Գլխավոր տեղեկություն
Номер
N 298-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2020-01.04.2023)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.02.03/8(1283) Հոդ.52
Принят
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
30.12.2016
Подписан
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
30.12.2016
Дата вступления в силу
01.01.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 հունվարի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 12417022

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

30 դեկտեմբերի 2016 թ.

N 298-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասը, 75-րդ և 96-րդ հոդվածները`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: Սույն հրամանի N 1 հավելվածով հաստատված ձևով ավելացված արժեքի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ ներկայացվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար:

 

Կոմիտեի նախագահ`

Վ. Հարությունյան

 

Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր պետական
եկամուտների կոմիտեի նախագահի
2016 թվականի դեկտեմբերի 30-ի
N 298-Ն հրամանի

 

Ձև

 

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿ
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ

1. Փաստաթղթի հերթական համարը

________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

2. Հարկ վճարողի հաշվառման համարը

3. ԱԱՀ վճարողի հաշվառման համարը

                                   

4. Հարկ վճարողը

 

5. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը)

 

6. Հաշվետու ժամանակաշրջանը

Տարի

       

Ամիս

   

(դրամ)

ԲԱԺԻՆ 1. ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ

ԱԱՀ-ի կրեդիտ

[Ա].
Հարկման բազա

[Բ].
ԱԱՀ կրեդիտ

7. ԱԱՀ-ի 20% դրույքաչափով հարկվող գործարքների

   

8. Ճշգրտող հարկային հաշիվներով գործարքների

X

X

1) նվազեցում

   

2) ավելացում

   

9. ԱԱՀ-ի 16.67% հաշվարկային դրույքաչափով հաշվարկվող

   

10. ԱԱՀ-ի գծով այլ հարկային պարտավորություն

X

 

11. Մատակարարի անունից դուրս գրված ճշգրտող հարկային հաշիվներով գործարքների

X

X

1) նվազեցում

X

 

2) ավելացում

X

 

12. ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով հարկվող գործարքների, այդ թվում`

 

X

1) Հարկային օրենսգրքի հոդված

2) մաս

3) կետ

X

X

       

X

       

X

13. ԱԱՀ-ից ազատված գործարքների, այդ թվում`

 

X

1) Հարկային օրենսգրքի հոդված

2) մաս

3) կետ

X

X

       

X

       

X

14. (կետն ուժը կորցրել է 27.08.19 N 556-Ն)

   

X

   

X

15. Հաշվարկված ԱԱՀ-ի հարկային պարտավորությունների (ԱԱՀ-ի կրեդիտի) ճշգրտում

[Ա]. Ավելացում

[Բ]. Պակասեցում

   

16. Ընդամենը ԱԱՀ-ի կրեդիտ
[Ա]=([7.Ա]-[8.]+[8.]+([9.Ա]-[9.Բ])+[12.Ա]+[13.Ա]+[14.Ա]
[Բ]=([7.Բ]-[8.]+[8.]+[9.Բ]+[10.Բ]-[11.]+[11.]+[15.Ա]-[15.Բ]

[Ա]. Հարկման բազա

[Բ]. ԱԱՀ կրեդիտ

   
 

ԱԱՀ-ի դեբետ

[Ա]. Արժեք

[Բ].ԱԱՀ դեբետ

17. ՀՀ տարածք ներմուծված ապրանքների

   

18. ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների և ծառայությունների

   

19. Ձեռքբերումներին վերաբերող ճշգրտող հարկային հաշիվներով գործարքների

X

X

1) նվազեցում

   

2) ավելացում

   

20. Հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարի ճշգրտման ընդհանուր գումարը, այդ թվում` ըստ ճշգրտման հիմքերի.

[Ա]. Ավելացում

[Բ]. Պակասեցում

   

1) Հարկային օրենսգրքի հոդված

2) մաս

3) կետ

X

X

         
         

21. Ընդամենը ԱԱՀ-ի դեբետ ([17.Բ]+[18.Բ]-[19.1Բ]+[19.2Բ]+[20.Ա]-[20.Բ])

Եթե գործողության արդյունքը`

- հավասար է 0-ի` [Ա] և [Բ] վանդակներում լրացվում է «0»

- դրական է` լրացվում է [Ա] վանդակը,

- բացասական է` լրացվում է [Բ] վանդակը

[Ա]. դրական

[Բ]. բացասական

   
 

22. Ներմուծված այն ապրանքների, որոնց մասով հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի համաձայն առաջանում է պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումար

[Ա]. Հարկման բազա

[Բ]. Հաշվարկված ԱԱՀ գումար

   

23. Հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված ԱԱՀ

- եթե լրացված է [21.Ա] վանդակը` ապա ([16.Բ] - [21.Ա]),

- եթե լրացված է [21.Բ] վանդակը` ապա ([16. Բ] + [21.Բ ]):

Եթե նշված գործողության արդյունքը դրական է` լրացվում է [Ա] վանդակը, եթե բացասական` լրացվում է [Բ] վանդակը, եթե հավասար է 0-ի` [Ա] և [Բ] վանդակներում լրացվում է «0»:

[Ա]. Պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումար

[Բ]. Պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումար

   

ԲԱԺԻՆ 2. ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿ

24. Հաշվետու ժամանակաշրջանում ակցիզային հարկի հարկման բազան և հաշվարկված ակցիզային հարկի գումարը

Ծածկագիրը ըստ ԱՏԳ ԱԱ

Ակցիզային հարկով հարկման ենթակա
ապրանքի անվանումը

Հարկման բազայի
միավորը

Օտարված ապրանքների քանակը (ծավալը)

Սպիրտայնության աստիճանը, %

(սյունակն ուժը կորցրել է 27.08.19 N 556-Ն)

Ակցիզային հարկի դրույքաչափը

Ակցիզային հարկի գումարը, դրամ

[24.1]

[24.2]

[24.3]

[24.4]

[24.5]

[24.7]

[24.8]

             
             
             
             

Ընդամենը

 

25. Ճշգրտող հարկային հաշիվներում արտացոլված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ակցիզային հարկի հարկման բազան և ակցիզային հարկի գումարը (նվազեցում)

Ծածկագիրը ըստ ԱՏԳ ԱԱ

Ակցիզային հարկով հարկման ենթակա
ապրանքի անվանումը

Հարկման բազայի
միավորը

Օտարված ապրանքների քանակը (ծավալը)

Սպիրտայնության աստիճանը, %

(սյունակն ուժը կորցրել է 27.08.19 N 556-Ն)

Ակցիզային հարկի դրույքաչափը

Ակցիզային հարկի գումարը, դրամ

[25.1]

[25.2]

[25.3]

[25.4]

[25.5]

[25.7]

[25.8]

             
             
             
             

Ընդամենը

 

26. Ճշգրտող հարկային հաշիվներում արտացոլված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ակցիզային հարկի հարկման բազան և ակցիզային հարկի գումարը (ավելացում)

Ծածկագիրը ըստ ԱՏԳ ԱԱ

Ակցիզային հարկով հարկման ենթակա
ապրանքի անվանումը

Հարկման բազայի
միավորը

Օտարված ապրանքների քանակը (ծավալը)

Սպիրտայնության աստիճանը, %

(սյունակն ուժը կորցրել է 27.08.19 N 556-Ն)

Ակցիզային հարկի դրույքաչափը

Ակցիզային հարկի գումարը, դրամ

[26.1]

[26.2]

[26.3]

[26.4]

[26.5]

[26.7]

[26.8]

             
             
             
             

Ընդամենը

 

դրամ

27. Հաշվարկված ակցիզային հարկի գումար (ակցիզային հարկի կրեդիտ)

 

28. Ճշգրտող հարկային հաշիվներով գործարքների մասով ակցիզային հարկի գումար

 

1) նվազեցում

 

2) ավելացում

 

29. Ակցիզային հարկից ազատված` օտարված ապրանքների հարկման բազա

 

30. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված հումքի մասով հայտարարագրում առանձնացված ակցիզային հարկի գումար

 

31. Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված հումքի մասով հարկային հաշիվներում առանձնացված ակցիզային հարկի գումար

 

32. Հաշվանցման (պակասեցման) ենթակա ակցիզային հարկի ճշգրտման ընդհանուր գումար, այդ թվում` ըստ ճշգրտման հիմքերի

[Ա].
Ավելացում

[Բ]. Պակասեցում

   

1) Հարկային օրենսգրքի հոդված

2) մաս

3) կետ

4) ենթակետ

X

X

           
           

33. Ընդամենը հաշվետու ժամանակաշրջանում ակցիզային հարկի դեբետ

([30] + [31] + [32.Ա] - [32.Բ])

Եթե գործողության արդյունքը`

- հավասար է 0-ի` [Ա] և [Բ] վանդակներում լրացվում է «0»,

- դրական է` լրացվում է [Ա] վանդակը,

- բացասական է` լրացվում է [Բ] վանդակը

Ա. դրական

Բ. բացասական

   

34. Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքով

- եթե լրացված է [33.Ա] վանդակը, ապա` ([27] - [28.1] + [28.2] - [33.Ա]),

- եթե լրացված է [33.Բ] վանդակը, ապա` ([27] - [28.1] + [28.2] +[33.Բ]):

Եթե գործողության արդյունքը դրական է` լրացվում է «Ա» վանդակը, եթե բացասական է` լրացվում է «Բ» վանդակը, եթե հավասար է 0-ի` «Ա» և «Բ» վանդակներում լրացնել «0»:

Ա. Պետական բյուջե վճարման ենթակա ակցիզային հարկի գումարը

Բ. Պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ակցիզային հարկի գումարը

   

35. Գործունեության տեսակը (կոդ)

Տեսակարար կշիռը (%)

բաժին

հատված

խումբ

դաս

ենթադաս

             
           

     

 

Պաշտոնատար անձ

_______________________________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը

(ձևը լրաց. 01.07.19 N 432-Ն, փոփ. 27.08.19 N 556-Ն)

 

ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԻ

 

I. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ձևը (այսուհետ` միասնական հաշվարկ) ներկայացվում է հարկային մարմին Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Հարկային օրենսգիրք) 75-րդ և 96-րդ հոդվածներին համապատասխան:

2. Միասնական հաշվարկի բաժին 2-ը (ակցիզային հարկ) լրացվում է միայն ակցիզային հարկ վճարողների կողմից` միայն Հարկային օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով սահմանված հարկման օբյեկտ համարվող գործարքների մասով: Մնացած բոլոր դեպքերում հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող միասնական հաշվարկի բաժին 2-ը չի լրացվում:

3. Միասնական հաշվարկի ճշտումները կատարվում են Հարկային օրենսգրքի 54-րդ հոդվածին համապատասխան: Ընդ որում, այն բոլոր դեպքերում, երբ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված միասնական հաշվարկով լրացված է բաժին 1-ը (ԱԱՀ) և բաժին 2-ը (ակցիզային հարկ), հետագայում միասնական հաշվարկը ճշտելիս պարտադիր լրացման ենթակա են միասնական հաշվարկի և բաժին 1-ը, և բաժին 2-ը: Նշված դեպքում ճշտված միասնական հաշվարկ ներկայացվելու և միայն բաժին 1-ը կամ միայն բաժին 2-ը լրացվելու դեպքում Միասնական հաշվարկի չլրացված մասում արժեքային մեծությունները համարվում են զրոյական ցուցանիշներով ներկայացված:

4. Միասնական հաշվարկում արժեքային մեծությունները լրացվում են դրամներով` առանց լումաների: Միասնական հաշվարկի վանդակներում արժեքային մեծության բացակայության դեպքում հաշվարկի այդ վանդակները ընդունվում են «0» (զրո):

5. Միասնական հաշվարկի 1-ին կետը լրացվում է հարկային մարմնի կողմից:

6. Միասնական հաշվարկի 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

7. Միասնական հաշվարկի 3-րդ կետում լրացվում է ավելացված արժեքի հարկ (այսուհետ` ԱԱՀ) վճարողի հաշվառման համարը:

8. Միասնական հաշվարկի 4-րդ կետում լրացվում է հարկ վճարողի լրիվ անվանումը, նոտար կամ անհատ ձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձի անունը, ազգանունը: Հարկային օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն թղթային եղանակով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանը սպասարկող ստորաբաժանում միասնական հաշվարկ ներկայացնելու դեպքում միասնական հաշվարկի 4-րդ կետում լրացվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության լրիվ անվանումը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի անուն-ազգանունը:

(8-րդ կետը փոփ. 01.07.19 N 432-Ն)

9. Միասնական հաշվարկի 5-րդ կետում լրացվում է կազմակերպության գտնվելու վայրը` Հարկային օրենսգրքի 23-րդ հոդվածին համապատասխան, իսկ ֆիզիկական անձի դեպքում բնակության վայրը` Հարկային օրենսգրքի 26-րդ հոդվածին համապատասխան:

10. Միասնական հաշվարկի 6-րդ կետում լրացվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում է միասնական հաշվարկը:

 

II. ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԻ ԲԱԺԻՆ 1-Ի (ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ) ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

11. Միասնական հաշվարկի 7-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է ԱԱՀ-ի 20% դրույքաչափով հարկվող գործարքների հարկման բազան՝ առանց ԱԱՀ-ի, իսկ [Բ] վանդակում՝ այդ հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը: Ընդ որում, միասնական հաշվարկի 7-րդ կետում լրացվում է ԱԱՀ-ով հարկվող գործարքների մասով դուրս գրված հարկային հաշիվներում (այդ թվում` վերադարձի հարկային հաշիվներում) արտացոլված ԱԱՀ-ով հարկման բազան և ԱԱՀ-ի գումարը, ինչպես նաև անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների մասով Հարկային օրենսգրքով սահմանված կարգով որոշվող ԱԱՀ-ով հարկման բազան և ԱԱՀ-ի գումարը: Ընդ որում, նույն գործարքի վերաբերյալ հարկային հաշվի հետ միաժամանակ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն տրամադրվելու դեպքում գործարքի հարկման բազան և ԱԱՀ-ի գումարը լրացվում են համապատասխանաբար միասնական հաշվարկի 7-րդ կետի [Ա] և [Բ] վանդակներում։

(11-րդ կետը լրաց. 01.07.19 N 432-Ն, 27.08.19 N 556-Ն)

12. Միասնական հաշվարկի 8-րդ կետում Հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածով սահմանված դեպքերում՝ դուրս գրված ճշգրտող հարկային հաշիվներով (բացառությամբ` Հարկային օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում մատակարարի անունից (56-րդ հոդվածի 7-րդ մաս) դուրսգրված հարկային հաշիվներով) գործարքների հարկման բազան և հաշվարկված ԱԱՀ-ի գումարը: Միասնական հաշվարկի 8-րդ կետի`

1) 1-ին ենթակետի [Ա] վանդակում լրացվում է Հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքում՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանում դուրս գրված ճշգրտող հարկային հաշիվներով (բացառությամբ` Հարկային օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում մատակարարի անունից (56-րդ հոդվածի 7-րդ մաս) դուրսգրված հարկային հաշիվներով) գործարքների հարկման բազան՝ առանց ԱԱՀ-ի, իսկ [Բ] վանդակում՝ այդ հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը,

2) 2-րդ ենթակետի [Ա] վանդակում լրացվում է Հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքում՝ դուրս գրված ճշգրտող հարկային հաշիվներով (բացառությամբ` Հարկային օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում մատակարարի անունից (56-րդ հոդվածի 7-րդ մաս) դուրսգրված հարկային հաշիվներով) գործարքների հարկման բազան՝ առանց ԱԱՀ-ի, իսկ [Բ] վանդակում՝ այդ հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը:

13. Միասնական հաշվարկի 9-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման դիմաց ԱԱՀ-ի գումարը ներառող հատուցման ընդհանուր գումարը (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը), իսկ 9-րդ կետի [Բ] վանդակում՝ ԱԱՀ-ի գումարը, որը որոշվում է ԱԱՀ-ի գումարը ներառող հատուցման գումարի նկատմամբ կիրառելով 16.67% հաշվարկային դրույքաչափ:

14. Միասնական հաշվարկի 10-րդ կետում լրացվում է ԱԱՀ-ի գծով այլ հարկային պարտավորության ընդհանուր գումարը, այդ թվում`

1) միասնական հաշվարկի 7-րդ և 9-րդ կետերում նշված գործարքների հետ չկապված պարտավորությունների գումարները (մասնավորապես՝ Հարկային օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում առաջացած պարտավորության գումարը),

2) Հարկային օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների խախտմամբ դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները:

(14-րդ կետը փոփ. 01.07.19 N 432-Ն)

15. Միասնական հաշվարկի 11-րդ կետի 1-ին ենթակետում լրացվում է Հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքում տվյալ հաշվետու ժամանակաշրջանում Հարկային օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան մատակարարի անունից դուրս գրված ճշգրտվող հարկային հաշիվներով գործարքների հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը (ԱԱՀ-ի նվազեցում), իսկ 11-րդ կետի 2-րդ ենթակետում` Հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքում Հարկային օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան մատակարարի անունից դուրս գրված ճշգրտվող հարկային հաշիվներով գործարքների հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը (ԱԱՀ-ի ավելացում):

16. Միասնական հաշվարկի 12-րդ կետում լրացվում է Օրենսգրքի 65-րդ հոդվածով սահմանված ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով գործարքների հարկման բազան: Ընդ որում, միասնական հաշվարկի 12-րդ կետի 1-3 ենթակետերով նախատեսված սյունակներում` ըստ առանձին տողերի լրացվում են Հարկային օրենսգրքի այն հոդվածի, մասի և կետի համարները, որի համաձայն այդ գործարքները համարվում են ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներ, իսկ համապատասխան տողի «Ա» վանդակում լրացվում է այդ գործարքների հարկման բազան: ԵՏՄ անդամ պետություններ ապրանքների արտահանման գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազան արտացոլվում է այդ ապրանքների մատակարարման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանի միասնական հաշվարկում, անկախ արտահանման հարկային հայտարարագրի ներկայացման օրվանից:

(16-րդ կետը լրաց. 01.07.19 N 432-Ն)

17. Միասնական հաշվարկի 13-րդ կետի «Ա» վանդակում լրացվում է Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված ԱԱՀ-ից ազատված գործարքների ու գործառնությունների, ինչպես նաև միջազգային համաձայնագրերով կամ այլ օրենքներով ԱԱՀ-ով հարկվող գործարքների մասով ԱԱՀ-ից ազատման արտոնություն սահմանված լինելու այդ գործարքների ու գործառնությունների հարկման բազան: Միասնական հաշվարկի 13-րդ կետի 1-3 ենթակետերով նախատեսված սյունակներում` ըստ առանձին տողերի լրացվում են Հարկային օրենսգրքի այն հոդվածի, մասի և կետի համարները, որի համաձայն այդ գործարքները (գործառնությունները) համարվում են ԱԱՀ-ից ազատված գործարքներ կամ գործառնություններ, իսկ համապատասխան տողի «Ա» վանդակում լրացվում է այդ գործարքների (գործառնությունների) հարկման բազան: Օրինակ, հանրակրթական հիմնական ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքների մասով տվյալները միասնական հաշվարկում արտացոլվում են առանձին տողով՝ այդ տողի 13-րդ կետի 1-ին սյունակում լրացնելով «64» թիվը, 2-րդ սյունակում` «2» թիվը, 3-րդ սյունակում` «4» թիվը, իսկ [8.Ա] սյունակում` այդ գործարքի հարկման բազան:

18. (կետն ուժը կորցրել է 27.08.19 N 556-Ն)

19. Միասնական հաշվարկի 15-րդ կետում լրացվում է Հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում հաշվարկված ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորության (ԱԱՀ-ի կրեդիտի) ավելացման կամ պակասեցման ենթակա գումարները:

20. Միասնական հաշվարկի 16-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է [7.Ա], [8.2Ա], [9.Ա], [12.Ա], [13.Ա], [14.Ա] վանդակներում նշված թվերի հանրագումարի և [8.1Ա], [9.Բ] վանդակներում նշված թվերի տարբերությունը, իսկ [Բ] վանդակում լրացվում է [7.Բ], [8.2Բ], [9.Բ], [10.Բ], [11.2Բ], [15.Ա] վանդակներում նշված թվերի հանրագումարի և [8.1Բ], [11.1Բ], [15.Բ] վանդակներում նշված թվերի տարբերությունը:

21. Միասնական հաշվարկի 17-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների մաքսային արժեքների և(կամ) ԵՏՄ անդամ պետություններից ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող` Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների հարկման բազաների հանրագումարը, այդ թվում` ներմուծված այն ապրանքների մասով, որոնց ներմուծման համար մաքսային մարմինների կողմից ԱԱՀ չի գանձվում կամ հարկային մարմիններին ԱԱՀ չի հաշվարկվում ու չի վճարվում: Միասնական հաշվարկի 17-րդ կետի [Բ] վանդակում լրացվում է ապրանքների ներմուծման համար մաքսային մարմինների կողմից գանձված (գանձման ենթակա) և (կամ) հարկային մարմիններին վճարված (վճարման ենթակա) ԱԱՀ-ի ընդհանուր գումարը: Ընդ որում, Միասնական հաշվարկի 17-րդ կետում`

1) լրացվում են «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված այն ապրանքների, բացառությամբ` Հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածով սահմանված դեպքերի, մաքսային արժեքն ու ԱԱՀ-ի գումարը, որոնց ներմուծման մաքսային հայտարարագրի գրանցման օրն ընդգրկված է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում,

2) լրացվում են ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների մասով ներմուծված այն ապրանքների, բացառությամբ` Հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածով սահմանված դեպքերի, հարկման բազան և ԱԱՀ-ի գումարը, որոնց Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում,

3) Հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածով սահմանված դեպքերում, երբ կիրառվում է ապրանքների ներմուծման մասով ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետի հետաձգում, լրացվում է միայն միասնական հաշվարկի 17-րդ կետի [Ա] վանդակը ([Բ] վանդակում հարկի գումար չի լրացվում),

4) լրացվում են «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների համար ճշտված մաքսային հայտարարագրում արտացոլված մաքսային արժեքը և դրան համապատասխան հաշվարկված ԱԱՀ-ի գումարը (անկախ ներմուծման ճշտված մաքսային հայտարարագրի գրանցման օրվանից), եթե ճշտված մաքսային հայտարարագրի ներկայացման արդյունքում առաջանում է լրացուցիչ վճարման ենթակա ԱԱՀ-ի գումար (տվյալ ներմուծումները ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար նախկինում ներկայացված միասնական հաշվարկը ենթակա է ճշտման),

5) լրացվում են ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների մասով ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ կամ օրենսգրքով սահմանված կարգով ներկայացված ներմուծման ճշտված հարկային հայտարարագրում արտացոլված հարկման բազան և դրան համապատասխան հաշվարկված ԱԱՀ-ի գումարը, եթե ճշտված հարկային հայտարարագրի ներկայացման արդյունքում առաջանում է լրացուցիչ վճարման ենթակա ԱԱՀ-ի գումար, անկախ ներմուծման ճշտված հարկային հայտարարագրի ներկայացման ամսաթվից (ներմուծումները ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար նախկինում ներկայացված միասնական հաշվարկը ենթակա է ճշտման),

6) այն բոլոր դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման մասով ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ կամ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով ներկայացվող՝ ապրանքների ներմուծման (այդ թվում՝ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծման) ճշտված մաքսային (ճշտված հարկային) հայտարարագրով նախկինում ներկայացված՝ ներմուծման մաքսային (հարկային) հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարները նվազում են, ապա այդ ճշտումների վերաբերյալ տեղեկատվությունը չի ներառվում ապրանքների ներմուծման մասով նախկինում ներկայացված միասնական հաշվարկում (ներմուծումները ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված միասնական հաշվարկը չի ճշգրտվում):

(21-րդ կետը խմբ., լրաց. 01.07.19 N 432-Ն)

22. Միասնական հաշվարկի 18-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և ստացված ծառայությունների ընդհանուր հարկման բազան (այդ թվում՝ Հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերում նշված)` անկախ ձեռքբերումների մասով հաշվարկային փաստաթուղթ ստացած լինելու հանգամանքից, իսկ [Բ] վանդակում` մատակարարների, աշխատանք կատարողների և ծառայություն մատուցողների կողմից դուրս գրված միայն հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի ընդհանուր գումարը:

(22-րդ կետը խմբ. 01.07.19 N 432-Ն)

23. Միասնական հաշվարկի 19-րդ կետի 1-ին ենթակետի «Ա» վանդակում լրացվում է ձեռքբերումներին վերաբերվող Հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքերում՝ դուրս գրված ճշգրտող հարկային հաշիվներով գործարքների հարկման բազան՝ առանց ԱԱՀ-ի, իսկ [Բ] վանդակում՝ այդ հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը: Միասնական հաշվարկի 19-րդ կետի 2-րդ ենթակետի «Ա» վանդակում լրացվում է ձեռքբերումներին վերաբերվող Հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքերում՝ դուրս գրված ճշգրտող հարկային հաշիվներով գործարքների հարկման բազան՝ առանց ԱԱՀ-ի, իսկ [Բ] վանդակում՝ այդ հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը:

24. Միասնական հաշվարկի 20-րդ կետում լրացվում են տվյալ հաշվետու ժամանակաշրջանում Հարկային օրենսգրքի համաձայն հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարների ավելացումը կամ պակասեցումը, այդ թվում՝ կատարվող վերաձևակերպումների արդյունքում, ըստ Հարկային օրենսգրքով սահմանված հիմքերի` լրացնելով հոդվածի, մասի և կետի համարները: Մասնավորապես`

1) տվյալ հաշվետու ժամանակաշրջաններում կատարված ձեռքբերումներին վերաբերող հարկային հաշիվներում և (կամ) հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի այն գումարները, որոնց մասով հաշվանցման իրավունքը Հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում հետաձգվում է և ենթակա է հաշվանցման հետագա հաշվետու ժամանակաշրջանում (հաշվանցվող (պակասեցվող) գումարների պակասեցում),

2) ձեռք բերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները վերագրվում են ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չհամարվող, ԱԱՀ-ից ազատված և Հարկային օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված՝ հատուկ հարկային համակարգերի շրջանակներում հարկման ենթակա գործարքներին, որոնց մասով Հարկային օրենսգրքի 72-րդ հոդվածի համաձայն ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարվում (հաշվանցվող (պակասեցվող) գումարների պակասեցում),

3) հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցվող (պակասեցվող) ԱԱՀ-ի այն գումարները, որոնց մասով հաշվանցման իրավունքը հետաձգվել է և Հարկային օրենսգրքի 71-րդ հոդվածի համաձայն ենթակա է հաշվանցման տվյալ հաշվետու ժամանակաշրջանում (հաշվանցվող (պակասեցվող) գումարների ավելացում),

4) ԱԱՀ-ի այն գումարները, որոնց մասով Հարկային օրենսգրքի 15-րդ և 73-րդ հոդվածներով սահմանված դեպքերում պետք է կատարվեն վերաձևակերպումներ (հաշվանցվող (պակասեցվող) գումարների ավելացում կամ պակասեցում),

5) ԱԱՀ-ի այն գումարները, որոնք օրենսգրքի 79-րդ հոդվածի համաձայն` ԱԱՀ վճարողների կողմից ենթակա են հաշվանցման (հաշվարկված պարտավորություններից պակասեցման)՝ դրանց վճարման (այդ թվում՝ մասնակի վճարման) օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող միասնական հաշվարկով (հաշվանցվող (պակասեցվող) գումարների ավելացում):

(24-րդ կետը խմբ. 01.07.19 N 432-Ն)

25. Միասնական հաշվարկի 21-րդ կետում լրացվում է դեբետագրման արդյունքը, ընդ որում, եթե`

1) ([17.Բ] + [18.Բ] - [19.1Բ] + [19.2Բ] + [20.Ա] - [20.Բ]) հավասար է 0-ի, ապա հաշվարկի 21-րդ կետի [Ա] և [Բ] վանդակներում լրացվում է «0»,

2) ([17.Բ] + [18.Բ] - [19.1Բ] + [19.2Բ] + [20.Ա] - [20.Բ]) մեծ է 0-ից (դրական է), ապա այդ հաշվարկի 0-ից տարբերվող թվի բացարձակ մեծությունը լրացվում է 21-րդ կետի [Ա] վանդակում, իսկ [Բ] վանդակում լրացվում է «0»,

3) ([17.Բ] + [18.Բ] - [19.1Բ] + [19.2Բ] + [20.Ա] - [20.Բ]) փոքր է 0-ից (բացասական է), ապա այդ հաշվարկի 0-ից տարբերվող թվի բացարձակ մեծությունը լրացվում է 21-րդ կետի [Բ] վանդակում, իսկ [Ա] վանդակում լրացվում է «0»:

26. Միասնական հաշվարկի 22-րդ կետում` [Ա] վանդակում լրացվում է ներմուծված այն ապրանքների մաքսային արժեքը կամ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների մասով հարկման բազան և ԱԱՀ-ի գումարները, որոնք Հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի համաձայն պետք է արտացոլվեն պարտավորության առաջացման հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող միասնական հաշվարկում` որպես ներմուծված ապրանքների մասով պետական բյուջեի նկատմամբ պարտավորության գումարներ: Միասնական հաշվարկի 22-րդ կետում արտացոլված գումարները հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված՝ ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքների համար ԱԱՀ-ի պարտավորության ընդհանուր գումարի հաշվարկմանը չեն մասնակցում:

27. Հաշվարկի 23-րդ կետում լրացվում է տվյալ ժամանակաշրջանում պետական բյուջե վճարման ենթակա կամ պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարները: Ընդ որում,

1) եթե լրացված է միասնական հաշվարկի 21-րդ կետի [Ա] վանդակը` ապա ([16.Բ] - [21.Ա]) հաշվարկի 0-ից տարբերվող արդյունքը լրացվում է`

ա. [Ա] վանդակում, եթե այդ արդյունքը դրական թիվ է և [Բ] վանդակում լրացվում է «0».

բ. [Բ] վանդակում` բացարձակ արժեքով, եթե այդ արդյունքը բացասական թիվ է և [Ա] վանդակում լրացվում է «0».

2) եթե լրացված է միասնական հաշվարկի 21-րդ կետի [Բ] վանդակը` ապա ([16.Բ] + [21.Բ]) արդյունքը լրացվում է [Ա] վանդակում, իսկ [Բ] վանդակում լրացվում է «0».

3) եթե լրացված է միասնական հաշվարկի 21-րդ կետի [Ա] վանդակը և ([16.Բ] - [21.Ա]) հաշվարկի արդյունքը հավասար է 0-ի` միասնական հաշվարկի 23-րդ կետի [Ա] և [Բ] վանդակներում լրացվում է «0»:

 

III. ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԻ ԲԱԺԻՆ 2-Ի (ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿ) ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

28. Միասնական հաշվարկի 24-րդ կետի`

1) [24.1] և [24.2] սյունակներում լրացվում է ակցիզային հարկով հարկման ենթակա` հաշվետու ժամանակաշրջանում օտարված ապրանքների ծածկագրերը և անվանումները` ըստ ԱՏԳ ԱԱ դասակարգչի: Ընդ որում, ծածկագրի նիշերի թիվը պետք է համապատասխանի Հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասում բերված աղյուսակում նշված ծածկագրերի նիշերի քանակին,

2) [24.3] սյունակում լրացվում է տվյալ ապրանքների համար 88-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված չափման բնաիրային միավորները,

3) [24.4] սյունակում լրացվում է օտարված ապրանքների քանակը (ծավալը),

4) [24.5] սյունակը լրացվում է միայն ԱՏԳ ԱԱ 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների համար,

5) [24.7] սյունակում լրացվում է տվյալ ապրանքների համար Հարկային օրենսգրքով սահմանված կամ Հարկային օրենսգրքին համապատասխան հաշվարկված ակցիզային հարկի դրույքաչափը, իսկ [24.8] սյունակում` ակցիզային հարկի գումարը,

6) [24.8] սյունակում լրացվում է ըստ առանձին ապրանքատեսակների ակցիզային հարկի գումարը, իսկ «Ընդամենը» տողում լրացվում է [24.8] սյունակում լրացված թվերի հանրագումարը:

(28-րդ կետը խմբ. 27.08.19 N 556-Ն)

29. Միասնական հաշվարկի 25-րդ կետում լրացվում են Հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքում գործարքի ճշգրտման արդյունքները: Ճշգրտվող հարկային հաշիվներում արտացոլված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մասով միասնական հաշվարկի [25.1] և [25.2] սյունակներում լրացվում է ապրանքների ծածկագրերը և անվանումները` ըստ ԱՏԳ ԱԱ դասակարգչի, [25.3] սյունակում` տվյալ ապրանքների համար Հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված չափման բնաիրային միավորները, [25.4] սյունակում` ապրանքների քանակը (ծավալը), [25.7] սյունակում` Հարկային օրենսգրքով սահմանված կամ Հարկային օրենսգրքին համապատասխան հաշվարկված ակցիզային հարկի դրույքաչափը, իսկ [25.8] սյունակում` ակցիզային հարկի գումարը: Միասնական հաշվարկի [25.5] սյունակը լրացվում է միայն ԱՏԳ ԱԱ 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների համար։

(29-րդ կետը խմբ. 27.08.19 N 556-Ն)

30. Միասնական հաշվարկի 26-րդ կետում լրացվում են Հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքում գործարքի ճշգրտման արդյունքները: Ճշգրտվող հարկային հաշիվներում արտացոլված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մասով միասնական հաշվարկի [26.1] և [26.2] սյունակներում լրացվում է ապրանքների ծածկագրերը և անվանումները` ըստ ԱՏԳ ԱԱ դասակարգչի, [26.3] սյունակում` տվյալ ապրանքների համար Հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված չափման բնաիրային միավորները, [26.4] սյունակում` ապրանքների քանակը (ծավալը), [26.7] սյունակում` Հարկային օրենսգրքով սահմանված կամ Հարկային օրենսգրքին համապատասխան հաշվարկված ակցիզային հարկի դրույքաչափը, իսկ [26.8] սյունակում` ակցիզային հարկի գումարը: Միասնական հաշվարկի [26.5] սյունակը լրացվում է միայն ԱՏԳ ԱԱ 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների համար։

(30-րդ կետը խմբ. 27.08.19 N 556-Ն)

31. Միասնական հաշվարկի 27-րդ կետում լրացվում է ակցիզային հարկի գումարը, որը հավասար լինի [24.8] սյունակի «Ընդամենը» տողում լրացված գումարին:

32. Միասնական հաշվարկի 28-րդ կետի`

1) 1-ին ենթակետում լրացվում է ճշգրտող հարկային հաշիվներում արտացոլված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մասով ակցիզային հարկի նվազեցվող գումարը, որը հավասար լինի [25.8] սյունակի «Ընդամենը» տողում լրացված գումարին,

2) 2-րդ ենթակետում լրացվում է ճշգրտող հարկային հաշիվներում արտացոլված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մասով ակցիզային հարկի ավելացվող գումարը, որը հավասար լինի [26.8] սյունակի «Ընդամենը» տողում լրացված գումարին:

33. Միասնական հաշվարկի 29-րդ կետում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում Հարկային օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` ակցիզային հարկով չհարկվող գործարքների ու գործառնությունների հարկման բազան:

34. Միասնական հաշվարկի 30-րդ կետում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում ակցիզային հարկ վճարողի կողմից հումքի ներմուծման մասով հայտարարագրերում առանձնացված ակցիզային հարկի գումարը:

35. Միասնական հաշվարկի 31-րդ կետում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում ակցիզային հարկ վճարողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում որպես հումք ձեռք բերված ապրանքի մասով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ակցիզային հարկի գումարը:

36. Միասնական հաշվարկի 32-րդ կետում լրացվում է Հարկային օրենսգրքի համաձայն կատարվող վերահաշվարկների (վերաձևակերպումների) արդյունքում, հաշվանցման (պակասեցման) ենթակա ակցիզային հարկի գումարների ավելացումը կամ պակասեցումը` ըստ Հարկային օրենսգրքով սահմանված հիմքերի` լրացնելով հոդվածի, մասի և կետի համարները:

37. Միասնական հաշվարկի 33-րդ կետում լրացվում է միասնական հաշվարկի 30-րդ, 31-րդ կետերում, [32.Ա] վանդակում լրացված թվերի հանրագումարի և [32.Բ] վանդակում լրացված թվի տարբերությունը: Եթե գործողության արդյունքը հավասար է 0-ի` [Ա] և [Բ] վանդակներում լրացվում է «0», եթե դրական է` լրացվում է [Ա] վանդակը, իսկ եթե բացասական է` լրացվում է [Բ] վանդակը:

38. Միասնական հաշվարկի 34-րդ կետում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով պետական բյուջե վճարման ենթակա կամ պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ակցիզային հարկի գումարը: Ընդ որում,

1) եթե լրացված է միասնական հաշվարկի 33-րդ կետի [Ա] վանդակը` ապա ([27] - [28.1] + [28.2] - [33.Ա]) հաշվարկի արդյունքը լրացվում է [Ա] վանդակում, եթե այդ արդյունքը դրական թիվ է և [Բ] վանդակում լրացվում է «0», իսկ եթե այդ հաշվարկի արդյունքը բացասական թիվ է, ապա այն լրացվում է [Բ] վանդակում` բացարձակ արժեքով` [Ա] վանդակում լրացվելով` «0»,

2) եթե լրացված է միասնական հաշվարկի 33-րդ կետի [Բ] վանդակը` ապա ([27] - [28.1] + [28.2] + [33.Ա]) հաշվարկի արդյունքը լրացվում է [Ա] վանդակում, իսկ [Բ] վանդակում լրացվում է «0»,

3) եթե լրացված է միասնական հաշվարկի 33-րդ կետի [Ա] վանդակը և ([27] - [28.1] + [28.2] + [33.Ա]) հաշվարկի արդյունքը հավասար է 0-ի, ապա միասնական հաշվարկի 34-րդ կետի [Ա] և [Բ] վանդակներում լրացվում է «0»:

39. Միասնական հաշվարկի 35-րդ կետում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում ըստ գործունեության տեսակների ԱԱՀ-ի բաժնում լրացված հարկման բազաների տեսակարար կշիռները (տոկոսով) միասնական հաշվարկի 16-րդ կետի «Ա» սյունակում լրացված հարկման բազայի նկատմամբ: Ընդ որում, գործունեության տեսակները (կոդերը) լրացվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի հավելվածով հաստատված Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչին համապատասխան (օրինակ` C 25910 կոդը (բաժին C, հատված 25, խումբ 25.9, դաս 25.91, ենթադաս 25.91.0) համապատասխանում է «Մետաղե տակառների և համանման այլ տարողությունների արտադրություն» գործունեության տեսակին»), իսկ «Տեսակարար կշիռը (%)» սյունակում համամասնությունները նշվում են տոկոսով ԱԱՀ-ով հարկման բազայի հանրագումարի (միասնական հաշվարկի 16-րդ կետի «Ա» սյունակ) նկատմամբ: Միասնական հաշվարկի 35-րդ կետում լրացվող տեղեկությունները օգտագործվում են վիճակագրության նպատակով և չեն կարող հիմք հանդիսանալ ավելացված արժեքի հարկի և(կամ) ակցիզային հարկի հաշվարկման (վերահաշվարկման) համար:

(39-րդ կետը լրաց. 01.07.19 N 432-Ն)

(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 01.07.19 N 432-Ն, 27.08.19 N 556-Ն)