Գլխավոր տեղեկություն
Номер
N 405-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (01.06.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2020.05.15/16(684) Հոդ.106
Принят
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
12.05.2020
Подписан
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
12.05.2020
Дата вступления в силу
01.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

12 մայիսի 2020 թ.

N 405-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 300-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 30-ի «Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական (պարզեցված), եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկների, տեղեկությունների և տեղեկանքի ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու մասին» N 300-Ն հրամանի N 1 հավելվածով հաստատված՝ եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկի ձևում 1-ին բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Բաժին I. Գործատուի եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկ` ըստ աշխատողների

 

 Աշխատողի (այդ թվում` վարձու աշխատողի) նույնականացման տվյալներ

Հաշվետու ժամանակաշրջանում ստացման ենթակա (ստացված) եկամտի գումար

Վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստներ

Եկա-մըտա-յին հարկ

Սոցի-ալա-կան վճար

Փաս-տացի աշխա-տած ժամեր

Ազգա-նուն

Անուն

Հան-րային ծառա-յություն-ների համա-րանիշ (ՀԾՀ)

Զբաղ-մունքնե-րի դա-սակարգ-չի կոդ

Կուտա-կային կենսա-թոշակա-յին հա-մակար-գի մաս-նակցու-թյան կարգա-վիճակ

Աշխա-տա-վարձ և դրան հավա-սա-րեց-ված այլ վճա-րում-ներ

Քաղա-քացիա-իրա-վական պայմա-նագրով աշխա-տանքի վարձա-տրու-թյուն

Այլ հարկման բազա (բացի նպաստ-ների)

Հարկ-ման բազա-յի նը վազեց-ման գումար

Գործա-տուի միջոց-ներով վճար-ված նպաստ-ների գումար

ՀՀ պետա-կան բյուջեի միջոց-ներով վճար-ված նպաստ-ների գումար

Ավելի վճար-ված նպաստի գումարի հետ-պահում

1.1

1.2

1.3

1.4

1.5

1.6

1.7

1.8

1.9

1.10

1.11

1.12

1.13

1.14

1.15

               

(      )

           
               

(      )

           
               

(      )

           

Բաժին 1.1 Դատարանի վճռի հիման վրա կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ հիմքերով վճարված եկամուտ

               

(      )

           
               

(      )

           

Սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվության ներքո գտնվող անձինք 1.16

     

(      )

       

x

x

Ընդամենը 1.17

     

(     )

           

այդ թվում՝
ա) պետական բյուջեից 1.18

   

x

x

x

x

x

x

x

x

բ) համայնքային բյուջեից 1.19

   

x

x

x

x

x

x

x

x

Գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղերի թվաքանակ 1.20

x

x

x

x

x

x

x

x

x

x

 

x

x

x

x

x

x

x

x

x

x

 

2. 1-ին բաժնում տրվում է հաշվետու ամսվա համար հարկային գործակալի (գործատուի) եկամտային հարկի և սոցիալական վճարների հաշվարկը` ըստ բոլոր (վարձու) աշխատողների, յուրաքանչյուր (վարձու) աշխատողի համար լրացվում է մեկ տող (անկախ հաշվետու ամսում եկամուտներ ստանալու հանգամանքից):

3. [1.1], [1.2] և [1.3] սյունակներում ինքնաշխատ լրացվում են (վարձու) աշխատողի նույնականացման տվյալները. [1.1] և [1.2] սյունակներում` (վարձու) աշխատողի ազգանունը և անունը, [1.3] սյունակում` հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը (սոցիալական ապահովության քարտի համարը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը):

4. [1.4] սյունակում ինքնաշխատ լրացվում է (վարձու) աշխատողի զբաղմունքի (պաշտոնի, մասնագիտության) կոդը, [1.5] սյունակում ինքնաշխատ լրացվում է կուտակային կենսաթոշակային համակարգում (վարձու) աշխատողի մասնակցության կոդը (1` սոցիալական վճար կատարող չէ, 2՝ սոցիալական վճար կատարող է, 3՝ դիմումի հիման վրա սոցիալական վճար կատարող է):

5. [1.6] սյունակում նշվում է հաշվետու ամսվա համար վարձու աշխատողին հաշվեգրված աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները, [1.7] սյունակում նշվում է հաշվետու ամսվա համար քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայությունների մատուցման (աշխատանքի կատարման) դիմաց աշխատողին փաստացի վճարված եկամուտները (պայմանագրային եկամուտը), [1.8] սյունակում նշվում է (վարձու) աշխատողին վճարված [1.6] և [1.7] սյունակներում չընդգրկված և հարկման բազայի ամսական սանդղակի (այսուհետ՝ սանդղակ) դրույքաչափերով հարկվող այլ եկամուտները (այդ թվում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափը գերազանցող առողջության ապահովագրության համար կատարված ապահովագրավճարները, աշխատողներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափերից ավելի վճարված փոխհատուցման վճարները, աշխատողին վճարված օգնության գումարները), [1.9] սյունակում նշվում է հարկման բազայի ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված չափերը չգերազանցող կամավոր կենսաթոշակային վճարների գումարները՝ ոչ ավելի, քան ([1.6]+[1.7]+[1.8]+[1.10]+[1.11])-([1.6]+[1.7]+[1.8]+[1.10]+[1.11]):1,05:

6. [1.10] սյունակում նշվում են հաշվետու ամսում գործատուի միջոցներով վարձու աշխատողին վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստների գումարները, [1.11] սյունակում նշվում են հաշվետու ամսում ՀՀ պետական բյուջեի միջոցներով վարձու աշխատողին վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստների գումարները, [1.12] սյունակում նշվում են հաշվետու ամսում հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու դեպքում վճարված նպաստի վերահաշվարկման արդյունքում ավելի վճարված նպաստի հետպահվող գումարները: Յուրաքանչյուր վարձու աշխատողի համար նշված սյունակներից որևէ մեկը լրացված լինելու դեպքում լրացվում (բացվում) է հետևյալ աղյուսակը`

 

 Աշխատողի ազգանուն, անուն

Հանրային
ծառայությունների
համարանիշ (ՀԾՀ)

Նպաստների և հետպահման դասակարգման կոդ

Ժամանակավոր անաշխա-տունակության (հետպահման)

Նպաստի գումար կամ հետպահվող գումար

սկիզբ (օրը)

ավարտ (օրը)

Գործատուի միջոցներով

ՀՀ պետական բյուջեի միջոցներով

Հետ պահվող գումար

               
               
               

Ընդամենը

   

 

7. «Նպաստների դասակարգման կոդը» սյունակում նշվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստների տեսակը կամ հետպահման դեպքը (կոդը). 1 – հիվանդության նպաստ, 2 – պրոթեզավորման նպաստ, 3 – առողջարանային բուժման նպաստ, 4 – հղիության և ծննդաբերության նպաստ, 5 – ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ, 6 – ավելի վճարված նպաստի գումարի հետպահումը:

8. «Ժամանակավոր անաշխատունակության (հետպահման) / սկիզբը (օրը)» և «Ժամանակավոր անաշխատունակության (հետպահման) / ավարտը (օրը)» սյունակներում նշվում են ժամանակավոր անաշխատունակության կամ հետպահման ժամանակահատվածը, ընդ որում` եթե գործատուն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման 5-րդ հավելվածի 9-րդ կետով սահմանված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա (բացակայում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի վերջը), ապա որպես ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի վերջ լրացվում է յուրաքանչյուր անգամ ժամանակավոր անաշխատունակության թերթիկի գործատուին ներկայացնելու օրը` առանց փոփոխելու ժամանակավոր անաշխատունակության սկիզբը:

9. «Նպաստի գումարը կամ հետպահվող գումարը» սյունակում նշվում է հաշվետու ամսում ժամանակավոր անաշխատունակության նպաստների վճարված գումարները կամ հաշվետու ամսում հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու դեպքում վճարված նպաստի վերահաշվարկման արդյունքում ավելի վճարված նպաստի հետպահվող գումարները:

10. [1.13] սյունակում լրացվում է հաշվետու ամսում (վարձու) աշխատողի [1.6], [1.7], [1.8], [1.9], [1.10] և [1.11] սյունակներում նշված եկամուտներից օրենսդրությամբ սահմանված կարգով և դրույքաչափերով հաշվարկված եկամտային հարկի գումարը:

11. [1.14] սյունակում ինքնաշխատ լրացվում է հաշվետու ամսում (վարձու) աշխատողի [1.6] և [1.7] սյունակներում նշված եկամուտների հանրագումարից օրենսդրությամբ սահմանված չափերով հաշվարկված սոցիալական վճարի գումարը:

12. [1.15] սյունակում նշվում է հաշվետու ամսվա ընթացքում աշխատողի փաստացի աշխատած ժամերի քանակը

13. Բաժին 1.1-ում ըստ տողերի հարկային գործակալի կողմից անձնավորված լրացվում են դատարանի վճռի հիման վրա կամ ՀՀ օրենքով սահմանված այլ հիմքերով վճարված աշխատավարձը, պայմանագրային եկամուտը, ժամանակավոր անաշխատունակության նպաստը և այլ եկամուտը: [1.16] տողում լրացվում են օրենսդրությամբ սահմանված սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվության ներքո գտնվող անձանց վերաբերյալ ամփոփ (ոչ անձնավորված) տվյալները:

Նշված բաժնում յուրաքանչյուր տողը (բացառությամբ [1.16] տողի) լրացված լինելու դեպքում լրացվում (բացվում) է հետևյալ աղյուսակը՝

 

Ֆիզիկական անձի ազգանուն, անուն

Հանրային
ծառայությունների
համարանիշ (ՀԾՀ)

 Վճարված եկամտի դասակարգման կոդ

Հարկադիր պարապուրդի

Աշխատանքային կամ քաղաքա-ցիաիրավական հարաբերության

Ժամանակավոր անաշխատունա-կության

սկիզբ (օրը, ամիսը, տարին)

ավարտ (օրը, ամիսը, տարին)

սկիզբ (օրը, ամիսը, տարին)

ավարտ (օրը, ամիսը, տարին)

սկիզբ (օրը, ամիսը, տարին)

Ավարտ (օրը, ամիսը, տարին)

                 
                 

 

14. «Վճարված եկամտի դասակարգման կոդը» սյունակում նշվում է եկամտի վճարման հիմքը (կոդը). 1 – դատարանի վճռի հիման վրա աշխատանքի վերականգնման դեպքում հարկադիր պարապուրդի վճարում, 2 – դատարանի վճռի հիման վրա նպաստի վճարում, 3 – դատարանի վճռի հիման վրա այլ եկամտի վճարում, 4 – նախորդ հաշվետու ժամանակահատվածներում ավարտված քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայությունների մատուցման (աշխատանքի կատարման) դիմաց եկամտի վճարում, 5 – նախորդ հաշվետու ժամանակահատվածներում աշխատանքից ազատված աշխատողին աշխատավարձ և դրան հավասարեցված եկամտի վճարում, 6 – նախորդ հաշվետու ժամանակահատվածներում աշխատանքից ազատված աշխատողին հարկման բազա հանդիսացող այլ եկամտի վճարում:

15. [1.17] տողում ինքնաշխատ լրացվում են [1.6]-ից մինչև [1.15] սյունակների հանրագումարները, ընդ որում [1.18] և [1.19] տողերում լրացվում են՝ համապատասխանաբար, պետական և համայնքային բյուջեներից ֆինանսավորվող աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանքի վարձատրության գումարները:

15.1. [1.20] տողում լրացվում է հաշվարկի ներկայացման օրվա դրությամբ գործատուի (բացառությամբ պետական կառավարչական հիմնարկների, համայնքային կառավարչական հիմնարկների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և պետական ոչ առևտրային և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների) մոտ առկա թափուր աշխատատեղերի թվաքանակը:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունիսի 1-ից։

 

  Դ. Անանյան