Գլխավոր տեղեկություն
Номер
N 790-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (13.09.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2018.10.01/25(628) Հատուկ բաժին
Принят
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Дата принятия
12.09.2018
Подписан
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Дата подписания
12.09.2018
Дата вступления в силу
13.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

12 սեպտեմբերի 2018 թ.

ք. Երևան

N 790-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱԲՐԱՀԱՄՈՎԻՉ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 2208 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՕՂՈՒ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 7-րդ և 13-րդ մասերով, ինչպես նաև հիմք ընդունելով «ԱԲՐԱՀԱՄՈՎԻՉ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2018 թվականի սեպտեմբերի 12-ին ներկայացված դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. «ԱԲՐԱՀԱՄՈՎԻՉ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծում» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը դադարեցնել 2018 թվականի սեպտեմբերի 12-ից` համաձայն «ԱԲՐԱՀԱՄՈՎԻՉ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված դիմումի, հաշվառման համարը` N ՕՆ 14 առ 13.09.2013 թ., գտնվելու վայրը` ՀՀ, ք. Երևան, Էրեբունի, Չերնիշևսկու փող., թիվ 33:

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում:

 
Ա. Մինասյան