ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
8 նոյեմբերի 2019 թ. |
N 47-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՅՐՎԱԾՔԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.3 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը`
Հրամայում եմ`
1. Հաստատել «Այրվածքային վնասվածքների առաջնային գնահատման և առաջին բուժօգնության պացիենտի վարման գործելակարգ»-ը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Թորոսյան |
Հավելված Առողջապահության նախարարի 8 նոյեմբերի 2019 թ. N 47-Ն հրամանի |
ԱՅՐՎԱԾՔԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդհանուր դրույթներ
Այրվածքային վնասվածքները բոլոր վնասվածքների դասակարգման մեջ ամբողջ աշխարհում զբաղեցնում են 3-րդ տեղը ըստ հաճախականությամբ: Ըստ ԱՀԿ-ի այրվածքային վնասվածքները ժամանակակից աշխարհում սոցիալական և տնտեսական խնդիր է, հատկապես ծանր այրվածքներով պացիենտների բուժումը, որը կապված է հիվանդության բուժման ծախսատարության, երկարատևության, բարդությունների, բարձր մահացության և հաճախակի հաշմանդամության բերման հետ: Վերը նշված խնդիրները արդի են նաև Հայաստանում: Վերջին հինգ տարիների ընթացքում այրվածքային կենտրոն են դիմել ընդհանուր 4000 հոգի այրվածքային վնասվածքներով, որոնցից 2500-ը բուժումը ստացել են ստացիոնար պայմաններում (35% կազմել են մեծահասակներ, 65% երեխաներ):
Գործելակարգի պացիենտի մոդել
Սույն Գործելակարգի պացիենտի մոդելն է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հիմնարկներում գտնվող այրվածքներով պացիենտները (Աղյուսակ 1):
Աղյուսակ 1
Մեծահասակների և երեխաների այրվածքային վնասվածքներով պացիենտի մոդել
Մոդելի պարտադիր բաղադրիչ |
Բաղադրիչի նկարագրությունը |
Նոզոլոգիական ձևը |
Այրվածքային վնասվածք |
Տարիքային կարգավիճակ |
Մեծահասակներ և երեխաներ |
Հիվանդության աստիճանը |
Ցանկացած |
Հիվանդության փուլը |
Ցանկացած |
Բարդությունները |
Անկախ բարդություններից |
Կոդը ըստ ՀՄԴ-10 |
T31.0-T31.9, T32.0-T32.9 |
Բուժօգնության ցուցաբերման պայմանները |
Հիվանդանոցային և արտահիվանդանոցային |
Հապավումներ
ԱԿ/Բ - այրվածքային կենտրոն/բաժին
մ.մ. - մարմնի մակերես
ՎՇԱ – վերին շնչուղիների այրվածք
ՇԱ - շնչուղիների այրվածք
ԱԸՄ - այրվածքի ընդհանուր մակերես
ԱՇ - այրվածքային շոկ
ԱՀ - այրվածքային հիվանդություն
ԳՈՒՎ - գանգուղեղային վնասվածք
ՀՓՇ - հակափայտացման շիճուկ
ԱՀԿ - Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն
ՀՇ - համակարգչային շերտագրություն
1. Այրվածքների կլինիկական պատկեր և ախտորոշում
Աղյուսակ 2
Կլինիկական պատկեր և ախտորոշում ըստ խորության
Այրվածքների աստիճան |
Գանգատներ, Վերքերի արտաքին տեսք |
I0 |
Սուր այրող ցավ, վերնամաշկը հիպերեմիկ, ամբողջականությունը պահպանված |
II0 |
Սուր ցավ, վերնամաշկը հիպերեմիկ, պատված տարբեր տրամաչափերի բշտերով, բշտերի պարունակությունը թափանցիկ, հնարավոր է վերնամաշկի բացակայություն, բուն դերման վարդագույն, ցավային զգացողությունը արտահայտված |
IIIA0 |
Ցավ, տարբեր տրամաչափերի բշտեր, բշտերի պարունակությունը դոնդողանման, բուն մաշկը գունատ, ցավային զգացողությունը բթացած, փոքր-ինչ այտուցված |
IIIB0 |
Նվազ ցավազգացողություն, վերնամաշկի բացակայություն կամ կնճռոտում, բուն մաշկը մուգ վարդագույն կամ սպիտամոխրագույն, ցավային զգացողության բացակայություն |
IV0 |
Ցավի զգացողության բացակայություն, վերնամաշկը և բուն մաշկը մուգ շագանակագույն կամ սպիտակ (խոզի կաշվի ախտանիշ), թրոմբոզված անոթային պատկեր, սեղմման ախտանիշով |
Հ.Գ. - քիմիական և էլեկտրաայրվածքների դեպքում խորությունը գնահատվում է քառաստիճանի՝ I0, II0, III0, IV0
Կլինիկական պատկեր և ախտորոշում ըստ մակերեսի
Այրվածքային մակերեսների հաշվարկները կատարվում են մեծահասակների մոտ ըստ (A.Wallace 1951)՝
●
Ինների օրենք - մարմնի առանձին մասերի մակերեսները տոկոսային արտահայտմամբ իրենցից կազմում են 9-ը թվի բազմապատիկ, բացի սեռական օրգաններից, որը կազմում է 1%մ.մ.Գլուխ, պարանոց = 9%
Իրանի առաջային և հետին մակերեսներ 18-ական %
Վերին վերջույթը 9%
Ստորին վերջույթ 18 %
Մարմնի ընդհանուր մակերեսը հավասար է 100%
●
Ափի օրենքԱմեն անհատի ափի մակերեսը կազմում է նրա մարմնի մակերեսի 1%-ը (J. Yrazer, 1997)
Աղյուսակ 3
Երեխաների մարմնի մակերեսի հաշվարկումը ըստ Լաունդ-Բրոուդերի
Մարմնի մասեր |
Լաունդ-Բրոուդերի աղյուսակ |
«9» | ||||
<1 |
1-4 |
5-9 |
10-14 |
15 |
15> | |
Գլուխ |
20 |
17 |
13 |
10 |
8 |
9 |
Պարանոց |
2 |
2 |
2 |
2 |
2 | |
Կրծքավանդակ |
10 |
10 |
10 |
10 |
10 |
18 |
Որովայն |
8 |
8 |
8 |
8 |
8 | |
Մեջք |
11 |
11 |
11 |
11 |
11 |
18 |
Նստատեղեր (2) |
5 |
5 |
5 |
5 |
5 | |
Սեռ.օրգաններ |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
Բազուկներ (2) |
8 |
8 |
8 |
8 |
8 |
9 |
Նախաբազուկներ (2) |
5 |
5 |
5 |
5 |
5 | |
Ձեռքեր (2) |
5 |
5 |
5 |
5 |
5 | |
Ազդրեր (2) |
11 |
13 |
16 |
18 |
19 |
18 |
Սրունքներ (2) |
9 |
10 |
11 |
12 |
13 | |
Ոտնաթաթեր (2) |
5 |
5 |
5 |
5 |
5 |
1.1 Ախտորոշման հիմքում ընկած են՝ վնասվածքի պատմության հավաքագրումը, արտաքին զննումը և անհրաժեշտության դեպքում գործիքային հետազոտությունների անցկացումը:
1.2 Վնասվածքի պատմությունը հավաքագրելիս հարկավոր է հաշվի առնել ռիսկի գործոնների առկայությունը (տարիքը, վնասվածքի վաղեմությունը, ստերոիդների երկարատև կիրառումը, ուղեկցող հիվանդությունների առկայություն, հակաբիոտիկների կիրառումը) և պացիենտի ֆիզիկական ակտիվության տեսակը:
1.3 Գործիքային հետազոտությունների ընտրությունը պայմանավորված է անհատական դեպքի բնութագրերով և վարող, խորհրդատու (նյարդաբան, նեյրովիրաբույժ, սրտաբան, ակնաբույժ, ՔԿԱ բժիշկ) մասնագետների կամ պացիենտի նախապատվություններով: Կարելի է օգտագործել ռենտգեն, ԷՍԳ, գերձայնային հետազոտություն և համակարգչային շերտագրություն:
Այրվածքային պացիենտների պարագայում պատշաճ առաջնային ֆիզիկական զննումը 90% ախտորոշման արդյունավետություն ունի:
Նախնական ախտորոշման մոդել - պետք է նշվի այրվածք առաջացնող գործոնը, տեղակայումը, խորությունը, մակերեսը, ինհալացիոն վնասվածքի առկայությունը, օրինակ՝ ջերմային այրվածք բոցով II-III0 դեմքի, պարանոցի, վերին վերջույթների, կրծքավանդակի շրջաններում ≈ 22% մ.մ., ՎՇԱ ≈ 5% մ.մ., ԱԸՄ ≈ 27% մ.մ., այրվածքային շոկ ծանր աստիճանի:
2. Բժշկական ծառայությունների հիմնական և լրացուցիչ ցանկեր
2.1 Նախահիվանդանոցային առաջին օգնություն
2.1.1 հեռացնել այրվածք առաջացնող գործոնը
2.1.2. այրվածքային մակերեսնշի սառեցում հոսող սառը ջրով 1-3 րոպե
2.1.3 հնարավորինս մաքրել վերքը այրված կտորներից, բեկորներից
2.1.4. վերքային մակերեսների մեկուսացում արտաքին միջավայրից, ձեռքի տակ եղած մաքուր գործվածքով
2.1.5. Հնարավոր այլ վնասվածքների առկայության կասկածի դեպքում (կոտրվածքներ, ԳՈՒՎ) իրականացնել անշարժացում ձեռքի տակ եղած միջոցներով
2.1.6. շտապ օգնության մեքենայով կամ այլ փոխադրամիջոցով տեղափոխել մոտակա ստացիոնար
2.2. Առաջին բուժ օգնություն շտապ օգնության բուժ անձնակազմի կողմից
2.2.1. ցավազրկում
2.2.2. վերջույթների անշարժացում բեկակալներով
2.2.3 վերքի նախնական մշակում և վիրակապում
2.2.4. պերիֆերիկ երակների կաթետերիզացիա, ինֆուզիոն թերապիայի ապահովում
2.2.5. անհրաժեշտության դեպքում թթվածնի ինհալացիա
2.3 Առաջին բժշկական օգնություն ոչ նեղ մասնագիտացված ստացիոնարներում
Այն իրականացվում է վիրաբույժի կամ վնասվածքաբանի, ինտենսիվ թերապիայի մասնագետների կողմից
2.3.1. ցավազրկում
2.3.2. վերջույթների անշարժացում բեկակալներով
2.3.3 վերքի նախնական մշակում և վիրակապում
2.3.4. պերիֆերիկ երակների կաթեթերիզացիա, ինֆուզիոն թերապիայի ապահովում
2.3.5. անհրաժեշտության դեպքում թթվածնի ինհալացիա
2.3.6. նախնական ախտորոշում, պացիենտի ընդհանուր վիճակի գնահատում
2.3.7. անհրաժեշտության դեպքում կենտրոնական երակի կաթեթերիզացիա, միզապարկի կաթեթերիզացիա, շնչափողի ինտուբացիա
2.3.8. փայտացման պրոֆիլակտիկա
2.3.9. պացիենտի տեղափոխում մասնագիտացված կենտրոն
2.4 Մասնագիտացված բժշկական օգնություն
Այն ցուցաբերվում է մասնագիտացված կենտրոններում/բաժիններում
3. Պահանջներ ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների նկատմամբ
Աղյուսակ 4
3.1 Պահանջներ ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների նկատմամբ
(հիմնական ցանկ)
Ծածկագիր |
Անվանում |
Տրամադրման հաճախակա-նություն |
Միջին քանակ |
Ստորաբաժանում |
Մասնագետ |
Կատարման ժամկետներ |
Այրվածքաբան |
1 |
2 |
Այրվածքային կենտրոն/բաժին |
Այրվածքաբան |
1-5 օր | |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ |
1 |
1 |
Այրվածքային կենտրոն/բաժին |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ |
1 օր |
Աղյուսակ 5
3.2 Պահանջներ ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների նկատմամբ
(լրացուցիչ ցանկ)
Ծածկագիր |
Անվանում |
Տրամադրման հաճախակա-նություն |
Միջին քանակ |
Ստորա-բաժանում |
Մասնագետ |
Կատարման ժամկետներ |
Ռենտգեն քննություն |
0.25 |
1 |
Ախտորոշիչ բաժանմունք |
Բժիշկ-ճառագայթաբան |
1-2 օրերը | |
ԷՍԳ |
0.25 |
1 |
Ախտորոշիչ բաժանմունք |
Սրտաբան/բուժքույր |
||
Որովայնի ՈՒՁՀ |
0.25 |
1 |
Ախտորոշիչ բաժանմունք |
Բժիշկ-ճառագայթաբան |
||
նյարդավիրաբույժ |
0,25 |
1 |
Այրվածքային կենտրոն/բաժին |
նյարդավիրաբույժ |
1-2 օրերը | |
ակնաբույժ |
0,25 |
1 |
Այրվածքային կենտրոն/բաժին |
ակնաբույժ |
1-2 օրերը | |
սրտաբան |
0,25 |
1 |
Այրվածքային կենտրոն/բաժին |
սրտաբան |
1-2 օրերը | |
ՔԿԱ |
0,25 |
1 |
Այրվածքային կենտրոն/բաժին |
ՔԿԱ |
1-2 օրերը |
Գործիքային հետազոտությունները իրականացվում են մեծահասակ պացիենտների մոտ, միայն անհրաժեշտության դեպքում իրականացվում են նաև երեխաների մոտ:
4. Դեղերի հիմնական և լրացուցիչ ցանկեր
Աղյուսակ 6
4.1. Պահանջներ դեղորայքային բուժման նկատմամբ
(հիմնական ցանկ)
ԴԹԽ |
ԱԹՔԴ |
ՄՈԱ |
Նշանակման հաճախա-կանություն |
ԿՈԴ |
ՀԿԴ |
Մասնագետ |
Կատարման |
Ցավազրկող ոչ թմրեցուցիչ |
N02BE01 |
Պարացետամոլ |
1 |
1.5 գ |
6.0 գ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/ |
1 օր |
Ցավազրկող ոչ թմրեցուցիչ |
N02BB02 |
Մետամիզոլ |
1 |
1.0 գ |
3.0 գ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/ |
1 օր |
Ոչ սթերոիդ հակաբորբոքային միջոցներ |
M01AB05 |
Դիկլոֆենակ |
1 |
75.0 մգ |
150.0 մգ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/ |
1 օր |
Ոչ սթերոիդ հակաբորբոքային միջոց |
M01AB15 |
Կետորոլակ Միդոկալմ |
1 |
30.0 մգ 50.0 մգ |
60.0 Մգ 50.0 մգ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/ |
1 օր |
Ցավազրկող թմրեցուցիչ |
N02AA51 |
Օմնոպոն |
20 մգ/1մլ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/ |
1 օր | ||
Ցավազրկող թմրեցուցիչ |
N02AX |
Պրոմեդոլ |
20 մգ/1մլ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/ |
1 օր | ||
Սեդատիվ դեղամիջոցներ |
N05BA01 |
Դիազեպամ |
10 մգ/2մլ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/ |
1 օր | ||
փայտացման պրոֆիլակտիկա |
J06AA02 |
Փայտացման անատոքսին |
2 դոզա/1մլ |
Այրվածքաբան/բուժքույր |
1 օր | ||
փայտացման պրոֆիլակտիկա |
J06AA02 |
ՀՓՇ |
Այրվածքաբան/բուժքույր |
1 օր |
Աղյուսակ 7
4.2. Պահանջներ վերքային մակերեսի մշակման և բուժման նկատմամբ
(լրացուցիչ ցանկ)
ԴԹԽ |
ԱԹՔ |
ՄՈԱ |
Նշանակման |
ԿՈԴ |
ՀԿԴ |
Մասնագետ |
Կատարման |
Հակասեպտիկ լուծույթ |
D08AF01 |
ֆուրացիլլին |
Վիրակապության ընթացքում |
0,0002% |
Այրվածքաբան/բուժքույր |
1 օր | |
Հակասեպտիկ քսուք |
D08AF01 |
ֆուրացիլլին |
Վիրակապության ընթացքում |
0.3% |
Այրվածքաբան/բուժքույր |
1 օր | |
Հակաբակտերիալ քսուք |
D06BA02 |
Արգոսուլֆան |
Վիրակապության ընթացքում |
2% |
Այրվածքաբան/բուժքույր |
1 օր | |
Հակաբակտերիալ քսուկ/աերոզոլ |
D08AC52 |
Բեպանտեն |
Վիրակապության ընթացքում |
10% |
Այրվածքաբան/բուժքույր |
1 օր |
5. Պացիենտի հոժարակամ տեղեկացված համաձայնության ստացման առանձնահատկությունները Գործելակարգը կատարելիս և պացիենտի, ինչպես նաև ընտանիքի անդամների լրացուցիչ տեղեկատվության տրամադրում
Հարկավոր է պացիենտի և/կամ նրա ներկայացուցիչների հետ համատեղ քննարկել այրվածքների համալիր բուժման խնդիրները ներառյալ վիրահատական և պահպանողական մոտեցումների առավելությունները և թերությունները, ինչպես նաև հավանական ելքերը հնարավորինս շուտ և ոչ ուշ, քան ախտորոշմանը հաջորդող 1 ժամվա ընթացքում:
6. Ըստ բժշկի(ների) որոշման և պացիենտի համաձայնության հետագա բուժման իրականացումը
1) Ամբուլատոր
2) Ստացիոնար
ա) այրվածքային բաժին
բ) վերակենդանացման բաժին
գ) այլ բաժիններ
Գործելակարգի մշակման հենքը
Սույն Գործելակարգը մշակվել է Հայաստանի այրվածքաբանների կողմից հետևյալ արդի գրականական աղբյուրների և UptoDate տեղեկատվական շտեմարանի տվյալների հիման վրա՝
BURNS IN CHILDREN PEDIADTRIC BURN MANAGMENT, HUGO F. CARVAJAL, M.D., DONALD H. PARKS M.D. 2013
http://www.aci.health.nsw.gov.au/networks/burn-injury
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|