Գլխավոր տեղեկություն
Номер
N 601-Ա/2
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (22.05.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2019.06.26/15(651).1 Հատուկ բաժին
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
21.05.2019
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
21.05.2019
Дата вступления в силу
22.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

21 մայիսի 2019 թ.

N 601-Ա/2

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱԼԱՇԿԵՐՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ, ՀՀ կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» N 115/7 նիստի եզրակացությունը՝

 

Հրամայում եմ

 

1. «ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱԼԱՇԿԵՐՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը տալ նախադպրոցական կրթական ծրագրով, վաղ նախադպրոցական տարիքային փուլով համակազմի սահմանային 25 տեղերի թվով, կրտսեր նախադպրոցական տարիքային փուլով համակազմի սահմանային 25 տեղերի թվով և ավագ նախադպրոցական տարիքային փուլով համակազմի սահմանային 25 տեղերի թվով գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանին:

 

Ա. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան