Գլխավոր տեղեկություն
Номер
N 418-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (17.07.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2019.08.09/18(654).1 Հատուկ բաժին
Принят
Ֆինանսների նախարար
Дата принятия
16.07.2019
Подписан
Ֆինանսների նախարար
Дата подписания
16.07.2019
Дата вступления в силу
17.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

16 հուլիսի 2019 թ.

N 418-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՌՈՅԱԼ ՍԻԳՆԱՉՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԽԱՂԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 26-րդ հոդվածով, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով «Ռոյալ Սիգնաչր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2019 թվականի հունիսի 12-ին ներկայացված խաղատան կազմակերպման լիցենզիա ստանալու հայտը, կից փաստաթղթերը, 2019 թվականի հուլիսի 2-ին և հուլիսի 8-ին ի լրումն ներկայացված գրությունները, կից փաստաթղթերը, 2019 թվականի հուլիսի 15-ին կայացած վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի նիստի եզրակացությունը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. «Ռոյալ Սիգնաչր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր ք., Տանձաղբյուրի փողոց թիվ 2, 4/1, հյուրանոցային համալիր (թիվ 2 մասնաշենք) վայրում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համարը՝ 28062019-07-0037) տրամադրել խաղատան կազմակերպման լիցենզիա։

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ իրազեկելուն հաջորդող օրվանից։

 

 Ա. Ջանջուղազյան