Գլխավոր տեղեկություն
Номер
N 528-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (02.08.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2019.08.01/18(654) Հոդ.184
Принят
Էկոնոմիկայի նախարար
Дата принятия
10.07.2019
Подписан
Էկոնոմիկայի նախարար
Дата подписания
10.07.2019
Дата вступления в силу
02.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

10 հուլիսի 2019 թ.
ք. Երևան

N 528-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 132-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով.

 

Հրամայում եմ`

 

1. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2018 թվականի փետրվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2016 թվականի հունվարի 8-ի N 1-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու և չափման միջոցների ստուգաչափման աշխատանքների վճարման գները սահմանելու մասին» N 132-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ լրացումը.

1) Հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածի «I. Գնորդի և վաճառողի միջև առևտրային գործողություններում, արտադրողի և իրացնողի միջև հաշվարկներում» գլխի 3-րդ կետը լրացնել նոր տողով` հետևյալ բովանդակությամբ.

«
 

- Հեղուկ ածխաջրածնային գազի բացթողման հաշվիչ

18000

»:

 

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  Տ. Խաչատրյան