ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
17 սեպտեմբերի 2019 թ. |
N 604-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 300-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 30-ի «Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական (պարզեցված), եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկների, տեղեկությունների և տեղեկանքի ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու մասին» N 300-Ն հրամանում`
1) հավելված N 1-ով հաստատված «Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկ»-ի ձևում`
ա. 1-ին բաժնի լրացման կարգի 5-րդ կետում «ամսական սանդղակի (այսուհետ՝ սանդղակ) դրույքաչափերով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերով (սույն հրամանում այսուհետ՝ ընդհանուր սահմանված դրույքաչափ)» բառերով, իսկ «, աշխատողին վճարված օգնության գումարները» բառերը հանել.
բ. 2-րդ բաժնի լրացման կարգի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2-րդ բաժնում տրվում է հաշվետու ամսում տվյալ հարկային գործակալի կողմից բոլոր ֆիզիկական անձանց վճարված հարկման բազա հանդիսացող այլ եկամուտներից եկամտային հարկի հաշվարկը, յուրաքանչյուր եկամտի տեսակի և քաղաքացիության համար լրացվում է մեկ տող:
2020 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակահատվածներին վերագրվող (այդ հաշվետու ժամանակահատվածների գործունեության արդյունքում ստացվող) շահույթներից՝ որպես շահույթի բաշխում, օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսացող մասնակցի ստացած շահաբաժինների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 5% դրույքաչափով:».
գ. 2-րդ բաժնի 2-րդ աղյուսակի 5-րդ կետում «, օգնություն» բառը հանել, «սանդղակ» բառերը փոխարինել «ընդհանուր սահմանված դրույքաչափ» բառերով, 10-րդ կետում «10%» թիվը փոխարինել «5%(10%)» թվերով, 11-րդ կետում «Ֆիզ. անձի համար ապահովագրավճար» բառերը փոխարինել «Ֆիզիկական անձի համար ապահովագրավճար» բառերով,
2) հավելված N 2-ով հաստատված «Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական պարզեցված հաշվարկ»-ի ձևի լրացման կարգի 7-րդ կետում «ամսական սանդղակի դրույքաչափերով» բառերը փոխարինել «ընդհանուր սահմանված դրույքաչափով» բառերով,
3) հավելված N 3-ով հաստատված «Եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկ»-ի ձևում`
ա. 2-րդ բաժինը և բաժնի լրացման կարգը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Բաժին II. Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից եկամուտներ և եկամտային հարկ
Եկամուտների տեսակ |
Եկամուտ[2.1] |
Դրույքաչափ[2.2] |
Հարկ[2.3] | |
1. Ռոյալթի |
[2.4] |
10% |
||
2. Տոկոս |
[2.5] |
10% |
||
3. Վարձավճար |
[2.6] |
10% |
||
3.1. Վարձավճարի 58,35 մլն դրամը (01.01.2020թ-ից 60 մլն դրամը) գերազանցող գումար |
[2.7] |
10% |
||
4. Կառուցապատողի կողմից գույքի օտարման դիմաց եկամուտ |
[2.8] |
20% |
||
5. Ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի (բացառությամբ սույն աղյուսակի 6-րդ կետում նշվածի) օտարման դիմաց եկամուտ |
[2.9] |
10%(20%) |
||
6. Ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող ավտոմեքենայի օտարումից եկամտային հարկ |
[2.10] |
x |
x |
|
7. Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարման դիմաց եկամուտ |
[2.11] |
20% (10%) |
||
8. Շահաբաժիններ |
[2.12] |
5%(10%) |
||
Ընդամենը [2.13] |
Սույն բաժնի 1-ին աղյուսակի 6-րդ տողը լրացնելու համար եկամտային հարկի հաշվարկ
Ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող ավտոմեքենայի օտարումից եկամտային հարկի հաշվարկ | ||||||
Հ/Հ |
Ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող ավտոմեքենայի օտարման դիմաց եկամուտ |
Դրույքաչափ |
Եկամտային հարկ(հաշվարկված ավտոմեքենայի օտարման դիմաց եկամտի 1% դրույքաչափով) |
Ավտոմեքենայի շարժիչի հզորությունը (արտահայտված ձիաուժերով) |
Եկամտային հարկ (յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամ) |
Եկամտային |
[2.10.1] |
[2.10.2] |
[2.10.3] |
[2.10.4] |
[2.10.5] |
[2.10.6] | |
1 |
||||||
2 |
||||||
… |
||||||
Ընդամենը [2.10.7] |
10. 2-րդ բաժնում նշվում են հարկային գործակալ չհանդիսացողներից (բացառությամբ տող [2.7]-ի) քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացած եկամուտները, որոնք հարկվում են առանձին դրույքաչափերով, ընդ որում՝ ռեզիդենտը հաշվի է առնում ՀՀ տարածքում և դրա սահմաններից դուրս ստացված եկամուտները, ոչ ռեզիդենտը հաշվի է առնում հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները:
11. [2.1] սյունակում նշվում են հարկային գործակալ չհանդիսացողներից ստացած (ստացվող)`
1) ռոյալթիները (տող [2.4]),
2) տոկոսները (տող [2.5]),
3) վարձակալության դիմաց հատուցումը (հարկային գործակալ չհանդիսացող անձանցից ստացված վարձավճարները՝ տող [2.6], հարկային տարվա ընթացքում բոլոր աղբյուրներից (այդ թվում հարկային գործակալներից) վարձակալությունից ստացված վարձակալական վճարների հանրագումարի 58,35 մլն (01.01.2020թ-ից` 60 մլն) դրամը գերազանցող գումարները՝ տող [2.7]),
4) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ կառուցապատողի կողմից գույքի օտարումից եկամուտը (տող [2.8]),
5) ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի (բացառությամբ ավտոմեքենայի) օտարումից ստացվող եկամուտը (տող [2.9]), որի նկատմամբ եկամտային հարկով հարկման դրույթը` անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց օտարվող գույքի մասով ուժի մեջ է մինչև 2019թ. հունիսի 28-ը ներառյալ, ընդ որում, այդ եկամուտների մասով եկամտային հարկի հաշվարկը կատարվում է հաշվառման դրամարկղային մեթոդով,
6) ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող ավտոմեքենայի օտարման դիմաց եկամուտը (տող [2.10.1]),
7) կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) ձևով մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից եկամուտը (01.01.2020թ-ից 10% դրույքաչափով հարկվող), եթե այդ օտարումը կատարվում է կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում այդ մասնակցությունը (բաժնետոմսը, բաժնեմասը,) փայաբաժինը) ձեռք բերելու օրը ներառող հարկային տարվան հաջորդող երեք հարկային տարիների ընթացքում (տող [2.11]),
8) ՀՀ քաղաքացու ստացած շահաբաժինները (5% դրույքաչափով հարկվող) կամ օտարերկրյա քաղաքացու, քաղաքացիություն չունեցող անձի շահաբաժինները (10% դրույքաչափով հարկվող)՝ տող [2.12]: 2020 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակահատվածներին վերագրվող (այդ հաշվետու ժամանակահատվածների գործունեության արդյունքում ստացվող) շահույթներից՝ որպես շահույթի բաշխում, օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսացող մասնակցի ստացած շահաբաժինների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 5% դրույքաչափով,
12. [2.2] սյունակում նշվում են եկամուտների այդ տեսակների համար եկամտային հարկի դրույքաչափերը և [2.3] սյունակում լրացվում են եկամուտների այդ տեսակների համար հաշվարկված եկամտային հարկի գումարները (սյունակ[2.3]=սյունակ[2.1]xսյունակ[2.2]):
12.1. Ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող ավտոմեքենայի (ավտոմեքենաների) օտարումից եկամտային հարկը հաշվարկելու համար լրացվում է սույն բաժնի 2-րդ աղյուսակը, որի`
1) [2.10.1] սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող ավտոմեքենայի օտարման դիմաց եկամուտը,
2) [2.10.2] սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող ավտոմեքենայի օտարումից ստացվող եկամտից հաշվարկվող եկամտային հարկի դրույքաչափը,
3) [2.10.3] սյունակում լրացվում է ավտոմեքենայի օտարման դիմաց եկամտի 1% դրույքաչափով հաշվարկված եկամտային հարկի գումարը,
4) [2.10.4] սյունակում լրացվում է ավտոմեքենայի շարժիչի հզորությունը (արտահայտված ձիաուժերով),
5) [2.10.5] սյունակում լրացվում է ավտոմեքենայի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամի չափով հաշվարկված եկամտային հարկի գումարը,
6) [2.10.6] սյունակում ինքնաշխատ լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող ավտոմեքենայի օտարումից եկամտային հարկը` [2.10.3] և [2.10.5] տողերում արտացոլված եկամտային հարկի գումարներից առավելագույնի չափով,
7) [2.10.7] տողում լրացվում է յուրաքանչյուր ավտոմեքենայի համար հաշվարկված եկամտային հարկի գումարների (սյունակ [2.10.6]-ի տողերի) հանրագումարը, որն ինքնաշխատ արտացոլվում է սույն բաժնի 1-ին աղյուսակի 6-րդ կետում ([2.3] սյունակի [2.10] տողում):
12.2. [2.13] տողում (սյունակ [2.3]) լրացվում է [2.4]-ից [2.12] տողերում հաշվարկված եկամտային հարկի ընդհանուր գումարը (տող [2.13] = 1-ին աղյուսակի սյունակ [2.3]-ի տողերի հանրագումարը):».
բ. 3-րդ բաժնի լրացման կարգի 16-րդ կետում «տարեկան սանդղակի դրույքաչափերով» բառերը փոխարինել «ընդհանուր սահմանված դրույքաչափով» բառերով,
4) հավելված N 4-ով հաստատված «Ֆիզիկական անձանց եկամուտների և եկամտային հարկի մասին տեղեկություններ»-ի ձևի 2-րդ բաժնի 2-րդ աղյուսակի 5-րդ կետում «օգնություն» բառը հանել, 6-րդ կետը ուժը կորցրած ճանաչել, «սանդղակ» բառերը փոխարինել «ընդհանուր սահմանված դրույքաչափ» բառերով, 10-րդ կետում «10%» թիվը փոխարինել «5% (10%)» թվերով,
5) հավելված N 5-ով հաստատված «Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) կողմից ֆիզիկական անձանց 20___թ. հաշվարկված և վճարված եկամուտների, պահված եկամտային հարկի և սոցիալական վճարի մասին տեղեկանք»-ի ձևում`
ա. լրացման կարգի 6-րդ կետում «(ամսական դրույքաչափերի սանդղակով, 20%-ով, 10%-ով, 5%-ով)» բառերը հանել.
բ. 2-րդ աղյուսակի 5-րդ կետում «, օգնություն» բառը հանել, 6-րդ կետը ուժը կորցրած ճանաչել, «սանդղակ» բառերը փոխարինել «ընդհանուր սահմանված դրույքաչափ» բառերով, 9-րդ կետի վերջին սյունակի «10%» թիվը փոխարինել «5%(10%)» թվերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: Սույն հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետը կիրառվում է 2019 թվականի և հետագա հաշվետու ժամանակաշրջանների եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկների վրա:
Դ. Անանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|