Գլխավոր տեղեկություն
Номер
N 244-Ա/2
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (09.07.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2019.08.09/18(654).1 Հատուկ բաժին
Принят
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата принятия
08.07.2019
Подписан
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата подписания
08.07.2019
Дата вступления в силу
09.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

8 հուլիսի 2019 թ.

N 244-Ա/2

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ «ՕՇԱԿԱՆԻ Փ. ԲԱԲԿԵՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ, ՀՀ կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված N 3 և N 5 հավելվածների 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» N 116/7 նիստի եզրակացությունը՝

 

Հրամայում եմ

 

1. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ «ՕՇԱԿԱՆԻ Փ. ԲԱԲԿԵՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ տարրական հանրակրթական ծրագրով, համակազմի սահմանային 65 տեղով կրթական գործունեության լիցենզիա:

2. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ «ՕՇԱԿԱՆԻ Փ. ԲԱԲԿԵՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ հիմնական հանրակրթական ծրագրով, համակազմի սահմանային 85 տեղով կրթական գործունեության լիցենզիա:

3. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գ. Թամրազյանին:

 

Ա. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան