Գլխավոր տեղեկություն
Номер
N 242-Ա/2
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (09.07.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.08.14/54(1507) Հատուկ բաժին
Принят
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата принятия
08.07.2019
Подписан
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата подписания
08.07.2019
Дата вступления в силу
09.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

8 հուլիսի 2019 թ.

N 242-Ա/2

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱԲՈՎՅԱՆԻ N 4 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ, ԿՐՏՍԵՐ ԵՎ ԱՎԱԳ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՓՈՒԼԵՐՈՎ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի N 116/6 եզրակացությունը`

 

Հրամայում եմ

 

1. «ԱԲՈՎՅԱՆԻ N 4 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը տալ նախադպրոցական կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, ուսուցման լեզուն գրական հայերեն, կրտսեր նախադպրոցական տարիքային փուլով 90, ավագ նախադպրոցական տարիքային փուլով 60, սահմանային տեղերի թվով կրթական գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանին:

 

Ա. Հարությունյան