Գլխավոր տեղեկություն
Номер
N 3105-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.10.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2019.11.15/28(664) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
24.10.2019
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
24.10.2019
Дата вступления в силу
25.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

24 հոկտեմբերի 2019 թ.

N 3105-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՎԱՆԳԱՐԴ ՄԵԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԲՕ-002169 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 33-րդ հոդվածի 3-րդ մասը, 4-րդ մասը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը «Ավանգարդ Մեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2019 թվականի հոկտեմբերի 23-ին ներկայացված հայտը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. «Ավանգարդ Մեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2016թ. հունիսի 28-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-ԲՕ-002169 լիցենզիայի գործունեության իրականացման վայրը` ք. Երևան, Ավան, Աճառյան փողոց, 9 հասցեից տեղափոխել ք. Երևան, Ավան, Մարշալ Բաբաջանյան փողոց, 7/7 հասցե:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի և Առողջապահության նախարարի 2019 թվականի հունիսի 12-ի «Առողջապահության բնագավառում լիցենզիա ստացած անձանց ծանուցման թերթիկների ձևերը հաստատելու մասին» թիվ 1556-Լ հրամանով հաստատված ծանուցման թերթիկների առաքումը լիցենզավորված անձին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Ավանգարդ Մեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը իրազեկելուն հաջորդող օրվանից:

6. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

Ա. ԹՈՐՈՍՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան