ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
6 սեպտեմբերի 2019 թ. |
N 2458-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ» ԿՈՆՑԵՌՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ ՏՐՎԱԾ N Կ-ԲՕ-002277 ԼԻԶԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2019 թվականի մայիս-հունիս ամիսներին հարուցված վարչական վարույթի արդյունքում ի թիվս այլ խախտումների հայտնաբերված խախտումը` այն է`
1. «Մուլտի Գրուպ» Կոնցեռն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից 2017 թվականի մայիսի 23-ին տրամադրվել է թիվ Կ-ԲՕ-002277 լիցենզիան արտահիվանդանոցային` ներքին բժշկական (ընդհանուր թերապևտիկ), նախաբժշկական օգնություն (բուժքույրական), կոսմետոլոգիական, վերականգնողական (բուժական մերսում), դիետաբանական (դիետոլոգիական) բժշկական օգնության և սպասարկման տեսակը Երևան, Կենտրոն Ալեք Մանուկյան փողոց, 11 շենք հասցեում իրականացնելու համար, սակայն Ընկերության համապատասխան որոշման հիման վրա այն վերակազմակերպվել է «Մուլտի Ուելնես» Կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (բաժանիչ հաշվեկշիռ՝ 2017 թվականի նոյեմբերի 3): «Մուլտի Ուելնես» Կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ք. Երևան, Ալեք Մանուկյան փողոց, թիվ 11 շենք հասցեում իրականացնում է վերոնշյալ «Մուլտի Գրուպ» Կոնցեռն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված լիցենզիայով նախատեսված գործունեությունը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Կասեցնել «Մուլտի Գրուպ» Կոնցեռն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված (Երևան, Կենտրոն Ալեք Մանուկյան փողոց, 11 շենք) արտահիվանդանոցային ներքին բժշկական (ընդհանուր թերապևտիկ), նախաբժշկական օգնություն (բուժքույրական), կոսմետոլոգիական, վերականգնողական (բուժական մերսում), դիետաբանական (դիետոլոգիական) բժշկական օգնության և սպասարկման տեսակներն իրականացնելու թիվ Կ-ԲՕ-002277 լիցենզիայի գործողությունը:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանին:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Գևորգ Ղլեչունցին իրազեկելուն հաջորդող օրվանից:
6. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Ա. ԹՈՐՈՍՅԱՆ