Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
29 մարտի 2012 թվականի N 12
4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի ՆԻՍՏԻ N 37 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 10-ի նիստի «Երեխաների և դեռահասների առողջության ու զարգացման ազգային ռազմավարությանը և դրա ներդրման գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին» N 37 արձանագրային որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի`
ա. 2-րդ ենթակետով հավանության արժանացած Երեխաների և դեռահասների առողջության ու զարգացման ազգային ռազմավարության ներդրման 2010-2015 թվականների գործողությունների ծրագրի «VIII գերակայություն. 8 Շրջակա միջավայր» բաժինը,
բ. 3-րդ ենթակետով հավանության արժանացած Երեխաների և դեռահասների առողջության ու զարգացման ազգային ռազմավարության ներդրման 2010-2012 թվականների գործողությունների ծրագրի «VIII գերակայություն. 8 Շրջակա միջավայր» բաժինը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. ապրիլի 3 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|