Գլխավոր տեղեկություն
Номер
N 517-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (16.11.2019-05.05.2020)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2019.11.15/28(664) Հոդ.261
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
08.11.2019
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
08.11.2019
Дата вступления в силу
16.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

8 նոյեմբերի 2019 թ.
քաղ. Երևան

N 517-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

 

 ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻՆ ԿԱՄ ՆՐԱ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻ ԺԱՌԱՆԳԻՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻՆ ԵՎ ՆՐԱ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻ ԺԱՌԱՆԳԻՆ ՏՐՎՈՂ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բռնադատվածների մասին» օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ պարբերությամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել բռնադատվածին կամ նրա առաջին հերթի ժառանգին վկայական տալու հարցի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն N 1 Հավելվածի:

2. Հաստատել բռնադատվածին և նրա առաջին հերթի ժառանգին տրվող վկայականների ձևերը և վկայականների հաշվառման կարգը՝ համաձայն N 2 Հավելվածի:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ռ. Բադասյան

 

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2019 թվականի նոյեմբերի 8-ի

N 517-Ն հրամանի

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

 

ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻՆ ԿԱՄ ՆՐԱ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻ ԺԱՌԱՆԳԻՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. Բռնադատվածին կամ նրա առաջին հերթի ժառանգին վկայական տալու հարցի քննարկման խորհրդակցական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) խորհրդակցական մարմին է, որի գործունեության նպատակը բռնադատվածի կամ բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կողմից օրենքով նախատեսված իրավունքների իրականացման և արտոնություններից օգտվելու վերաբերյալ վկայական տալու մասին դիմումների (այսուհետ՝ Դիմում) քննարկումն է, դրանց վերաբերյալ խորհրդատվական եզրակացություններ կազմելը և դրանք արդարադատության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարին (այսուհետ` Արդարադատության նախարար) ներկայացնելը:

2. Արդարադատության նախարարի հրամանով ստեղծված Հանձնաժողովը կազմված է Հանձնաժողովի ղեկավարից, անդամներից և քարտուղարից։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված անձինք Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:

3. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության: Հանձնաժողովի նիստերը հրավիրում և անցկացնում է Հանձնաժողովի ղեկավարը, իսկ նրա բացակայության դեպքում՝ Հանձնաժողովի նիստն անցկացվում է նիստին ներկա անդամների որոշմամբ՝ նրա անդամներից որևէ մեկի կողմից:

4. Հանձնաժողովի նիստերի հրավիրման օրվա, վայրի և ժամանակի մասին Հանձնաժողովի քարտուղարը Հանձնաժողովի անդամներին ծանուցում է նիստից առնվազն 3 օր առաջ:

5. Մինչև Հանձնաժողովի հերթական նիստը Հանձնաժողովի քարտուղարի կողմից յուրաքանչյուր Դիմումի վերաբերյալ կազմվում է առանձին գործ:

6. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա են Հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են տվյալ նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ: Հավասար ձայների դեպքում վճռորոշ է Հանձնաժողովի ղեկավարի ձայնը: Հանձնաժողովի քարտուղարը քվեարկությանը չի մասնակցում:

7. Հանձնաժողովի նիստի վերաբերյալ Հանձնաժողովի քարտուղարի կողմից կազմվում է արձանագրություն, որն ստորագրվում է նիստին ներկա գտնվող անդամների և Հանձնաժողովի ղեկավարի կողմից:

8. Դիմումները՝ կից փաստաթղթերով Հանձնաժողովում քննարկվում են դրանք ստացվելուց հետո առավելագույնը մեկամսյա ժամկետում:

9. Քննարկումների ընթացքում Հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում կարող է դիմել պետական կառավարման համակարգի մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին կամ այլ մարմիններին՝ ներկայացված փաստաթղթերի արժանահավատությունը ստուգելու, ինչպես նաև անհրաժեշտ լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ ստանալու նպատակով։

10. Քվեարկության արդյունքում կազմվում է ամփոփ խորհրդատվական եզրակացություն բռնադատվածին կամ նրա առաջին հերթի ժառանգին համապատասխան վկայական տալու կամ վկայական տալու Դիմումը մերժելու մասին, որը Հանձնաժողովի ղեկավարի և անդամների կողմից ստորագրվելուց հետո Հանձնաժողովի քարտուղարի կողմից ներկայացվում է Արդարադատության նախարարին։

 

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2019 թվականի նոյեմբերի 8-ի

N 517-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻՆ ԵՎ ՆՐԱ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻ ԺԱՌԱՆԳԻՆ ՏՐՎՈՂ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Արդարադատության նախարարի որոշմամբ բռնադատվածին և նրա առաջին հերթի ժառանգին տրվում է սույն հավելվածով հաստատված ձևի (Ձև 1, 2 ) վկայականներ:

2. Վկայականների պատճենները պահվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում՝ Հանձնաժողովի քարտուղարի կողմից դիմողի վերաբերյալ կազմված գործում:

3. Վկայականի կորստի (կորցնելու, ոչնչանալու և այլն) դեպքում անձը դրա մասին դիմում է ներկայացնում Արդարադատության նախարարին և տալիս հայտարարություն առնվազն 1000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով` վկայականը հայտնաբերելու նպատակով։

4. Արդարադատության նախարարը կորած վկայականի կրկնօրինակը դիմողին տալիս է զանգվածային լրատվության միջոցով հայտարարության հրապարակման օրվանից 15 օր հետո՝ 3 օրվա ընթացքում։

5. Վկայականն օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում անձը ներկայացնում է դիմում՝ վկայականի կրկնօրինակն ստանալու համար։

6. Ոչ պիտանի դարձած վկայականի կրկնօրինակն անձին տրվում է նրա կողմից դիմումը ներկայացվելու օրվան հաջորդող երրորդ օրը։

7. Վկայականի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը։

8. Վկայական ստացած անձի անվան, ազգանվան փոփոխման դեպքում նա պարտավոր է այդ փոփոխության կատարման օրվանից սկսած 2 աշխատանքային օրվա ընթացքում դիմել Արդարադատության նախարարին՝ վկայականում համապատասխան փոփոխություն կատարելու կամ նոր վկայական տալու համար։

9. Վկայականները հաշվառվում (գրանցվում) են վկայականների հաշվառման գրանցամատյանում:

 

Ձև N 1

ՎԿԱՅԱԿԱՆ ԹԻՎ-----

 

ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻ

Բռնադատված -------------------------------------------------------------------------------------------------------------

(անունը, հայրանունը, ազգանունը)

Ծննդյան տարեթիվը ------------------------------------------------------------------------------------------------------

 

Բնակության վայրը --------------------------------------------------------------------------------------------------------

 

Վկայականը բռնադատվածներին տրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված և նրանց վերապահված արտոնություններից օգտվելու համար:

 

Վկայականը տրվում է ՀՀ արդարադատության նախարարի --------------------------------------------------

 

--------------------------------------------------------- որոշման հիման վրա:

(ամիս, ամսաթիվ, տարեթիվ, որոշման համար)

 

Գրանցված է գրանցամատյանում` ________________-ով

 

ՀՀ արդարադատության նախարար՝ ------------------------------------------------

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

«----» ---------------- 2    թ.

 

Ձև N 2

ՎԿԱՅԱԿԱՆ ԹԻՎ-----

 

ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻ ԺԱՌԱՆԳԻ

 

 Բռնադատված -------------------------------------------------------------------------------------------------------------

(անունը, հայրանունը, ազգանունը)

Ծննդյան տարեթիվը -------------------------------------------------------------------------------------------------------

 

Բնակության վայրը --------------------------------------------------------------------------------------------------------

 

Բռնադատվածի առաջին հերթի ժառանգ ----------------------------------------------------------------------------

 (անունը, հայրանունը, ազգանունը)

 

Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձի առաջին հերթի ժառանգին վկայականը տրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված և նրան վերապահված արտոնություններից օգտվելու համար:

 

Վկայականը տրվում է ՀՀ արդարադատության նախարարի ---------------------------------------------------

 

-------------------------------------------------------- որոշման հիման վրա:

(ամիս, ամսաթիվ, տարեթիվ, որոշման համար)

 

Գրանցված է գրանցամատյանում` ________________-ով

 

ՀՀ արդարադատության նախարար՝ ------------------------------------------------

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

«----» ---------------- 2    թ.