Գլխավոր տեղեկություն
Номер
N 466-Ա
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (27.05.2020-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2020.06.15/22(690) Հատուկ բաժին
Принят
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
26.05.2020
Подписан
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
26.05.2020
Дата вступления в силу
27.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

26 մայիսի 2020 թ.

N 466-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՌՈՅԱԼ ՍԻԳՆԱՉՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ՀՎՀՀ 00203032) ՆԿԱՏՄԱՄԲ ՈՐՊԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ռոյալ Սիգնաչր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից 2020թ. մայիսի 07-ի թիվ /6-3/27972-2020 ծանուցման՝ հարուցված վարչական վարույթի նյութերի՝ «Ռոյալ Սիգնաչր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը կատարել է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջի խախտում՝ «Ռոյալ Սիգնաչր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը վերահսկող մարմին չի ներկայացրել 2019 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ անկախ աուդիտորական եզրակացությունը և 2019 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունները չի հրապարակել առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլում։

Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով, 3-րդ մասի «ա» կետով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 18-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջը խախտելու համար «Ռոյալ Սիգնաչր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ, որպես պատասխանատվության միջոց, կիրառել նախազգուշացում։

2. Սահմանել 15-օրյա ժամկետ «Ռոյալ Սիգնաչր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջը կատարելու համար։

3. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ իրազեկելուն հաջորդող օրվանից։

 

Դ. Անանյան