական)» տեսակների մասով ուժը կորցրել է 22.10.19 N 3079-Ա, 13.11.19 թվականից «ակնաբանական» տեսակի մասով ուժը կորցրել է 12.11.19 N 3330-Ա)

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, 13-րդ հոդվածի 6-րդ մասը, վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գրությունը այն մասին, որ «ԻՋԵՎԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությունն իրականացնում է բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային` ակնաբանական, ներզննական վիրաբուժական, ախտաբանաանատոմիական և արտահիվանդանոցային` ճառագայթային ախտորոշիչ (մամոգրաֆիկ), լաբորատոր ախտորոշիչ (իմունաբանական) տեսակները, խախտելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման N 5 հավելվածի 18-րդ կետով նախատեսված պահանջը, որի համաձայն`

1. լիցենզավորված անձը լիցենզավորված գործունեությունը սկսելուց առնվազն հինգ աշխատանքային օր առաջ լիազոր մարմին է ներկայացնում գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի համար էլեկտրոնային առողջապահության համակարգն սպասարկող օպերատորի հետ կնքված էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման և սպասարկման պայմանագիրը, համապատասխան որակավորված անձի մասին տեղեկատվություն` կցելով համապատասխան որակավորում ունեցող անձի մասնագիտական կրթության փաստը հավաստող վկայականը և վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստման վկայականը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշումների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վտանգավոր թափոնների վնասազերծման ոլորտում համապատասխան լիցենզիա ունեցող որևէ կազմակերպության հետ կնքված պայմանագիրը: Լիցենզիա ստանալուց հետո բուժաշխատողի փոփոխության դեպքում լիցենզավորված անձը սույն կետով նախատեսված փաստաթղթերը լիազոր մարմին է ներկայացնում փոփոխություններից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում: (Առձեռն փաստաթղթեր ներկայացնելիս պետք է ներկայացվեն դրանց բնօրինակները, իսկ պատճենահանումն անվճար իրականացնում է լիազոր մարմինը:): Սակայն «ԻՋԵՎԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերության կողմից հիվանդանոցային` ակնաբանական, ներզննական վիրաբուժական, ախտաբանաանատոմիական և արտահիվանդանոցային` ճառագայթային ախտորոշիչ (մամոգրաֆիկ), լաբորատոր ախտորոշիչ (իմունաբանական) տեսակներով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելուց առաջ համապատասխան կադրային փաստաթղթեր չեն ներկայացվել, ուստի ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, նույն հոդվածի 2-րդ, 8-րդ մասերի պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Կասեցնել «ԻՋԵՎԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերության (Տավուշի մարզ, ք. Իջևան Նալբանդյան փ., թիվ 1) Առողջապահության նախարարության կողմից 2016 թվականի մարտի 30-ին տրամադրված բժշկական օգնության և սպասարկման N Կ-ԲՕ-002149 լիցենզիայով նախատեսված հիվանդանոցային` ակնաբանական, ներզննական վիրաբուժական, ախտաբանաանատոմիական և արտահիվանդանոցային` ճառագայթային ախտորոշիչ (մամոգրաֆիկ), լաբորատոր ախտորոշիչ (իմունաբանական) տեսակներով զբաղվելու իրավունքը՝ մինչև խախտման պատճառների վերացումը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանին:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ԻՋԵՎԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

6. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

Ա. ԹՈՐՈՍՅԱՆ